Ակադեմիա Ամբրելլա (հեռուստասերիալ)
«Ակադեմիա Ամբրելլա» (անգլ.՝ The Umbrella Academy), 2019 թվականի ամերիկյան հեռուստասերիալ, մշակված Սթիվ Բլեքմենի կողմից՝ Նեթֆլիքսի համար։ Այն համարվում է Ջերարդ Ուեյի՝ «Ամբրելլա Ակադեմիա» կոմիքսների շարքի ադապտացիան, որը թողարկվում է «Dark Horse Comics» հրատարակչության կողմից։ Պրեմիերան տեղի է ունեցել Նեթֆլիքսում՝ 2019 թվականի փետրվարի 15-ին։
2019 թվականի մարտի վերջին հայտնի դարձավ, որ հեռուստասերիալը երկարացվել է երկրորդ եթերաշրջանով, որի նկարահանումները տեղի են ունեցել 2019 թվականի մայիսից մինչև սեպտեմբեր։ Պրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականի հուլիսի 31-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 թվականի հոկտեմբերի 1-ին, աշխարհի տարբեր երկրներում լույս աշխարհ են գալիս 43 գերբնական կարողություններով երեխաներ, չնայած, մինչ ծննդաբերությունը, մայրերից ոչ մեկի մոտ հղիության նախանշաններ չեն եղել։ Նրանցից յոթին որդեգրում է էքսցենտրիկ միլիարդատեր սըր Ռեդժինալդ Հարգրիվզը և ստեղծում է «Ամբրելլա» ակադեմիան, որտեղ եզակի երեխաները զարգացնում են իրենց անսովոր տաղանդները և վերածվում սուպերհերոսների խմբի։ Հարգրիվզը երեխաներին թվերով է անվանում, սակայն նրանց հոգեմայր-ռոբոտ Գրեյսը նրանց անուններ է տալիս։
Ռեդժինալդը կարծում է, որ երեխաների ընդունակությունները թույլ կտան ապագայում փրկել մոլորակի կյանքը։ Մի քանի տարի անց, Ակադեմիան դադարում է գործառույթը, իսկ նրա անդամները թափառում են ամբողջ աշխարհով և գերադասում են այլևս չշփվել միմյանց հետ։ Լյութերը տիեզերագնաց է դառնում, Էլլիսոնը՝ հայտնի դերասանուհի, Վանյան՝ ջութակահարուհի, Քլաուսը՝ զվարճասեր թմրամոլ, Բենը, մահվանից հետո, վերածվում է ուրվականի՝ կարողանալով շփվել միայն Քլաուսի հետ, իսկ Դիեգոն պայքարում է հանցագործության դեմ։ Երբ Հարգրիվզը մահանում է, Ակադեմիայի շրջանավարտները գալիս են իրենց խորթ հոր հուղարկավորությանը։ Համար Հինգը վերադառնում է ապագայից և հաղորդում է, որ ութ օր անց ապոկալիպսիս է տեղի ունենալու։ Ակադեմիայի շրջանավարտները որոշում են միավորել իրենց ջանքերը, որպեսզի հետաքննեն իրենց հոր մահը և պաշտպանեն մարդկությունը, սակայն մշտապես ընդհարվում են՝ բնավորությունների և ընդունակությունների տարբերության պատճառով[4]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր դերասաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թոմ Հուպեր՝ Լյութեր Հարգրիվզ / Համար Մեկ / Կոսմոբոյ։ «Ամբրելլա» ակադեմիայի շրջանավարտների առաջնորդը։ Ունի անհավանական ուժ և տոկունություն։ Մարսում, առաքելություն կատարելու ընթացքում, ստանում է լուրջ վնասվածքներ, և որդուն փրկելու համար Ռեդժինալդը նրան շիճուկ է ներարկում, որի արդյունքում Լյութերի մկանային համակարգը, մեջքը և ձեռքերը նմանվում են գորիլայի[5]։ Ակադեմիան ավարտելուց հետո, հոր հանձնարարությամբ, չորս տարի ապրում է Լուսնի վրա։
- Դեյվիդ Կաստանեդա՝ Դիեգո Հարգրիվզ / Համար Երկու / Սարսափ։ Անընդհատ անհանգստացնում և Լյութերի հետ պայքարում է ակադեմիան առաջնորդելու համար։ Կարողանում է դանակով դիպուկ հարվածել[6]։ Հեռացվել է ոստիկանական ակադեմիայից, որից հետո սկսել է հանցագործության դեմ պայքարել։
