Թերմ
Թերմ (հուն․՝ θερμός ), հնագույն բաղնիք է Հին Հունաստանում[1]՝ նախատեսված մեծ տների և գիմնասիոների համար։ Հելլենիզմի դարաշրջանում նրանից օգտվում էր քաղաքի ամբողջ բնակչությունը։ Հին Հռոմում թերմերն առաջացել են հունական օրինակով և դարձել են հասարակական կյանքի կենտրոններ։
ՀԻն Հռոմեական թերմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմում առաջին թերմերը կառուցվել են Մարկոս Վիպսանիոս Ագրիպպաի օրոք (մ.թ.ա. 25-19 թվականներին), որը անվճար հանձնվել է հռոմեական ժողովրդի օգտագործմանը։ Նրան մոտ՝ Մարսի դարշտում, Ներոնը կառուցել է իր թերմը (հետագայում վերանորոգվել է Ալեքսանդր Սևերուսի կողմից, դրա համար էլ երբեմն կոչվել է Ալեքսանդրի)։ Ներոնի «Ոսկե տուն»ից ոչ հեռու գտնվում է Տիտայի թերմը, իսկ նրանցից հյուսիս-արևելք համարյա կողքին եղել է Տրայանոսի թերմը (104-109) որտեղ լողանում էին կայսրական կանայք։ Ավելի ուշ կառուցվեցին Կարակալլայի բաղնիքները, որը պաշտոնապես կոչվել էր Անտոնինովի՝ այն գտնվում էր Ապիյան ճանապարհին մոտ, Կապենյան դարպասնեի հետևում, Ավենտին և Ցելիում բլուրների միջև։ Կվիրինալ և Վիմինալ բլուրների միջև գտնվում էր Դիոկղետիանոս բաղնիքը (298-306), որը զբաղեցնում էր 13 հեկտար։ Ֆրիգիդարի թերմը (դասական Հռոնեական բաղնիք) Միքելանջելոն դարձրել է եկեղեցի Սանտա Մարիա դելի Անջելի է դեյ Մարտիրի, որը մինչև հիմա գոյություն ունի։ Այստեղ էր գտնվում Հռոմի ազգային թանգարանը։ Բաղնիքներ են կառուցվել նաև Հռոմի պրովինցիաներում (մարզերում), օրինակ Թրիեր քաղաքի կայսերական բաղնիքը։ Կայսերական բաղնիքը ներսից մարմարապատ էր, զարդարված էր խճանկարներով, արձաններով և մարմարյա սյուներով, լուսամուտներն ու դռները բրոնզից էին։ Բաղնիքում կային հետևյալ սենյակները՝ այցելուն հագուստը թողնում էին հանդերձարանում (apodyterium), դրանից հետո այցելուն կարող էր սպորտով զբաղվել կամ էլ մարմինին յուղ քսել։ Բաղնիքի «ծրագիրը» սկսվում էր սառը ջրում լողանալով (frigidarium), դրանից հետո մի քիչ տաք ջրում (tepidarium), և հետո տաք ջրով (caldarium)։
Բաղնիքների ջեռուցման համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմեական ճարտարապետները մշակել են արդյունավետ կենտրոնացված ջեռուցման համակարգ, հատակի և պատերի ջեռուցման համար՝ հիպոկաուստ (hypocaustum)։ Բաղնիքներում վառարանի (praefurnium) օգնությամբ տաքանում էր ջուրն ու օդը, որոնք այնուհետև շրջանառություն էին կատարում հատակին և պատերի խոռոչներում։ Այս դեպքում օգտագործվել են կրկնակի ծածկույթներ, որպեսզի հատակը շատ տաք չլիներ։ Արտաքին շերտը պատված էր մեծ աղյուսներով, կավե շերտով և հիմնական ծածկույթով։ Այս ամենը պահվում էր աղյուսե հենարանի (pilae) վրա, որոնք տեղադրված էին շախմատային տախտակի կարգով։ Պատերը կառուցվել են ուղղանկյուն աղյուսներով, որոնք ներսի խոռոչներում (tubuli) ամրացված էին մետաղյա բռնակներով։ Ներսում պատերը զարդարված էին մարմարով կամ սվաղով։
Տերմիններ
- Պալեստրա — ֆիզիկական վարժությունների տարածք
- Ապոդիտերի —հռոմեական բաղնիքներում հանդերձարան
- Տեպիդարի — տաք սենյակ
- Կալդարի — ամենատաք սենյակ
- Հիպոկատուս — ջեռուցման համակարգ, որը գտնվում էր կալդարի տակ
