Թեոդոր Սուս Գեյսել
Թեոդոր Սուս Գեյսել Theodor Seuss Geisel | |
---|---|
Ծննդյան անուն | Թեոդոր Սուս Գեյսել |
Ծնվել է | մարտի 2, 1904[1][2][2][…] |
Ծննդավայր | Սփրինգֆիլդ, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Վախճանվել է | սեպտեմբերի 24, 1991[1][2][2][…] (87 տարեկան) |
Վախճանի վայր | Լա Խոյա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] |
Գրական անուն | Dr. Seuss[4] |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, նկարազարդող, մանկագիր, սցենարիստ, արձակագիր, մուլտիպլիկատոր և պրոդյուսեր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Դարտմուտի քոլեջ և Լինկոլն Քոլեջ |
Ժանրեր | հեքիաթ |
Ուշագրավ աշխատանքներ | Փիղ Հորթոնը ինչ-որ մեկին լսում է, Կատուն գլխարկում, Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ Ծննդյան տոները, Կանաչ ձվածեղ և խոզապուխտ, Լորաքսը, Fox in Socks?, On Beyond Zebra!?, If I Ran the Zoo?, And to Think That I Saw It on Mulberry Street?, Mr. Brown Can Moo! Can You??, Բարդուղիմեոս Քուբինսի 500 գլխարկները, Hop on Pop? և Oh, the Places You'll Go!? |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ | |
Ամուսին | Հելեն Փալմեր Գայսել[8] և Audrey Dimond? |
Ազգականներ | Lark Grey Dimond-Cates?[9] |
Կայք | seussville.com |
Dr. Seuss Վիքիպահեստում |
Թեոդոր Սուս Գեյսել (անգլ.՝ Theodor Seuss Geisel, մարտի 2, 1904[1][2][2][…], Սփրինգֆիլդ, Մասաչուսեթս, ԱՄՆ - սեպտեմբերի 24, 1991[1][2][2][…], Լա Խոյա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկացի գրող և ծաղրանկարիչ։ Նա հայտնի էր իր մանկական գրքերով, որոնք նա գրել և նկարազարդել էր Դոկտոր Սուս («Dr. Seuss») կեղծանունով։ Նա օգտագործել է մի քանի կեղծանուններ, որոնցից են՝ Dr. Theophrastus Seuss-ը, որը օգտագործել է քոլեջում, Theo LeSieg-ը և Rosetta Stone-ը[10]։
Գեյսելը հրատարակել է 46 մանկական գրքեր։ Նրա ամենահիշվող և ճանաչված գրքերն են՝ «Կանաչ ձվեր և խոզապուխտ», «Գլխարկով կատուն», «Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ ծնունդը», «Լորաքսը», «Մեկ ձուկ, երկու ձուկ, կարմիր ձուկ, կապույտ ձուկ», «Բարդուղիմեոս Քուբինսի 500 գլխարկները», «Գուլպաների միջի աղվեսները», «Թիդուիքը՝ մեծ սրտով եղջերուն», «Հորթընը լսում է հու», և այլն։ Նրա աշխատանքների հիման վրա ստեղծվել են 11 հեռուստահաղորդումներ, 4 առանձնահատուկ ֆիլմեր և 4 հեռուստատեսային շարքեր։
Նա արժանացել է «Lewis Carroll» մրցանակին 1958 թվականին «Horton Hatches the Egg» գրքի համար և կրկին 1961 թվականին «And to Think That I Saw It on Mulberry Street» գրքի համար։ «Ջերալդ ՄաքԲոինգ-Բոինգ» (1950) կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը, որը հիմնված է Սուսի օրիգինալ պատմության վրա, արժանացել է Օսկար մրցանակի՝ լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար[11]։
Գեյսելը նաև աշխատել է որպես նկարազարդող, գովազդային ընկերությունների համար և որպես քաղաքական ծաղրանկարիչ, Նյու Յորքի թերթերից մեկի՝ PM-ի համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, նա աշխատել է Միացյալ Նահանգների բանակի անիմացիոն բաժանմունքում, որտեղ նա գրեց «Design for Death»-ը, մի ֆիլմ, որը հետագայում արժանացել է 1947 թվականի «Academy Award»-ին։ Նա իր աշխատանքի մեջ եղել է կատարելագործ։ Երբեմն շուրջ տարի աշխատել է մեկ գրքի վրա, մինչև որ այն կատարելագործել է։ Հազվադեպ չեն դեպքերը, երբ նա իր գրածի 95%-ը ջնջել է գրքի հիմքը գտնելու համար։
Որպես գրող եղել է շատ արտասովոր, քանի որ նախընտրել է վճարվել գիրքը ամբողջովին ավարտելուց հետո։
Գեյսելի ծննդյան օրը՝ Մարտի 2-ը, արդեն ընդունվել է, որպես ամենամյա «ազգային ընթերցանության օր» Ամերիկայում։
