Թամարա Մոսկվինա
Թամարա Մոսկվինա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Ամբողջական անուն՝ | ռուս.՝ Тама́ра Никола́евна Братусь |
Բնօրինակ անուն՝ | ռուս.՝ Тамара Николаевна Москвина |
Մասնագիտացում՝ | ֆուտբոլային մարզիչ, գեղասահորդուհի, figure skating choreographer և գեղասահքի մարզիչ |
Երկիր՝ | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունիսի 26, 1941 (83 տարեկան) |
Ծննդավայր՝ | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Հասակ՝ | 148 սանտիմետր[1] |
Քաշ՝ | 44 կիլոգրամ[1] |
Թամարա Նիկոլայի Մոսկվինա (օրիորդական ազգանունը՝ Բրատուս, ռուս.՝ Тама́ра Никола́евна Москвина́, հունիսի 26, 1941, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), գեղասահքի խորհրդային, ռուս մարզիչ։ ԽՍՀՄ-ի յոթակի չեմպիոն, ԽՍՀՄ ժողովուրդների ձմեռային սպարտակիադայի կրկնակի հաղթող, աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն։
Կրթությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լենինգրադի N330 դպրոցը՝ արծաթե մեդալով
- Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը
- Լենինգրադի պետական կրկնակի շքանշանակիր ֆիզիկական կուլտուրայի Պ. Ֆ. Լեսգաֆտի անվան ինստիտուտը՝ գերազանցությամբ (ուսման ընթացքում եղել է Լենինյան թոշակառու)
- Լենինգրադի պետական կրկնակի շքանշանակիր ֆիզիկական կուլտուրայի Պ. Ֆ. Լեսգաֆտի անվան ինստիտուտի ասպիրանտուրան
- Գիտությունների թեկնածու (1971 թ.)
- Դոցենտ
Սպորտային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լենինգրադի շրջափակման ժամանակ Թամարա Բրատուսի ընտանիքը տեղափոխվել է Ուրալում գտնվող հարազատների մոտ, իսկ Լենինգրադ վերադարձել են 1948 թվականին։
Գեղասահքով սկսել է զբաղվել «Буревестник» սահադաշտում։ Նրա առաջին մարզիչը Ի. Ի. Բոգոյավլենսկին էր։ 1950 թվականի կեսերից մասնակցել է խոշոր մրցաշարերի։
Դեռ պատանեկությունից գեղասահքի նկատմամբ ուներ արտասովոր ֆանտազիա և ստեղծագործական մոտեցում։ Աշխարհում առաջին անգամ 1960 թվականին հորինել և հանդես է եկել[2] (մյուս տվյալների համաձայն՝ 1955 թվականին) թեքում երկու ձեռքերով՝ բռնելով ոտքերից գլխի վերևում շարժումը (1970 թվականների վերջերին անվանվեց «բիլման»)[2][3], որն էլ մինչև այսօր համարվում է պտույտներից ամենադժվարը։
1957 թվականից մարզվում էր Ի. Բ. Մոսկվինի ղեկավարությամբ։
1950-ականների վերջերից Բրատուսը եղել է ԽՍՀՄ առաջնությունների մրցանակակիրներից մեկը, իսկ 1960 թվականին, հանդես գալով Եվրոպայի առաջնությունում, զբաղեցնում է ամենավերջին՝ 27-րդ տեղը։ Չնայած ԽՍՀՄ առաջնություններում ունեցել է հինգ հաղթանակ, այնուամեմայնիվ, Բրատուսը, որպես մենասահորդ, երբեք չի մասնակցել աշխարհի առաջնությանը։
1962-1963 թվականներին Եվրոպական առաջնություններում զբաղեցնում է նախավերջին տեղը (աշխարհի առաջնությանը սպորտային ղեկավարությունն ուղարկում է երկրի առաջնությանը չմասնակցած Տատյանա Նեմցովային, ով նույնպես զբաղեցնում է նախավերջին տեղը, իսկ 1964 թվականին ղեկավարությունը որոշում է ընդհանրապես մենասահորդ չուղարկել Եվրոպայի և աշխարհի առաջնություններին)։
