Էրիկ Ուիթնի
Էրիկ Ուիթնի | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Eric Ghoste Whitney |
Նաև հայտնի է որպես | "Ghostemane" |
Ծնվել է | ապրիլի 15, 1991 (33 տարեկան) Lake Worth Beach, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | trap metal?, հիփ հոփ, մետալ, փանկ-ռոք և Բլեք մետալ |
Մասնագիտություն | երգիչ, երգերի հեղինակ, ռեփեր և երաժիշտ |
Գործիքներ | վոկալ |
Անդամակցություն | Schemaposse? |
Կայք | ghostemanemerch.online |
Ghostemane Վիքիպահեստում |
Էրիկ Ուիթնի (ապրիլի 15, 1991, Lake Worth Beach, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[1], առավել հայտնի ինչպես՝ Ghostemane կամ Eric Ghoste[2]), ամերիկացի ռեփեր, երգիչ և երգահան։ Ghostemane մականվան ներքո թողարկել է ութ սոլո ալբոմ և երեք համատեղ ալբոմ, որոնք հիմնականում կրում էին մետալի, հիփ հոփի և ինդուստրիալ երաժշտության տարրեր։ Ուիթնին թողարկել է նաև մի շարք լրացուցիչ սոլո նախագծեր տարբեր ոճերում, այդ թվում ՝ սև մետալ՝ Baader-Meinhof, աղմուկային երաժշտություն՝ GASM[3] և էլեկտրոնային երաժշտություն՝ Swearr[4]։ Նա սկսել է իր կարիերան hardcore punk և doom metal խմբերում՝ Ֆլորիդայի շրջակայքում[5][6]։ 2015 թվականին տեղափոխվել է Լոս Անջելես՝ Ill Bizz կեղծանվան ներքո սկսելու իր կարիերան որպես ռեփեր[4]։ Նույն ժամանակահատվածում անդամակցել է Schemaposse հիփ հոփ խմբին[7]։
Ghostemane-ին մեծ ժողովրդականություն է ունեցել SoundCloud-ում։ 2018 թվականին Ghostemane-ը թողարկել է իր N/O/I/S/E յոթերորդ ստուդիական ալբոմը, որը շատ սպասված էր անդերգրաունդային երաժշտական հարթակում[8]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրիկ Ուիթնին ծնվել է 1991 թվականի ապրիլի 15-ին Ֆլորիդայի Լեյք Ուորթ քաղաքում՝ Նյու Յորքից ծնողների ընտանիքում[9]։ Մեծացել է Ֆլորիդա նահանգի Ուեսթ Փալմ Բիչ քաղաքում։ Դեռահասության տարիքում հիմնականում հետաքրքրվում էր Hardcore Punk երաժշտությամբ։ Նա սովորել է կիթառ նվագել և ելույթ է ունեցել մի քանի խմբում, այդ թվում՝ Nemesis և Seven Serpents[5][10][11]։ Ավագ դպրոցում նա նաև ֆուտբոլ էր խաղում՝ ասելով, որ իրեն ստիպել էր հայրը, որը մահացել է, երբ Ուիթնին տասնյոթ տարեկան էր[9]։
Ուիթնին ծանոթացել է ռեփ երաժշտությանը, երբ Nemesis խմբի կիթառահար էր։ Խմբի ընկերներից մեկը նրան ծանոթացրել է Մեմֆիս-ռեփ-ին[5]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախքան երաժշտական գործունեությունն սկսելը Ուիթնին աշխատել է B2B-ի վաճառքի ոլորտում՝ մի քանի պաշտոնում[9]։ 2015 թվականին Ուիթնին տեղափոխվել է Լոս Անջելես, քանի որ երաժշտության ոլորտում հաջողության չէր հասել Հարավային Ֆլորիդայում: Նա նաև հրաժարվել է իր աշխատանքից[10]։ Հանդիպելով JGRXXN-ին՝ Ուիթնին միացել է նրա Schemaposse խմբին, որի կազմում էին նաև Քրեյգ Քսենը և Լիլ Փիփը[12]։
2016 թվականի ապրիլին՝ խմբում մեկ տարի աշխատելուց հետո, Ուիթնին լքեց է այն[13]։ Հետագայում նա թողարկել է իր սեփական Blackmage ալբոմը և առաջին կինեմատոգրաֆիական երաժշտական տեսահոլովակը՝ John Dee սինգլի հիման վրա։ Ի վերջո, Ուիթնին սկսել է շփվել Ֆլորիդայի ռեփեր գործընկեր Պոույայի հետ[14]։ 2017 թվականի ապրիլին Պոույան Ghostemane-ի հետ թողարկել է 1000 Rounds-ի տեսահոլովակը[15]։ 2021 թվականի մայիսի դրությամբ այն հավաքել է ավելի քան 29 միլիոն դիտում[16]։
2017 թվականի վերջին Ուիթնին մեծ հաջողություն է ունեցել, երբ TRASH GANG-ի արթ-խումբը ստեղծել և թողարկել է իր Mercury: Retrograde երգի համար երաժշտական տեսահոլովակ՝ 1930-ական թվականների մուլտֆիլմերի խմբագրմամբ։ Մուլտֆիլմը 1933 թվականին նկարահանված Բեթի Բուպի կարճամետրաժ «Սպիտակաձյունիկ» ֆիլմն էր։
