Ներոնի «Ոսկե տուն»
Ներոնի «Ոսկե տուն» Domus Aurea | |
---|---|
![]() Պալատի հանրության առջև բաց սրահի մի մասը | |
Երկիր | Իտալիա |
Նախագծի հեղինակ | Սեվեր և Ցելեր |
Շինարարության սկիզբ | մ.թ. 64 թվական |
Շինարարության վերջ | մ.թ. 64 թվական |
Հայտնի բնակիչներ | Ներոն |
Կոորդինատներ: 41°53′29″ հս․ լ. 12°29′43″ ավ. ե. / 41.89139° հս․. լ. 12.49528° ավ. ե. | |
Ներոնի «Ոսկե տուն» (լատ.՝ Domus Aurea), պալատական այգու համալիր Հռոմում, սկսվել է կառուցվել մ.թ. 64 թ-ի ավերիչ հրդեհից հետո: Դա միապետի ամենամեծ մակերեսն ունեցող քաղաքային նստավայրն է, որ երբևէ գոյություն է ունեցել Եվրոպայում, մակերեսով զիջում է միայն Պեկինում գտնվող Արգելված քաղաքին[1]: 68 թվականին Ներոնի մահից հետո կիսակառույց պալատը լքվեց, Տիտոսի օրոք հրդեհվեց, նրա տարածքը հանրության առջև նորից բացվեց և վերակառուցվեց հասարակական կառույցներով (Կոլիզեյ, Տրայանի բաղնիքներ, Տիտոսի հաղթակամար, Մաքսենտիոսի բազիլիկա և այլն: )
Բովանդակություն
Դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
64 թվականի Հռոմի հրդեհը քաղաքում մեծ տարածություններ հարթեց` Պալատին բլուրի, կայսրության կենտրոնի (arx imperii) մերձակայքում, Հռոմի լեգենդար միապետների երբեմնի բնակավայրում: Առաջին կայսրը, որ կառուցել էր իր համեստ պալատը Պալատին բլուրի լանջերին, Օկտավիանոս Օգոստոսն էր (մ.թ.ա. առաջին տասնամյակ): Տիբերիոսը, երբ ապրում էր Հռոմում, բնակվել է Օգոստոսի պալատում, և, երևի, ընդլայնել է այն: Մ.թ. չորրորդ տասնամյակում Կալիգուլան Պալատինում նոր պալատ կառուցեց, որը Հռոմի ֆորումի հետ կապված էր փայտյա բարձր կամուրջով, որպեսզի «կարողանա հյուր գնալ Յուպիտերին»: Ալեքսանդր Ամֆիտեատրովի խոսքերով Ներոնը «գտել է Պալատինը վերակառուցված և իր ստեղծագործական երևակայությանը ազատություն չտված...նա չէր կառուցապատելու բլրի միակ դատարկ մասը` area Palatina-ն` ժողովրդի հետ ղեկավարների հանդիպման ավանդական վայրը»[2]: Նա սկսել է «միջանցիկ պալատից» (domus transitoria), Պալատին և Էսկվիլին բլուրները կապող պալատ-պասաժից: Մինչև 64 թվականը քաղաքի ներսում լայնածավալ վիլլայի կառուցման պլանները, նաև Հռոմի լիովին վերակառուցումը[3] չէին կարող իրականացվել. ստիպված էին գնալ դարավոր ավանդույթների դեմ և քանդել տասնյակ տաճարներ ու հուշարձաններ, որ նույնիսկ Ներոնն ի վիճակի չէր: 64 թվականի հրդեհը վերացրեց այդ խոչընդոտը:
Օգտագործելով հայրենիքին պատուհասած դժբախտությունը` Ներոնը իր համար պալատ կառուցեց` առաջացնելով համընդհանուր զարմանք ոչ այնքան ոսկու և թանկարժեք քարերի շռայլությամբ, դրանում արտասովոր բան չկար, որքան մարգագետիններով, արհեստական լճակներով, ինչպես գյուղական վայրերում` այստեղ անտառներ, այնտեղ հողատարածքներ, որոնցից բացվում էին հեռավոր տեսարաններ...