Կյանք և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեոդոր Սուս Գեյսելը ծնվել է Սպրինգֆիլդ, Մասաչուսեթսում։ Նրա ծնողներն են Թեոդոր Ռոբերտը (Theodor Robert) և Հենրիեթա (Սուս) Գեյսելը (Henrietta (Seuss) Geisel)։ Նրա բոլոր տատիկներն ու պապիկներն գերմանական էմիգրանտներ էին։ Նրա հայրը կառավարում էր ընտանեկան գարեջրի գործարանը և հետագայում՝ գործարանի փակումից հետո, քաղաքապետ Ջոն Ա Դենիսոնի կողմից նշանակվեց Սպրինգֆիլդի հանրային զբոսայգու վերահսկիչ։ Գեյսելը ընդունվեց Սպրինգֆիլդի կենտրոնական ավագ դպրոց 1917 թվականին և ավարտեց 1921 թվականին։ Նա առաջին կուրսում մասնակցել է արվեստի դասի և ավելի ուշ դարձել դպրոցի ֆուտբոլային թիմի կառավարիչ։
Ֆիլմեր իր գրքերի հիման վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ | Ռեժիսոր | Գրող | Բաշխիչ | Բյուջե | Օգուտ |
---|---|---|---|---|---|---|
2000 | Ինչպես Գրինչը գողացավ Նոր տարին | Ռոն Հովարդ | Ջեֆրի Փրինց և Ջեֆրի Փրինց և Փիթեր Ս.Սեմեն|Ջեֆրի Փրինց|Փիթեր Ս.Սեմեն | Universal Studios|Universal Pictures | $123 միլիոն | $345,141,403 |
2003 | Գլխարկով կատուն | Բո Ուելչ | Ալեք Բերգ, Դավիթ Բադել և Ջեֆ Սկաֆեր | $109 միլիոն | $133,960,541 | |
2008 | Հորթենը լսում է մի հույի | Ջիմի Հայուարդ և Ստիս Մարթինո | Չիկո Պաուլ և Կեն Դաուրիո|Չիկո Պաուլ և Կեն Դաուրիո և Կեն Դաուրիո |Չիկո Պաուլ | 20th Century Fox | $85 միլիոն | $297,138,014 |
2012 | Լորաքսը | Քռիս Ռենադ և Քայլ Բալդա | Universal Pictures | $70 միլիոն | $348,840,316 | |
2018 | Գրինչը | Սքոթ Մոզիեր և Յարո Չեյնի | Universal Pictures | $75 միլիոն |
Վաղ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեյսելը թողեց Օքսֆորդյան հալմասարանը առանց աստիճանի արժանանալու և վերադարձավ Միացյալ Նահանգներ 1927 թվականի փետրվարին, որտեղ նա անմիջապես սկսեց ներկայացնել իր աշխատանքը ամսագրերին, գրքերի հրատարակիչներին և գովազդային գործակալություններին։ Եվրոպայում, օգտվելով ժամանակից, նա «Life» ամսագրին տվեց մի շարք մուլտֆիլմեր, որոնք կոչվում էին «Eminent Europeans»։ Եվ այսպես, 25 դոլար վաստակելով Գեյսելը տեղափոխվում է Սպրինգֆիլդ, Նյու Յորք։
Ավելի ուշ այդ տարի, երբ նա ընդունեց աշխատանքի, որպես գրող և նկարազարդող «Judge» հումորային ամսագրի համար, Գեյսելը զգաց, որ ֆինանսապես կայուն է և ամուսնացավ Հելենի հետ։ Նրա առաջին մուլտֆիլմը՝ «Judge»-ը ցուցադրվեց հոկտեմբերի 22-ին, 1927 թվականին, իսկ Գեյսելները ամուսնացան նույն տարվա նոյեմբերի 29-ին։ Գեյսելի առաջին աշխատանքը, որը նա ստորագրեց «Dr. Seuss» կեղծանունով լույս է տեսել «Judge»-ից մոտ վեց ամիս հետո։
1936 թվականին, երբ զույգը վերադառնում էր օվկիանոսային ճանապարհորդությունից դեպի Եվրոպա, նավի շարժիչների ռիթմը ոգեշնչեց նրան գրել բանաստեղծություն, որը դարձավ իր առաջին գիրքը՝ «And to Think That I Saw It on Mulberry Street»-ը։ Գեյսելի զանազան հաշիվների հիման վրա էր, որ գիրքը մերժվեց 20-ից 43 հրատարակիչների կողմից։ Ըստ Գեյսելի, նա քայլում էր տուն ձեռագիրը այրելու, երբ հնարավորություն ունեցավ խոսելու իր վաղեմի դասընկերոջ հետ, և այդ հանդիպումը հանգեցրեց այդ գրքի հրապարակմանը։ Գեյսելը հասցրել է գրել ևս չորս գիրք, նախքան ԱՄՆ-ի երկրորդ համաշխարհային պատերազմին միանալը։ Այդ գրքերի մեջ են մտնում «Բարդուղիմեոս Քուբինսի 500 գլխարկները», որը գրել էր 1938 թվականին, ինչպես նաև «Թագավորի երկար ոտքերը»-ը և «Յոթ Կին Գոդիվաներ»-ը, որոնք գրել էր 1939 թվականին։
Արվեստի գործեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեյսելն իր վաղ աշխատանքներում հաճախ օգտագործում էր մատիտով կամ ջրաներկով նկարված նկարներ, բայց հետպատերազմյան ժամանակահատվածում, մանկական գրքեր նկարազարդելիս նրան բավարարում էր գրիչ և թանաք։ Սովորաբար օգտագործում էր միայն սև, սպիտակ, և մեկ կամ երկու գույներ։ Հետագա գրքերում, ինչպիսիք են «Լորաքսը» օգտագործել է ավելի շատ գույներ։