- Էմմի Ռեյվեր-Լամփման՝ Էլլիսոն Հարգրիվզ / Համար Երեք / Բամբասանք։ Հայտնի դերասանուհի է, կարողանում է ստի միջոցով փոխել իրականությունը։ Մնում է միայն ցանկացած հայտարարությունից առաջ ասել ՝ «Ինձ լուրեր են հասել, որ...» արտահայտությունը, որպեսզի ամբողջ ասվածը կատարվի[5][7]։
- Ռոբերտ Շիեն՝ Քլաուս Հարգրիվզ / Համար Չորս / Սեանս։ Տարօրինակ թմրամոլ, կարողանում է շփվել ուրվականների հետ[5]։
- Էյդան Գալահեր՝ Համար Հինգ / Տղա։ Ժամանակի և տարածության մեջ տեղաշարժվելու ունակություն ունեցող պատանի։ Ժամանակի միջով ճամփորդելուց հետո, նա տեղափոխվում է հետապոկալիպսական աշխարհ, որտեղ մնում է 45 տարի։ Մի օր նրան գտնում է մի կին, ով նեկայանում է որպես հսկիչ և Համար Հինգին հավաքագրում է Հանձնաժողովում ՝ կազմակերպություն, որը պաշտպանում է ժամանակի գիծը։ Ի վերջո նա դավաճանելով իր գործատուին ՝ վերադառնում է ներկա, որից հետո Հանձնաժողովը սկսում է հետապնդել նրան[5]։
- Ջասթին Հ. Մին՝ Բեն Հարգրիվզ / Համար Վեց / Կրակեն։ Տղա, ով կարողանում է զուգահեռ իրականությունից կանչել և կառավարել հսկա շոշափուկի։ Բենը մահացել է, սակայն պարբերաբար Քլաուսի մոտ է հայտնվում և երբեմն օգնում է նրան։
- Էլեն Փեյջ՝ Վանյա Հարգրիվզ / Համար Յոթ / Սպիտակ ջութակ։ Համոզված է, որ չունի գերբնական կարողություններ, բացի ջութակ նվագելու տաղանդից։ Իրականում, նա ամենահզոր և վտանգավորն է իր եղբայրներից և քրոջից, և կարողանում է ձայնային ալիքները վերածել ավերիչ ուժի, սակայն հայրը նրան ստիպել է մոռանալ իր սուպերուժի մասին։
- Կոլմ Ֆիոր՝ սըր Ռեդժինալդ Հարգրիվզ / Մոնոկլ։ «Ամբրելլա» ակադեմիայի հիմնադիր։ Տարօրինակ, մենակյաց միլիարդատեր[8]։
- Ադամ Գոդլի՝ Փոգո, շիմպանզե։ Ռեդժինալդ Հարգրիվզի անձնական օգնականը[8]։
Երկրորդ պլանի դերասաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շեյլա Մաքքարթի՝ Ագնես։ «Պոնչիկներ Գրիդիի մոտ» սրճարանի սեփականատերը և մատուցողուհին։
- Ջորդան Քլեր Ռոբբինս՝ Գրեյս Հարգրիվզ / Մայրիկ։ «Ամբրելլա» ակադեմիայի սաների հոգեմայրը։ Ռոբոտ ՝ ստեղծված Ռեդժինալդի կողմից[9]։
- Ջոն Մագարո՝ Լեոնարդ Փիբոդի / Հարոլդ Ջենքինս։ Վանյայի սիրելին։ Մանուկ հասակում երկրպագում էր «Ամբրելլա» ակադեմիային և ցանկություն էր հայտնում միանալ նրանց, քանի-որ ակադեմիայի անդամների հետ նույն օրում էր ծնվել` սովորական հղիության միջոցով, սակայն նվաստանում է Ռեդժինալդի կողմից։ Հետագայում գտնում է Ռեդժինալդի օրագիրը, որի միջոցով իմանում է Վանիայի կարողությունների մասին և սկսում է նրան մանիպուլացիայի ենթարկել։
- Էշլի Մադեկվե՝ դետեկտիվ Էյդորա Փետչ։ Դիեգոյի նախկին ընկերուհին։
- Մերի Ջ. Բլայդժ՝ Չա-Չա։ Հանձնաժողովի գործակալ և անգութ մարդասպան, ով համագործակցում է Հեյզելի հետ[10]։
- Քեմերոն Բրիթոն՝ Հեյզել։ Չա-Չայի գործընկերը[8]։
- Քեյթ Վալշ՝ Հսկիչ։ Հանձնաժողով գործակալության պարագլուխը և Համար Հինգի նախկին գործատուն[11]։
Եթերաշրջաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Եթերաշրջան | Սերիա | Թողարկման պաշտոնական ամսաթիվ | ||
|---|---|---|---|---|
| Եթերաշրջանի պրեմիերա | Եթերաշրջանի ավարտ | |||
| 1 | 10 | փետրվարի 15, 2019 | փետրվարի 15, 2019 | |
Սերիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| № | Անվանում | Ռեժիսոր | Սցենարի հեղինակ | Պրեմիերայի ամսաթիվ |
|---|---|---|---|---|
