Թունավորողները Նաձրևից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թունավորողները Նաձրևից
Տեսակgroup of women?
ԵրկիրFlag of Hungary (1989-2003).svg Հունգարիա
Հունգարիայի վարչական բաժանում. հիմնական իրադրձությունները տեղի են ունեցել կենտրոնական Հունգարիայում՝ Յաս-Նաջկուն-Սոլնոկ (Jász-Nagykun-Szolnok) մարզում
Jasz-Nagykun-Szolnok մարզ
Թունավորողները Նաձրևից
Տեսակgroup of women?
ԵրկիրFlag of Hungary (1989-2003).svg Հունգարիա

Թունավորողները Նաձրևից կամ Թունավորողները Տիսայից (հունգ.՝ Tiszazugi méregkeverők), փոփ մշակույթում հայտնի է որպես Նաձրևի հրեշտակ ստեղծողներ (անգլ.՝ Angel Makers of Nagyrév), կանանց մի խումբ, ովքեր ապրում էին կենտրոնական Հունգարիայի Նաձրև գյուղում և ովքեր 1914 թվականից մինչև 1929 թվականը թունավորել են գյուղի բնակչության գրեթե բոլոր տղամարդկանց։ Զոհերի ստույգ թիվը դեռ չի պարզվել։ Ըստ Բելա Բոդոյի, 45-50 հոգի են եղել զոհերը, թեև որոշ տվայալներով՝ 170[1] կամ նույնիսկ 300 մարդ։ Կանայք սննդի մեջ լցնում էին մահամորմի ալկալոիդների վրա հիմնված թույն, որի մեջ լցնում էին նաև մկնդեղ՝ հեքիմ Ջուլիանի Ֆազեկաշի խորհրդով (հունգ.՝ Fazekas Gyuláné), որը հայտնի է նաև որպես Օլահ Ժուժաննա (հունգ.՝ Oláh Zsuzsanna

Թունավորման դեպքերը եղել են Տիսայի ափամերձ բնակավայրերում, հիմնականում Յաս-Նաջկուն-Սոլնոկ մարզի Նաձրև գյուղում, սակայն թունավորման շատ դեպքեր են եղել նաև այդ մարզի Տիսակեչկե, Տիսաքյուրթ, Տիսաֆոլդվար, Կունսենթմարթոն, Մեսթերշալաշ, Օչոդ բնակավայրերում։ Ավելի քիչ թվով, բայց նման դեպքեր այդ ընթացքում գրանցվել են Յաս-Նաձկուն-Սոլնոկին սահմանակից Բեկեշում, Չոնգրադում, ինչպես նաև Հունգարիայի արևմուտքում գտնվող Զալա մարզերում։

Իրադարձություններն անմահացվել են վավերագրական «Հրեշտակ պատրաստողներ» (անգլ.՝ The Angelmakers)[2][3][4] և գեղարվեստական «Զկրտոց» ֆիլմերում[5]։

Հանցագործության ղեկավար Ֆազեկաշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկաբարձուհի Ֆազեկաշը 1911 թվականին եկել է Նաձրև՝ Օլահ Ժուժաննա անվան տակ[6], իսկ նրա ամուսինը, ըստ նրա խոսքերի, անհետ կորած էր[7]։ 1911 թվականից մինչև 1921 թվականը նրան 10 անգամ դատել են անօրինական աբորտների համար, բայց ի վերջո բոլոր կետերով արդարացրել են։ Շուտով պարզվել է, որ Ֆազեկաշին՝ ըստ հունգարական ավանդույթների ամուսնացրել են ծնողների կամքով՝ առանց նրա ցանկությունը ու կարծիքը հաշվի առնելու, իսկ ըստ այն ժամանակվա հունգարական ավանդույթների ամուսնալուծությունն արգելված էր, եթե ամուսինն անգամ հարբեցող էր կամ ընտանեկան բռնություն էր կիրառում[8]։ 1914 թվականին գյուղում արձանագրվել է Յուլիուս Ֆազեկաշի մահվան դեպքը, ով մահացել էր ճաշին կնոջ պատրաստած գուլյաշ ուտելուց հետո։ Ծեր ամուսնու մահը որևէ կասկած չէր առաջացրել շրջապատում։

Հանցագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտիվացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Նաձրև գյուղը հարմար տեղ էր դաշնակիցների ռազմագերիների ճամբարի համար։ Այնտեղ շատ տղամարդիկ կային։ Կանայք, որոնց ամուսինները Ավստրո-Հունգարիայի համար պայքարում էին ռազմաճակատում, սկսել էին ավելի հաճախակի ինտիմ կապի մեջ մտնել օտարերկրացիների հետ[9], և շուտով աբորտների պահանջարկը սկսեց ավելանալ։ Այդ պատճառով էլ Ֆազեկաշը (նույն ինքը՝ Օլահը) սկսեց զբաղվել ընդհատակյա գործունեությամբ։ Սակայն ռազմաճակատից ամուսինների հետ վերադարձից հետո կատարված դավաճանությունների փաստերն ինչ-որ կերպ թաքցնել ցանկացող կամ պատերազմի հետևանքով խնդիրներ ձեռք բերած ամուսինների ավելորդ բեռից ազատվելու անհրաժեշտություն զգացող կանայք ելք էին փնտրում։ Ֆազեկաշը օգտվելով կանանց շրջանում ձեռք բերած իր ազդեցությունից (գյուղում նրան հաճախ անվանում էին կախարդ) սկսեց մի թույն իրացնել, որը պատրաստում էր մահամորմի ալկալոիդներից՝ ավելացնելով մկնդեղ (մկնդեղը հանում էր ճանճեր բռնելու կչուն թղթից)[10][11][12]։ Ֆազեկաշի խորհրդով այդ թույնը կանայք լցնում էին իրենց զոհի սննդի կամ գինու մեջ։ Օլահը թույնի ազդեցությունը ցուցադրելու նպատակով էլ իրականացրել էր իր տարեց ամուսնու՝ Յուլիուս Ֆազեկաշի սպանությունը։

Զանգվածային սպանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում սպանությունների թիվը օր օրի աճում էր։ Տղամարդիկ սարսափի մեջ էին։ Կանայք թունավորում էին իրենց ծնողներին, սիրեկաններին, ամուսիններին և նույնիսկ որդիներին, ուժից վեր բեռից ազատվելու կամ որքան հնարավոր է շուտ ժառանգության հասնել փորձելու նպատակներով, ընդ որում, ոմանք այդպես էլ չեն էլ զղջացել իրենց կատարած գործողությունների համար[13][14]։ Աճող քրեածին իրավիճակի հետ կապված Նաձրևը կոչեցին «սպանությունների շրջան»։ Քանի որ Ֆազեկաշի զարմիկն էր լրացնում բոլոր մահվան վկայականները, ապա այդ կնոջ մասնակցությունն ապացուցելը պարզապես անհնար էր դարձել (թեև գյուղացիները կասկածում էին նրան և վախենում էին նրանից), բացի այդ նա կապեր ուներ գյուղի բժշկի հետ[15]։

Բացահայտում և ձերբակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաձրևում կատարած թունավորումների գործով ձերբակալվել են 80 կին և երկու տղամարդ։ Նկարում պատկերված է բանտարկյալները զբոսանքը Սոլնոկի բանտում

Պատմաբաններն անվանում են երեք տարբերակներ, թե ինչպես է հաջողվել ձերբակալել մարդասպաններին և դադարեցնել զանգվածային թունավորումները։

Ըստ առաջին տարբերակի, Ֆազեկաշի մեղսակից՝ ոմն Սաբոն, ձերբակալվել է երկու մարդկանց կողմից, որոնք ողջ էին մնացել թունավորումից հետո։ Նա մատնանշել էր ոմն Բուկենովեսկու (Ֆազեկաշի ևս մեկ կեղծանունը)։

