Լիլ Փիփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիլ Փիփ
Lil-Peep PrettyPuke Photoshoot.png
Բնօրինակ անունանգլ.՝ Lil Peep
Ի ծնե անունGustav Åhr
Նաև հայտնի է որպեսLil Peep
Ծնվել էնոյեմբերի 1, 1996(1996-11-01)[1]
Ալլենթաուն, Փենսիլվանիա, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 15, 2017(2017-11-15)[1] (21 տարեկանում)
Թուսոն, Արիզոնա, ԱՄՆ
Ժանրերէմո ռեփ, էմո ռոք, Թրեպ երաժշտություն, ալտերնատիվ ռոք, SoundCloud rap, Էմո, հիփ հոփ և փոփ փանկ
Մասնագիտությունռեփեր, երգիչ, հեղինակ-կոմպոզիտոր, մոդել և հեղինակ-կատարող
Գործիքներվոկալ
ԼեյբլFirst Access Entertainment? և Columbia Records
ԿրթությունLong Beach High School?
Կայքlilpeep.party
Lil Peep Վիքիպահեստում

Գուստավ Էլայջա Ար (անգլ.՝ Gustav Elijah Åhrնոյեմբերի 1, 1996(1996-11-01)[1], Ալլենթաուն, Փենսիլվանիա, ԱՄՆ - նոյեմբերի 15, 2017(2017-11-15)[1], Թուսոն, Արիզոնա, ԱՄՆ) առավել հայտնի Լիլ Փիփ (Lil Peep) կեղծանվամբ, ամերիկացի ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ, մոդել:

Համարվում է պոստ-էմո ժանրի առաջին երաժիշտներից մեկը, իսկ նրա կատարողական հիփ-հոփ ոճը հայտնի է էմո-թրափ անվանմամբ[2][3][4]։ Փիփի «benz truck»[5], «witchblades»[6], «Save That Shit»[7] և «Awful Things»[8] երգերի տեսահոլովակները YouTube-ում ունեն ավելի քան100 միլիոն դիտում։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Փենսիլվանիայի Ալենթաուն բնակավայրում և մեծացել Լոնգ-Այլենդի հարավային ափում[4]։ Ծնողները Հարվարդի համալսարանի ավարտականներ են, ովքեր ամուսնալուծվել էին, երբ Գուստավը դեռահաս էր[9]։ Հայրը քոլեջում պրոֆեսոր է աշխատել, իսկ մայրը՝ սկսնակ դասարանների ուսուցչուհի[4]։

Արը դադարել է դպրոց հաճախել, իսկ ուսումն ավարտել է առցանց դասընթացների միջոցով[10]։ Ավելի ուշ սկսել է հետաքրքրվել երաժշտությամբ և իր կատարումները տեղադրել է YouTube-ում և SoundCloud-ում։

17 տարեկան հասակում Արը տեղափոխվել էր Լոս-Անջելես, որպեսզի զբաղվի իր երաժշտական կարիերայով։ Այնտեղ ընդգրկվել է լոսանջելեսյան «GothBoiClique» ռեփ կոլեկտիվի կազմ, դառնալով, այսպես կոչված, էմո ռեփի առաջին ներկայացուցիչներից մեկը[11]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկիզբ (2015—2017)[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Լիլ Փիփը թողարկեց իր առաջին միկստեյպը «Lil Peep Part One», որն առաջին իսկ շաբաթում SoundCloud հարթակում հավաքեց 4000 լսում։ Այդ ամենից հետո թողարկեց LP Feelz և ևս մեկ միքսթեյփ՝ «Live Forever»-ը[12][13]։

2016 թվականին թողարկեց ևս երկու միքսթեյփ՝ «Crybaby» և «Hellboy» անվանումներով[10]։

«Come Over When You’re Sober» (2017)[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունիսի 2-ին իր ինստագրամյան էջում Փիփը հայտարարեց իր նոր դեբյուտային «Come Over When You’re Sober» ալբոմի մասին[14]։ Ալբոմը թողարկվեց օգոստոսի 15-ին[15]։ «Come Over When You’re Sober» ալբոմի աշնանային պրոմո տուրը մեկնարկեց հոկտեմբերի 2-ին և պետք է ավարտվեր 2017-ի նոյեմբերի 16-ին[16], սակայն Փիփը կնքեց մահկանացուն նոյեմբերի 15-ին՝ թմրանյութերի գերդոզավորումից։

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունիսի 8-ին Լիլ Փիփը վերբեռնեց «Benz Truck» երգի երաժշտական տեսանյութը։

