Թոմաս Մաքարթուր
Թոմաս Մաքարթուր | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 8, 1951[1] (73 տարեկան) |
Ծննդավայր | Lindsay, Օնտարիո, Կանադա[2] |
Քաղաքացիություն | Կանադա |
Կրթություն | Ֆենելոն Ֆոլսի ավագ դպրոց[3] |
Մասնագիտություն | landscape contractor, garden designer, սերիական մարդասպան և վաճառող |
Թոմաս Դոնալդ Բրյուս Մաքարթուր (անգլ.՝ Thomas Donald Bruce McArthur, հոկտեմբերի 8, 1951[1], Lindsay, Օնտարիո, Կանադա[2]), կանադացի սերիական մարդասպան։ Մեղավոր են ճանաչել 2010-2017 թվականներին Տորոնտոյում 8 անձի սպանության համար։ Դատապարտվել է ցմահ բանտարկության։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրյուս Մաքարթուրը ծնվել է 1951 թվականի հոկտեմբերի 8-ին Լինդսեյ քաղաքում (Կանադա, Օնտարիո նահանգ), շոտլանդաիռլանդական ընտանիքում։ Նրա մայրը դավանել է կաթոլիկություն, իսկ հայրը՝ բողոքականություն։ Ապագա սերիական մարդասպանի ծնողները եղել են շատ բարեպաշտ մարդիկ։ Բրյուսն ունեցել է նաև ավագ քույր[4]։ Բրյուսի ծնվելուց անմիջապես հետո ընտանիքը տեղափոխվել է ֆերմա՝ Օշավա քաղաքից 60 կիլոմետր դեպի հյուսիս գտնվող Արգայլ գյուղակում][5]։ Այնտեղ Բրյուսը հաճախել է տեղական մեկ սենյականոց տարրական դպրոց, սովորելու ընթացքում նա ունեցել է օրինակելի վարք։ Ապագա մարդասպանի դասընկերները նշում են, որ Մաքարթուրը եղել է ուսուցիչների սիրելին, այնուամենայնիվ, երեխաները նրան ծաղրում էին չափազանց ճիշտ վարքի պատճառով[6]։
Պատանեկության տարիքում Բրյուս Մաքարթուրը հաճախել է «Fenelon Falls Secondary School», սովորելու ժամանակ ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Ջենիս Կեմբլի հետ։ Նրանք երկուսն էլ դպրոցը ավարտել են 1970 թվականին[6]։ Դրանից հետո Մաքարթուրը 3 տարի սովորել է բիզնես քոլեջում, որն ավարտել է 1973 թվականին։ Նույն թվականին նա սկսել է աշխատել «Eaton’s» հանրախանութում՝ որպես վաճառող-խորհրդական։ 1974 թվականին Մաքարթուրը և Կեմբլը ամուսնացել են, ընտանիքում ծնվել է երկու երեխա, տղա և աղջիկ։ 1979 թվականին նրանք տեղափոխվել են Օշավայի Օրմոնդ Դրայվ փողոցում գտնվող առանձնատներից մեկը[7]։
1978 թվականին մահացել է Մաքարթուրի մայրը, իսկ նրա ծանր հիվանդ հայրն այդ ժամանակ արդեն մի քանի տարի հաշմանդամների տանն էր՝ ուղեղի զարգացող ուռուցքի ախտորոշմամբ։ Նա մահացել է 1981 թվականի սկզբին[4]։ Դեռևս 1978 թվականին՝ մոր մահից անմիջապես հետո Բրյուս Մաքարթուրը հեռացել է «Eaton’s» հանրախանութում վաճառող-խորհրդականի աշխատանքից և անցել է աշխատանքի «McGregor Socks»-ում որպես շրջիկ վաճառող։ Մի քանի տարի անց նա հեռացել է այդտեղից ևս՝ տեղափոխվելով «Stanfield’s» որպես վաճառքի ներկայացուցիչ, որտեղ աշխատել է մինչև 1993 թվականը[8][9]։
