Թրևիս Կալանիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թրևիս Կալանիկ
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 6, 1976(1976-08-06)[1][2] (46 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Granada Hills Charter High School?
Մասնագիտությունձեռնարկատեր, գործարար, համակարգչային գիտնական և international forum participant
Commons-logo.svg Travis Kalanick Վիքիպահեստում

Թրևիս Կորդել Կալանիկ (անգլ.՝ Travis Cordell Kalanick, օգոստոսի 6, 1976(1976-08-06)[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ձեռնարկատեր, «RedSwoosh» պիրինգային ֆայլերի փոխանակման ընկերության և «Uber» ցանցային տրանսպորտային ընկերության համահիմնադիր։

2014 թվականին ներառվել է «Ֆորբսի» 400 ամենահարուստ ամերիկացիների ցուցակում՝ զբաղեցնելով 290-րդ հորիզոնականը՝ 6 միլիարդ դոլար կապիտալով[3]։

Պատանեկություն և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալանիկը ծնվել է 1976 թվականի օգոստոսի 6-ին Լոս Անջելեսում։ Մայրը՝ Բոնին, ազգությամբ հրեա է (օրիորդական ազգանունը՝ Գորվից)[4], աշխատել է «Los Angeles Daily News» գովազդային բաժնում, իսկ հայրը՝ Դոնալդ Կալանիկը, Լոս Անջելեսում եղել է ինժեներ-շինարար[5][6], ծագումով կաթոլիկ ընտանիքից՝ չեխական և ավստրիական արմատներով[7][8][9][10]։ Թրեվիսն ունի երկու խորթ քույր և եղբայր՝ Կորին։ Ապրել է Կալիֆորնիա նահանգի Նորթրիջում, որտեղ ավարտել է Գրանադ Հիլսի դպրոցն ու ընդունվել Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանին կից քոլեջ՝ համակարգչային տեխնիկայի բաժին[11][12][13]։ Համալսարանում ուսանելու ժամանակ միացել է «Theta Xi» ուսանողական եղբայրությանը[6][14]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալանիկը Մյունխենում ելույթ է ունենում «DLD 2015» համաժողովում

1998 թվականին Թրեվիս Կալանիկը և նրա երկու համակուրսեցիները՝ Մայքլ Թոդը և Վինս Բյուսամը, համալսարանը լքել են, որպեսզի միանան Դեն Ռոդրիգեսի՝ «Scour» ֆայլերի փոխանակման նախագծի մշակմանը[15][16]։ 2000 թվականին ամերիկյան կինոընկերությունների ասոցիացիան, Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիան (RIAA) և երաժշտական հրատարակիչների ազգային ասոցիացիան (NMPA) հայց են ներկայացրել «Scour»-ի դեմ՝ մեղադրելով նախագծի սեփականատերերին հեղինակային իրավունքի խախտման մեջ[17]։ Նույն թվականի սեպտեմբերին «Scour»-ի սեփականատերերը հայտարարել էին սնանկության մասին[18]։

«Red Swoosh»[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին նախկին «Scour» թիմի հետ միասին Կալանիկը ստեղծել է նոր ընկերություն, որը կոչվում է «Red Swoosh» (Կարմիր տիզ)։ Այն կրկին պիրինգային ֆայլերի փոխանակման ցանց էր։ «Red Swoosh»-ում օգտագործվում էին առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնց օգնությամբ հաջողվել է բարձրացնել ցանցի թողունակությունը։ Այն թույլ էր տալիս օգտատերերին փոխել և առևտուր անել մեծ մեդիա-ֆայլերով, ներառյալ երաժշտական ֆայլերը և տեսանյութերը։ 2007 թվականին «Akamai Technologies» ընկերությունը 19 միլիոն դոլարով ձեռք է բերել «Red Swoosh» ընկերությունը[19][20][21][22]։

«Uber»[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Թրեվիս Կալանիկը և Գարեթ Քեմփը ստեղծել են «Uber» բջջային հավելվածը, որը թույլ է տալիս ուղևորներին կապվել վարձու վարորդների հետ՝ տրանսպորտային ծառայություններ ստանալու համար[23][24][25]։ Ներկայումս «Uber»-ն աշխատում է աշխարհի ավելի քան 58 երկրում և 300 քաղաքում[26][27][28]։ «Uber»-ի առաջխաղացումը հակազդեցություն է ստացել[29] Հյուսիսային Ամերիկայի որոշ քաղաքներում[30], մասնավորապես՝ Վաշինգտոնում[31], Չիկագոյում[32], Տորոնտոյում[33] և Նյու Յորքում[34][35]։ Ընկերությունն աշխատում է շուկայում խիստ մրցակցության պայմաններում, որը հագեցած է նման ծառայություններ մատուցողներով[36], ինչպես նաև սեփական կլոններով[37], այնպիսի քաղաքներում, ինչպիսին է Լոնդոնը[38][39]։ 2014 թվականի նոյեմբերին Կալանիկը քննադատության է ենթարկվել ընկերության կառավարման ժամանակ «ամեն գնով հաղթել» մարտավարությանը հետևելու համար։

