Թբիլիսիի կենդանաբանական այգի
Տեսակ | կենդանաբանական այգի |
---|---|
Երկիր | Վրաստան |
Վարչատարածք | Թբիլիսի |
Հիմնվել է | 1927 թվական |
Մակերես | 100 հա |
Սեփականատեր | Զուրաբ Գուրիելիձե |
Անդամակցություն | Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական միություն |
Թբիլիսիի կենդանաբանական այգի (վրաց.՝ თბილისის ზოოპარკი), կենդանաբանական այգի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Թբիլիսիի կենդանաբանական այգին հիմնադրվել է 1927 թվականի փետրվարի 10-ին Թբիլիսիի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ։ Կենդանաբանական այգու շինարարության համար Վրաստանի կառավարությունը հատկացրել է 100 հա տարածք։
Կենդանաբանական այգին կառուցվել է Վրաստանի Վերե գետի կիրճում (հոսում է քաղաքի կենտրոնով)։ Կենդանաբանական այգու հատակագիծը գծված և մշակված է հատուկ հանձնաժողովի կողմից, որը գլխավորել է Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի կենդանաբանական այգու հետազոտող պրոֆեսոր Ա.Վ. Մանտեիֆելյան։
Կենդանաբանական այգում ըստ որոշման պետք է ստեղծեին հետևյալ բաժինները.
- Անդրկովկասի կենդանական աշխարհ - Այս բաժնում ներկայացվելու էին Անդրկովկասի երկրներում (Վրաստան, Հայաստան, Ադրբեջանական Հանրապետություն, Արցախ) տարածված և ոչնչացող տեսակի կենդանիներ և թռչնատեսակներ, որոնք հանդիպում են լեռնային Կովկասի ալպիական գոտում՝ Սև ծովից Կասպից ծով ընկած ընդարձակ տարածություններում։
- Նախկին ԽՍՀՄ-ի տարածքում հանդիպող կենդանատեսակներ - Խորհրդային Միության երկրներում հանդիպող տարբեր տեսակի կենդանիներ` կաթնասուններ, թռչուններ, սողուններ և երկկենցաղներ։ Կան նաև Հյուսիսային կենդանիներ.
- Էկզոտիկ կենդանիներ - Հատուկ արևադարձային, էկզոտիկ կենդանիներ, որոնք ապրում են աշխարհի տարբեր հատվածներում (Աֆրիկա, Ավստրալիա, Ամերիկա, Ասիա)
Թբիլիսիի ջրհեղեղ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին գետի վարարման և անձրևների հետևանքով Թբիլիսիի կենդանաբանական այգին խոշոր վնասներ է կրել։ Թբիլիսիում ջրհեղեղի պատճառած վնասը գնահատվել է 40 մլն լարի (մոտ 18 մլն դոլար)։
Վերե կիրճի ճանապարհից բացի մնացած հիմնական մասը այսօր ուշ գիշերին բաց կլինի, որպեսզի առավոտյան երթևեկությունը հնարավոր լինի։ Վնասը կազմում է մոտ 40 մլն լարի, սակայն վնասի չափը պարզվում է, քանի որ վնասված տների մասին տեղեկությունները պարզվում են։ Ինչպես նաև կենդանաբանական այգին և փողոցները մաքրելուց հետո մենք կտեսնենք, թե ինչ վիճակում են դրան - Թբիլիսիի քաղաքապետ
|
Ջրհեղեղի հետևանքով լրջորեն վնասել է կենդանաբանական այգին։ Կենդանաբանական այգու 600 կենդանատեսակներից 300-ը սատկել են կամ դիմել են փախուստի։ Փախած կենդանիները վնասներ են հասցրել մարդկանց (Օրինակ` սպիտակ վագրը սպանել է երեխայի)։ Կենդանաբանական այգու մյուս կենդանիները կարճ ժամանակահատվածով տեղափոխվել են Մոսկվայի և Երևանի կենդանաբանական այգի։
-
Կենդանաբանական այգին ջրհեղեղից հետո
-
Կենդանաբանական այգին ջրհեղեղից հետո
-
Ջրհեղեղից հետո
-
Կենդանաբանական այգին ջրհեղեղից հետո
Կենդանատեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կաթնասուններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թբիլիսիի կենդանաբանական այգու գիտական տեղեկագիր. — տ. Т. 1, 2. — 1948, 1949.
- Ջանաշվիլի Ա., Սիրբիլաձե Շ.. Թբիլիսիի կենդանաբանական այգի. — Тб., 1960. — (վրաց.)