Կոռնելիոս Տակիտոս, Աննալի, գիրք XV, էջ 42, Ս. Բոբովիչի թարգմանությամբ
Սեվերի և Ցելերի նախագծերը չեն պահպանվել, ժամանակակից պատմաբանները պալատի մակերեսը գնահատում են 40-120 հեկտար: Տարածքներն ընդգրկել են Պալատին և Էսկվիլին բլուրները, Կվիրինալ և Ցելիում բլուրների լանջերը և նրանց միջակայքը, որտեղ կառուցվել է Կոլիզեյը: Ներոնի կողմից հողերի գրավումը ծնունդ տվեց էպիգրամայի.
Roma domus fiet: Veios migrate Quirite
Si non et Veios occupat ista domus
Հռոմը այսուհետ պալատ է: Ուղևորվեք Վեյի,
Եթե արդեն Վեյին էլ պալատ չի դարձել:
Պալատ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներոնի վիլլայի միջուկը դարձավ իր իսկ պալատը, որի ավերակներն այսօր հասանելի են Տրայան պարկ այցելողների համար: Ոսկե անվանվել է ոսկեպատ գմբեթի պատճառով (առաջին անգամ Հռոմում օգտագործվել է ոչ թե տաճարի, այլ մասնավոր շինարարության ժամանակ): Հավանաբար այն եղել է միակ նախագծված պալատը, որի շինարարությունն ավարտվել է մինչև Ներոնի մահը:
Նախասրահը այնպիսի բարձրություն ուներ, որ այնտեղ կանգնած էր միապետի 36 մետրանոց հսկայական արձանը. մակերեսն այնպիսին էր , որ եռակի սրահը կողմերով 1,5 կմ երկարությամբ էր, նրա մեջ ծովի նման արհեստական լճակ էր` շրջապատված քաղաքների նման շինություններով, այնուհետև` մարգագետիններ` հողատարածքներով, անտառներով, խաղողի այգիներով, և նրանց վրա բազմաթիվ ընտանի կենդանիներ և վայրի գազաններ...միացյալ պալատներում առաստաղներն անհատական էին` շրջվող սալիկներով, որպեսզի ծաղիկներ շաղ տան, և անցքերով, որպեսզի բույրեր ցանեն; գլխավոր պալատը կլոր էր, գիշեր-ցերեկ անընհատ պտտվում էր երկնակամարի հետքով, բաղնիքներում հոսում էին աղի և քաղցր ջրեր: Եվ երբ այսպիսի պալատը ավարտվեց և լուսավորվեց, Ներոնն ասաց, որ հիմա ինքը կսկսի մարդավարի ապրել:
Սվետոնիոս, Տասներկու Կեսարների Կյանքը, Ներոն, էջ 31
Սվետոնիոսի նկարագրությունը, որը գրվել է Ներոնի և նրա պալատի վախճանից կես դար անց, ցույց է տալիս հնագետներ Ցելերի և Սեվերի կողմից հաստատված երկու առանձնահատկություններ. Հռոմում առաջին անգամ ոչ միայն պատերը, այլև առաստաղներն են զարդարել խճանկարով: Արդյունքում խճանկարը գմբեթների վրա լայնորեն սկսեցին օգտագործել Բյուզանդական կայսրության ճարտարապետությունում: Գլխավոր կլոր սրահը հանդերձված էր կեղծ ներքին գմբեթով, որը ստրուկները պտտում էին` Կեսարի հյուրերին հաճոյանալու համար: Պլինիոս Ավագը` Ներոնի ժամանակակիցը, պատմում էր Ֆաբուլայի` տաղանդավոր նկարչի ճակատագրի մասին. նրա բոլոր աշխատանքները կենտրոնացված էին Ներոնի պալատում (նրա արվեստի զնդանը Ներոնի «Ոսկե տունն» էր) և ոչնչացան պալատի հետ միասին[4]:
Հսկայական արձան[խմբագրել | խմբագրել կոդը]
