Հռոմի ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հռոմի ազգային թանգարան
Տեսակազգային թանգարան, հնագիտական թանգարան, թանգարան և Istituto museale ad autonomia speciale?
Երկիր Իտալիա
ՏեղագրությունՀռոմ
Ղեկավարության նստավայրՊալացցո Ալտեմպս, Հռոմ, Իտալիա[1]
ՀասցեVia Sant'Apollinare 46 - 00186 Roma[1], via delle Botteghe Oscure 31- 00186 Roma, largo di Villa Peretti 1 - 00186 Roma և via Enrico de Nicola 79 - 00186 Roma
Հիմնադրվել է1889
Այցելուներ349 264 մարդ (2018)
ՏնօրենStéphane Verger?
Կայքmuseonazionaleromano.beniculturali.it(իտալ.)
Քարտեզ
Քարտեզ

Հռոմի ազգային թանգարան (իտալ.՝ Museo Nazionale Romano), Իտալիայի մայրաքաղաքում՝ Հռոմում, տարբեր մասնաճյուղեր ունեցող թանգարան։

Հիմնադրվել է 1889 թվականին, բացումը տեղի է ունեցել 1890 թվականին։ Թանգարանի համար առաջնային է եղել հավաքել և ցուցադրել Հռոմի՝ Իտալիայի թագավորությանը միանալուց հետո հայտնաբերված պեղումների հնագիտական նյութերը։

Թանգարանի նախնական հավաքածուի միջուկը Կիրքերյան թանգարանի հավաքածուն էր՝ հնագիտական աշխատանքներ, որոնք հավաքագրել էր հնահավաք, ճիզվիտ քահանա Աթանաս Կիրքերը։ Հավաքածուն ի սկզբանե տեղավորվել է ճիզվիտական Սան Իգնասիո համալիրում։ Ճիզվիտների հասարակության ճնշումից հետո 1874 թվականին պետությունը սեփականացրել է այս հավաքածուն։

1901 թվականին պետությունը Հռոմի ազգային թանգարանին է շնորհել ձեռք բերված Լյուդովիչի հավաքածուն, ինչպես նաև հին քանդակների կարևոր ազգային հավաքածու։ 19-րդ դարի ընթացքում կատարված քաղաքային նորարությունները համալրել են թանգարանի հավաքածուն։

1913 թվականին նախարարական հրամանագրով Կիրքերյան թանգարանի հավաքածուն բաշխվեց վերջին տասնամյակների ընթացքում ստեղծված տարբեր թանգարանների միջև, ինչպիսիք են՝ Հռոմի ազգային թանգարանը, Էտրուսկների ազգային թանգարանը, Սան Անջելո ամրոցի թանգարանը։

Թանգարանը տեղակայվեց Դիոկղետիանոսի բաղնիքների տարածքում 16-րդ դարում Միքելանջելոյի կողմից նախագծված և իրականացված կառույցում, որտեղ այժմ գտնվում են ժամանակակից թանգարանի վիմագրության և նախապատմական բաժինները, իսկ անտիկ հավաքածուի հիմնական մասը տեղափոխվեց մոտակա Մասիմո ալե Տերմե պալատ, որը իտալական պետությունը ձեռք էր բերել 1981 թվականին։

Հնագույն բաղնիքների միջավայրում ցուցահանդեսային տարածք ստեղծելը պայմանավորված էր 1911 թվականի արվեստի միջազգային ցուցահանդեսի առիթով։

Թանգարանի հավաքածուն տեղաբաշխված է չորս կառույցներում՝

  • Դիոկղետիանոսի բաղնիքների տարածքում պահպանվել են Սանտա Մարիա դելի Անջելի ի դեմ Մարտիրի եկեղեցու վերակառուցված սրահները, որտեղ ներկայացված են արձանագրությունների և քանդակների հավաքածուներ
  • Մասսիմո պալատում ներկայացված է հնագույն և միջնադարյան մետաղադրամների և ոսկեգործության հավաքածուն։ Սրահներում ցուցադրվում են Լիվի վիլայից սարկոֆագներ, ֆրեսկոներ և Վիլլա Ֆարնեզինայից խճանկարներ
  • Պալացցո Ալտեմպսում ներկայացված է Լյուդովիզի ընտանիքի 104 հնատիպ քանդակների հավաքածուն, ինչպես նաև Մատտեի ընտանիքի հավաքածուն
  • Բալբի Կրիպտայում (Crypta Balbi) ներկայացված են պեղված նյութեր և Հռոմ քաղաքի պատմությունը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]