2017 թվականի հունիսի 21-ին Կալանիկը լքել է «Uber»-ի ղեկավարի պաշտոնը, սակայն պահպանել է իր տեղը տնօրենների խորհրդում[40]։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրեվիս Կալանիկը հաճախ հանդես է գալիս կոնֆերանսների և բիզնես գործունեության, այդ թվում «TechCrunch Disrupt»-ի[41], «Tech Cocktail»-ը[42], «DLD»-ի և «LeWeb»-ի[43][44][45][46] շրջանակներում։

2016 թվականի դեկտեմբերին ընդգրկվել է ռազմավարության և քաղաքականության գծով նախագահական ֆորումի՝ 16 ամենահաջողակ և հարգված ամերիկացի գործարարների խմբի կազմում, որոնց խնդիրն էր ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին խորհրդատվություն տրամադրել տնտեսական աճի, նոր աշխատատեղերի ստեղծման և աշխատանքի արտադրողականության բարձրացման հետ կապված հարցերի շուրջ[47]։ Սակայն 2017 թվականի փետրվարի սկզբին՝ ընկերության ակտիվիստների և աշխատակիցների կողմից ճնշման ֆոնին, որոնք դեմ են հանդես եկել պետության նոր ղեկավարի վարչակազմի ներգաղթային քաղաքականությանը, հայտարարել է խորհուրդը լքելու որոշման մասին[48]։ Նրա ուղեկիցն աշխատել է ծայրահեղ «հակաֆաշիստական» «Huffington Post»-ում, որը ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ խիստ թշնամաբար էր վերաբերվում Դոնալդ Թրամփին և մասնակցել է նրա անձի վարկաբեկման արշավին, մասնավորապես նրան անվանելով՝ քսենոֆոբ, ռասիստ, կնատյաց, հոմոֆոբ[49]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի տվյալներով՝ Կալանիկը հանդիպում է Գաբի Հոլցվարտի հետ, որի հետ ծանոթացել է Շերվին Պիշևարի կազմակերպած երեկույթի ժամանակ[50]։ Հոլցվարտը ջութակահար է և ստեղծագործում է «Huffington Post»-ի համար[51][52]։ Պիշևարը հանդիպել է նրան, երբ նա ջութակ էր նվագում «Trader Joe»-ի առևտրի կենտրոնի մոտ[53]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. Forbes Announces Its 33rd Annual Forbes 400 Ranking Of The Richest Americans; 29 September 2014, Forbes.com, accessed 12 November 2014
  4. «Jewish-Owned Uber Expelled from Spain»։ Jewish Business News։ Վերցված է 2016-04-22 
  5. Guardian: «Travis Kalanick: Uber-capitalist who wants to have the world in the back of his cabs» by Andrew Anthony 20 December 2014
  6. 6,0 6,1 Independent Press-Telegram: «BETROTHALS TOLD» Long Beach, California · Page 118 · January 16, 1966 | Two engaged couples reveal wedding plans Veth-Kalanick .
  7. «Obituary - Steve Kalanick»։ Havre Daily News։ Վերցված է 2016-04-22 
  8. «Michael Andrew Kalanick (1902 - 1981) - Find A Grave Memorial»։ Վերցված է 2016-04-22 
  9. «John Kalanick (1898 - 1956) - Find A Grave Memorial»։ Վերցված է 2016-04-22 
  10. «Mike A Kalanick in the 1940 Census»։ Վերցված է 2016-04-22 
  11. «Innovator Under 35: Travis Kalanick, 25 - MIT Technology Review»։ .technologyreview.com։ Վերցված է 2013-01-17 
  12. «Travis Kalanick - DCWEEK 2012»։ Dcweek2012.sched.org։ Վերցված է 2013-01-17 
  13. Inc Magazine: «Resistance Is Futile» BY Christine Lagorio-Chafkin July 2013
  14. «Alyson Shontell: All Hail The Uber Man! How Sharp-Elbowed Salesman Travis Kalanick Became Silicon Valley's Newest Star»։ Business Insider։ 2014-01-11 
  15. Richtel Matt (2000-05-22)։ «Agent's Role In Music Site May Be Shift In Rights War»։ The New York Times։ Վերցված է 2008-08-22 
  16. Wall Street Journal: «Travis Kalanick: The Transportation Trustbuster» by Andy Kessler January 25, 2013
  17. Richtel Matt (2000-07-21)։ «Movie and Record Companies Sue a Film Trading Site»։ The New York Times։ Վերցված է 2008-08-22 
  18. Borland John (2000-09-07)։ «Well-scrubbed business plan not enough for Scour»։ Վերցված է 2008-08-22 
  19. «Payday for Red Swoosh: $15 million from Akamai»։ TechCrunch 
  20. «April 12, 2007 - Akamai Acquires Red Swoosh»։ Akamai.com։ 2007-04-12։ Վերցված է 2013-01-17 
  21. «Uber CEO Travis Kalanick on Failure and Red Swoosh - Liz Gannes - News»։ AllThingsD։ 2011-11-08։ Վերցված է 2013-01-17 
  22. Om Malik։ «Gigaom - Akamai goes P2P, buys Red Swoosh»։ Վերցված է 2016-04-22 
  23. Goode Lauren (2011-06-17)։ «Worth It? An App to Get a Cab»։ The Wall Street Journal։ Dow Jones & Company 
