Էդուար Բալլադյուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուար Բալլադյուր
 
Կուսակցություն՝ Ժողովրդական շարժման միություն և հանրապետության սատարման միավորում
Կրթություն՝ Տիեր լիցեյ, Վարչական ազգային դպրոց (1957), Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ և Պոլ Սեզանի համալսարան
Մասնագիտություն՝ տնտեսագետ և քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Դավանանք Հայ Կաթողիկէ Եկեղեցի
Ծննդյան օր մայիսի 2, 1929(1929-05-02)[1][2][3][…] (94 տարեկան)
Ծննդավայր Իզմիր, Թուրքիա
Քաղաքացիություն  Ֆրանսիա
 
Պարգևներ

Էդուար Բալլադյուր (ֆր.՝ Édouard Balladur, մայիսի 2, 1929(1929-05-02)[1][2][3][…], Իզմիր, Թուրքիա), ֆրանսահայ քաղաքական ու պետական գործիչ, Ֆրանսիայի վարչապետ (1993-1995), Ֆրանսիայի նախագահի թեկնածու (1995

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուար Բալլադյուրը ծնվել է 1929 թվականին Թուրքիայի Իզմիր քաղաքում, բանկիրների ընտանիքում[4]։ 1935 թվականին ընտանիքը հինգ երեխաներով հաստատվում է Մարսել քաղաքում։ Էդուարը ավարտել է Մարսելի Տյեր լիցե, Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ և Ազգային կառավարման դպրոցը։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուար Բալլադյուրի քաղաքական կարիերան սկսվել է 1963 թվականին, երբ սկսել է աշխատել Շառլ դը Գոլի հիմնած «Ֆրանսիական ժողովրդի միավորում» կուսակցությունում։ Մինչև 1974 թվականը նա եղել է Ֆրանսիայի նախագահ Ժորժ Պոմպիդուի գլխավոր քարտուղարը։ Այդ ժամանակընթացքում նա դարձել է Գրեննելի համաձայնագրի հեղինակը, որը վերջ է դրել 1968 թվականի «Կարմիր մայիս» անունով անկարգություններին[5]։ 1986—1988 թվականներին, Ժակ Շիրակի կառավարության տարիներին եղել է ֆինանսների նախարարը և նրա քաղաքական դաշնակիցը «Ֆրանսիական ժողովրդի միավորում» կուսակցությունում[6]։ Ֆրանսուա Միտտերանի կառավարման վերջին տարիներին՝ 1993-1995 թվականներին եղել է Ֆրանսիայի վարչապետը։ 1995 թվականին իր թեկնածությունը դրել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում, սկզբում գերազանցել է Ժակ Շիրակին, հետագայում փոքր-ինչ զիջել նրան և դուրս մնացել երկրորդ փուլի պայքարից։ Դրանից հետո երկրի վարչապետ է նշանակվում Ալեն Ժյուպեն։

Բալլադյուրը սակայն չի հեռանում քաղաքականությունից։ Նա Ազգային Ժողովի պատգամավոր է ընտրվում 1997 թվականի արտահերթ և 2002 թվականի հերթական ընտրություններում։ 1997—2002 թվականներին Բալլադյուրն ընդգրկվել է Ժողովրդական շարժման միություն կուսակցությունում (ֆր.՝ Union pour un mouvement populaire - UMP) և գլխավորել խորհրդարանի ստորին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը։ Բալլադյուրը իր թեկնածությունը առաջադրել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահի պաշտոնւմ, սակայն պարտվել է Ժան Լուի Դեբրեին։ 1995-2001 թվականներին Բալլադյուրը եղել է Փարիզի Գլխավոր խորհրդի անդամ, 1998 թվականին՝ Իլ դե Ֆրանս շրջանային խորհրդի անդամ։

2007 թվականի հուլիսի 18-ին Բալլադյուրը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից նշանակվում է 5-րդ Հանրապետության (Շառլ դը Գոլի հիմնած հանրապետություն) ինստիտուտների հավասարակշռության վերականգնման և արդիականացման համար առաջարկություններ կատարելու հանձնաժողովի նախագահ, որը մամուլում ստանում է «Բալլադյուրի հանձնաժողով» անվանումը։ 2007 թվականի հոկտեմբերի 29-ին փորձագետների խումբը ներկայացնում է զեկույց, որը պարունակում է 5-րդ Հանրապետության կառավարման ինստիտուտների բարեփոխման 77 առաջարկ։

Գաղափարներ և ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալլադյուրը 1990-ական թվականներ սկզբին առաջ էր քաշել ժողովրդավարության միություն ստեղծելու նախագիծը։ Այնուհետև, 1994 թվականին նա առաջարկում է ձևափոխել Եվրամիությունը եռաստիճան կազմակերպության։ 2007 թվականի վերջին Բալլադյուրը հրապարակում է «Դեպի Եվրոպայի և ԱՄՆ-ի արևմտյան միություն» գիրքը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուար Բալլադյուր» հոդվածին։