Jump to content

Էլիս Նիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիս Նիլ
անգլ.՝ Alice Neel
Ծնվել էհունվարի 28, 1900(1900-01-28)[1][2][3][…]
ԾննդավայրԳլադվին, Փենսիլվանիա, ԱՄՆ[4][5]
Վախճանվել էհոկտեմբերի 13, 1984(1984-10-13)[1][2][3][…] (84 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6][7][5]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԱրվեստի և դիզայնի Մուր քոլեջ
Մասնագիտություննկարչուհի, վիմագրող և լուսանկարիչ
Ոճէքսպրեսիոնիզմ[8][9], անարխիզմ և սոցիալական ռեալիզմ[10]
Ժանրդիմանկար[8][7], նատյուրմորտ[8], բնանկար[8], այլաբանություն[5], ժանրային նկարչություն[5], նյու[5], դիմապատկեր[5] և քաղաքային բնանկար[5]
Թեմաներգեղանկարչություն[11] և Կերպարվեստ[11]
Պարգևներ
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ հանրային աշխատանքների վարչություն[12]
ԱմուսինԿառլոս Էնրիկես Գոմես
Կայքaliceneel.com
 Alice Neel Վիքիպահեստում

Էլիս Նիլ (անգլ.՝ Alice Neel, հունվարի 28, 1900(1900-01-28)[1][2][3][…], Գլադվին, Փենսիլվանիա, ԱՄՆ[4][5] - հոկտեմբերի 13, 1984(1984-10-13)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6][7][5]), ամերիկացի վիզուալ նկարիչ։ Ստեղծել է ընկերների, ընտանիքի անդամների, սիրեկանների, բանաստեղծների, նկարիչների և օտարականների դիմանկարներ։ Նրա կտավներում արտահայտված են գիծն ու գույնը, հոգեբանական բծախնդրությունն ու հուզական ինտենսիվությունը։ Հյուսթոնի գեղարվեստի թանգարանի մոդեռն և ժամանակակից արվեստի կուրատոր Բերրի Ուոլքերը, ով 2010 թվականին կազմակերպել է Նիլի աշխատանքների հետահայաց ցուցադրությունը, նրան կոչել է «20-րդ դարի լավագույն դիմանկարիչներից մեկը»[13]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիս Նիլը ծնվել է 1900 թվականի հունվարի 28-ին[14][15] Փենսիլվանիայի Գլադվին քաղաքում՝ Փենսիլվանիայի երկաթուղու հաշվապահ Ջորջ Վաշինգտոն Նիլի և Էլիս Կոնկրոս Հարթլի Նիլի ընտանիքում[16]։ 1900-ական թվականների կեսերին Նիլս ընտանիքը տեղափոխվել է Փենսիլվանիայի Քոլվին գյուղական շրջան[16]։ Էլիսն ընտանիքի հինգ երեխաներից չորրորդն էր, ուներ երեք եղբայր և մեկ քույր։ Նրա ավագ եղբայրը՝ ութամյա Հարթլին, Էլիսի ծնվելուց որոշ ժամանակ անց մահացել էր դիֆթերիայից[17]։ Էլիսը մեծացել է միջին դասի ընտանիքում այնպիսի ժամանակաշրջանում, երբ կանայք ունեին սահմանափակ հնարավորություններ[14][18]։