Մինչ այդ, Լիլ Փիփըը ինքնուրույն նկարահանել է իննը տեսահոլովակ՝ «Backseat», «Girls», «White Wine», «Gym Class», «Beamerboy», «Drugz», «Live Forever», «California World», «Your Eyes» և «White Tee» երգերի հիման վրա[17]։

2017 թվականի հուլիսի 27-ին Լիլ Փիփը վերբեռնեց «The Brightside» երգի տեսահոլովակը ( դեբյուտային ալբոմի երկրորդ սինգլը ) [18]։

Երաժշտական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլ Փիփը նկարագրվում է որպես «Soundcloud-ռեփեր», իսկ իր երաժշտական ոճը ասոցացվում է «լոու-ֆայ» ռեփի և էմո-թրափի հետ[19][20]։ Գուստաֆի երգերը հիմնված են հարավային ռեփի և փոստհարդռոք ոճի վրա[21]։ The New York Times ամսագիրը նշել է, որ վերջին 24 ամիսների ընթացքում Lil Peep-ը «հանդես է գալիս ավելի մռայլ և դիմանկարային թողարկումներով, որը բնորոշ է Կուրտ Քոբեյնին»[21]։

Լիլ Փիփի երաժշտությունը պարունակում է լիրիկական թեմաներ՝ ինքնասպանություն, նախորդ հարաբերություններ, թմրադեղերի օգտագործում և կախարդություն։ Նրան անվանում էին «ապագայի էմո»[22]։

Նրա երաժշտական կարիերայի վրա ազդեցություն են ունեցել ՝ Gucci Mane, Riff Raff, Red Hot Chili PeppersCrystal Castles, Seshollowaterboyz, Rozz Dyliams, My Chemical Romance և Panic! At The Disco արտիստները[23][24]։

Գուստավը տրոմբոն և տուբա երաժշտական գործիքների է տիրապետել[25]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին Գուստավը ապրել է Լոնդոնում և անդամակցել է «GothBoiClique» և «Schemaposse» խմբերին[26]։

Զուգընկերուհու հետ բաժանումից հետո մոտ վեց տարի չի կարողացել շփվել մարդկանց հետ։

Հայտնի է եղել թմրանյութերի օգտագործմամբ, հատկապես ունեցել կախվածություն կոկաինից և ալպրազոլամայից. այդ փաստը նա պարբերաբար հիշատակում էր սոց-ցանցերի գրառումներում[27][28]։ Ինստագրամի գրառումներից մեկում հայտարարել էր, որ «արդյունավետ թմրամոլ» է և կոչ է արել հրաժարվել թմրանյութերից։

2017 թվականի օգոստոսին Թվիթթերում հայտարարել է, որ բիսեքսուալ է[29][30]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի նոյեմբերին Արի մտերիմ ընկեր Ադամ Գրանդմեյսոնը հաղորդել է, որ Արը գտնվում է հիվանդանոցում, չափազանց մեծ քանակությամբ թմրանյութի՝ կոկաինի և ֆենտանիլի օգտագործման հետևանքով։

Նոյեմբերի 15-ին Գուստավի մենեջերը հայտարարեց, որ Արը հիվանդանոցում կնքել է մահկանացուն[31]։ Մահը վրա է հասել Արիզոնայի Տուսոն քաղաքում ելույթ ունենալուց մեկ օր առաջ[32][33]։ Գուստավ Արը 21 տարեկան էր։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքստեյպներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lil Peep Part One (2015)
  • Live Forever (2015)
  • Crybaby (2016)
  • Hellboy (2016)

