Քննարկում:Էրեբունի (օդանավակայան)

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջնջումներ[խմբագրել կոդը]

Gardmanahay, դու իրո՞ք մտածում ես, որ այստեղ մեծամասամբ Զվարթնոցի մասին է։ --@ջեօ 16:20, 15 Մարտի 2017 (UTC)[reply]

Ջնջված բաժնի բովանդակությանը մաս առ մաս անդրադառնամ.
  • Այս («...որը գտնվում է Զվարթնոցից մոտ 3 կմ հեռավորության վրա։») նախադասությունը նպատակային չէ, քանի որ հոդվածում արդեն կա հետևյալ նախադասությունը՝ «Տեղակայված է Երևանի կենտրոնից 7,3 կմ հեռավորության վրա։», այսինքն պետք չի կառույցի դիրքը տարբեր օբյեկտներից հաշվել: Ճիշտ չի լինի չէ՞, որ գրենք նաև Օդանավակայանի հեռավորությունը Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգի շտաբից այս դեպքում այն համատեքստում, որ օդանավակայանը օգտագործվում է այդ շտաբի կողմից:
  • «Այն հիմնականում ռազմական նշանակության օդանավակայան է, բայց նաև ընձեռում է քաղաքացիական փոխադրումների հնարավորություն։» նախադասությունը, որը ես ջնջել եմ, պարունակում է հոդվածում արդեն առկա հետևյալ նախադասությունների իմաստը «Ներկա դրությամբ օգտագործվում է Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ռազմա-օդային ուժերի կողմից։ Նաև օգտագործվում է մասնավոր ձեռնարկությունների կողմից, որոնք չարթերային ուղղաթիռային թռիչքներ են իրականացնում երկրի ներսումայդ թվում՝ դեպի Ստեփանակերտի օդանավակայան, ինչպես նաև ԱՊՀ։»: Այսինքն՝ նույն միտքը փոքր հոդվածում գրելը անիմաստ է:
  • «ԱՄՕ-ի հետ կնքված կոնցեսիոն պայմանագրի համաձայն՝ ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն միայն «Զվարթնոց» օդանավակայանից: Այդ իսկ պատճառով, «Էրեբունի» օդանավակայանը քաղաքացիական թռիչքներ իրականացնում է միայն ուղղաթիռներով և մատուցում է ընդհանուր նշանակության ավիացիոն ծառայություններ:» նախադասությունները ջնջվել են, քանի որ չի նշված, թե ինչ է նշանակում ԱՄՕ (չմեկնաբանված տերմին է), պարունակում է ապատեղեկատվություն (Գյումրիի Շիրակ օդանավակայաինից էլ է ուղևորափոխադրումներ իրականացվում, իսկ հոդվածում նշված է, որ միայն Զվարթնոցին է այդ իրավունքը տրված), ուղղաթիռներով թռիչքներ իրականացնելու մասին արդեն գրված է ջնջված բաժնից քիչ վերև (կրկնվել պետք չէ):
  • Ջնջման պատճառաբանությունում նշված է միայն «Ջնջվումն է բովանդակությունը, քանի որ այն ավելի շատ Զվարթնոց օդանավակայանի մասին է, քան հոդվածի առարկայի:», քանի որ այն տողը, որտեղ պետք է գրվի պատճառաբանությունը, տեխնիկապես թույլ չի տալիս ավելին գրել:--Գարդմանահայ (քննարկում) 16:54, 15 Մարտի 2017 (UTC)[reply]