Jump to content

Թումանյանի անվան այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թումանյանի անվան այգի
Տեսակայգի
Երկիր Հայաստան
ՎարչատարածքԵրևան
Հիմնվել է1970
Մակերես7 հեկտար
Անվանված էՀովհաննես Թումանյան
ԿառավարումԵրևանի քաղաքապետարան
Թումանյանի անվան այգիը գտնվում է Հայաստանում
Թումանյանի անվան այգի
Թումանյանի անվան այգիը գտնվում է Երևանում
Թումանյանի անվան այգի

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգի (նաև հայտնի է որպես Թումանյան այգի, ժողովրդական լեզվում երբեմն կոչվում է Թումոյի այգի), զբոսայգի Երևանի Աջափնյակ համայնքում[1]՝ Կիևյան կամրջի հարևանությամբ։ Գտնվում է «ԷյՓիՋի Լաբս ԷյԷմ» հասարակական կազմակերպության խնամակալության ներքո[2], 100 տարի վարձակալման ժամկետով[3]։ Այգու տարածքը կազմում է 7 հա։ Այն տեղակայված է Հրազդան գետի կիրճում, արևմուտքից սահմանազատվում է Հալաբյան փողոցով, հարավից՝ կիրճը հատող Հրազդանի մեծ կամրջով, արևելքից՝ գետի հունով, իսկ հյուսիսից՝ «Թումո» կենտրոնի շենքով։ Այդ պատճառով էլ այն խոսակցականում կոչվում է նաև «Թումոյի այգի»։

Այգին, որ կոչվել է հայ գրող և բանաստեղծ Հովհաննես Թումանյանի անունով, բացվել է 1970 թվականին՝ նրա ծննդյան հարյուրամյակի առթիվ։ 1973 թվականին այգում տեղադրվել է Թումանյանի «Անուշ» պոեմի հերոսների՝ Անուշի ու Սարոյի արձանը։ 1986 թվականին այգում կանգնեցվել է Թումանյանի մեկ այլ հերոսի՝ Լոռեցի Սաքոյի արձանը։

1990-ական թվականներին երկրի ֆինանսական անբարենպաստ իրավիճակի պատճառով այգին անկում է ապրել, ծառերի մի մասը հատվել է։

2009-2010 թվականներին այն վերակառուցվել և մինչ օրս խնամվում է բացառապես «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կողմից. ներդրվել է ոռոգման ավտոմատ համակարգ, կահավորվել խաղադաշտեր ֆուտբոլի ու բասկետբոլի համար, կառուցվել մանկական խաղահրապարակներ, տնկվել շուրջ 1000 ծառ, կառուցվել հետիոտնային ու հեծանվային ուղիներ։ «Արագած» լքված կինոթատրոնի մոտակայքում, որ տեղակայված էր այգուն հարող տարածքում, կառուցվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։

Ներկայում այգին ժողովրդականություն է վայելում քաղաքի բնակչության շրջանում[4]։

  1. Երևանի այգիներ — տեղեկություններ Երևանի պաշտոնական կայքում
  2. «Համահայկական ցանց՝ Երևանի Հովհ. Թումանյանի անվ. զբոսայգում տեղի կունենա «Զատիկի տոնը Թումանյան այգում» միջոցառումը». 2009 թ․ ապրիլի 10. Վերցված է 2011 թ. օգոստոսի 23–ին-ին.
  3. «ա1պլյուս՝ Այգին կբացվի երեք ամսից». 2010 թ․ մայիսի 18. Վերցված է 2011 թ. օգոստոսի 23–ին-ին.
  4. Анна Перян (2015 թ․ հուլիսի 12). «ПАРК ИМЕНИ ОВАНЕСА ТУМАНЯНА. ВОЗРОЖДЕНИЕ». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թումանյանի անվան այգի» հոդվածին։