1964 թվականին ամուսնանում է Ի. Բ. Մոսկվինի հետ։
1965 թվականին կայացած Եվրոպայի մոսկովյան առաջնությանը Բրատուսը տասնչորրոդն էր. հանդիսատեսի կողմից հիշվել է նրա ցուցադրական ելույթը (որտեղ նա կատարեց ամեն ինչ՝ բացի ակսելից, կրկնակի թռիչքից և «բիլման պտույտից»)։
1964-1965 թվականներին անցնում է զուգասահքի, քանի որ միջազգային մակարդակում խորհրդային զուգասահքի դպրոցը իշխող դիրք ուներ։
Առաջին զուգընկերը Ալեքսանդր Գավրիլովն էր։ Միասին նրանք հաղթեցին ԽՍՀՄ առաջնությունում (ամենաուժեղ զույգի բացակայության դեպքում, մասնավորապես՝ Լյուդմիլա Բելոուսովայի և Օլեգ Պրոտոպոպովի)։
Ալեքսեյ Միշինի հետ զուգասահքում 1966-1967 թվականներին ԽՍՀՄ առաջնություններում զբաղեցնում է երրորդ տեղը։
1967 թվականին առաջին անգամ հայտնվում է հավաքականում։ 1967 թվականի Եվրոպայի առաջնությունում զույգը Մոսկվինայի անկման պատճառով զբաղեցնում է 6-րդ տեղը։ Ամենահաջողը 1968/69 մրցաշրջանն էր, երբ զույգը հաղթեց ԽՍՀՄ առաջնությունում, երրորդն էր Եվրոպայի, իսկ երկրորդը՝ աշխարհի առաջնություններում։ Դրանից հետո Մոսկվինան վերջնականապես անցավ մարզչական աշխատանքի։
Սպորտային արդյունքների ամփոփ աղյուսակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցում/Մրցաշրջան | 1965—66 | 1966—67 | 1967—68 | 1968—69 |
---|---|---|---|---|
Ձմեռային օլիմպիական խաղեր | 5 | |||
Աշխարհի առաջնություններ | 6 | 4 | 2 | |
Եվրոպայի առաջնություններ | 6 | 2 | 3 | |
ԽՍՀՄ առաջնություններ | 2 | 2 | 1 | |
Ձմեռային ունիվերսադաներ | 3 |
- Մենասահքում
Մրցում/Մրցաշրջան | 1958—59 | 1959—60 | 1960—61 | 1961—62 | 1962—63 | 1963—64 | 1964-65 | 1965—66 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Եվրոպայի առաջնություններ | 27 | 19 | 20 | 14 | ||||
ԽՍՀՄ առաջնություններ | 9 | 2 | 2 | 1 | 1 | 1 | 1 | 1 |
ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադա | 1 | 1 |
Մարզչական աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1962 թվականից մարզչական աշխատանքով զբաղվել է «Буревестник» և «Труд» հասարակական կազմակերպություններում, իսկ 1971 թվականից՝ Օլիմպիական ռեզերվի մասնագիտացված մանկապատանեկան դպրոցում։
Հայտնի սաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իրինա Վորոբյովա/Ալեքսանդր Վլասով (Եվրոպայի և աշխարհի մրցանակակիրներ)
- Իրինա Վորոբյովա/Իգոր Լիսովսկի (1981 թվականի Եվրոպայի և աշխարհի չեմպիոններ)
- Ելենա Վալովա/Օլեգ Վասիլև (1984 թվականի օլիմպիական չեմպիոններ, 1988 թվականի օլիմպիադայի արծաթե մրցանակակիրներ, Եվրոպայի (1984-1986 թթ.) եռակի չեմպիոններ, աշխարհի (1983, 1985, 1988 թվականներ) եռակի չեմպիոններ)
- Նատալյա Միշկուտյոնոկ/Արթուր Դմիտրիև (1992 թվականի օլիմպիական չեմպիոններ, 1994 թվականի օլիմպիադայի արծաթե մրցանակակիրներ, աշխարհի կրկնակի չեմպիոններ (1991-1992 թթ.))