Հակառակ Սվետոնիոսի պնդման` հույն Զենոդորի կաղմից կառուցված Ներոնի արձանը (Colossus Neronis, Колосс Нерона) կանգնած է եղել ոչ թե գմբեթի տակ, այլ կառույցից դուրս, քաղաքի և պալատի սահմանին` շրջապատված պատկերասրահով: Նրա բարձրությունը գնահատել են 30 (Պլինիոս) կամ 36 (Սվետիոնոս) մետր: Ներոնի մահից հետ Վեսպասիանոսը հրամայել է փոխել արձանի կերպարանքը, իբր թե այն ներկայացնում է Արևի Աստծուն, Հադրիանոսի օրոք (նրա օրոք Սվետոնիսը գրել է «12 կայսրերի կյանքը») այն տեղափոխեցին նոր տեղ, Փլավիոսների ամֆիթատրոն, որն ստացավ նոր ժամանակակից անվանում` Կոլիզեյ: Կոմմոդոսը արձանի աստվածային դեմքը փոխարինեց իր սեփականով.[5]: Արձանի հիմքերը պարզաբանեցին միայն 1936 թվականին:
Ավերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Օտոնը, ղեկավարելով միայն երեք ամիս, պալատի վերակառուցման համար առանձնացրել էր 50 միլիոն հին հռոմեական արծաթյա դրամներ[6]: Փլավիոսները տուժել են իրենց հասած պալատից: Տիտոսի օրոք տեղի ունեցած հրդեհը, որը տևել է 3 օր ու գիշեր, պատճառ հանդիսացավ պալատի տարածքի նոր նախագծման: «Մայրաքաղաքի հրդեհման ժամանակ Տիտոսը բացականչեց. «Բոլոր ժպիտները իմն են»: և իր առանձնատների ողջ կահավորանքը տվեց տաճարների և շինությունների վերականգնմանը, իսկ աշխատանքների արագ ավարտման համար դրանք հանձնարարեց հեծյալների դասից կարգադրիչների»[7]: Փլավիոսների Ոսկե պալատի հողերի վրա կառուցեցին նոր հրապարակ, բաղնիքներ, ամֆիթատրոն, հեռու հողակտորները վերցվեցին մասնավոր վերակառուցման տակ:
Այժմեականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակի ընթացքում կոնսերվացված ստորգետնյա սրահները հանկարծակի բացվեցին 15-րդ դարում: Որմնանկարները, որոնք մինչև այդ լավ էին պահպանվել, խոնավությունից սկսեցին քանդվել: Ենթադրվում է, որ 20-րդ դարում առաստաղների փլուզումները անձրևների հետևանք էին [8]:
1999 թվականին` 20 տարվա վերականգնման աշխատանքներից հետո պալատի սրահները Տրայան պարկում բացվեցին այցելուների առջև (միայն կազմակերպված էքսկուրսիաներ): 2005 թվականին, անվտանգությունից ելնելով, համալիրը կրկին փակվեց և որոշ աշխատանքներ կատարելուց հետո նորից բացվեց 2007 թվականին:
2010 թվականի մարտի 30-ին վերականգնման ընթացքում առաստաղի մեծ մասը փլուզվեց[9]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ А. В. Амфитеатров. Зверь из бездны. Кн. 4., М., «Алгоритм», 1996, c.324 ISBN 5-7287-0091-8
- ↑ Амфитеатров, c.320
- ↑ О реконструкции послепожарной застройки см. Тацит, Анналы, кн. XV ст. 43; Светоний, Жизнь двенадцати цезарей, Нерон, ст. 16
- ↑ Плиний Старший, Естественная история, кн. XXXVII, ст. 6272
- ↑ Дион Кассий, кн. 73 гл.22.3
- ↑ Светоний, Жизнь двенадцати цезарей, Отон, ст.7
- ↑ Светоний, Жизнь двенадцати цезарей, Божественный Тит, ст.8.4
- ↑ Kristin M. Romey, Rain in Rome, www.archaeology.org, July 2001
- ↑ В Риме обрушилась часть Золотого дома Нерона
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
մետրանոց