- Լաքոնիկ (սուդատորիում, հիպոկրատուստ) — սենյակ, որտեղ օդը չոր էր, ոչ խորը լողավազան կար
- Լաբրում — լողավազան լաքոնիկայում
- Պրոպնիգիյ — շոգեբաղնիք
- Ֆրիգիդարի — սառը սնեյակ լողավազանով
- Այլեպտերի — հատուկ սենյակ, որտեղ իրականացվել են մերսմում և մարմնի յուղում
Հին հռոմեական բաղնիքների ցանկը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին հռոմեական բաղնիքներ են կառուցվել ողջ Հռոմեական կայսրության տարածքում, սակայն մինչ օրս պահպանվել են, որպես կանոն, միայն ավերակների տեսքով։ Համեմատաբար լավ են պահպանվել Կարակալլայի բաղնիքները, որոնք սկսած V դարից համարվել են Հռոմի հրաշալիքները։
Բաղնիքի անվանումը | Գտնվելու վայրը | Կառուցման տարեթիվը | Երկիրը (ժամանակակից կարգավիճակ) | Նկարագրությունը | Նկարը |
---|---|---|---|---|---|
Ագրիպպի բաղնիքներ լատին․՝ Thermae Agrippae |
Հռոմ 41°53′48″ հս․ լ. 12°28′37″ ավ. ե.HGЯO |
մ.թ.ա. 1 դար | Իտալիա | Հռոմում կառուցված առաջին մեծ բաղնիքը։ Անվանվել է ի պատիվ կառուցողի Մարկոս Վիպսանիոս Ագրիպպաի՝ Օկտավիանոս Օգոստոսի փեսան էր և ժառանգորդը։ Իր մահվան տարում Ագրիպպան բաղնիքը անվճար օգտագործման համար ժառանգել էր Հռոմի բնակչությանը — մ.թ.ա. 12 թվական | |
Տիտայի բաղնիք լատին․՝ Thermae Titus |
Հռոմ 41°53′33″ հս․ լ. 12°29′38″ ավ. ե.HGЯO |
I դար (81 թվական) | Իտալիա | Կառուցել է Տիտոս կայսրը | |
Տրայանոսի բաղնիք լատին․՝ Thermae Traianus |
Հռոմ 41°53′30″ հս․ լ. 12°29′46″ ավ. ե.HGЯO |
II դար (104—109 թվականներ) | Իտալիա | Կառուցել է Տրայանոս կայսրը | |
Կարակալլայի բաղնիք լատին․՝ Thermae Antoninianae |
Հռոմ 41°52′46″ հս․ լ. 12°29′35″ ավ. ե.HGЯO |
III դար (212—217 թվականներ) | Իտալիա | Հռոմում կայսր Կարակալլա բաղնիքն է, որը պաշտոնապես կոչվում էր Անտոնինովի։ Այն գտնվում էր Ապիյան ճանապարհին մոտ, Կապենյան դարպասնեի հետևում, Ավենտին և Ցելիում բլուրների միջև։ V դար համարվել են Հռոմի հրաշալիքներից մեկը։ | |
Դիոկղետիանոս բաղնիք լատին․՝ Thermae Diocletiani |
Հռոմ 41°52′46″ հս․ լ. 12°29′35″ ավ. ե.HGЯO |
IV դար (298—306 թվականներ) | Իտալիա | 305 թվականանվանվել է Դիոկղետիանոսի պատվին։ Բաղնիքը զբաղեցնում է ավելի քան 13 հա տարածք։ Կառուցման պլանով նման էԿարակալլա և Տրայանոսի բաղնիքներին։ Շենքը տեղավորում էր մոտ 3 հազար մարդ, այգիները զարդարված էին շատրվաններով և տաղավարներով, տարածքում կար նաև գրադարան, նիստերի և սպորտային դահլիճներ։ | |
Կոնտստանտինի բաղնիք | Հռոմ 41°52′46″ հս․ լ. 12°29′35″ ավ. ե.HGЯO |
Իտալիա | |||
Անտոնիոսի բաղնիք լատին․՝ Thermae Antonius |
Կարթագեն |
II դար (162 թվական) | Թունիս | ||
Ցիկլոպների բաղնիք |
Դուգգա |
III դար | Թունիս | ||
Բաղնիք Աին Դուրա (Aïn Doura) |
Դուգգա |
II—III դարեր | Թունիս | ||
Լիցինիա բաղնիք |
Դուգգա |
III դար | Թունիս | Հռոմի Լիցինիա կայսեր պատվին (լատին․՝ Publius Licinius Egnatius Gallienus). |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сергеенко М. Е. «Жизнь Древнего Рима». М.-Л., 1960.
- Hoffmann Th. R. «Die Kunst der römischen Antike». Stuttgart, 2005.