Ըստ երկրորդ տարբերակի, հարևան քաղաքից մի ուսանող-բժիշկ գետի ափին հայտնաբերել է դիակներ, որոնք անագի մեծ պարունակություն են ունեցել, որն էլ առիթ է հանդիսացել հետաքննության համար։

Սակայն, հունգարա-ամերիկյան պատմաբան Բելա Բոդոն, որը այդ թեմայով առաջին գիտական գրքի հեղինակն է, հակված է մեկ այլ՝ երրորդ տարբերակին. 1929 թվականի հոկտեմբերին մարզի վարչական կենտրոնի՝ Սոլնոկի ոստիկանություն անանուն նամակ է եկել (պարզվել է, որ այն ուղարկել էր տեղական թերթի խմբագիրը), որում հաղորդվել է Տիսազուկ (Tiszazug) և Նաձրև գյուղերում մահվան դեպքերի մասին։ Ոստիկանության պետը ուղարկել է իր երկու ենթականերին՝ Բարտոկին և Ֆրիեշկուին պարզելու համար դեպքերի հանգամանքները։ Նրանք գյուղի պանդոկում գյուղացիներին խմիչք հյուրասիրելով խոսք ու զրույցի են բռնվել, որի ընթացքում ողջ մնացածներից մեկը, որն արդեն մահանում էր թունավորման հետևանքներից (Սաբո ազգանունով տեղական բնակչուհու հորեղբայրը), խորհուրդ է տվել դիմել գյուղի քահանային, ով իբր գիտեր սպանողների մասին ճշմարտությունը։

Քահանան պատմել է Օլահ Ֆազեկաշի մեղսակիցների մասին, այդ թվում և տեղական բուժակի մասին (այն մասին, որ Օլահը և Ֆազեկաշը միևնույն անձն են, դեռևս հայտնի չէր), ինչպես նաև բացատրել է այն շարժառիթները, որոնք կանանց դրդել են զբաղվել զանգվածային թունավորումներով։ Քահանայի հետ հանդիպումից հետո Բարտոկը և Ֆրիեշկան հայտնաբերել են Սաբոյի հորեղբորը, որից հետո բուժակից ստացել են մահվան եզրակացությունը, համաձայն որի հանգուցյալը մահացել է հարբեցողության հետևանքով։ Հարցաքննության ժամանակ Սաբոն մեկ խոստովանել է իր մեղքը, մեկ էլ՝ հերքել։ Խուզարկությունը ոչինչ չի տվել։ Սակայն պատահականության բերումով Ֆազեկաշն ինքն է ընկել ոստիկանության ձեռքը, փորձելով տեղի բնակչուհիներին զգուշացնել, որ չխոսեն ոստիկանների հետ։ Տնից-տուն գնալով Ֆազեկաշը չի կասկածել, որ իրեն հետևում են և այդպիսով ոստիկաններն իմացել են նրա մեղսակիցների տեղը։

Բացի այդ, Բարտոկը մտադրվել էր գերեզմաններից հանել մի քանի վերջին ժամանակներում մահացած տղամարդկանց դիակներ և նրանց մարմիններում թույնի առկայություն գտնելով՝ սպանությունները վերջնականապես բացահայտել։ Այդ մտադրությումբ էլ Բարտոկը գիշերը գնացել է գերեզման։ Ի զարմանս նրա, այնտեղ տեսել է 13  կանանց, որոնք հողը փորում և տապանաքարերը տեղափոխում էին, որ դիահերձման ենթարկվեին չթունավորված մարմիններ։ Նրանց թվում էր Ֆազեկաշը (Օլահը)։ Բոլոր գործողություններին հետևելով, Բարտոկը կանչել է օգնականներին և կալանավորել Ֆազեկաշին և նրա մեղսակիցներին։