1990-ական թվականների սկզբին Մաքարթուրը, որը դեռահաս տարիքից սկսած խնդիրներ ուներ իր սեռական կողմնորոշման հետ կապված, սկսել է զբաղվել միասեռական հարաբերություններով, ինչը հանգեցրել է 1993 թվականին կնոջից ամուսնալուծությամբ. չնայած ամուսնալուծությանը՝ զույգը շարունակում էր միասին ապրել և համատեղ վարել բիզնեսը, որը հիմնադրել էր Բրյուս Մաքարթուրը հագուստի վաճառքի ոլորտում[10]։ Այնուամենայնիվ Մաքարթուրի ընկերությունը ֆինանսական խնդիրների մեջ էր, որը հանգեցրել է վերջնական սնանկության, և 1999 թվականին այն լուծարվել է։ Նրանց փոքր որդու չափահաս դառնալուց հետո Մաքարթուրը և նրա կինը բաժանվել են փոխադարձ համաձայնությամբ[11]։
1997 թվականին Բրյուս Մաքարթուրը տեղափոխվել է Տորոնտո, որտեղ բնակություն է հաստատել Դոն Միլս Ռոուդի բնակարանում և սկսել է հարաբերություններ հաստատել մի տղամարդու հետ, որի հետ նա հանդիպել էր Տորոնտոյի «Church and Wellesley» թաղամասի գեյ բարում։ Այդ ժամանակ Մաքարթուրը աշխատանքի է անցել որպես այգեպան։ Մաքարթուրի և նրա զուգընկերոջ հարաբերությունները շարունակվել են շուրջ չորս տարի և ավարտվել են ցավոտ բաժանմամբ, որից հետո ապագա մարդասպանը օգտագործել է հակադեպրեսանտներ և մի քանի անգամ այցելել է հոգեբույժի[10]։
2001 թվականի հոկտեմբերի 31-ին Բրյուս Մաքարթուրին իր ծանոթ գեյ ընկերը հրավիրել է տուն՝ Հելոուինը նշելու։ Այն, ինչ տեղի ունեցել հաջորդիվ, միանշանակ հայտնի չէ, բայց ի վերջո Մաքարթուրը ծեծի է ենթարկել իր ծանոթին մետաղական կցամասերով՝ պատճառելով գլխի և մարմնական վնասվածքներ։ Դրանից հետո նա անձամբ հանձնվել է ոստիկանությանը։ 2003 թվականի ապրիլի 11-ին նա մեղավոր է ճանաչվել սառը զենքով հարձակման և միջին աստիճանի մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ ու դատապարտվել է երկու տարվա տնային կալանքի, ազատվելուց հետո երեք տարվա սահմանափակ ազատության[12]։ Բացի դրանից ապագա սերիական մարդասպանը պարտավորվել է անցնել զայրույթի կառավարման դասընթացներ։ Դատարանը հաշվի է առել Մաքարթուրի անկեղծ զղջումը, ինչպես նաև նրա դրական բնութագրերը աշխատանքի վայրից[13]։
Ավելի ուշ, Տորոնտոյի գեյ համայնքում Մաքարթուրըը ձեռք է բերել որպես ԲԴՍՄ-ի սիրահարի համբավ, և նրա կողմնորոշումն ունեցող ընկերներից շատերը ապագա սերիական մարդասպանի ագրեսիայի բռնկման մի քանի միջադեպերից հետո սկսել են խուսափել նրանից[14]։
Սպանությունների շարք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրյուս Մաքարթուրը առաջին սպանությունը կատարել է 2010 թվականի սեպտեմբերի սկզբին։ Զոհ է դարձել Շրի Լանկայից 40-ամյա փախստական Սկանդրա Նավարատնին, որին վերջին անգամ տեսել են 2010 թվականի սեպտեմբերի 6-ին անհայտ տղամարդու հետ "Zippers" գեյ բարից դուրս գալիս։ Ավելի ուշ հայտարարվել է հետախուզություն՝ որպես անհայտ կորած։ Ոստիկանությանը նաև հաջողվել է հայտնաբերել, որ Սկանդրան Մաքարթուրի հետ ծանոթ է եղել 1999 թվականից, սակայն նա կասկածի տակ չի հայտվել, քանի որ նախնական հարցման ժամանակ, որն անցկացրել են ոստիկանության աշխատակիցները, հայտարարել է, որ դադարեցրել է շփումը անհետացածի հետ դեռևս 2008 թվականից[15][16]։
