Գիմնասիոն
Գիմնասիոն, գիմնազիում (հուն․՝ γυμνάσιον), ուսումնադաստիարակչական հաստատություն Հին Հունաստանում, ապա հելլենիստական Արևելքում։ Գիմնասիոնի ծագման ժամանակը ճշգրիտ հայտնի չէ։ Աթենքում այն ծաղկման է հասել մ․թ․ա․ V—IV դդ․։ Գիմնասիոնում նախապես զբաղվում էին ֆիզիկական վարժություններով, սակայն ավելի ուշ այն դարձել է երիտասարդության ժամանցի վայր, որտեղ տրվում էր նաև ուսուցում։ Ընդունվում էին 16—18 տարեկան պատանիները։ Շարունակելով մարմնամարզությունը՝ նրանք իմաստասերների ղեկավարությամբ ուսումնասիրում էին քաղաքականություն, իմաստասիրություն, գրականություն։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 68)։ ![]() |