2018 թվականի հոկտեմբերին նա միավորվել է Զուբինի հետ՝ Broken անվանումով երգը թողարկելու համար[17]։ Նույն տարի նա թողարկել է նաև իր յոթերորդ՝ N/O/I/S/E ստուդիական ալբոմը։ 2020 թվականի մայիսին նա ներկայացրել է իր վերջին նախագիծը՝ lo-fi black metal ժանրի խումբը, որը կոչվում է Baader-Meinhof, որի սոլո անդամն ինքն է (հեղինակ՝ Eric Ghoste)[18]։ Ghostemane-ը նաև իր նախկին հարսնացու Փոփիի A Very Poppy Christmas ալբոմի միակ պրոդյուսերն է։ Ալբոմը թողարկվել է 2020 թվականի դեկտեմբերին։
2021 թվականին Ghostemane-ի «AI» տեսահոլովակը, որի ռեժիսորը Նիկ Սինելին էր, առաջադրվել է Բեռլինի երաժշտական տեսահոլովակների մրցանակաբաշխության «Ամենատարօրինակ» անվանակարգում[19]։
Ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ghostemane-ի երգերը հիմնականում կենտրոնացած են օկուլտականության, դեպրեսիայի, նիհիլիզմի և մահվան շուրջ։ Որպես երգիչ նա իր կարիերան սկսել է hardcore punk խմբերում կիթառ նվագելով և doom metal խմբերում հարվածային գործիքներ նվագելով[6]։ Նա հայտարարել է, որ իր վրա ամենամեծ ներգործությունն ունեցել է Bathory բլեք մետալ խումբը[5]։ Դեռահասության տարիներին մեծ մասամբ լսել է extreme metal խմբերի, ինչպես՝ Deicide, Death, Carcass և Mayhem[1]։ Ռեփ երաժշտության առումով նրա վրա ազդեցություն են գործել հարավային ռեփ խմբերը, այդ թվում՝ Outkast-ը և Three 6 Mafia-ն։ Նա նաև նշել է Midwes-ի Bone Thugs-N-Harmony ռեփ խմբի վաղ ազդեցության մասին[20]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հոկտեմբերին Ghostemane-ը սկսել է հանդիպել երաժիշտ և բլոգեր Փոփիի հետ։ 2020 թվականի հուլիսին աղջիկը սոցիալական ցանցերում հայտնել է, որ նշանվել են[21][22]։ 2021 թվականի վերջին հայտարարվել է, որ զույգը բաժանվել է[23]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես Ghostemane
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Oogabooga (2015)
- For the Aspiring Occultist (2015)
- Rituals (2016)
- Blackmage (2016)
- Plagues (2016)
- Hexada (2017)
- N / O / I / S / E (2018)
- ANTI-ICON (2020)
Համատեղ ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pallbearers || Tales from the Grave (մասնակցությամբ DJ Killa C) (2015)
- GRXXNGHOSTENAGROM (մասնակցությամբ JGRXXN x Nedarb Nagrom) (2015)
- Elemental (մասնակցությամբ Lil Peep x JGRXXN) (2016)
Հավաքածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Astral Kreepin (Resurrected Hitz) (2015)
- Get To Know Us (մասնակցությամբ Lil Peep x JGRXXN) (2016)
- Hiadica (2019)
Տարածված երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ghoste Tales (2015)
- Dogma (2015)
- Kreep [Klassics Out Tha Attic] (2015)
- DÆMON (մասնակցությամբ Nedarb Nagrom) (2016)
- DÆMON II (մասնակցությամբ Nedarb Nagrom) (2016)
- DÆMON III (մասնակցությամբ Nedarb Nagrom) (2017)
- Dahlia I (մասնակցությամբ Getter) (2018)
- Fear Network (2019)[24]
- Opium (2019)
- Human Err0r (մասնակցությամբ Parv0) (2019)
- Digital Demons (մասնակցությամբ Nolife) (2019)
- Lxrdmage (մասնակցությամբ Scarlxrd) (2021)
- Fear Network II (2021)
Միքսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Blunts n' Brass Monkey (2014)
- Taboo (2014)
Որպես Ill Biz
[խմբագրել | խմբագրել կոդը]Միքսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Revival (մասնակցությամբ Shepherd) (2012)
- versatyle (2013)
- [Soh] [fahy] mixtape (մասնակցությամբ Infinite SoFi) (2013)
- ILL BiZ EP (մասնակցությամբ Infinite SoFi) (2013)
- 1991 (2014)
Որպես GASM
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Www (2018)
Որպես SWEARR
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Technomancer (2019)
Որպես Baader-Meinhof
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- EP (2016)
- Evil Beneath a Veil of Justice (2019)
- Baader-Meinhof (2020)
Nemesis-ի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- From the Neighborhood (2012)