Այդ գիշեր էլ Բարտոկը հայտնաբերել է Ֆազեկաշին իր մեղսակիցների հետ։

Դատավճիռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղի գերեզմանոցում տասնյակ դիակներ են էքսհումացվել[16] և հետազոտվել են Սոլնոկի բժիշկների կողմից հենց գերեզմանում բացված դաշտային դիահերձարանում։ Հետաքննության ընթացքում ձերբակալվել են 80 կին և երկու տղամարդ, դատարանի առջև են կանգնել 34 կին և մեկ տղամարդ։ 26-ը դատապարտվել են, այդ թվում և Ֆազեկաշը (Օլահ), որոնցից ութը դատապարտվել են մահվան կախաղան բարձրացվելով, սակայն կախաղան են բարձրացվել միայն երկուսը, իսկ Ֆազեկաշն ինքնասպան է եղել։ Հանցագործներից 12 հոգի բանտարկվել են ազատազրկման ժամկետներով[17]։

Հունգարիայում հայտնի Ժիգմոնդ Մորիցը դատարանի դահլիճում ներկա է եղել։ Նրա հրապարակումը տեղ է գտել արևմուտքի համար նախատեսված Նյուգաթ գրական ամսագրի (NYUGAT, 1930. 3 համարում)[18]։

Aquote1.png «Սոլնոկի դատարանի մեծ դահլիճը մարդաշատ է։ Մի տարեց կին կանգնած է դատավորի սեղանի առաջ։ Սև զգեստով գյուղացի մի կին, հարուստ, շատ ճաշակով հագնված, երկու ձեռքերը իրար մոտեցրած, ինչպես Տիրոջ սեղանի առջև գտնվող տաճարում։ Առաջին հայացքից նա բարի տատիկ է, որն այնքան հաճելի է տանը հանդիպել իր շրջապատում և սովոր է անծանոթին ընդունել և բարեհաճ վերաբերմունք ցույց տալ։ Դատարանը նստած է մեջքով դեպի պատուհանները, իսկ ձմռան աղոտ արևը հազիվ է լուսավորում սենյակը, որտեղ նստարաններին անհանգիստ նստած են մի քանի հարյուր մարդ և անհամբեր սպասում են խոսքերի։ Դատարանի ձախ կողմում երկու երկար նստարանների վրա ատենախոսներն են կամ քսան լրագրողները, լուսանկարիչները, նկարազարդողները՝ աշխարհի աչքերը։ [..] Այս կնոջը դատավորները մեղադրում են այն բանի համար, որ նա ինը տարի առաջ ճանճի թղթից եփած թույնով սպանել է իր մորը, մի քանի տարի անց՝ ամուսնուն, իսկ հետո՝ իր հարճին[19]։ Aquote2.png


Կախաղան բարձրացրածներից մեկը Սաբոն էր, մյուսը՝ այրիացած Պալինկան։ Վերջինս ամուսնուց բացի ևս վեց մարդ էր սպանել՝ զուտ շահադիտական նպատակով։ Նա սպանել էր իր ծնողներին, երկու եղբայրներին, եղբայրներից մեկի կնոջը, իր հորաքրոջն ու իր ամուսնուն՝ տունը և տնամերձ հողամասը յուրացնելու նպատակով։ Պալինկան առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերել զոհի նկատմամբ։ Թույնը զոհին տալիս էր ոչ մեծ քանակությամբ և երբ մարդը սկսում էր ցնցվել կամ դողալ, մարդասպանը քաղաք էր շտապում դեղի հետևից։ Նա դեղը, իրոք, գնում էր, սակայն մահամերձին դեղի անվան տակ տալիս էր Ֆազեկաշի տված թույնը։

