Jump to content

Էպիկուրոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էպիկուրոս
Επίκουρος
Ծնվել էմ. թ. ա. 342[1][2] Սամոս, Հյուսիսային Եգեյան կղզիներ, Հունաստան[3]
Մահացել էմ. թ. ա. 270[1][2][3] Աթենք
բնական մահով
ԳերեզմանԱթենք
ՔաղաքացիությունՀին Աթենք
Դավանանքհին հունական դիցաբանություն
Ուղղությունէպիկուրիզմ[3]
Մասնագիտությունփիլիսոփա և գրող
Գործունեության ոլորտփիլիսոփայություն[3]
Պաշտոն(ներ)scholarch of the Epicurean school?
Տիրապետում է լեզուներինհին հունարեն[4]
Ազդվել էԱրիստիպոս, Դեմոկրիտես և Պիրոն
ՀայրՆեոկլես[5][6]
ՄայրԽերեստրատե
ՈւսուցիչNausiphanes?[7][5]
ԱշակերտներHermarchus?, Polyaenus of Lampsacus?, Leonteus of Lampsacus?, Themista of Lampsacus?, Colotes?, Leontion?, Mys?, Menoeceus?, Pythocles?, Nicanor?, Ctesippus?, Apelles?, Mammarion?, Hedeia?, Erotion?, Nicidion?, Boison?, Demetria?, Athenaios? և Mentorides?
 Epicurus Վիքիպահեստում

Էպիկուրոս (հուն․՝ Επίκουρος, մ. թ. ա. 342[1][2], Սամոս, Հյուսիսային Եգեյան կղզիներ, Հունաստան[3] - մ. թ. ա. 270[1][2][3], Աթենք), նշանավոր հին հույն փիլիսոփա, իր անունով կոչված՝ էպիկուրյան փիլիսոփայական դպրոցի հիմնադիր։ Գրել է շուրջ 300 երկ, որից միայն հատվածներ են պահպանվել։ Որպես Էպիկուրի մասին ժամանակակից գիտելիքների աղբյուր ծառայում են Դիոգենես Լաերցիուսի և Տիտոս Լուկրեցիոս Կարոսի աշխատությունները։ Էպիկուրն ու էպիկուրյանները ժխտում էին հոգու անմահության գաղափարը։ Համարում էր, որ իմաստունը պետք է ձերբազատվի ճակատագրի և մահվան վախից։ Երջանկության կարելի է հասնել ինքնակատարելագործմամբ, որը մարդուն տալիս է հանգստություն և հոգու անվրդովություն, իսկ դրա համար պետք է զերծ մնալ ակտիվ գործունեությունից[8]։ Չէր ժխտում աստվածների գոյությունը, սակայն գտնում էր, որ նրանք որևէ կերպ չեն խառնվում մարդու կյանքին և գործերին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպիկուրը ծնվել է Մամոս կղզում, աթենացի վերաբնակիչ Նեոկլեսի ընտանիքում։ 18 տարեկան հասակում գալիս է Աթենք, սակայն շուտով տեղափոխվում է Կոլոփոն, որտեղ զբաղվում է մանկավարժությամբ։ 32 տարեկան հասակում նա ստեղծում է իր դպրոցը՝ սկզբում Սիտիլենա և Լամպսակ քաղաքներում, այնուհետև Աթենքում (մ.թ.ա. 306 թ.)։ Դպրոցը գտնվում էր այգու մեջ, այդ պատճառով էլ ստացավ էպիկուրյան այգի անվանումը։ Դպրոցի դարպասներին գրված էր «Անցորդ, այստեղ դու քեզ լավ կզգաս, այստեղ հաճույքն է բարձրագույն բարիքը», որն արտահայտում է էպիկուրյան փիլիսոփայության էությունը։ Նա փիլիսոփայություն է սովորել Քսենոկրատեսի, Դեմոկրիտեսի հետևորդ Նավսիֆանեսի մոտ, սակայն իրեն համարել է ինքնուսույց փիլիսոփա, ընդ որում, ասում են թե նա քամահրանքով է արտահայտվել բոլոր փիլիսոփաների, այդ թվում՝ Նավսիֆանեսի մասին։ Ճիշտ է, Էպիկուրը հիմնվում է Դեմոկրիտեսի բնափիլիսոփայական հայացքների վրա, յուրօրինակ ձևով զարգացնում նրա ատոմիստական տեսությունը, սակայն նրանք իրարից տարբերվում են առաջին հերթին փիլիսոփայության էության և ըմբռնման հարցում։ Էպիկուրի փիլիսոփայությունը բացառապես գործնական ուղղվածություն ունի, նա տեսական բնույթի հարցերի լուծումները ծառայեցնում է իր բարոյագիտական ուսմունքին։

