Էնրիկո Լետա
Էնրիկո Լետա իտալ.՝ Enrico Letta | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Պիզայի համալսարան (1994) և Սուրբ Աննայի առաջադեմ ուսումնասիրության դպրոց |
Գիտական աստիճան՝ | փիլիսոփայության դոկտոր |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, ակադեմիկոս և ոչ գեղարվեստական գրող |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | օգոստոսի 20, 1966[2][3][4] (58 տարեկան) |
Ծննդավայր | Պիզա, Տոսկանա, Իտալիա[5] |
Քաղաքացիություն | Իտալիա |
Ի ծնե անուն | իտալ.՝ Enrico Letta |
Հայր | Giorgio Letta? |
Ամուսին | Gianna Fregonara?[6] |
Կայք՝ | enricoletta.it |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Էնրիկո Լետա (իտալ.՝ Enrico Letta, օգոստոսի 20, 1966[2][3][4], Պիզա, Տոսկանա, Իտալիա[5]), իտալացի քաղաքական և պետական գործիչ, Դեմոկրատական կուսակցության քարտուղարի տեղակալ։ Իտալիայի Նախարարների խորհրդի 83-րդ նախագահ (2013 թվականի ապրիլի 24-ից մինչև 2014 թվականի փետրվարի 14-ը)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնրիկոն ծնվել է 1966 թվականի օգոստոսի 20-ին Պիզայում, 1994 թվականին ավարտել է Պիզայի համալսարանը՝ քաղաքագիտության մասնագիտացմամբ[7], և Սուրբ Աննայի հետազոտությունների դպրոցը, որտեղ նա 2001 թվականին ստացել է դոկտորի աստիճան՝ ըստ Եվրոպական միության օրենսդրության։ Երկար ժամանակ զբաղվել է գիտությամբ։ 2001-2003 թվականներին աշխատել է Կառլո Կատանեոյի մասնավոր համալսարանում (Կաստելանցա քաղաք), Սուրբ Աննայի անվան հետազոտությունների դպրոցում (2003 թվական)[8], իսկ 2004 թվականին՝ Փարիզի բարձրագույն առևտրային դպրոցում՝ որպես հրավիրված պրոֆեսոր[9]։
Էնրիկոյի հորեղբայրը՝ Ջաննի Լետտան, Բերլուսկոնիի բարձրաստիճան օգնականներից մեկն էր։
Ամուսնացած է, ունի երեք երեխա։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնրիկո Լետան քաղաքական գործունեություն է ծավալել 1990-ականների սկզբից՝ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության կազմում, իսկ 1994 թվականին՝ նրա փլուզումից հետո, Իտալիայի ժողովրդական կուսակցությունում։ 1991-1995 թվականներին եղել է Եվրոպական ժողովրդական կուսակցության երիտասարդության նախագահը։ 1994 թվականին անդամակցել է Իտալիայի ժողովրդական կուսակցությանը, որտեղ արագ գործունեություն է ծավալել՝ 1997 թվականին դառնալով կուսակցության քարտուղարի (ղեկավարի) տեղակալը, 1998 թվականին նշանակվել է Եվրամիության գործերի նախարար՝ Դ'Ալեմի աշխատասենյակում։ 2001 թվականի խորհրդարանական ընտրություններում առաջին անգամ ընտրվել է «Մարգարիտկա։ Դեմոկրատիան ազատություն է» կենտրոնամետ կուսակցությունից ընտրվել է պատգամավորների պալատ[10][11][12]։
2004-2006 թվականներին եղել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրոպական խորհրդարանում ընդգրկված է եղել լիբերալների և դեմոկրատների Եվրոպայի դաշինքի և տնտեսական և արժութային հարցերի կոմիտեի խմբում[13]։ 2006 թվականին թողել Է Եվրախորհրդարանը և զբաղեցրել նախարարների խորհրդի քարտուղարի պաշտոնը՝ Պրոդիի երկրորդ կաբինետում։
Էնրիկոն դարձել Է Դեմոկրատական կուսակցության հիմնադիրներից մեկը, 2007 թվականին կուսակցության ղեկավարության ընտրություններում Լետան զբաղեցրել է երրորդ տեղը՝ ձայների 11 %-ով[14]։
2013 թվականի ապրիլի 24-ին երկրի նախագահ Ջորջո Նապոլիտանոն Լետային առաջարկել է գլխավորել Իտալիայի կառավարությունը, որպեսզի վերջ դնի ճգնաժամային իրադրությանը, որն ստեղծվել էր 2013 թվականի փետրվարի 24-25-ի ընտրություններից հետո[15]։
2013 թվականի ապրիլի 27-ին Էնրիկո Լետան երկրի նախագահ Ջորջո Նապոլիտանոյին ներկայացրել է կառավարության նոր կազմը, որում ընդգրկված էին 7 կանայք[16]։ Հաջորդ օրը նոր կառավարությունը երդում է տվել։
