Jump to content

Թվինքլ Խաննա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թվինքլ Խաննա
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 29, 1974(1974-12-29)[1] (49 տարեկան)
Ծննդավայր՝Պունի, Մահարաշտրա, Հնդկաստան
Քաղաքացիություն՝ Հնդկաստան
Մասնագիտություն՝կինոդերասանուհի, գրող, կինոպրոդյուսեր և սյունակագիր
Պարգևներ՝
IMDb։ID 0007012

Թինա Ջաթին «Թվինքլ» Խաննա, հայտնի է նաև Թինա Ջաթին Խաննա անունով (հինդի՝ टीना जतिन «ट्विंकल» खन्ना . դեկտեմբերի 29, 1974(1974-12-29)[1], Պունի, Մահարաշտրա, Հնդկաստան)[2][3], հնդիկ դերասանուհի, կինոպրոդյուսեր, սյունակագիր, գրող և ինտերիերի դիզայներ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թինա Ջաթին Խաննան ծնվել է 1974 թվականի դեկտեմբերի 29-ին Պունեում ( Մահարաշտրա, Հնդկաստան ) դերասաններ Ռաջեշ Խաննայի (1942-2012) և Դիմփլ Կապադիայի (ծնված 1957 թ.) ընտանիքում։ Խաննայի կրտսեր քույրը՝ Ռինկե Խաննան (ծնված 1977 թ.), նույնպես կինոդերասանուհի է։

Թվինքլը կինոյում իր նորամուտը կատարել է 1995 թվականին՝ «Անձրևների շրջան» ֆիլմում խաղալով Թինա Օբերոյի դերը, որի համար 1996 թվականին Filmfare Awards մրցանակի է արժանացել «Լավագույն կանացի դեբյուտ» անվանակարգում։ Մի շարք այլ ֆիլմերում ևս հանդես գալով դերակատարումներով՝ 2001 թվականին Խաննան «Ամեն ինչ արեք սիրո համար» / Love Ke Liye Kuch Bhi Karega ֆիլմում խաղացել է իր վերջին կինոդերը և ավարտել է իր կինոկարիերան։

Դերասանուհու կարիերայից զատ՝ Թվինքլը Daily News and Analysis թերթի համբավված սյունակագիր է։ Իսկ 2015 թվականին էլ լույս է տեսել նրա «Miss. Funnybones» գիրքը, որը վաճառքի առաջին իսկ շաբաթվա ընթացքում դարձել է բեսթսելլեր[4]. Խաննան ճանաչվել է տարվա ամենաշատ վաճառք ապահոված կին գրողը Հնդկաստանում[5][6]։ Մեկ տարի անց նա հրատարակել է իր երկրորդ գիրքը՝ «Լակշմի Պրասադի լեգենդը» / «The Legend of Lakshmi Prasad» և մի պատմվածաշար, որոնք նույնպես զգալի հաջողություն են ունեցել։ Այս ամենի հետ մեկտեղ՝ Թվինքլը ինտերիերի դիզայներ է, բացել է տան ինտերիերի ձևավորման բնագավառում մասնագիտացած մի քանի խանութ։ Նա այս ոլորտում մասնագիտական պատրաստվածություն չի ունեցել, իր առաջին հղիության ընթացքում սովորել է պլաններ ու նախագծեր կազմել CAD-ի միջոցով։ Թվինքլը նախագծել է մի շարք անվանի դերասանուհիների տները, այդ թվում՝ Ռանի Մուքերջիի Ռիմա Սենի, Տաբուի, ինչպես նաև Կարինա Կապուրի բնակարանը Բանդրայի շրջանում

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի հունվարի 14- ից Թվինքլն ամուսնացած է դերասան Աքշայ Կումարի հետ (ծնված 1967 թ.)։ Զույգն ունի երկու երեխա՝ որդի Արավ Կումարը (ծնված 09/15/2002) և դուստր Նիտարա Խաննա Բհաթիան (ծնված 09/25/2012)[7][8]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես դերասանուհի

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1995 ֆ Անձրև Barsaat Թինա Օբերոյ
1996 ֆ Jaan Քաջալ
1996 ֆ Dil Tera Diwana Կոմալ
1997 ֆ Uff! Yeh Mohabbat Սոնիա Վերմա
1997 ֆ Itihaas Նաինա
1998 ֆ Jab Pyaar Kisise Hota Hai Կոմալ Սինգհ
1999 ֆ International Khiladi Պայալ
1999 ֆ Zulmi Կոմալ Դաթ
1999 ֆ Seenu Շվեթա
1999 ֆ Baadshah Սիմա Մալհոթրա
1999 ֆ Yeh Hai Mumbai Meri Jaan Ջասմին Արորա
2000 ֆ Mela Ռուփա Սինգհ
2000 ֆ Chal Mere Bhai Փուջա
2000 ֆ Joru Ka Ghulam Դուրգա
2001 ֆ Jodi No.1 Թինա
2001 ֆ Ամեն ինչ արեք սիրո համար Love Ke Liye Kuch Bhi Karega Անջալի