Գեղարվեստական մշակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ Գյուլ. «Տիսազուգ» (Tiszazug, 1945, դրամա)
  • Կատալին Սաադ. «Մերկություն» (Csupaszon, վեպ)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gregson, Jessica. The The Angel Makers. PaperBooks Ltd. 2007. ISBN 0-9551094-6-9.
  • Newton, Michael. The Encyclopedia of Serial Killers. 2-րդ հրատարակություն. Checkmark Books. 2006. ISBN 0-8160-6196-3. էջեր 1-2
  • Bodó, Béla. Tiszazug: A Social History of a Murder Epidemic. Columbia University Press East European Monographs, 2003. ISBN 0-88033-487-8.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. УБИЙСТВО ПОД ЗВУКИ ИКОТЫ(ռուս.)
  2. Astrid Bussink (2006)։ «The Angelmakers»։ archive.dokweb.net (Hungarian, English)։ Edinburgh College of Art։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-05-ին։ Վերցված է դեկտեմբերի 10, 2016 
  3. Sharp Rob (օգոստոսի 5, 2006)։ «Mirren film brings war tragedy to Yorkshire»։ The Guardian։ Վերցված է դեկտեմբերի 10, 2016 
  4. International Documentary Film Festival Amsterdam։ «The Angelmakers | IDFA»։ www.idfa.nl։ Վերցված է դեկտեմբերի 10, 2016 
  5. Stephen Holden (ապրիլի 5, 2003)։ «Film Festival Reviews; Life's Creatures Glow Until Violence Darkens»։ www.nytimes.com։ Վերցված է դեկտեմբերի 10, 2016 
  6. Heather Sutfin (օգոստոսի 17, 2016)։ «The Angel Makers of Nagyrév»։ Sword and Scale։ Վերցված է դեկտեմբերի 10, 2016 
  7. Отравительницы из Надьрева Archived 2019-09-06 at the Wayback Machine.(ռուսերեն)
  8. Popham Peter (նոյեմբերի 26, 2005)։ «Hungary: Murder on the Danube»։ The Independent։ Վերցված է դեկտեմբերի 10, 2016 
  9. Katherine Ramsland (մարտի 3, 2007)։ «Angels of Death - Nurses, nurses who kill their patients (Chapter 5, Murder by Proxy)»։ The Crime library։ Արխիվացված է օրիգինալից 2007-03-03-ին։ Վերցված է դեկտեմբերի 10, 2016 
  10. Fish Jim (մարտի 29, 2004)։ «Unearthing Hungary husband murders»։ news.bbc.co.uk։ Վերցված է դեկտեմբերի 10, 2016 
  11. Barry Yeoman (նոյեմբերի 1, 1999)։ «Bad Girls»։ Psychology Today (Sussex Publishers, LLC)։ Վերցված է դեկտեմբերի 10, 2016 
  12. Дело о сказочных преступлениях Archived 2017-04-06 at the Wayback Machine.(ռուսերեն)
  13. Katie Heaney (15 Jul 2014)։ «11 Terrifying Female Serial Killers You've Never Heard Of»։ BuzzFeed։ Վերցված է դեկտեմբերի 10, 2016 
  14. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-29-ին։ Վերցված է 2017-04-19 
  15. Tonya Blust (հունվարի 12, 2016)։ «Creepy crimes from the 1920s»։ www.historictruecrime.com։ Վերցված է դեկտեմբերի 10, 2016 
  16. «American front in the Hungarian village killer»։ www.transindex.ro։ Index Media Association։ մայիսի 21, 2004։ Վերցված է դեկտեմբերի 10, 2016 
  17. Bodó, Béla (2002)։ «The poisoning women of Tiszazug»։ Journal of Family History 27 (1): 40–59։ PMID 11789522։ doi:10.1177/036319900202700103 
  18. «Nyugat folyóirat (1908-1941) - elektronikus változat»։ web.archive.org։ Վերցված է 2021-02-11 
  19. «Rettegett magyarországi sorozatgyilkosok»։ web.archive.org։ 2013-08-06։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-06-ին։ Վերցված է 2021-02-11 
  20. Méreggel megoldott ügyek.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]