Ժակ Մարիտեն (ֆր.՝ Jacques Maritain, նոյեմբերի 18, 1882(1882-11-18)[1][2][3][…], Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4] - ապրիլի 28, 1973(1973-04-28)[1][2][3][…], Թուլուզ), ֆրանսիացի իդեալիստ փիլիսոփա, նեոթոմիզմի ներկայացուցիչ։ Եղել է Ա. Բերգսոնի աշակերտը։ 1906 թվականին ընդունել է կաթոլիկություն։ 1914 թվականից՝ մի շարք երկրների ինստիտուտների և համալսարանների պրոֆեսոր։ Միջնադարյան աշխարհըմբռնմանը վերադառնալը Մարիտենը համարում էր հավատի (Մ. նյութեր), մտքի (Ռ. Գեկարտ) և զգացմունքի (Ժ. Ժ. Ռուսո) ոլորտում իր կարծիքով նոր ժամանակի սուբյեկտիվիզմի առաջացրած բարոյական ու սոցիալական քաոսը հաղթահարելու ուղի։ Մարիտենը «քրիստոնեական դեմոկրատիայի» և «հումանիզմի» դիրքերից քննադատել է արդի կապիտալիզմը և բուրժուական դեմոկրատիան, ժխտել է հասարակության սոցիալական վերափոխումը։ Հայտնի է նաև արվեստի և մանկավարժության վերաբերյալ աշխատություններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 322)։