- Ելենա Բեչկե/Դենիս Պետրով (1992 թվականի օլիմպիդայի և 1992 թվականի աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիրներ)
- Օքսաննա Կազակովա/Արթուր Դմիտրիև (1998 թվականի օլիմպիական չեմպիոններ, 1996 թվականի Եվրոպայի չեմպիոններ)
- Ելենա Բերեժնայա/Անտոն Սիխառուլիձե (2002 թվականի օլիմպիական չեմպիոններ, 1998 թվականի օլիմպիադայի արծաթե մրցանակակիրներ, աշխարհի (1998 թ., 1999 թ.), Եվրոպայի (1998 թ., 2001 թ.) և Ռուսաստանի բազմակի չեմպիոններ)
- Կյոկո Ինա/Ջոն Ցիմմերման (2002 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիրներ)
- Յուլյա Օբերտաս/Սերգեյ Սլավնով (2005 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մրցանակակիրներ)
- Յուկո Կավագուտի/Ալեքսանդր Սմիռնով (աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոններ, 2010 և 2015 թվականների Եվրոպայի առաջնության չեմպիոններ, Ռուսաստանի եռակի չեմպիոններ)
Շարունակում է մարզչական աշխատանքը։
Դպրոց
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի դեկտեմբերի 18-ին բացվել է պետական մասնագիտացված մանկապատանեկան օլիմպիական ռեզերվի «Звездный лед» մարզադպրոցը։
Այդ դպրոցը հիմնվել է մարզիչներ Թամարա Մոսկվինայի և Ալեքսեյ Միշինի համար։
Այժմ դպրոցը աշխատում է "Юбилейный" սպորտային համալիրի բազայի վրա, իսկ 2016 թվականին խոստացել էին երկու բազա կառուցել Կրասնոգվարդեյսկի թաղամասում։
Մրցանակներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III աստիճան (1998 թվականի փետրվարի 27). 1998 թ. XVIII Ձմեռային օլիմպիական խաղերում բարձրագույն սպորտային նվաճումների համար[4]
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակակիր (1984 թվական)
- Ժողովուրդների բարեկամության շքանշան (1988 թվական)
- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (1994 թվականի ապրիլի 22). ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ու 1994 թվականի XVII Ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստման և անցկացման գործում ունեցած անձնական մեծ ավանդի համար[5]
- ՌԴ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործիչ (2002 թվական)
- ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1969 թվական)
- ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ
- Ռուսաստանի վաստակավոր մարզիչ
- Ռուսաստանի նախագահի շնորհակալագիր (2003 թվականի մայիսի 5). Սոլթ-Լեյք-Սիթիի XIX օլիմպիադայի խաղերում մարզիկների լավ պատրաստվածության և բարձր մարզական նվաճումների համար[6]
- Սանկտ-Պետերբուրգի պատվավոր քաղաքացի
- Սանկտ-Պետերբուրգի սպորտում ամենալավը (Սանկտ-Պետերբուրգի կառավարություն, 2010 թվականի փետրվարի 2)[7]
- Սանկտ-Պետերբուրգի օրենսդիր ժողովի պատվավոր դիպլոմ (2002 թվական)
- Եղել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կազմում. տվել է հանձնարարական Բելոուսովայի և Պրոտոպոպովի մուտքին[8]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմում Թամարա Մոսկվինան խաղացել է ինքն իրեն.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Olympedia — 2006.
- ↑ 2,0 2,1 «Интервью Москвиной». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «ещё одно интервью с Москвиной». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации от 27 февраля 1998 года № 206
- ↑ Указ Президента Российской Федерации от 22 апреля 1994 года № 809 «О присвоении почётных званий Российской Федерации работникам физической культуры и спорта»
- ↑ Распоряжение Президента Российской Федерации от 5 мая 2003 года № 223-рп «О поощрении»
- ↑ «Постановление Правительства Санкт-Петербурга от 2 февраля 2010 г. № 75 «О присвоении почётного звания „Лучший в спорте Санкт-Петербурга"»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Мы собираемся жить 280 лет Արխիվացված 2014-03-07 Wayback Machine Интервью с Людмилой Белоусовой и Олегом Протопоповым в газете «Советский спорт» от 19 февраля 2007 года
- Հունիսի 26 ծնունդներ
- 1941 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչներ
- ԽՍՀՄ վաստակավոր մարզիչներ
- ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետներ
- Անձինք այբբենական կարգով
- ԽՍՀՄ չեմպիոններ