Jump to content

Թրևիս Կալանիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թրևիս Կալանիկ
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 6, 1976(1976-08-06)[1][2] (48 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Granada Hills Charter High School?
Մասնագիտությունձեռնարկատեր, գործարար և համակարգչային գիտնական
 Travis Kalanick Վիքիպահեստում

Թրևիս Կորդել Կալանիկ (անգլ.՝ Travis Cordell Kalanick, օգոստոսի 6, 1976(1976-08-06)[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ձեռնարկատեր, «RedSwoosh» պիրինգային ֆայլերի փոխանակման ընկերության և «Uber» ցանցային տրանսպորտային ընկերության համահիմնադիր։

2014 թվականին ներառվել է «Ֆորբսի» 400 ամենահարուստ ամերիկացիների ցուցակում՝ զբաղեցնելով 290-րդ հորիզոնականը՝ 6 միլիարդ դոլար կապիտալով[3]։

Պատանեկություն և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալանիկը ծնվել է 1976 թվականի օգոստոսի 6-ին Լոս Անջելեսում։ Մայրը՝ Բոնին, ազգությամբ հրեա է (օրիորդական ազգանունը՝ Գորվից)[4], աշխատել է «Los Angeles Daily News» գովազդային բաժնում, իսկ հայրը՝ Դոնալդ Կալանիկը, Լոս Անջելեսում եղել է ինժեներ-շինարար[5][6], ծագումով կաթոլիկ ընտանիքից՝ չեխական և ավստրիական արմատներով[7][8][9][10]։ Թրեվիսն ունի երկու խորթ քույր և եղբայր՝ Կորին։ Ապրել է Կալիֆորնիա նահանգի Նորթրիջում, որտեղ ավարտել է Գրանադ Հիլսի դպրոցն ու ընդունվել Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանին կից քոլեջ՝ համակարգչային տեխնիկայի բաժին[11][12][13]։ Համալսարանում ուսանելու ժամանակ միացել է «Theta Xi» ուսանողական եղբայրությանը[6][14]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կալանիկը Մյունխենում ելույթ է ունենում «DLD 2015» համաժողովում

1998 թվականին Թրեվիս Կալանիկը և նրա երկու համակուրսեցիները՝ Մայքլ Թոդը և Վինս Բյուսամը, համալսարանը լքել են, որպեսզի միանան Դեն Ռոդրիգեսի՝ «Scour» ֆայլերի փոխանակման նախագծի մշակմանը[15][16]։ 2000 թվականին ամերիկյան կինոընկերությունների ասոցիացիան, Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիան (RIAA) և երաժշտական հրատարակիչների ազգային ասոցիացիան (NMPA) հայց են ներկայացրել «Scour»-ի դեմ՝ մեղադրելով նախագծի սեփականատերերին հեղինակային իրավունքի խախտման մեջ[17]։ Նույն թվականի սեպտեմբերին «Scour»-ի սեփականատերերը հայտարարել էին սնանկության մասին[18]։

2001 թվականին նախկին «Scour» թիմի հետ միասին Կալանիկը ստեղծել է նոր ընկերություն, որը կոչվում է «Red Swoosh» (Կարմիր տիզ)։ Այն կրկին պիրինգային ֆայլերի փոխանակման ցանց էր։ «Red Swoosh»-ում օգտագործվում էին առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնց օգնությամբ հաջողվել է բարձրացնել ցանցի թողունակությունը։ Այն թույլ էր տալիս օգտատերերին փոխել և առևտուր անել մեծ մեդիա-ֆայլերով, ներառյալ երաժշտական ֆայլերը և տեսանյութերը։ 2007 թվականին «Akamai Technologies» ընկերությունը 19 միլիոն դոլարով ձեռք է բերել «Red Swoosh» ընկերությունը[19][20][21][22]։

2009 թվականին Թրեվիս Կալանիկը և Գարեթ Քեմփը ստեղծել են «Uber» բջջային հավելվածը, որը թույլ է տալիս ուղևորներին կապվել վարձու վարորդների հետ՝ տրանսպորտային ծառայություններ ստանալու համար[23][24][25]։ Ներկայումս «Uber»-ն աշխատում է աշխարհի ավելի քան 58 երկրում և 300 քաղաքում[26][27][28]։ «Uber»-ի առաջխաղացումը հակազդեցություն է ստացել[29] Հյուսիսային Ամերիկայի որոշ քաղաքներում[30], մասնավորապես՝ Վաշինգտոնում[31], Չիկագոյում[32], Տորոնտոյում[33] և Նյու Յորքում[34][35]։ Ընկերությունն աշխատում է շուկայում խիստ մրցակցության պայմաններում, որը հագեցած է նման ծառայություններ մատուցողներով[36], ինչպես նաև սեփական կլոններով[37], այնպիսի քաղաքներում, ինչպիսին է Լոնդոնը[38][39]։ 2014 թվականի նոյեմբերին Կալանիկը քննադատության է ենթարկվել ընկերության կառավարման ժամանակ «ամեն գնով հաղթել» մարտավարությանը հետևելու համար։

