Էլիս Նիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլիս Նիլ
Alice Neel portrait by ©Lynn Gilbert 1976.jpg
Ծնվել էհունվարի 28, 1900(1900-01-28)[1][2][3][4][5][6][7][8]
ԾննդավայրԳլադվին, Մոնտգոմերի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ
Վախճանվել էհոկտեմբերի 13, 1984(1984-10-13)[1][2][3][4][5][6][7] (84 տարեկանում)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[9]
ԿրթությունԱրվեստի և դիզայնի Մուր քոլեջ
Մասնագիտություննկարչուհի, նկարազարդող և լուսանկարիչ
Ոճէքսպրեսիոնիզմ
Ժանրդիմանկար
Թեմաներգեղանկարչություն
ՊարգևներWomen's Caucus for Art Lifetime Achievement Award?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ԱմուսինԿառլոս Էնրիկես Գոմես

Էլիս Նիլ (անգլ.՝ Alice Neel, հունվարի 28, 1900(1900-01-28)[1][2][3][4][5][6][7][8], Գլադվին, Մոնտգոմերի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ - հոկտեմբերի 13, 1984(1984-10-13)[1][2][3][4][5][6][7], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի վիզուալ նկարիչ: Ստեղծել է ընկերների, ընտանիքի անդամների, սիրեկանների, բանաստեղծների, նկարիչների և օտարականների դիմանկարներ: Նրա կտավներում արտահայտված են գիծն ու գույնը, հոգեբանական բծախնդրությունն ու հուզական ինտենսիվությունը: Հյուսթոնի գեղարվեստի թանգարանի մոդեռն և ժամանակակից արվեստի կուրատոր Բերրի Ուոլքերը, ով 2010 թվականին կազմակերպել է Նիլի աշխատանքների հետահայաց ցուցադրությունը, նրան կոչել է «20-րդ դարի լավագույն դիմանկարիչներից մեկը»[10]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիս Նիլը ծնվել է 1900 թվականի հունվարի 28-ին[11][12] Փենսիլվանիայի Գլադվին քաղաքում՝ Փենսիլվանիայի երկաթուղու հաշվապահ Ջորջ Վաշինգտոն Նիլի և Էլիս Կոնկրոս Հարթլի Նիլի ընտանիքում[13]: 1900-ական թվականների կեսերին Նիլս ընտանիքը տեղափոխվել է Փենսիլվանիայի Քոլվին գյուղական շրջան[13]: Էլիսն ընտանիքի հինգ երեխաներից չորրորդն էր, ուներ երեք եղբայր և մեկ քույր: Նրա ավագ եղբայրը՝ ութամյա Հարթլին, Էլիսի ծնվելուց որոշ ժամանակ անց մահացել էր դիֆթերիայից[14]: Էլիսը մեծացել է միջին դասի ընտանիքում այնպիսի ժամանակաշրջանում, երբ կանայք ունեին սահմանափակ հնարավորություններ[11][15]:

1918 թվականին, ավագ դպրոցն ավարտելուց հետո, ընտանիքին աջակցելու համար Էլիսը պետական ծառայության քննություն է հանձնել և բարձր վարձատրվող գրասենյակային աշխատանք ստացել[16]: Երեք տարի աշխատելուց հետո Ֆիլադելֆիայում հաճախել է երեկոյան արվեստի դասերի և 1921 թվականին ներգրավվել Ֆիլադելֆիայի կանանց համար նախատեսված դիզայնի դպրոց (այժմ՝ Արվեստի և դիզայնի Մուր քոլեջ)[17]: Իր ուսանողական աշխատանքներում Նիլը մերժում է իմպրեսիոնիզմը՝ փոխարենը ընդունելով ռեալիզմի Աշկան դպրոցը: Այս ազդեցությունը եկել է Աշկան դպրոցի ամենահայտնի գործիչներից մեկի` Ռոբերտ Հենրիից, ով նույնպես դասավանդել է Ֆիլադելֆիայի դիզայնի կանանց դպրոցում[18]: Ֆիլադելֆիայի կանանց համար նախատեսված դիզայնի դպրոցում (Արվեստի և դիզայնի Մուր քոլեջ) Նիլը երկու տարի անընդմեջ արժանացել է պատվավոր հիշատակցման, 1925 թվականին՝ Կերն Դոգ մրցանակի[19]: 1925 թվականին ավարտել է Ֆիլադելֆիայի կանանց համար նախատեսված դիզայնի դպրոցը[11][15]: Նիլը հաճախ ասել է, որ ինքն ընտրել է հաճախելու աղջիկների դպրոց, որպեսզի հակառակ սեռը չգայթակղի նրան իր արվեստից:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Alice Neel [Motion picture on DVD]. 2007. Arts Alliance America
  • Allara, P. (2006), "Alice Neel's Women From the 1970s: Backlash to Fast Forward", Women's Art Journal, Vol.27(2), pp. 8–10
  • Allara, P. (1994), Mater of Fact: Alice Neel's Pregnant Nudes, The University of Chicago Press, Vol. 8(2), pp. 6–31
  • Hills, Patricia (1995). "Alice Neel", Harry N Abrams, Inc., New York. ISBN 0810913585.
  • Bauer, D. (1994), Alice Neel's Female Nudes, 8300 defect for UNSW Women's Art Journal,Vol.15(2), pp. 21–26
  • Hoban, Phoebe (2010). The Art of Not Sitting Pretty, St. Martin's Press, New York. ISBN 0312607482.
  • Walker, Barry, et al., Alice Neel: Painted Truths, Museum of Fine Arts, Houston. ISBN 0300163320.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119286343 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Alice Neel
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Alice Neel — 2008.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 SNAC — 2010.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  8. 8,0 8,1 Delarge J. Le DelargeParis: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  9. Museum of Modern Art online collection
  10. "Alice Neel", BBC, Retrieved 13 November 2014.
  11. 11,0 11,1 11,2 Suzie Mackenzie (մայիսի 28, 2004)։ «Heroes and wretches»։ The Guardian։ Վերցված է դեկտեմբերի 24, 2013 
  12. Editor: Delia Gaze picture editors, Maja Mihajlovic, Leanda (1997)։ Shrimpton։ London: Dictionary of Women Artists։ էջ 1007։ ISBN 1-884964-21-4 
  13. 13,0 13,1 "Biography", Aliceneel.com, Retrieved 6 August 2014.
  14. «Alice Neel: American Painter»։ The Art Story։ Վերցված է հոկտեմբերի 26, 2016 
  15. 15,0 15,1 M. Therese Southgate (մարտի 17, 2011)։ The Art of JAMA: Covers and Essays from The Journal of the American Medical Association։ Oxford University Press։ էջ 96։ ISBN 978-0-19-975383-3 
  16. Munor Eleanor (2000)։ Originals : American women artists (New ed., 1. Da Capo Press ed.)։ Boulder, Colo.: Da Capo Press։ էջ 123։ ISBN 0-306-80955-9 
  17. "Biography - 1920s", AliceNeel.com, Retrieved August 6, 2014.
  18. Bauer Denise (2002)։ «Alice Neel's Feminist and Leftist Portraits of Women»։ Feminist Studies – via ProQuest 
  19. Lewison Jeremy (2010)։ Alice Neel: Painted Truths։ Yale University Press։ էջ 259 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]