Էյդան Գալահեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էյդան Գալահեր
անգլ.՝ Aidan Gallagher
Ծնվել էսեպտեմբերի 18, 2003(2003-09-18) (20 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնհուդայականություն[1] և քրիստոնեություն
Մասնագիտությունդերասան, երաժիշտ, երգիչ և Բարի կամքի դեսպան
aidanrgallagher.com

Էյդան Գալահեր (անգլ.՝ Aidan Gallagher, սեպտեմբերի 18, 2003(2003-09-18), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, բնապահպանական ակտիվիստ և երաժիշտ։ Նրա առաջին գլխավոր դերը Nickelodeon«Նիկի, Ռիկի, Դիկի և Դոն» սերիալում Նիկի Հարպերի դերն է[2]։ 2019 թվականին խաղացել է Համար Հինգի դերը Նեթֆլիքսի «Ակադեմիա Ամբրելլա» հեռուստասերիալում[3]։ Նաև նվագում է կիթառ և ունի մի քանի երգեր, որոնցից են «Blue neon»-ը, «Time»-ը, «For you» և «Miss you»-ն[4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էյդանն առաջին անգամ հայտնվել է 2013 թվականին կատակերգական «Ժամանակակից ընտանիք» հեռուստասերիալի սերիաներից մեկում[5]։ Այնուհետև Գալահերը ստացել է Նիկի Հարպերի դերը «Նիկի, Ռիկի, Դիկի և Դոն» հեռուստասերիալում։ Այդ դերի համարը Այդանը երկու անգամ (2016 և 2017) առաջադրվել է Kids' Choice Awards-ում[6][7]։ 2019 թվականին էկրաններ է դուրս եկել «Ակադեմիա Ամբրելլա» հեռուստասերիալը, որտեղ Գալահերը կատարել է Համար Հինգի դերը[8]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էյդանը վեգան է և ակտիվորեն պաշտպանում է շրջակա միջավայրը[9]։ 2018 թվականին Հյուսիսային Ամերիկայում նրան նշանակել են ՄԱԿբարի կամքի դեսպան[10]։

Էյդան Գալահերը նաև երգիչ և երգահան է, նվագում է կիթառ և դաշնամուր[4]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2013 Ժամանակակից ընտանիք Modern Family էպիզոդիկ դեր
2014-2018 Նիկի, Ռիկի, Դիկի և Դոն Nicky, Ricky, Dicky & Dawn Նիկի Հարպեր
2015 Nickelodeon's Ho Ho Holiday Special ինքն իր դերում
2017 Նիքելոդիոնի ամառային ճամբարը Nickelodeon's Sizzling Summer Camp Special տղա լողափում
2019 Ակադեմիա Ամբրելլա The Umbrella Academy Համար հինգ

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Անվանակարգ Աշխատանք Արդյունք
2016 Kids’ Choice Awards Հեռուստատեսության սիրելի դերասան Նիկի, Ռիկի, Դիքի և Ջոն Առաջադրված
Young Artist Award Լավագույն երիտասարդ դերասանական անսամբլ Նիկի, Ռիկի, Դիքի և Ջոն Առաջադրված
2017 Kids’ Choice Awards Հեռուստատեսության սիրելի դերասան Նիկի, Ռիկի, Դիքի և Ջոն Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://web.archive.org/web/20200511095800im_/https://pbs.twimg.com/media/EXc4CKtXkAA4Cwj.jpg
  2. Andreeva, Nellie; Andreeva, Nellie (2014 թ․ մարտի 13). «Nickelodeon Greenlights New Comedy From Dan Schneider, Two Other Live-Action Series». Deadline (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  3. «'Umbrella Academy' actor explains how he nailed the timey-wimey weirdness of Number Five». EW.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  4. 4,0 4,1 «Aidan Gallagher | Aidan R Gallagher Original Music | MUSIC». aidanrgallagher.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  5. "Modern Family" The Wow Factor (TV Episode 2013) - IMDb, Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին
  6. «Favorite Male TV Star – Kids' Show - Kids' Choice Awards: Adele, Justin Bieber, 'Star Wars' Among Nominees». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  7. «Favorite Kids' Show - Kids' Choice Awards: Justin Timberlake, Kevin Hart Top Nominations». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  8. Otterson, Joe; Otterson, Joe (2017 թ․ նոյեմբերի 30). «'Umbrella Academy' Netflix Series Rounds Out Cast With 'Game of Thrones' Alum, 'Hamilton' Star». Variety (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  9. «Aidan Gallagher is a vegan». PopBuzz (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  10. «Aidan Gallagher named UN Environment Goodwill Ambassador». UN Environment (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էյդան Գալահեր» հոդվածին։