Սերիական մարդասպանի հաջորդ զոհը դարձել է Աֆղանստանից փախստական Աբդուլբաշիր Ֆաիզին, որին նույնպես վերջին անգամ տեսել են հենց գեյ բարը լքելիս, միայն թե այս անգամ "Black Eagle"-ը։ Ավելի ուշ նրա Nissan Sentra մեքենան լքված հայտնաբերվել է Մոոր Ավենյու փողոցի շրջանում՝ Բրյուս Մաքարթուրի արհեստանոցից ոչ հեռու։ Արդեն Մաքարթուրի ձերբակալությունից հետո ոստիկանությանը հաջողվել է պարզել, որ նա Ֆաիզիին սպանել է 2010 թվականի դեկտեմբերի 29-ի գիշերը[17]։
2012 թվականի հոկտեմբերի 18-ին անհետ կորել է 58-ամյա աֆղան փախստական Մաջիդ Կայհանը, որը Աֆղանստանում մարտական գործողությունների մասնակից էր, որը տառապում էր հետ տրավմատիկ համախտանիշով և չարաշահում էր սպիրտային խմիչքներ[18]։ Ոստիկանության հաջողվել է պարզել, որ Կայհանը տեղական գեյ համայնքի շրջանում հայտնի է եղել հարբած վիճակում իր սանձարձակ ու աներես պահվածքով։ Բացի դրան, ավելի ուշ հայտնի է դարձել, որ Կայհանը և Մաքարթուրը հաճախ հանդիպել են «Black Eagle» գեյ բարում։ Ոստիկանությունը սերիական մարդասպանին հարցաքննելուց հետո նորից չեն կասկածել, որ նա կարող է կապ ունենալ Կայհանի անհետացման հետ[19]։ Նրա աճյունը հայտնաբերվել են միայն հանցագործին ձերբակալելուց հետո[20]։
2015 թվականի օգոստոսին անհետ կորել էր Իրանից արտագաղթած 50-ամյա Սորուշ Մահմուդին։ Ոստիկանությունը սկզբում նրա անհետացումը չի կապել նախորդ երեքի հետ, քանի որ Մահմուդին ամուսնացած է եղել և Տորոնտոյի գեյ բարերում չի հայտնվել արդեն մի քանի տարի, չնայած այն բանին, որ մինչև 2011 թվականը բավական ակտիվ է եղել Տորոնտոյի գեյ համայնքում և ավելի քան 4 տարի հարաբերություններ է ունեցել տրանսգենդերի հետ։ Սերիական մարդասպանի ձերբակալությունից հետո պարզվել է, որ Մաքարթուրը, պատահաբար հանդիպելով Մահմուդիին փողոցում, սպանել է նրան 2015 թվականի օգոստոսի 15-ին[21]։
Մաքարթուրի հաջորդ զոհը դարձել է Շրի Լանկայից 37-ամյա փախստական, բանվոր և հավաքարար Կիրուշնա Կումար Կանահարաթնամը, որին Մաքարթուրը սպանել էր 2016 թվականի հունվարի 6-ին[22]։ Այնուհետև Մաքարթուրի զոհ է դարձել 43-ամյա անօթևան թմրամոլ Դին Լիսովսկին։ Ոստիկանությանը հաջողվել է պարզել, որ Լիսովսկին նույնասեռական մարմնավաճառությամբ է աշխատել՝ այդպես ծանոթանալով Մաքարթուրին, որը նրան սպանել էր 2016 թվականի ապրիլի 23-ին[23]։
2017 թվականի ապրիլի 20-ին անհայտ կորել է Թուրքիայի 44-ամյա անօթևան քաղաքացի Սելիմ Էսենը։ Ոստիկանությանը հաջողվել է պարզել, որ Էսենը հայտնի է եղել Տորոնտոյի գեյ բարերում, սակայն վերջին տարիներին թափառաշրջիկ է եղել և պայքարել թմրանյութերի կախվածության դեմ։ Ոստիկանությունը նաև ենթադրել է, որ Մաքարթուրը և Էսենը ծանոթացել են Սուրբ Ստեփանի անվան հասարակական տանը վերջինիս մահից ոչ շատ առաջ, որի ծխականներն էին եղել երկուսն էլ։ Մաքարթուրի ձերբակալությունից հետո հայտնի է դարձել, որ նա Սելիմին սպանել է 2017 թվականի ապրիլի 16-ին[24]։
Բրյուս Մաքարթուրի վերջին զոհը դարձել է 49-ամյա համասեռամոլ Էնդրյու Քինգսմանը։ Ոստիկանությունը պարզել է, որ Մաքարթուրը Քինգսմանին սպանել է 2017 թվականի հունիսի 27-ից 29-ը։ Բացի այդ, քննությանը հաջողվել է պարզել, որ Քինգսմանը և Մաքարթուրը ծանոթ են եղել սպանությունից առնվազն 10 տարի առաջ և 2011-2012 թվականներին եղել են հարաբերությունների մեջ[25]։
