Էմիլ Վանդերվալդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էմիլ Վանդերվալդե
Émile Vandervelde (1866–1938) 1927 © Georg Fayer (1892–1950) OeNB 10449449.jpg
Ծնվել էհունվարի 25, 1866(1866-01-25)[1][2][3][4]
ԾննդավայրԻքսել, Arrondissement of Brussels-Capital, Բրյուսել, Բելգիա[5]
Մահացել էդեկտեմբերի 27, 1938(1938-12-27)[5][1][2][3][4] (72 տարեկանում)
Մահվան վայրԲրյուսել, Բելգիա[5]
ՔաղաքացիությունFlag of Belgium.svg Բելգիա
ԿրթությունFree University of Brussels
Մասնագիտությունքաղաքական գործիչ, տնտեսագետ և համալսարանի պրոֆեսոր
Զբաղեցրած պաշտոններԲելգիայի Ներկայացուցիչների պալատի անդամ
Քաղաքական կուսակցությունBelgian Labour Party և Belgian Socialist Party
ԱնդամությունRoyal Academy of Science, Letters and Fine Arts of Belgium
Émile Vandervelde Վիքիպահեստում

Էմիլ Վանդերվալդե (1866-1938), բելգիացի քաղաքական գործիչ, աջ սոցիալիստ, 2-րդ Ինտերնացիոնալի պարագլուխներից։ Կրթությամբ՝ իրավաբան։ Բրյուսելի համալսարանի քաղտնտեսության պրոֆեսոր (1924)։ Բելգիացի սոցիալիստական կուսակցության անդամ (1885 թվականից), 1890-ական թվականների կեսից՝ նրա ղեկավարը։ 1894 թվականից՝ դեպուտատների պալատի անդամ։ 1900 թվականից՝ 2-րդ Ինտերնացիոնալի Միջազգային սոցիալիստական բյուրոյի նախագահ։ 1914 թվականին մտել է բուրժուական կառավարության մեջ և մինչև 1937 թվականն անընդմեջ գրավել մինիստրական պաշտոններ (արտաքին գործերի, արդարադատության և այլն)։ Եղել է Բելգիայի ներկայացուցիչը 1919-1920 թվականներին Փարիզի հաշտության կոնֆերանսում, ստորագրել է Վերսալի հաշտության պայմանագիրը (19191922 թվականին, Մոսկվայում, աջ էսէռների դատավարության ժամանակ հանդես է եկել որպես նրանց դատապաշտպան։ Ստորագրել է 1925 թվականին Լոկառնոյի համաձայնագրերը։ Դեմ էր Բելգիայի կողմից ԽՍՀՄ-ի ճանաչմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 270 CC-BY-SA-icon-80x15.png