2014 թվականի փետրվարի 14-ին Էնրիկո Լետան հայտարարություն է արել Իտալիայի վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին[17]։ Նա հրաժարական է տվել այն բանից հետո, երբ դեմոկրատական կուսակցությունը պաշտպանել է կուսակցության առաջնորդ Մատտեո Ռենցիի առաջարկը՝ Իտալիայի կառավարության փոփոխության վերաբերյալ։ Ինքը՝ Լետան, ներկա չի եղել Կառավարության հրաժարականի հարցով կուսակցության անդամների քվեարկությանը՝ հայտարարելով, որ չի ցանկանում ազդել կուսակցության որոշման վրա[18]։ Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն ընդունել է Էնրիկո Լետայի հրաժարականը[19][20]։
2017 թվականի մարտին հայտարարել է արդարադատության գործող նախարար Անդրեա Օռլանդոյի թեկնածությանն աջակցելու մասին դեմոկրատական կուսակցության նոր առաջնորդի ընտրություններում, որոնք նշանակվել էին Մատտեո Ռենցիի հրաժարականի պատճառով[21]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.workwithdata.com/person/letta-enrico-1966
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #1037919971 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.tag24.it/342639-enrico-letta-moglie-chi-e-gianna-fregonara-eta-prima-moglie-vita-privata/
- ↑ Letta, Enrico (2013). «Curriculum Vitae» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Enrico Letta: la bio del giovane dalla grande esperienza». Huffington Post (Italian). 2013 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2013 թ․ հունիսի 3-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Gli zii di Enrico Letta. Non solo Gianni: c'è anche Gian Paolo Bazzoni a Porto Torres». Sardinia Post. 2013 թ․ ապրիլի 25. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Enrico Letta, il giovane Dc che deve far da paciere tra Pd e Pdl - IlGiornale.it». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Pisano, milanista, baby-ministro. Ecco chi è Enrico Letta, l'eterno "giovane" del Pd - enrico letta, presidente del consiglio, governo, palazzo chigi, giorgio …». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Chi è Enrico Letta, l'uomo scelto da Napolitano per il governo - Il Fatto Quotidiano». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Enrico LETTA». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Veltroni stravince con il 76% ma è la festa dei cittadini elettori - Politica - Repubblica.it». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ Глава Италии попросил сформировать правительство одного из лидеров демократов
- ↑ «Правительство Италии теперь на треть состоит из женщин». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ Энрике Летта объявил об отставке с поста премьер-министра Италии | Forbes.ru
- ↑ Lenta.ru: Мир: Политика: Премьер-министр Италии подал в отставку
- ↑ Правительственный кризис в Италии: премьер Летта ушел в отставку | РИА Новости
- ↑ Lenta.ru: Мир: Политика: Итальянский премьер ушел в отставку
- ↑ «Letta scioglie la riserva: alle primarie voterà Orlando». La Stampa. 2017 թ․ մարտի 26. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Personal profile of Enrico Letta in the European Parliament's database of members
- Declaration (PDF) of financial interests (իտալ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնրիկո Լետա» հոդվածին։ |
|
- Պիզայի համալսարանի շրջանավարտներ
- Օգոստոսի 20 ծնունդներ
- 1966 ծնունդներ
- Ապրող անձինք
- Պիզա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Իտալիայի վարչապետներ
- Իտալիայի քաղաքական գործիչներ
- Իտալիայի նախարարներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Պետական գործիչներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ
- Ակադեմիկոսներ
- Կուսակցությունների առաջնորդներ