Jump to content

Էրեբունի (օդանավակայան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էրեբունի (այլ կիրառումներ)
Էրեբունի օդանավակայան
IATA: noneԻԿԱՕ: none
Ամփոփում
Օդակայանի տեսակ Ռազմական

Էրեբունի օդանավակայան, նախկինում քաղաքացիական, այժմ՝ ռազմական օդանավակայան Երևանում։ Տեղակայված է Երևանի կենտրոնից 7,3 կմ հեռավորության վրա։ Ներկա դրությամբ օգտագործվում է Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ռազմա-օդային ուժերի կողմից։

Օդանավակայանի ճարտարապետներն են եղել Ռ. Հասրաթյանը և Լ. Խրիստափորյանը, իսկ կոնստրուկտորները՝ Է. Թոսունյանը և Ի. Բաղրամյանը։

Ռուսաստանի Դաշնության ռազմաօդային ուժերը Հայաստանում բաղկացած են 426-րդ ավիախմբի 18 «ՄիԳ-29» կործանիչներից և 700-րդ օդա-տրանսպորտային հսկիչ կենտրոնից, որը տեղակայված է Էրեբունի օդանավակայանում գտնվող 3624-րդ օդային բազայում։

2013 թ. նոյեմբերին Հայաստանի կառավարությունը հայտարարել էր ՌԴ օդային ուժերին հատկացված տարածքների ընդլայնման մտադրության մասին՝ նոր վարչական շենքերի, վառելիքի պահեստների համար[1]։ Օդանավակայանի ճարտարապետներն են եղել Ռ. Հասրաթյանը և Լ. Քրիստափորյանը, իսկ կոնստրուկտորները՝ Է. Թոսունյանը և Ի. Բաղրամյանը։ 2014 թ. հունվարին Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի մամլո ծառայությունը հաստատել է, որ այդ տարվա ընթացքում Էրեբունիում տեղակայվելու է Mi-24P հարձակողական ուղղաթիռներ, Mi-8MT և Mi-8SMV ռազմական ուղղաթիռների մի խումբ[2]։ Սակայն հարձակման և տրանսպորտային ուղղաթիռների առաջին խմբաքանակն այդպես էլ տեղ չի հասել մինչև 2015 թ. դեկտեմբեր[3]։

Դժբախտ պատահարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի օդուժի Մի-24 հարձակվողական ուղղաթիռը ուսումական թռիչքի ժամանակ վթարի է ենթարկվել։

Պատահարի հետևանքով մահացել է կապիտան Արշակ Ներսիսյանը։

Ռուսական ռազմաբազա

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազան Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ մտնող, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կազմում է, որը ստեղծվել է 1995 թվականից Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական համաձայնագրով։

Ռուսական ավիաբազան մարտական հերթապահություն է կատարում ԱՊՀ անդամ պետություների Միացյալ ՀՕՊ համակարգի կազմում[4]։

Համալրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թ․-ի դեկտեմբերի 8-ին ռուսական ավիախումբը ստացել էր 7 միավոր Մի-24Պ մարտական և Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռներ։ Նույն տարվա դեկտեմբերի 21-ին ռուսական ռազմաբազան համալրվել է Կրասնոդարի երկրամասից բերված 6 միավոր Մի-24Պ հարվածային և Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռներով[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Sputnik. «Armenia Says It's Ready to Host Russian Combat Helicopters». sputniknews.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  2. Sputnik. «Russia Forms Helicopter Squadron for Armenian Base». sputniknews.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  3. Sputnik. «Russia Reinforces Base in Armenia With Attack, Transport Helicopters». sputniknews.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  4. ««Էրեբունի» օդանավակայանի ռուսաստանյան ավիախումբը համալրվել է 7 ռազմական ուղղաթիռով | Razm.info». Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  5. ««Էրեբունի» օդանավակայանի ռուսաստանյան ավիախումբը համալրվել է ևս 6 ռազմական ուղղաթիռով | Razm.info». Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրեբունի (օդանավակայան)» հոդվածին։