էպիկուրյան դպրոց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպիկուրյան դպրոց - անտիկ մատերիալիզմի և բնագիտական մտքի կենտրոն։ անցել է զարգացման 3 շրջան. հին «Պարտեզը» (մ.թ.ա. IV-III դդ.), հիմնադրել է Էպիկուրը մ.թ.ա. մոտ 307 թ.-ին կամ 306 թ.-ին՝ Աթենքում, հունա-հռոմեական՝ միջին «Պարտեզ»՝ Աթենքում և Նեապոլում (մ.թ.ա. II-I դդ.), և հռոմեական՝ ուշ շրջանի «Պարտեզ» ( I-VI դդ.)։ Էպիկուրի դարաշրջանի ներկայացուցիչներից են Մետրոդորոս Լամփսակացին, Հերմարխոս Միտիլենացին, Բասիլիդը, Ապոլլոդորը, Ֆիլոմեդոս Գադարացին, Լուկրեցիոսը։ Էպիկուրի դարաշրջանում զարգացել է ատոմիստական ու աթենիստական գաղափարներ, նպաստել դրանց տարածմանը։

Փիլիսոփայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելլենիստական դարաշրջանի ազդեցիկ փիլիսոփայական ուղղություն։ Էպիկուրիզմ − գիտեմ, հետևաբար խուսափում եմ։ Այս ուղղվածությունը արժանացել է խիստ քննադատության։ Բանն այն է որ Էպիկուրի բարոյագիտությունն ունի հեդոնիստական կամ հաճոյապաշտական բնույթ, հույն մտածողը հաճույքը համարում է բարձրագույն բարիք։ Էպիկուրին հասցեագրված մեղադրանքները արդարացի չէին։ «Երբ ասում ենք, որ հաճույքը վերջնական նպատակ է,- «Նամակ Մենեքեյին» գործում գրում է Էպիկուրը, -մենք նկատի չունենք անբարոյականների և զգայական վայելքներ հանդիսացող հաճույքներ, ինչպես որոշները մտածում են, ովքեր չգիտեն, չեն համաձայնում, սխալ են հասկանում, այլ նկատի ունենք ազատությունը մարմնական տառապանքներից և հոգեկան տագնապներից»։

Էպիկուրյան փիլիսոփայության զարգացման պատմության մեջ առանձնացնում ենք 3 շրջան՝

  • Էպիկուրի դպրոց կամ Այգի
  • հունա-Խամեական «միջին այգի»
  • հռոմեական Այգի

Նա փիլիսոփայությունը բաժանում է 3 մասի՝

  • ֆիզիկայի (ուսմունք կեցության և բնության մասին)
  • կանոնիկայի (ուսմունք ճանաչողության մասին)
  • բարոյագիտության (ուսմունք ճիշտ ապրելու և երանելի կեցության մասին)

Էպիկուրոսի ասույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ապրի’ր աննկատ։
  • Ով չի բավարարվում քչով, նրան ամեն ինչ էլ քիչ է

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Էպիկուրոս հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էպիկուրոս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էպիկուրոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 63