Կալանք և դատավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետաքննությունը հանգել է այն եզրակացության, որ գրեթե բոլոր անհայտ կորածներն ինչ-որ կերպ կապված են եղել միայն մեկ մարդու՝ Բրյուս Մաքարթուրի հետ։ 2018 թվականի հունվարին նրա նկատմամբ գաղտնի հսկողություն է սահմանվել։ 2018 թվականի հունվարի 18-ի ցերեկը ոստիկանները, որոնք հետևում էին ենթադրյալ սերիական մարդասպանի տանը, նկատել են մի երիտասարդի, որը Մաքարթուրի հետ մտել է տուն։ Որոշելով, որ նրան կարող է վտանգ սպառնալ, նրանք ներխուժել են Մաքարթուրի բնակարան և տղային հայտնաբերել կապված ու մահճակալին գամված, կպցրած բերանով, գլխին՝ փաթեթ։ Սերիական մարդասպանի չկայացած զոհը փրկվել է, մինչդեռ Մաքարթուրը կալանավորվել է ութ մարդու անհետացմանը մասնակցության կասկածանքով[26]։
Կասկածյալի տան խուզարկության ժամանակ ոստիկանության աշխատակիցները առգրավել են առնվազն հինգ բջջային հեռախոս, մի քանի նոթբուքներ և բազմաթիվ USB կրիչներ՝ բացահայտ դաժան լուսանկարներով, այդ թվում՝ անհայտ կորած տղամարդկանց։ Որոշ նկարները արված են եղել Մաքարթուրի բնակարանում։ Սպանողին պատկանող ֆուրգոնի խուզարկության ժամանակ ոստիկանները հայտնաբերել են մարդկանց անհետացմանը Բրյուս Մաքարթուրի անմիջական մասնակցության նոր ապացույցներ[27]։
Շուտով Մաքարթուրին մեղադրանք է առաջադրվել Սելիմ Էսենի և Էնդրյու Քինգսմանի սպանության համար, չնայած նրան, որ նրանց մարմիններն այդպես էլ չեն հայտնաբերվել, բազմաթիվ փաստեր, ըստ քննիչների, մատնանշել են Մաքարթուրի մասնակցությունը այդ երկու մարդկանց անհետացմանը և սպանությանը[28][29]։
«Տորոնտոյի սերիական մարդասպանի» գործով դատավարությունը տևել է ավելի քան մեկ տարի՝ 2018 թվականի հունվարի 19-ից մինչև 2019 թվականի հունվարի 29-ը։ 2018 թվականի հուլիսին սերիական մարդասպանի տան հարակից տարածքում խուզարկության ժամանակ հայտնաբերվել են բոլոր 8 անհայտ կորած մարդկանց մնացորդներ[30]։ 2019 թվականի հունվարի 29-ին անհերքելի ապացույցների ճնշման տակ 67-ամյա Բրյուս Մաքարթուրն իրեն մեղավոր է ճանաչել 8 սպանություն կատարելու մեջ[31]։ 2019 թվականի փետրվարի 8-ին Բրյուս Մաքարթուրը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ 25 տարի առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի[32]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://nationalpost.com/feature/bruce-mcarthur-small-town-sock-salesman-to-accused-serial-killer
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.mykawartha.com/news-story/8081859-former-fenelon-falls-resident-bruce-mcarthur-facing-two-charges-of-first-degree-murder-following-disappearance-of-two-men/
- ↑ https://www.cbc.ca/news/canada/toronto/bruce-mcarthur-what-we-know-1.4509436
- ↑ 4,0 4,1 «How alleged serial killer Bruce McArthur hid in plain sight for years - The Star». thestar.com.
