Թեոդորո Գոնսալես դե Լեոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեոդորո Գոնսալես դե Լեոն
Ի ծնեԹեոդորո Գոնսալես դե Լեոն
Ծնվել էմայիսի 29, 1926(1926-05-29)[1][2][3]
ԾննդավայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1]
Մահացել էսեպտեմբերի 16, 2016(2016-09-16)[4][1][2] (90 տարեկան)
Վախճանի վայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1]
Ազգությունմեքսիկացի
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
ԿրթությունՄեքսիկայի ազգային ինքնավար համալսարան
Ուշագրավ աշխատանքներAuditorio Nacional?
Պարգևներ
 Teodoro González de León Վիքիպահեստում

Թեոդորո Գոնսալես դե Լեոն (իսպ.՝ Teodoro González de León, մայիսի 29, 1926(1926-05-29)[1][2][3], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1] - սեպտեմբերի 16, 2016(2016-09-16)[4][1][2], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1]), մեքսիկացի ճարտարապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային աուդիտորիում, Մեխիկո (Զաբլուդովսկու հետ միասին)
Մեխիկոյի քոլեջի շենքը

Թեոդորո Գոնսալես դե Լեոնն 1942-1947 թվականներին սովորել է Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի Ազգային ճարտարապետության դպրոցում։ Ֆրանսիական կառավարության կողմից ստանալով դրամաշնորհ՝ 1948-1949 թվականներին 18 ամիս Շառլ Էդուար լը Կորբյուզիեի հետ աշխատել է Ֆրանսիայում։ Այս ժամանակահատվածում նա ներգրավվել է Մարսելում Շառլ Էդուար լը Կորբյուզիեի Մարսելի «Բնակելի թաղամաս» և St Dié գործարանի նախագծերում[5]։ Դեռևս ուսանող տարիներից գիտակցել է ՄԱԻՀ-ի համալսարանական կամպուսի ստեղծման անհրաժեշտությունը, որը մշակվել է նրա ուսուցիչների և ժամանակի առաջատար ճարտարապետների կողմից։ Շինությունն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ 1955-1965 թվականներին նախագծել է քաղաքային պլանավորման շարքեր։ 1969 թվականից հետո նրա ստեղծագործությունների վրա իր ազդեցությունն է ունեցել ճարտարապետ Աբրահամ Զաբլուդովսկին։ 1974-1982 թվականներին նրանք միասին նախագծել են բազմաթիվ հանրային կառույցներ, այդ թվում Կուաուտեմոկ թաղամասը, Մեխիկոյի քոլեջը, Աշխատավորների ազգային բնակարանային հիմնադրամի ինստիտուտի շենքը, Մեխիկոյի Ազգային մանկավարժական համալսարանը, Ռուֆինո Տամայոյի թանգարանները Մեխիկոյում և Օախակայում։ 1984-1987 թվականներին մի շարք շենքեր է նախագծել Տաբասկոյի Վիլյաէրմոսա քաղաքում՝ համագործակցելով Ֆրանցիսկո Սեռանո Կարոյի հետ։ Միասին 2000-2001 թվականներին նախագծել են նաև Բեռլինում Մեքսիկայի դեսպանատան շենքը։ Նախագծել է նաև Մեխիկոյի Արդարադատության պալատի շենքը, Reforma 222-ը[6]։

Թեոդորո Գոնսալես դե Լեոնը 1984 թվականից Գեղարվեստի ակադեմիայի անդամ է, 1988 թվականից՝ Մեխիկոյի քոլեջի անդամ[7], Ճարտարապետության միջազգային ակադեմիայի (IAA) պատվավոր անդամ[8], Ճարտարապետության ազգային ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս, Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի պատվավոր դոկտոր։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արվեստի և գիտության ազգային մրցանակ, 1982
  • Բուենոս Այրեսի ճարտարապետության բիենալեյի մեծ լատինաամերիկյան մրցանակ, 1989 թվական, Արգենտինա
  • Սոֆիայի բիենալեի մրցանակ, 1989 և 1994 թվականներ, Բուլղարիա
  • Կիտոյի 9-րդ պանամերիկյան ճարտարապետության բիենալեի պատվավոր հիշատակում, Էկվադոր
  • Ճարտարապետության բիենալեի 2-րդ միջազգային մեծ մրցանակ, Բրազիլիա,1994
  • Մեքսիակական 5-րդ ճարտարապետության բիենալեի ոսկե մեդալ, 1998
  • Ճարտարապետների միջազգային միության ոսկե մեդալ, 2008[9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 http://www.jornada.unam.mx/ultimas/2016/09/16/muere-teodoro-gonzalez-el-constructor-del-mexico-moderno
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Noelle L. González de León, Teodoro // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T033275
  4. 4,0 4,1 4,2 http://cultura.elpais.com/cultura/2016/09/16/actualidad/1474045313_069269.html
  5. «Teodoro González de León». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 20-ին.
  6. "4 obras de Teodoro González de León", Time Out México, August 2014
  7. Academia de Artes: Arquitectura - Teodoro González de León
  8. International Academy of Architecture: Teodoro Gonzalez de Leon
  9. Teodoro Gonzalez De Leon 2008 UIA Gold medalist Արխիվացված 2009-07-13 Wayback Machine, April 23, 2008.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեոդորո Գոնսալես դե Լեոն» հոդվածին։