| 1 | «Մենք տեսնվում ենք միայն հարսանիքների և թաղումների ժամանակ»
«We Only See Each Other at Weddings and Funerals» |
Փիթեր Հոար | Ջերամի Սլեյթեր | 2019 թվականի փետրվարի 15 |
| 1989 թվականին միաժամանակ ծննդաբերում են 43 կանայք, որոնց մոտ նախկինում հղիության նախանշաններ չեն եղել։ Այդպիսի յոթ երեխաներին գտնում և որդեգրում է էքսցենտրիկ միլիարդատեր Ռեդժինալդ Հարգրիվզը, որը նրանց վերածում է սուպերհերոսների խմբի։ Շատ տարիներ անց, նրա որդեգրած երեխաները դժկամորեն հավաքվում են «Ամբրելլա» ակադեմիայում, որպեսզի թաղեն իրենց հորը։ Լյութերը կասկածում է, որ Հարգրիվզը սպանվել է, քանի որ կորել է մոնոկլը, որի հետ նա երբեք չէր բաժանվում։ Հանկարծ, կապույտ էներգետիկ գնդից հայտնվում է Համար Հինգը, որը կորել էր 15 տարի առաջ։ Նա պդնում է, որ վերադարձել է ապագայից, որտեղ մնացել է 45 տարի, և հիմա նրա գիտակցությունը 58 տարեկան է, իսկ մարմինը՝ 13 տարեկանի։ Եղբայրներն ու քույրերը վիճում են, և Դիեգոն Լյութերի հետ կռիվ է սկսում, որի ժամանակ կոտրվում է իրենց մահացած եղբայր Բենի արձանը։ Ավելի ուշ, Համար Հինգը այցելում է «Պոնչիկներ Գրիդիի մոտ» սրճարան, երբ այնտեղ են հայտնվում մի-քանի զինված մարդիկ և կրակ են բացում նրա վրա։ Նրանց սպանելուց հետո, նա իր ձեռքի միջից գլոբալ տեղորոշման համակարգ է հանում։ Բացի այդ, պարզվում է, որ հոր մոնոկլը գտնվում է Դիեգոյի մոտ, իսկ Քլաուսը կարողանում է Բենի ուրվականի հետ շփվել։ Համար Հինգը Վանյային պատմում է, որ ութ օր անց ապոկալիպսիս է տեղի ունենալու, և ամբողջ մարդկությունը ոչնչանալու է։ | ||||
| 2 | «Վազի՛ր, տղա՛, վազի՛ր»
«Run Boy Run» |
Էնդրյու Բերնստեյն | Սթիվ Բլեքմեն | 2019 թվականի փետրվարի 15 |
| 3 | «Շատ սովորական»
«Extra Ordinary» |
Էնդրյու Բերնստեյն | Բեն Նեդիվի և Մետ Վուլփերտ | 2019 թվականի փետրվարի 15 |
| 4 | «Մարդը Լուսնի վրա»
«Man on the Moon» |
Էլլեն Կուրաս | Լորեն Շմիդտ Հիսրիչ | 2019 թվականի փետրվարի 15 |
| 5 | «Համար Հինգ»
«Number Five» |
Էլլեն Կուրաս | Բոբ դե Լաուրենտիս | 2019 թվականի փետրվարի 15 |
| 6 | «Օր, որը չի եղել»
«The Day That Wasn't» |
Սթիվեն Սուրժիկ | Սնեհա Քորս | 2019 թվականի փետրվարի 15 |
| 7 | «Օր, որը եղել է»
«The Day That Was» |
Սթիվեն Սուրժիկ | Բեն Նեդիվի և Մետ Վուլփերտ | 2019 թվականի փետրվարի 15 |
| 8 | «Ես բամբասանք եմ լսել»
«I Heard a Rumor» |
Ջերեմի Ուեբբ | Լորեն Շմիդտ Հիսրիչ և Սնեհա Քորս | 2019 թվականի փետրվարի 15 |
| 9 | «Փոփոխություններ»
«Changes» |
Ջերեմի Ուեբբ | Բոբ դե Լաուրենտիս և Էրիկ Վ․ Ֆիլիպս | 2019 թվականի փետրվարի 15 |
| 10 | «Սպիտակ ջութակ»
«The White Violin» |
Փիթեր Հոար | Սթիվ Բլեքմեն | 2019 թվականի փետրվարի 15 |
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հուլիսի 7-ին հայտարարվեց, որ «Ակադեմիա Ամբրելլա» կոմիքսների շարքի հիման վրա նկարահանվելու է հեռուստասերիալ, այլ ոչ թե բնօրինակ ֆիլմ ՝ Universal Cable Productions ընկերության կողմից[12]։ 2017 թվականի հուլիսի 11-ին պաշտոնապես հայտարարվեց, որ Նեթֆլիքս ընկերությունը իր համաձայնությունն է տվել 2018 թվականին «Ակադեմիա Ամբրելլա»-ն ադապտացնելու համար։ Ջերարդ Ուեյը ներկայացել է որպես գործադիր պրոդյուսեր[13][14]։ Ջերամի Սլեյթերը փորձնական սցենար է գրել, իսկ Սթիվ Բլեքմենը ներկայացել է որպես շոուրաներ (անգլ.՝ Showrunner):