Գեյսելի նկարած պատկերները հաճախ կլորացված։ Գրեթե բոլոր շենքերը և մեքենաները, որոնք Գեյսելը նկարել է զուրկ են ուղիղ գծերից։ Գեյսելը հավանաբար, սիրում էր նկարել ճարտարապետական մարմիններ, մշակել օբյեկտներ։ Երբեք իր նկարները նման չէին իրար։ Նա հաճույք էր ստանում նկարելուց։ Նկարում էր պալատներ, շենքեր, հարթավայրեր, և ազատ աստիճանավանդակներ։
Հետագա տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատերազմից հետո, Գեյսելը կնոջ հետ տեղափոխվեցին է Լա Ջոլլա, Կալիֆորնիա։ Չնայած նրան, որ նա ստացել է բազմաթիվ մրցանակներ, իր ողջ կարիերայի ընթացքում, Գեյսելին չի հաջողվել ստանալ «Caldecott» և «Newbery» մեդալները։
1954 թվականի մայիսին «Life» ամսագիրը հրապարակեց զեկույց, որը եզրահանգեց, որ երեխաները չեն սովորում կարդալ, քանի որ նրանց գրքերը ձանձրալի են։
Հիվանդություն և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեյսելը մահացավ բերանային քաղցկեղից սեպտեմբերի 24-ին 1991 թվականին իր տանը Լա Ջոլլայում, 87 տարեկան հասակում։ Նա դիակիզվեց և նրա մոխիրը ցրվեց։ Դեկտեմբերի 1-ին, 1995 թվականին՝ նրա մահից չորս տարի անց, Կալիֆորնիայի համալսարանի, Սան Դիեգոյի համալսարանի գրադարանի շենքերը վերանվանվեցին Գեյսել գրադարան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 Pace E. Dr. Seuss, Modern Mother Goose, Dies at 87 // The New York Times / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 1991. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Dr. Seuss
- ↑ https://www.comic-con.org/awards/inkpot
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 https://web.archive.org/web/20210310025542/https://airforce.togetherweserved.com/usaf/servlet/tws.webapp.WebApps?cmd=ShadowBoxProfile&type=Person&ID=119412
- ↑ Pace E. Dr. Seuss, Modern Mother Goose, Dies at 87 / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 1991. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ Hicks L. W. Legend of Dr. Seuss continues to thrive — Denver: 1999.
- ↑ "Theodor Seuss Geisel". Encyclopædia Britannica Online. Retrieved December 19, 2009.
- ↑ «The Return of Gerald McBoing Boing?». Նյու Յորք Թայմս.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Seussville site Random House
- Dr. Seuss biography on Lambiek Comiclopedia
- Dr. Seuss Went to War: A Catalog of Political Cartoons by Dr. Seuss Արխիվացված 2011-11-13 Wayback Machine
- The Advertising Artwork of Dr. Seuss
- The Register of Dr. Seuss Collection Արխիվացված 2012-11-19 Wayback Machine UC San Diego
- Hotchkiss, Eugene III (Spring 2004). «Dr. Seuss Keeps Me Guessing: A Commencement story by President Emeritus Eugene Hotchkiss III». lakeforest.edu. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 10-ին.
- Dr. Seuss / Theodor Geisel artwork can be viewed at American Art Archives web site
- Dr. Seuss Internet Movie Database կայքում
- The Dr. Seuss That Switched His Voice - poem by Joe Dolce, first published in Quadrant magazine.
- Register of the Dr. Seuss Collection, UC San Diego
- Theodor Seuss Geisel (real name), Theo. LeSieg (pseud.), and Rosetta Stone (joint pseud.) at LC Authorities with 30, 9, and 1 records
- Մարտի 2 ծնունդներ
- 1904 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Սեպտեմբերի 24 մահեր
- 1991 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- Ամերիկացի ծաղրանկարիչներ
- Պուլիցերյան մրցանակակիրներ
- Ամերիկացի մանկագիրներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Ծաղրանկարիչներ
- Ամերիկացի բանաստեղծներ
- Ամերիկացի սցենարիստներ
- 20-րդ դարի մուլտիպլիկատորներ
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկացի մուլտիպլիկատորներ
- Ամերիկացի արձակագիրներ
- 20-րդ դարի ամերիկացի բանաստեղծներ
- Ամերիկացի պատկերազարդողներ
- Դոկտոր Սուս
- RCA Records-ի արտիստներ