2017 թվականի հունիսի 21-ին Կալանիկը լքել է «Uber»-ի ղեկավարի պաշտոնը, սակայն պահպանել է իր տեղը տնօրենների խորհրդում[40]։

Թրեվիս Կալանիկը հաճախ հանդես է գալիս կոնֆերանսների և բիզնես գործունեության, այդ թվում «TechCrunch Disrupt»-ի[41], «Tech Cocktail»-ը[42], «DLD»-ի և «LeWeb»-ի[43][44][45][46] շրջանակներում։

2016 թվականի դեկտեմբերին ընդգրկվել է ռազմավարության և քաղաքականության գծով նախագահական ֆորումի՝ 16 ամենահաջողակ և հարգված ամերիկացի գործարարների խմբի կազմում, որոնց խնդիրն էր ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին խորհրդատվություն տրամադրել տնտեսական աճի, նոր աշխատատեղերի ստեղծման և աշխատանքի արտադրողականության բարձրացման հետ կապված հարցերի շուրջ[47]։ Սակայն 2017 թվականի փետրվարի սկզբին՝ ընկերության ակտիվիստների և աշխատակիցների կողմից ճնշման ֆոնին, որոնք դեմ են հանդես եկել պետության նոր ղեկավարի վարչակազմի ներգաղթային քաղաքականությանը, հայտարարել է խորհուրդը լքելու որոշման մասին[48]։ Նրա ուղեկիցն աշխատել է ծայրահեղ «հակաֆաշիստական» «Huffington Post»-ում, որը ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ խիստ թշնամաբար էր վերաբերվում Դոնալդ Թրամփին և մասնակցել է նրա անձի վարկաբեկման արշավին, մասնավորապես նրան անվանելով՝ քսենոֆոբ, ռասիստ, կնատյաց, հոմոֆոբ[49]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի տվյալներով՝ Կալանիկը հանդիպում է Գաբի Հոլցվարտի հետ, որի հետ ծանոթացել է Շերվին Պիշևարի կազմակերպած երեկույթի ժամանակ[50]։ Հոլցվարտը ջութակահար է և ստեղծագործում է «Huffington Post»-ի համար[51][52]։ Պիշևարը հանդիպել է նրան, երբ նա ջութակ էր նվագում «Trader Joe»-ի առևտրի կենտրոնի մոտ[53]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Hollar S. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. Forbes Announces Its 33rd Annual Forbes 400 Ranking Of The Richest Americans; 29 September 2014, Forbes.com, accessed 12 November 2014
  4. «Jewish-Owned Uber Expelled from Spain». Jewish Business News. Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
  5. Guardian: «Travis Kalanick: Uber-capitalist who wants to have the world in the back of his cabs» by Andrew Anthony 20 December 2014
  6. 6,0 6,1 Independent Press-Telegram: «BETROTHALS TOLD» Long Beach, California · Page 118 · January 16, 1966 | Two engaged couples reveal wedding plans Veth-Kalanick .
  7. «Obituary - Steve Kalanick». Havre Daily News. Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
  8. «Michael Andrew Kalanick (1902 - 1981) - Find A Grave Memorial». Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
  9. «John Kalanick (1898 - 1956) - Find A Grave Memorial». Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
  10. «Mike A Kalanick in the 1940 Census». Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
  11. «Innovator Under 35: Travis Kalanick, 25 - MIT Technology Review». .technologyreview.com. Վերցված է 2013 թ․ հունվարի 17-ին.
  12. «Travis Kalanick - DCWEEK 2012». Dcweek2012.sched.org. Վերցված է 2013 թ․ հունվարի 17-ին.
  13. Inc Magazine: «Resistance Is Futile» BY Christine Lagorio-Chafkin July 2013
  14. «Alyson Shontell: All Hail The Uber Man! How Sharp-Elbowed Salesman Travis Kalanick Became Silicon Valley's Newest Star». Business Insider. 2014 թ․ հունվարի 11.
  15. Richtel, Matt (2000 թ․ մայիսի 22). «Agent's Role In Music Site May Be Shift In Rights War». The New York Times. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 22-ին.
  16. Wall Street Journal: «Travis Kalanick: The Transportation Trustbuster» by Andy Kessler January 25, 2013
  17. Richtel, Matt (2000 թ․ հուլիսի 21). «Movie and Record Companies Sue a Film Trading Site». The New York Times. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 22-ին.
  18. Borland, John (2000 թ․ սեպտեմբերի 7). «Well-scrubbed business plan not enough for Scour». Վերցված է 2008 թ․ օգոստոսի 22-ին. {{cite news}}: Text "CNET" ignored (օգնություն)
  19. «Payday for Red Swoosh: $15 million from Akamai». TechCrunch.
  20. «April 12, 2007 - Akamai Acquires Red Swoosh». Akamai.com. 2007 թ․ ապրիլի 12. Վերցված է 2013 թ․ հունվարի 17-ին.
  21. «Uber CEO Travis Kalanick on Failure and Red Swoosh - Liz Gannes - News». AllThingsD. 2011 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2013 թ․ հունվարի 17-ին.
  22. Om Malik. «Gigaom - Akamai goes P2P, buys Red Swoosh». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