Որպես պրոդյուսեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերնագիրը Տարին Նշումներ Ref
Tees Maar Khan 2010 Համապրոդյուսեր
Thank You/Շնորհակալություն 2011 Համապրոդյուսեր
Patiala House/Պատիալայի տունը 2011 Համապրոդյուսեր
Khiladi 786 2013 Համապրոդյուսեր
72 Miles/72 մղոն 2013 Համապրոդյուսեր. մարաթհի լեզվով ֆիլմ [9]
Pad Man 2018 Համապրոդյուսեր [10]
Մրցանակը Տարին Ինչի համար Նշումներ Ref
Filmfare Awards մրցանակ կանացի լավագույն դեբյուտի համար 1996 Barsaat
Hello! ամսագրի փառքի սրահ՝ Տարվա ամենաոճային զույգ ճանաչվելու համար 2010 Ակշայ Կումարի հետ [11]
Outlook հնդկական ամսագրի Social Media Award]] 2016 Տարվա ամենաոգեշնչող կին ճանաչվելու համար [12]
Crossword գրական մրցանակ/Crossword Popular Non-Fiction Award 2016 Mrs Funnybones [13]
Hello! ամսագրի փառքի սրահ՝ տարվա ամենատեսքով, ամենաերևացող կին ճանաչվելու համար 2017 [14]
India Today-ի մրցանակ՝ տարվա լավագույն կին գրող ճանաչվելու համար 2017 The Legend of Lakshmi Prasad [15]
Vogue ամսագրի մրցանակ՝ տարվա կարծիք ստեղծող ճանաչվելու համար 2017 [16]
Բանգալորի գրքի փառատոնի—Popular Choice մրցանակ 2017 The Legend of Lakshmi Prasad [17]
Women's Entrepreneurship Day Pioneer Award 2017 Celebrity Pioneer Award [18]
Ազգային կինոմրցանակ՝ հասարակական թեմաներով լավագույն ֆիլմի համար 2019 Pad Man Թվինքլի փոխարեն մրցանակն ընդունել է Ակշայ Կումարը, ով ֆիլմի գլխավոր դերակատարներից է։ [19]
Crossword գրական մրցանակ (Popular)՝ գեղարվեստական գրականության ասպարեզում 2019 Pyjamas Are Forgiving [20]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #139173579 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Das, Tina (2023 թ․ դեկտեմբերի 22). «Twinkle Khanna is fun, fearless and 50. Her Delhi book launch was all about ladies who laugh». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 23-ին.
  3. «Twinkle Khanna reveals she had 'existential crisis' on the thought of turning 50: It is tougher for women to age». Hindustan Times. 2023 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 23-ին.
  4. Alves, Glynda. «Twinkle Khanna's book 'MRS Funnybones' declared a bestseller». The Economic Times. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
  5. «Twinkle Khanna, Amish Tripathi: The storytellers». 2017 թ․ մարտի 19. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
  6. «MRS Funnybones sold over 100,000 copies! | Cine Speaks». 2016 թ․ օգոստոսի 19. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 1-ին.
  7. «CONGRATS! Akshay Kumar-Twinkle Khanna blessed with a baby girl on 25th september named Nitara Khanna Bhatia». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 25-ին.
  8. «Akshay Kumar, Twinkle rubric their daughter as 'Nitara'». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.
  9. «Take a look at the poster of 72 Miles – Ek Pravas». The Times of India. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 17-ին.
  10. «Amitabh Bachchan shoots cameo for Pad Man in Delhi». The Indian Express. Indo-Asian News Service. 2017 թ․ ապրիլի 15. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 16-ին.
  11. «Big B, Ash, Akki, Twinkle and others make it to the Hello! Hall of Fame». Bollywood Hungama. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 26-ին.
  12. Pinglay-Plumber, Plumber (2016 թ․ հոկտեմբերի 17). «I Am Living in the World I Always Dreamed of». Outlook. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  13. «Twinkle Khanna, Amitav Ghosh, Ruskin Bond among winners for the 2016 Crossword Book Awards». The Indian Express. 2016 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  14. Valecha, Rohan (2017 թ․ մարտի 29). «Hello! Hall of Fame Awards 2017: Complete list of winners». The Times of India. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  15. Abrol, Somya (2017 թ․ մարտի 24). «India Today Woman Summit 2017: Women achievers take centre stage». India Today. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  16. «Twinkle Khanna becomes Vogue Opinion Maker of the Year, shares hilarious opinions on GST, Karva Chauth and more». The Indian Express. New Delhi. 2017 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  17. «Twinkle Khanna bags Popular Choice Award at Bangalore Lit Fest». The Indian Express. Mumbai. 2017 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  18. «Women's Entrepreneurship Day Organization Pioneer Awards 2017 Winners». Women's Entrepreneurship Day. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 5-ին.
  19. «Twinkle Khanna on National Award for Pad Man: Start with good intentions and good luck follows. Period». India Today. 2019 թ․ օգոստոսի 10. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին.
  20. «Twinkle Khanna's book wins at 17th Crossword awards». Outlook. Indo-Asian News Service. 2020 թ․ հունվարի 15. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • George, Mathew T (2018 թ․ հոկտեմբերի 7). «Wit and the wordsmith». The Week (Indian magazine). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թվինքլ Խաննա» հոդվածին։