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Feelz (2015)
  • Vertigo (2016)
  • California Girls (Nedarb Nagrom-ի հետ համատեղ) (2016)
  • Teen Romance (2016)
  • Castles (Lil Tracy-ի հետ համատեղ) (2016)
  • Castles II (Lil Tracy-ի հետ համատեղ) (2017)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. «Lil Peep is leading the post-emo revival | HUNGER TV»։ HUNGER TV (en-US)։ Վերցված է 2017-11-18 
  3. «Maybe Lil Peep Really Is The Future of Emo»։ Noisey (en-us)։ 2017-04-10։ Վերցված է 2017-11-18 
  4. 4,0 4,1 4,2 «Tears of a Dirtbag: Rapper Lil Peep Is the Future of Emo | Pitchfork»։ pitchfork.com (անգլերեն)։ Վերցված է 2017-11-18 
  5. Lil Peep (2017-06-08), lil peep - benz truck (prod. smokeasac), https://www.youtube.com/watch?v=3rkJ3L5Ce80, վերցված է 2019-04-05 
  6. Lil Peep (2017-02-27), witchblades - lil peep x lil tracy, https://www.youtube.com/watch?v=E7sP6t1QyrI, վերցված է 2019-04-05 
  7. Lil Peep (2017-12-20), Lil Peep - Save That Shit (Official Video), https://www.youtube.com/watch?v=WvV5TbJc9tQ, վերցված է 2019-04-05 
  8. Lil Peep (2017-08-17), Lil Peep - Awful Things ft. Lil Tracy (Official Video), https://www.youtube.com/watch?v=zOujzvtwZ6M, վերցված է 2019-04-05 
  9. «Who was Lil Peep? Inside the life of the late 21-year-old rapper»։ NME (en-US)։ 2017-11-16։ Վերցված է 2017-11-18 
  10. 10,0 10,1 «Meet Lil Peep, The All-American Reject You’ll Hate To Love»։ The FADER (անգլերեն)։ Վերցված է 2017-11-18 
  11. «Lil Peep Has Died at Age 21»։ Noisey (en-us)։ 2017-11-16։ Վերցված է 2017-11-18 
  12. «Lil Peep @ The Foundry 10/30 | mxdwn.com»։ music.mxdwn.com (en-US)։ Վերցված է 2017-11-18 
  13. stereoboard.com։ «Lil Peep Tour Dates & Tickets»։ Stereoboard.com (անգլերեն)։ Վերցված է 2017-11-18 
  14. «Lil Peep Announces Album Title, Shares “no respect freestyle”»։ The FADER (անգլերեն)։ Վերցված է 2017-11-18 
  15. «Come Over When You're Sober, Pt. 1 by Lil Peep on Apple Music»։ itunes.apple.com (en-gb)։ Վերցված է 2017-11-18 
  16. «Emo-rapper Lil Peep announces ‘Come Over When You’re Sober’ tour - News - Alternative Press»։ Alternative Press (անգլերեն)։ Վերցված է 2017-11-18 
  17. «We Went To Lil Peep's House Today To Drop His "White Tee" Music Video»։ www.themaskedgorilla.com (անգլերեն)։ Վերցված է 2017-11-22 
  18. «Lil Peep Looks at "The Brightside" In New Video | V Magazine»։ vmagazine.com։ Վերցված է 2017-11-22 
  19. «How Losing SoundCloud Would Change Music»։ The Ringer։ Վերցված է 2017-11-22 
  20. «♫ Listen: LIL TRACY - ✧✧✧ LIFE OF A POPSTAR✧✧✧»։ Tiny Mix Tapes (անգլերեն)։ Վերցված է 2017-11-22 
  21. 21,0 21,1 Harrison Angus (2017-04-21)։ «Lil Peep: the YouTube rapper who's taking back emo»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2017-11-22 
  22. «Tears of a Dirtbag: Rapper Lil Peep Is the Future of Emo | Pitchfork»։ pitchfork.com (անգլերեն)։ Վերցված է 2017-11-22 
  23. «“White Wine” by Lil Peep Review | Pitchfork»։ pitchfork.com (անգլերեն)։ Վերցված է 2017-11-22 
  24. «13 Artists You Need To Know About In 2017»։ The FADER (անգլերեն)։ Վերցված է 2017-11-22 
  25. «The Break Presents: Lil Peep - XXL»։ XXL Mag։ Վերցված է 2017-11-22 
  26. Templeton Lily (2017-06-22)։ «Front Row at Haider Ackermann Men’s Spring 2018»։ WWD (en-US)։ Վերցված է 2017-11-22 
  27. «Is Lil Peep's Music Brilliant or Stupid as Shit?»։ Noisey (en-us)։ 2016-12-23։ Վերցված է 2017-11-22 
  28. SINNER GOTH ANGEL (6:03 PM - 16 Feb 2017)։ «I am a depressed drug addict and I'm nearing my breaking point. Everything I love is disappearing»։ @lilpeep (անգլերեն)։ Վերցված է 2017-11-22 
  29. Tracer Dan (2017-08-09)։ «Rapper Lil Peep comes out as bi on Twitter»։ Վերցված է 2017-11-22 
  30. «Lil Peep Reveals He’s Bisexual - XXL»։ XXL Mag։ Վերցված է 2017-11-22 
  31. «Lil Peep Dies at 21»։ Billboard։ Վերցված է 2017-11-22 
  32. «Rapper Lil Peep dies aged 21»։ The Independent (en-GB)։ 2017-11-16։ Վերցված է 2017-11-22 
  33. «Lil Peep Has Reportedly Passed Away»։ PigeonsandPlanes (անգլերեն)։ Վերցված է 2017-11-22 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]