  23. Goode, Lauren (2011 թ․ հունիսի 17). «Worth It? An App to Get a Cab». The Wall Street Journal. Dow Jones & Company.
  24. «Travis Kalanick on Leading Uber, a Car Service». Businessweek. 2012 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2013 թ․ հունվարի 17-ին.
  25. «Travis Kalanick: Startup Mixology Conference – D.C. – June 16, 2011». Startupmixology.tech.co. 2011 թ․ հունիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 17-ին.
  26. «Uber CEO Travis Kalanick». SPLASH. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
  27. «Uber Tests Cash Payment in Hyderabad; Other Cities to Follow Soon». Tech-Portal. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 7-ին.
  28. «Where is Uber Currently Available?». Uber.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 26-ին.
  29. Mangalindan, JP (2012 թ․ փետրվարի 2). «The trials of Uber». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 7-ին.
  30. John Cook. «Uber could take flight, CEO dreams of helicopter and jet rides». GeekWire. Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
  31. «Fortune.com». Fortune. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
  32. «Under new rules, Uber faces Chicago closure». VentureBeat.
  33. Christine Dobby (2012 թ․ դեկտեմբերի 6). «Uber Toronto facing new licensing charges related to taxi business». Financial Post. Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
  34. «App-Powered Car Service Leaves Cabs in the Dust». WIRED. 2011 թ․ ապրիլի 5. Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
  35. D.C. official retreats on fare measure aimed at San Francisco limo firm — San Francisco Business Times
  36. «Uber CEO: Bring On The Cheap Competition». Business Insider.
  37. «Look Out, Lyft: Uber CEO Travis Kalanick Says It Will Do Ride Sharing, Too». TechCrunch.
  38. Adrian Melrose. «Taxi Tech at Le Web London». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 19-ին.
  39. «LeWeb London: Uber and Hailo». Licence to Roam. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին.
  40. «Глава Uber Трэвис Каланик покинул свой пост». Информационное агентство Рамблер (ռուսերեն). 2017 թ․ հունիսի 21. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.(չաշխատող հղում)
  41. «Uber CEO Travis Kalanick Is Going To Keep Up The Disruption At Disrupt SF». 2012 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2013 թ․ հունիսի 30-ին.
  42. TechCocktail (2010 թ․ նոյեմբերի 12). «'Hustle Is The Antidote' When Starting And Running A Business « Tech Cocktail». tech.co. Վերցված է 2013 թ․ հունվարի 25-ին.
  43. «LeWeb'11». 2011.leweb.co. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 17-ին.
  44. «Big Omaha - Travis Kalanick: 'Whatever it is that you're afraid of, go after it'». Silicon Prairie News. Վերցված է 2013 թ․ հունվարի 17-ին.
  45. Wednesday, September 12th, 2012 (2012 թ․ սեպտեմբերի 12). «CEO Travis Kalanick Says UberX Numbers Are "Probably At Or Above" Lyft». TechCrunch. Վերցված է 2013 թ․ հունվարի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  46. «LeWeb 2010 – Money Roundtable, Moderated by Travis Kalanick, Entrepreneur & Angel Investor. | Startup Angel». Startupangel.investblogs.com. 2011 թ․ հունիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 17-ին.
  47. «Elon Musk, Uber CEO to join Trump's 'strategic and policy forum'». MarketWatch.Com (անգլերեն). MarketWatch, Inc. 2017 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  48. Isaak, Mike. (2017 թ․ փետրվարի 2). «Uber C.E.O. to Leave Trump Advisory Council After Criticism». NYtimes.Com (անգլերեն). The New York Times Company. Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.
  49. Hadas Gold (2016 թ․ նոյեմբերի 8). ««The Huffington Post ending editor's note that called Donald Trump 'racist'»». Politico.
  50. Zennie, Michael. «Comedian who called Uber CEO's girlfriend a 'b****' and made 'racist' remark at 'Silicon Valley' awards show faces angry backlash». Daily Mail.
  51. «Gabi Holzwarth». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
  52. «Gabi Holzwarth». Huffington Post. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
  53. Bowles, Nellie. (2014 թ․ մայիսի 28). «Playing "Billionaire" for the Billionaires: A Violinist's Ironic Wink». Vox Media, Inc. Վերցված է 2015 թ․ հուլիսի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրևիս Կալանիկ» հոդվածին։