  24. «Travis Kalanick on Leading Uber, a Car Service»։ Businessweek։ 2012-08-09։ Վերցված է 2013-01-17 
  25. «Travis Kalanick: Startup Mixology Conference – D.C. – June 16, 2011»։ Startupmixology.tech.co։ 2011-06-16։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-13-ին։ Վերցված է 2013-01-17 
  26. «Uber CEO Travis Kalanick»։ SPLASH։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-04-ին։ Վերցված է 2016-04-22 
  27. «Uber Tests Cash Payment in Hyderabad; Other Cities to Follow Soon»։ Tech-Portal։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-13-ին։ Վերցված է 2016-06-07 
  28. «Where is Uber Currently Available?»։ Uber.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-26-ին։ Վերցված է 2015-05-26 
  29. Mangalindan, JP (2012-02-02)։ «The trials of Uber»։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-16-ին։ Վերցված է 2016-06-07 
  30. John Cook։ «Uber could take flight, CEO dreams of helicopter and jet rides»։ GeekWire։ Վերցված է 2016-04-22 
  31. «Fortune.com»։ Fortune։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-01-ին։ Վերցված է 2016-04-22 
  32. «Under new rules, Uber faces Chicago closure»։ VentureBeat 
  33. Christine Dobby (2012-12-06)։ «Uber Toronto facing new licensing charges related to taxi business»։ Financial Post։ Վերցված է 2016-04-22 
  34. «App-Powered Car Service Leaves Cabs in the Dust»։ WIRED։ 2011-04-05։ Վերցված է 2016-04-22 
  35. D.C. official retreats on fare measure aimed at San Francisco limo firm — San Francisco Business Times
  36. «Uber CEO: Bring On The Cheap Competition»։ Business Insider 
  37. «Look Out, Lyft: Uber CEO Travis Kalanick Says It Will Do Ride Sharing, Too»։ TechCrunch 
  38. Adrian Melrose։ «Taxi Tech at Le Web London»։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-19-ին 
  39. «LeWeb London: Uber and Hailo»։ Licence to Roam։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին 
  40. «Глава Uber Трэвис Каланик покинул свой пост»։ Информационное агентство Рамблер (ռուսերեն)։ 2017-06-21։ Վերցված է 2017-06-21 
  41. «Uber CEO Travis Kalanick Is Going To Keep Up The Disruption At Disrupt SF»։ 2012-09-07։ Վերցված է 2013-06-30 
  42. TechCocktail (2010-11-12)։ «‘Hustle Is The Antidote’ When Starting And Running A Business « Tech Cocktail»։ tech.co։ Վերցված է 2013-01-25 
  43. «LeWeb'11»։ 2011.leweb.co։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-27-ին։ Վերցված է 2013-01-17 
  44. «Big Omaha - Travis Kalanick: 'Whatever it is that you're afraid of, go after it'»։ Silicon Prairie News։ Վերցված է 2013-01-17 
  45. Wednesday, September 12th, 2012 (2012-09-12)։ «CEO Travis Kalanick Says UberX Numbers Are "Probably At Or Above" Lyft»։ TechCrunch։ Վերցված է 2013-01-17 
  46. «LeWeb 2010 – Money Roundtable, Moderated by Travis Kalanick, Entrepreneur & Angel Investor. | Startup Angel»։ Startupangel.investblogs.com։ 2011-06-21։ Վերցված է 2013-01-17 
  47. «Elon Musk, Uber CEO to join Trump’s ‘strategic and policy forum’»։ MarketWatch.Com (անգլերեն)։ MarketWatch, Inc.։ 2017-12-14։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-02-ին։ Վերցված է 2017-02-02 
  48. Isaak Mike. (2017-02-02)։ «Uber C.E.O. to Leave Trump Advisory Council After Criticism»։ NYtimes.Com (անգլերեն)։ The New York Times Company։ Վերցված է 2016-02-03 
  49. Hadas Gold (2016-11-08)։ ««The Huffington Post ending editor’s note that called Donald Trump 'racist'»»։ Politico 
  50. Zennie Michael։ «Comedian who called Uber CEO's girlfriend a 'b****' and made 'racist' remark at 'Silicon Valley' awards show faces angry backlash»։ Daily Mail 
  51. «Gabi Holzwarth»։ Վերցված է 2015-07-10 
  52. «Gabi Holzwarth»։ Huffington Post։ Վերցված է 2015-07-10 
  53. Bowles Nellie. (2014-05-28)։ «Playing "Billionaire" for the Billionaires: A Violinist’s Ironic Wink»։ Vox Media, Inc.։ Վերցված է 2015-07-18 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]