Տերպինհիդրատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տերպինհիդրատ. պ-մենթանդիոլ 1,8-ի միահիդրատը։ Անգույն, անհոտ, դառնահամ բյուրեղներ են, հալման ջերմաստիճանը՝ 115°С։ Քիչ է լուծվում ջրում, լուծվում է սպիրտում։ Ստանում են a-պինենի և նոսր ծծմբական թթվի փոխազդեցությամբ։ Օգտագործվում է տերպինեոլի (եղրևանու հոտով նյութ, օգտագործվում է օծանելիքի արդյունաբերության մեջ, նաև որպես պլաստիֆիկատոր, ֆլոտացնող նյութ, հոտավետ նյութերի ելանյութ) արտադրության և բժշկության (որպես խորխաբեր միջոց) մեջ։ Մեծ քանակներն առաջացնում են փսխում։ Թողարկվում է փոշու և հաբերի ձևով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 684