Պալեստրա
Արտաքին տեսք
Պալեստրա մարմնամարզական մասնավոր դպրոց Հին Հունաստանում։ Պարապում էին 12-16 տարեկան տղաները (մեծահասակ տղամարդկանց համար Պալեստրա գործել է Սամոս կղզում)։ Պալեստրաի ուսուցման ծրագրի մեջ մտել են վազքը, ըմբշամարտը, թռիչքները, նիզակի և սկավառակի նետումները (այսպես կոչված, հնգամարտի համակարգը), մարմնամարզական վարժությունները, լողը։ Պալեստրաներն ունեին բաց հրապարակներ, վազքուղիներ, մարմնամարզական դահլիճներ, լողավազաններ։ Հաճախ եղել են գիմնազիոններին կից։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 83)։ |