- ↑ «Court documents indicate McArthur was at 'low risk' to reoffend after 2003 assault trial». Toronto. 27 июня 2018.
- ↑ 6,0 6,1 «How Bruce McArthur went from small-town sock salesman to accused serial killer - National Post». nationalpost.com. 3 февраля 2018.
- ↑ «BRUCE McARTHUR: Does suspected serial killer embody 'banality of evil?' - Toronto Sun». torontosun.com. 10 февраля 2018.
- ↑ [1]
- ↑ «Bruce McArthur worked as salesman and in retail offices before move to landscaping - The Star». thestar.com.
- ↑ 10,0 10,1 «Bruce McArthur showed 'minimal' potential for violence, 2003 report concluded - The Star». thestar.com.
- ↑ [2]
- ↑ «Bruce McArthur in 2003 assault case: 'I'm sorry for all the pain and anger I've caused' - The Star». thestar.com.
- ↑ «Bruce McArthur barred from Gay Village as part of sentence for 2001 assault - The Star». thestar.com.
- ↑ «Suspect in killings of Toronto gay men had history of violence». The Globe and Mail.
- ↑ «Project Houston focused on three missing men in Gay Village between 2010 and 2012 - The Star». thestar.com.
- ↑ «Report links accused killer Bruce McArthur to Toronto man missing since 2010 - The Star». thestar.com.
- ↑ «What we know and don't know about the Bruce McArthur investigation - The Star». thestar.com.
- ↑ «The eight lives taken from Toronto's Gay Village». The Globe and Mail.
- ↑ «Missing men from Toronto's Gay Village led 'double lives,' friends say - The Star». thestar.com.
- ↑ «Toronto police identify remains of Majeed Kayhan in alleged serial killer case - Xtra». web.archive.org. 23 июля 2018. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Bruce McArthur spent years masterfully covering his tracks. Then he allegedly made a costly mistake - National Post». nationalpost.com. 23 мартa 2018.
- ↑ Bruce McArthur. Brief Statement of Facts // Superior Court of Justice (Toronto region)
- ↑ «Suspected serial killer who targeted gay men thought to have at least six victims in Toronto». The Independent. 26 февраля 2018.
- ↑ «Is serial killer behind disappearances of 5 men from the Gay Village?». Toronto.com. 19 ноября 2017.
- ↑ «Toronto gay village murders suspect was under surveillance for weeks: source». CTVNews. 19 января 2018.
- ↑ «How alleged Toronto serial killer Bruce McArthur went unnoticed». www.theguardian.com. 23 июня 2018.
- ↑ «Door knock saved serial killer's victim». www.bbc.com. 4 февраля 2019.
- ↑ «Man found tied to McArthur's bed when police made arrest: source». CP24. 30 января 2018.
- ↑ [3]
- ↑ «Серийный убийца Брюс МакАртур признал вину в 8 убийствах первой степени». Torontovka.com.
- ↑ «Knopka.ca: Серийный убийца Брюс Макартур признал себя виновным в убийстве 8 человек». news.knopka.ca.
- ↑ «Прятавшему трупы среди цветов маньяку-канадцу вынесли приговор». Известия. 9 февраля 2019.