Seven Serpents-ի հետ միասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Seven Serpents (2015)
Որպես Eric Ghoste
[խմբագրել | խմբագրել կոդը]- Music from the Motion Picture (2021)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Interview: rapper Ghostemane talks death metal influences». Metal Insider (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Ghostemane has announced his eighth studio album, 'Anti-Icon'». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «45 MOST ANTICIPATED ALBUMS OF 2019». Revolver (magazine). Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ 4,0 4,1 Law, Sam. «How Ghostemane is changing the fabric of heavy music». Kerrang!. Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «Thanks To Ghostemane, Industrial And Metal Are Rap Now». Stereogum. 2017 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
- ↑ 6,0 6,1 Shaner, Lee. «GHOSTEMANE'S HARDCORE PAST INSPIRED HIS UNDERGROUND RAP PRESENCE». Skullcandy. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Robb, John. «Ghostemane 'Anti- Icon' : A 21st century antichrist superstar who combines black metal, industrial and rap into a dystopian whole». Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Ghostsmane Surprise-Releases New Album 'N/O/I/S/E' a Week Early». Revolver (անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 Kinda Neat (2016 թ․ հուլիսի 6), KINDA NEAT EPISODE 110: GHOSTEMANE, Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին
- ↑ 10,0 10,1 «Ghostemane's Hardcore Past Inspired His Underground Rap Presence». Skullcandy. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Wenke, Carrick. «Underground Hype: GHOSTEMANE». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Underground Hype: GHOSTEMANE – The Blow Up – A Place for the Independent Artist». www.theblowup.co (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
- ↑ No Jumper (2016 թ․ ապրիլի 18), No Jumper - The Schema Posse Interview, Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին
- ↑ «Music For The Aspiring Occultist: Ghostemane and the Collision of Metal and Underground Rap - Heavy Blog Is Heavy». www.heavyblogisheavy.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Pouya & Ghostemane "1000 Rounds" Video». HotNewHipHop. Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.(չաշխատող հղում)
- ↑ Buffet Boys (2017 թ․ ապրիլի 27), Pouya x Ghostemane - 1000 Rounds [Music Video], Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին
- ↑ «Ghostemane and Zubin team up on "Broken"». The FADER (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ Ghostemane's Black-Metal Project: Hear Baader-Meinhoff's Sinister New EP Revolver. May 26, 2020. Retrieved May 26, 2020.
- ↑ Berlin Music Video Awards (2021 թ․ մայիսի 20). «Nominees 2021». www.berlinmva.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 31-ին.
- ↑ «GHOSTEMANE Interview With Independent Grind». unsignedhype.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Down, Rachael (2020 թ․ հուլիսի 10). «Poppy has announced she's engaged to Ghostemane». Alternative Press. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Poppy. «My Fiancé Does My Makeup». YouTube. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Ghostemane via his official Discord server». Discord.
- ↑ HILL, JOHN. «HEAR GHOSTEMANE'S CRUSHING NEW HARDCORE EP 'FEAR NETWORK'». Revolver (magazine). Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.