1918 թվականին, ավագ դպրոցն ավարտելուց հետո, ընտանիքին աջակցելու համար Էլիսը պետական ծառայության քննություն է հանձնել և բարձր վարձատրվող գրասենյակային աշխատանք ստացել[19]։ Երեք տարի աշխատելուց հետո Ֆիլադելֆիայում հաճախել է երեկոյան արվեստի դասերի և 1921 թվականին ներգրավվել Ֆիլադելֆիայի կանանց համար նախատեսված դիզայնի դպրոց (այժմ՝ Արվեստի և դիզայնի Մուր քոլեջ)[20]։ Իր ուսանողական աշխատանքներում Նիլը մերժում է իմպրեսիոնիզմը՝ փոխարենը ընդունելով ռեալիզմի Աշկան դպրոցը։ Այս ազդեցությունը եկել է Աշկան դպրոցի ամենահայտնի գործիչներից մեկի` Ռոբերտ Հենրիից, ով նույնպես դասավանդել է Ֆիլադելֆիայի դիզայնի կանանց դպրոցում[21]։ Ֆիլադելֆիայի կանանց համար նախատեսված դիզայնի դպրոցում (Արվեստի և դիզայնի Մուր քոլեջ) Նիլը երկու տարի անընդմեջ արժանացել է պատվավոր հիշատակցման, 1925 թվականին՝ Կերն Դոգ մրցանակի[22]։ 1925 թվականին ավարտել է Ֆիլադելֆիայի կանանց համար նախատեսված դիզայնի դպրոցը[14][18]։ Նիլը հաճախ ասել է, որ ինքն ընտրել է հաճախելու աղջիկների դպրոց, որպեսզի հակառակ սեռը չգայթակղի նրան իր արվեստից։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Alice Neel [Motion picture on DVD]. 2007. Arts Alliance America
  • Allara, P. (2006), "Alice Neel's Women From the 1970s: Backlash to Fast Forward", Women's Art Journal, Vol.27(2), pp. 8–10
  • Allara, P. (1994), Mater of Fact: Alice Neel's Pregnant Nudes, The University of Chicago Press, Vol. 8(2), pp. 6–31
  • Hills, Patricia (1995). "Alice Neel", Harry N Abrams, Inc., New York. ISBN 0810913585.
  • Bauer, D. (1994), Alice Neel's Female Nudes, 8300 defect for UNSW Women's Art Journal,Vol.15(2), pp. 21–26
  • Hoban, Phoebe (2010). The Art of Not Sitting Pretty, St. Martin's Press, New York. ISBN 0312607482.
  • Walker, Barry, et al., Alice Neel: Painted Truths, Museum of Fine Arts, Houston. ISBN 0300163320.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Alice Neel (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Alice Neel — 2008.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 http://www.aliceneel.com/biography/
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 https://rkd.nl/explore/artists/95991
  6. 6,0 6,1 6,2 Union List of Artist Names
  7. 7,0 7,1 7,2 7,3 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  8. 8,0 8,1 8,2 8,3 http://www.aliceneel.com/home/
  9. https://americanart.si.edu/artist/alice-neel-3504
  10. https://www.artnews.com/feature/alice-neel-who-was-she-why-was-she-important-1234590346/
  11. 11,0 11,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  12. https://www.aliceneel.com/about-neel/
  13. "Alice Neel", BBC, Retrieved 13 November 2014.
  14. 14,0 14,1 14,2 Suzie Mackenzie (2004 թ․ մայիսի 28). «Heroes and wretches». The Guardian. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 24-ին.
  15. Editor: Delia Gaze, picture editors, Maja Mihajlovic, Leanda (1997). Shrimpton. London: Dictionary of Women Artists. էջ 1007. ISBN 1-884964-21-4. {{cite book}}: |last= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  16. 16,0 16,1 "Biography", Aliceneel.com, Retrieved 6 August 2014.
  17. «Alice Neel: American Painter». The Art Story. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 26-ին.
  18. 18,0 18,1 M. Therese Southgate (2011 թ․ մարտի 17). The Art of JAMA: Covers and Essays from The Journal of the American Medical Association. Oxford University Press. էջ 96. ISBN 978-0-19-975383-3.
  19. Munor, Eleanor (2000). Originals : American women artists (New ed., 1. Da Capo Press ed.). Boulder, Colo.: Da Capo Press. էջ 123. ISBN 0-306-80955-9.
  20. "Biography - 1920s" Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, AliceNeel.com, Retrieved August 6, 2014.
  21. Bauer, Denise (2002). «Alice Neel's Feminist and Leftist Portraits of Women». Feminist Studies – via ProQuest.
  22. Lewison, Jeremy (2010). Alice Neel: Painted Truths. Yale University Press. էջ 259.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիս Նիլ» հոդվածին։