Էլիքսիր
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Էլիքսիր, քաղցրահամ հեղուկ, որն օգտագործվում է բուժական նպատակներով[1]։ Որպես դեղանյութ էլիքսիրը պարունակում է առնվազն մեկ ակտիվ բաղադրիչ։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս բառը ի հայտ է եկել ավելի վաղ միջին անգլերենում՝ սկիզբ առնելոով արաբերենից և անցում կատարելով լատիներենին الإكسير (al-ʾiksīr), որն իր հերթին հին հունարենի արաբականացումն է ξήριον (xērion) «վերքերը չորացնող փոշի» ξηρός (xēros) «չոր» բառից[1]։ Դարեր շարունակ Էլիքսիրը նախ և առաջ նախատեսված էր ալքիմիայում որպես բաղադրիչ մաս, կամ այն անցում կատարելով հեղուկի, ենթադրվում է, որ կաղապարը վերածում է ոսկու։ Էլիքսիրը նյութ կամ հեղուկ է, որն ըստ երևույթին բուժում է բոլոր հիվանդությունները և հավիտենական կյանք տալիս։
Բաղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիքսիրը առնվազն մեկ ակտիվ բաղադրիչի հիդրոալկոհոլային լուծույթ է։
Հիմնականում, ալկոհոլը օգտագործվում է հետևյալ նպատակներով՝
- Լուծել ակտիվ բաղադրիչ(ներ)ը և որոշ օժանդակ նյութեր
- Կանխել շաքարի բյուրեղացումը
- Պահպանել պատրաստի արտադրանքը
- Ապահովել արտահայտված համի զգացողությունը
- Քողարկել ակտիվ բաղադրիչ(ներ)ի տհաճ համը
- Բարելավել համը
Քիչ քանակությամբ ալկոհոլը ակտիվ բաղադրիչները ամբողջապես կլուծի և կստացվի պարզ լուծույթ։ Ալկոհոլի բարձր կոնցենտրացիաները վերջնական արտադրանքին սուր համ են տալիս։
Էլիքսիրը կարող է պարունակել նաև հետևյալ օժանդակ նյութերը՝
- Շաքար և/կամ շաքարի փոխարինիչներ, ինչպիսիք են շաքարի պոլիոլները, գլիցերինը և սորբիտոլը։
- Կոնսերվատներ, ինչպիսին պարաբենները և բենզոատները և հակաօքսիդանտներն են, ինչպիսին են բութիլացված հիդրօքսիտոլուենը և նատրիումի մետաբիսուլֆիտը։
- Բուֆերային նյութեր
- Քելատացնող նյութեր, ինչպիսին նատրիումի էթիլենդիամինետրաքացախաթթուն է
- Բուրավետիչներ և համի ուժեղացուցիչներ
- Գունանյութեր
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոչ դեղորայքային էլիքսիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրանք օգտագործվում են որպես լուծիչներ կամ հաղորդիչներ բժշկական էլիքսիրների պատրաստման համար։ Ակտիվ բաղադրիչները լուծվում են էթիլային սպիրտի 15-50% խտության լուծույթում․
- անուշաբույր էլիքսիրներ (Միացյալ Նահանգների դեղագործություն)
- Ոչ ալկոհոլային էլիքսիրներ (Դեղագործական տեղեկատու)
- Բենզալդեհիդային բաղադրությամբ էլիքսիրներ (Դեղագործական տեղեկատու)
Բժշկական էլիքսիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լինում են`
- Հակահիստամինային էլիքսիրներ, որոնք օգտագործվում են որպես հակաալերգեն, ինչպիսին քլորֆենիրամինի մալեատն է (Միացյալ Նահանգների դեղագործություն) կամ դիֆենհիդրամինի հիդրոքլորիդը
- Հանգստացնող և հիպնոսացնող էլիքսիրներ, որոնք քնաբեր են հանդիսանում
- Մանկաբուժական էլիքսիրներ, ինչպիսին է քլորալհիդրատը
- խորխաբեր էլիքսիրներ, որոնք նպաստում են արդյունավետ հազին (այսինքն՝ հազ խորխով), ինչպիսին տերպինհիդրատն է
Արևելաասիական վիտամինային ըմպելիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1950-ական թվականներից ի վեր, ոչ ալկոհոլային և կոֆեին չպարունակող «վիտամինային ըմպելիքները» օրեցօր ավելի էինք տարածվում Արևելյան Ասիայում։ Շուկայում առաջատար էր հանդիսանում Օրոնամինը Օհցուկա դեղագործարանից։ Փաթեթավորված շագանակագույն լուսադիմացկուն շշերում, այս ըմպելիքները մեծ համբավ էին վայելում ծերերի և առողջական խնդիրներ ունեցող անձանց մոտ։ Գործընկերներ ունեն Հարավային Կորեայում և Չինաստանում։
Որպես կանոն, արևմուտքի էներգետիկ ըմպելիքները պարունակում են կոֆեին և թիրախավորում են ավելի երիտասարդ խմբերը։ Դրանք ունեյին գունավոր պիտակներ, որոնց վրա տպագրված է, որ օրեցօր ավելացնում են մարզական կարողությունները։
Պահպանման պայմաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիքսիրները պետք է պահպանվեն հերմետիկ փակ, լուսադիմացկուն տարաներում ՝ հեռու արևի ուղիղ ճառագայթներից և բարձր ջերմաստիճանից.
Գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մակրոպուլոսի միջոց», Կարել Չապեկի պիես
- «Երկար տարիներ անց», Օլդոս Հաքսլիի վեպը
- «Մարսյան խմիչք», Կիր Բուլիչովի վիպակը
- «Հինգ գդալ էլիքսիր», Ստրուգացկի եղբայրների վիպակը
- «Կրիաների գիրքը», Ռոբերտ Սիլվերբերգի վեպը
- «Չելն մեկ միլիոն տարի», Պոլ Ուիլյամս Անդերսոնի վեպը
- «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը», Ջոան Ռոուլինգի վեպը
Կինեմատոգրաֆիայի մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կարիբյան ծովի ծովահենները։ Օտար ափերին»
- «Մահը նրան սազում է»
- «Անուբիսի տունը»
- «Պողպատե ալքիմիկոս»
- «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը»
- «Ֆանտաստիկ գազաններ։ Գրինդևալդի հանցագործությունները»
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էներգետիկ ըմպելիք
- Համախտանիշ (բժշկություն)՝ դիցաբանական դեղամիջոց բոլոր հիվանդությունների դեմ
- Օշարակ
- Բուսական թեյ
- Թուրմ՝ լուծույթ, որտեղ որպես հիմնական լուծիչ հանդիսանում է ալկոհոլը և պատրաստվում է էթանոլի տարբեր կոնցենտրացիաներով
- Երիտասարդության թրմախառնուրդ
- Փիլիսոփայական քար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Chisholm, Hugh, ed. (1911). . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 9 (11th ed.). Cambridge University Press. էջեր 281–282.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիքսիր» հոդվածին։ |
|