Էյդան Գալահեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էյդան Գալահեր
անգլ.՝ Aidan Gallagher
Aidan Gallagher - 2018 (cropped).jpg
Ծնվել էսեպտեմբերի 18, 2003(2003-09-18) (16 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունդերասան և դաշնակահար
Aidan Gallagher Վիքիպահեստում

Էյդան Գալահեր (անգլ.՝ Aidan Gallagher, սեպտեմբերի 18, 2003(2003-09-18), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, բնապահպանական ակտիվիստ և երաժիշտ։ Նրա առաջին գլխավոր դերը Nickelodeon-ի «Նիկի, Ռիկի, Դիքի և Ջոն» սերիալում Նիկի Հարփերի դերն է[1]։ 2019 թվականին խաղացել է Համար Հինգի դերը Նեթֆլիքսի «Ամբրելլա Ակադեմիա» հեռուստասերիալում[2]։ Նաև նվագում է կիթառ և ունի մի քանի երգեր, որոնցից են «Blue neon»-ը, «Time»-ը, «For you» և «Miss you»-ն[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էյդանն առաջին անգամ հայտնվել է 2013 թվականին կատակերգական «Ժամանակակից ընտանիք» հեռուստասերիալի սերիաներից մեկում[4]։ Այնուհետև Գալահերը ստացել է Նիկի Հարփերի դերը «Նիկի, Ռիկի, Դիքի և Ջոն» հեռուստասերիալում։ Այդ դերի համարը Այդանը երկու անգամ (2016 և 2017) առաջադրվել է Kids’ Choice Awards-ում[5][6]։ 2019 թվականին էկրաններ է դուրս եկել «Ամբրելլա Ակադեմիա» հեռուստասերիալը, որտեղ Գալահերը կատարել է Համար Հինգի դերը[7]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էյդանը վեգան է և ակտիվորեն պաշտպանում է շրջակա միջավայրը[8]։ 2018 թվականին Հյուսիսային Ամերիկայում նրան նշանակել են ՄԱԿբարի կամքի դեսպան[9]։

Էյդան Գալահերը նաև երգիչ և երգահան է, նվագում է կիթառ և դաշնամուր[3]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2013 Ժամանակակից ընտանիք Modern Family էպիզոդիկ դեր
2014-2018 Նիկի, Ռիկի, Դիքի և Ջոն Nicky, Ricky, Dicky & Dawn Նիկի Հարփերի
2015 Nickelodeon's Ho Ho Holiday Special ինքն իր դերում
2017 Նիքելոդիոնի ամառային ճամբարը Nickelodeon's Sizzling Summer Camp Special տղա լողափում
2019 Ամբրելլա Ակադեմիա The Umbrella Academy Համար հինգ

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Անվանակարգ Աշխատանք Արդյունք
2016 Kids’ Choice Awards Հեռուստատեսության սիրելի դերասան Նիկի, Ռիկի, Դիքի և Ջոն Առաջադրված
Young Artist Award Լավագույն երիտասարդ դերասանական անսամբլ Նիկի, Ռիկի, Դիքի և Ջոն Առաջադրված
2017 Kids’ Choice Awards Հեռուստատեսության սիրելի դերասան Նիկի, Ռիկի, Դիքի և Ջոն Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Andreeva Nellie, Andreeva Nellie (2014-03-13)։ «Nickelodeon Greenlights New Comedy From Dan Schneider, Two Other Live-Action Series»։ Deadline (անգլերեն)։ Վերցված է 2019-08-08 
  2. «'Umbrella Academy' actor explains how he nailed the timey-wimey weirdness of Number Five»։ EW.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-08 
  3. 3,0 3,1 «Aidan Gallagher | Aidan R Gallagher Original Music | MUSIC»։ aidanrgallagher.com։ Վերցված է 2019-08-08 
  4. "Modern Family" The Wow Factor (TV Episode 2013) - IMDb, http://www.imdb.com/title/tt2586848/fullcredits, վերցված է 2019-08-08 
  5. «Favorite Male TV Star – Kids’ Show - Kids' Choice Awards: Adele, Justin Bieber, 'Star Wars' Among Nominees»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2019-08-08 
  6. «Favorite Kids' Show - Kids' Choice Awards: Justin Timberlake, Kevin Hart Top Nominations»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2019-08-08 
  7. Otterson Joe, Otterson Joe (2017-11-30)։ «‘Umbrella Academy’ Netflix Series Rounds Out Cast With ‘Game of Thrones’ Alum, ‘Hamilton’ Star»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2019-08-08 
  8. «Aidan Gallagher is a vegan»։ PopBuzz (անգլերեն)։ Վերցված է 2019-08-08 
  9. «Aidan Gallagher named UN Environment Goodwill Ambassador»։ UN Environment (անգլերեն)։ Վերցված է 2019-08-08 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]