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին եթերաշրջանի նկարահանումները սկսվել են 2018 թվականի հունվարի 15-ին և ավարտվել են 2018 թվականի հուլիսի 2018-ին՝ Տորոնտոյում[15]։ Լրացուցիչ նկարահանումները տեղի են ունեցել Համլիտոնում[16]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Fernsehserien.de (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 https://www.rsdoublage.com/serie-22362-Umbrella-Academy.html
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Pedersen, Erik; Pedersen, Erik (2018 թ․ հոկտեմբերի 6). «'The Umbrella Academy': Premiere Date, Character Posters & First-Look Photos For Netflix Superhero Series». Deadline (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Otterson, Joe; Otterson, Joe (2017 թ․ նոյեմբերի 30). «'Umbrella Academy' Netflix Series Rounds Out Cast With 'Game of Thrones' Alum, 'Hamilton' Star». Variety (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
- ↑ Dwilson, Stephanie Dube (2019 թ․ փետրվարի 19). «Number 2 on 'The Umbrella Academy': What Is Diego's Power?». Heavy.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
- ↑ Gelt, Jessica. «From chorus girl to leading lady: Emmy Raver-Lampman, the Cinderella of 'Hamilton'». latimes.com. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 Petski, Nellie Andreeva,Denise; Andreeva, Nellie; Petski, Denise (2018 թ․ փետրվարի 16). «'The Umbrella Academy': Cameron Britton, Colm Feore, Adam Godley & Ashley Madekwe Join Netflix Series». Deadline (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «The Umbrella Academy Character & Cast Guide». CBR (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ փետրվարի 13. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
- ↑ Andreeva, Nellie; Andreeva, Nellie (2018 թ․ փետրվարի 12). «Mary J. Blige To Co-Star In 'The Umbrella Academy' TV Series For Netflix». Deadline (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
- ↑ Petski, Denise; Petski, Denise (2018 թ․ մայիսի 9). «'The Umbrella Academy': Kate Walsh Set To Recur In Netflix Series». Deadline (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Deal puts 'Umbrella Academy' on TV track». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
- ↑ Wagmeister, Elizabeth; Wagmeister, Elizabeth (2017 թ․ հուլիսի 11). «'Umbrella Academy' Series Based on Comic Books Headed to Netflix». Variety (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Netflix to adapt Gerard Way's 'Umbrella Academy' comic book into live-action series». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Recently Wrapped: Toronto and Ontario». What's Filming? (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 23-ին.
- ↑ «The Umbrella Academy Filming Locations: The house and the city where the Netflix series is filmed». Atlas of Wonders. Վերցված է 2019 թ․ մարտի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակադեմիա Ամբրելլա (հեռուստասերիալ)» հոդվածին։ |
| ||||||||||