Jump to content

Էմիլ Վանդերվալդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիլ Վանդերվալդե
Դիմանկար
Ծնվել էհունվարի 25, 1866(1866-01-25)[1][2][3][…]
ԾննդավայրԻքսել, Բրյուսել, Բելգիա[4]
Մահացել էդեկտեմբերի 27, 1938(1938-12-27)[4][1][2][…] (72 տարեկան)
Մահվան վայրԲրյուսել, Բելգիա[4]
Քաղաքացիություն Բելգիա
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրթությունԲրյուսելի ազատ համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, տնտեսագետ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԲրյուսելի ազատ համալսարան
ԱմուսինLalla Vandervelde?
Զբաղեցրած պաշտոններԲելգիայի Ներկայացուցիչների պալատի անդամ, Minister of Justice of Belgium? և Minister of Foreign Affairs in Belgium?
ԿուսակցությունBelgian Labour Party? և Belgian Socialist Party?
ԱնդամությունԲելգիայի գիտությունների, գրականության և կերպարվեստի թագավորական ակադեմիա
 Émile Vandervelde Վիքիպահեստում

Էմիլ Վանդերվալդե (ֆր.՝ Émile Vandervelde, հունվարի 25, 1866(1866-01-25)[1][2][3][…], Իքսել, Բրյուսել, Բելգիա[4] - դեկտեմբերի 27, 1938(1938-12-27)[4][1][2][…], Բրյուսել, Բելգիա[4]), բելգիացի իրավաբան, քաղաքական գործիչ, աջ սոցիալիստ, 2-րդ Ինտերնացիոնալի պարագլուխներից, Բրյուսելի համալսարանի քաղտնտեսության պրոֆեսոր (1924), Բելգիայի սոցիալիստական կուսակցության անդամ (1885), 1890-ական թվականների կեսից՝ դրա ղեկավարը։ 1894 թվականից՝ դեպուտատների պալատի անդամ։ 1900 թվականից՝ 2-րդ Ինտերնացիոնալի Միջազգային սոցիալիստական բյուրոյի նախագահ։ 1914 թվականին մտել է բուրժուական կառավարության մեջ և մինչև 1937 թվականն անընդմեջ գրավել նախարարական պաշտոններ (արտաքին գործերի, արդարադատության և այլն)։

Եղել է Բելգիայի ներկայացուցիչը 1919-1920 թվականներին Փարիզի հաշտության կոնֆերանսում, ստորագրել է Վերսալի հաշտության պայմանագիրը (19191922 թվականին, Մոսկվայում, աջ էսէռների դատավարության ժամանակ հանդես է եկել որպես նրանց դատապաշտպան։ Ստորագրել է 1925 թվականին Լոկառնոյի համաձայնագրերը։ Դեմ է եղել Բելգիայի կողմից ԽՍՀՄ-ի ճանաչմանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 270
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլ Վանդերվալդե» հոդվածին։