Jump to content

Ժամանակակից արվեստի թանգարան (Սանտյագո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամանակակից արվեստի թանգարան
Տեսակժամանակակից արվեստի թանգարան և թանգարան
Երկիր Չիլի
ՏեղագրությունՍանտյագո կոմունա
ՎայրParque Forestal, Santiago?
Ղեկավարության նստավայրՍանտյագո, Չիլի
Հիմնադրվել էօգոստոսի 15, 1947
Կայքmac.uchile.cl(իսպ.)
Քարտեզ
Քարտեզ

Ժամանակակից արվեստի թանգարան (իսպ.՝ Museo de Arte Contemporáneo), գեղարվեստական թանգարան Սանտյագոյում (Չիլի

Թանգարան և հավաքածու

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Վերսալ պալատ»

Թանգարանը բացվել է 1947 թվականի օգոստոսի 15-ին։ Ներկայում կառավարվում է Չիլիի համալսարանի արվեստների ֆակուլտետի կողմից[1] և գտնվում է երկու վայրում՝ Չիլիի գեղարվեստի ազգային թանգարանի հետնամասում գտնվող Ֆորաստալ զբոսայգում և Կինտա Նորմալ զբոսայգում՝ «Վերսալ պալատ» կոչվող շենքում[2]։

Թանգարանի հավաքածուն պարունակում է ավելի քան երկու հազար արվեստի գործ, այդ թվում՝ 1200 փորագրություն, 450 լուսանկար, շուրջ 600 գեղանկար, շուրջ 200 գծանկար և ջրաներկ և 90 քանդակ։ Հավաքածուն ներառում է 19-րդ դարի վերջից ստեղծագործած նկարիչների գործեր, այդ թվում՝ չիլիացի նկարիչներ Ռոբերտո Մատտայի, Գուլյերմո Նունյեսի, Նեմեսիո Անտունեսի, Մատիլդե Պերեսի և Խոսե Բալմեսի ստեղծագործություններից։ Բացի այդ, հավաքածուում կան արտասահմանցի այնպիսի նկարիչների գործեր, ինչպիսիք են Օսվալդո Գուայասամինը (Էկվադոր), Իսամու Նոգուտին (ԱՄՆ), Ֆրիդենսրայխ Հունդերտվասերը (Ավստրիա), Դևիդ Բաթչելորը (Անգլիա), Խեսուս Ռուիս Նեստոսը (Պարագվայ), Էմիլիո Պետորուտին և Դինո Բրուսոնեն (երկուսն էլ՝ Արգենտինա)[1]։

Թանգարանի ղեկավարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանի ներկայիս տնօրեն Ֆրանցիսկո Բրուգնոլին
  • Մարկո Ա. Բոնտա (1947-1962)
  • Նեմեսիո Անտունես (1962-1964)
  • Լուիս Օյարսուն Պենյա (1964-1965)
  • Ֆեդերիկո Ասլեր (1965-1968)
  • Ալբերտո Պերես (1968-1970)
  • Գիլերմո Նունյես (1971-1972)
  • Լաուտարո Լաբբե (1972-1973)
  • Էդուարդո Օսանդոն (1973-1976)
  • Մարթա Բենավենտե (1976-1980)
  • Դոլորես Մուխիկա Գարսիա Ույդոբրո (1981-1991)
  • Ռոսարիո Լետելյեր Վիալ (1991-1998)
  • Ֆրանցիսկո Բրուգնոլի (1998 թվականից)[3]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Museo de Arte Contemporáneo». mac.uchile.cl. Վերցված է 2021 թ․ մայիսի 11-ին.
  2. «Museo de Arte Contemporáneo». mac.uchile.cl. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 11-ին.
  3. «Museo de Arte Contemporáneo». mac.uchile.cl. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 11-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժամանակակից արվեստի թանգարան (Սանտյագո)» հոդվածին։