Jump to content

Զրոյական թափոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զրոյական թափոններ
քաղաքական շարժում, environmentalism Խմբագրել Wikidata
Մասն էԲնապահպանական քաղաքականություն, Շրջանաձև տնտեսություն Խմբագրել Wikidata
Հետևանքfood rescue, reduction Խմբագրել Wikidata
Décharge.
Զրոյական թափոնների շարժումը հակադրվում է աղտոտող թափոնների վերամշակման մեթոդներին և նրանց, որոնք անհարկի ոչնչացնում են ռեսուրսները:
Զրոյական թափոնների սկզբունքներից մեկը մեկանգամյա օգտագործման արտադրանքներից խուսափելն է՝ դրանք փոխարինելով բազմակի օգտագործման այլընտրանքներով:

Զրոյական թափոններ (անգլ.՝ zero waste), բնապահպանական շարժում, որը նպատակ ունի նվազեցնել ռեսուրսների վատնումը, արտանետվող թափոնների քանակը և դրանց թունավորությունը: Այն հակադրվում է մեկանգամյա օգտագործման ապրանքների արտադրությանը և որոշ թափոնների վերամշակման մեթոդներին (աղբավայր, այրում և այլն): Երբեմն այն անվանում են անգլ.՝ zero waste, քանի որ waste բառը անգլերենում նշանակում է ինչպես «վատնում», այնպես էլ «թափոն»:

«Զրոյական թափոններ» շարժումը կոչ է անում գործել և՛ անհատապես, և՛ հավաքական կերպով: Սա արտահայտվում է սպառման ընտրություններում՝ օգտագործելով կրկնակի օգտագործվող ապրանքներ (օրինակ՝ ջրի շշեր), նախընտրելով վերանորոգում և վերաօգտագործում, ինչպես նաև սննդամթերքի գնումներ կատարել առանց մեկանգամյա օգտագործման փաթեթավորման: Սա արտահայտվում է նաև կոլեկտիվ գործողություններում՝ կարգավորումները փոփոխելու և արդյունաբերական պրակտիկաները վերափոխելու ուղղությամբ՝ նվազեցնելով դրանց բնապահպանական ազդեցությունը:

Զրոյական թափոններ շարժումը համակարգային մոտեցում է, որն առաջարկում է գործել ապրանքների և ծառայությունների ստեղծման բոլոր փուլերում (դիզայն, արտադրություն, բաշխում)՝ նվազեցնելու վատնումը, վերջնական թափոնները և արտանետվող թունավոր նյութերը: Այն գտնվում է խնայողության կամ շրջանաձև տնտեսության տրամաբանության մեջ և հակադրվում է արտադրողականությանը և արդյունահանումին։

Զրոյական թափոնների սկզբունքներից մեկը հնացած փաթեթավորումը բազմակի օգտագործման փաթեթավորմամբ փոխարինելն է (օրինակ՝ այստեղ վերադարձվող և/կամ բազմակի օգտագործման շշեր):

Բնությունից հավաքված ռեսուրսների 99%-ը 42 օրվա ընթացքում վերածվում են թափոնների՝ առաջացնելով մեծ էներգիայի[1][2] և նյութերի վատնում: «Զրոյական թափոններ» հասկացության առաջին սահմանումը ձևավորվել է 2004 թվականի նոյեմբերին «Planning Group of the Zero Waste International Alliance» ծրագրի ժամանակ: Վերանայված տարբերակը ընդունվել է 2009 թվականին[3]: Այրման արդյունաբերությունը խոստանում է կրճատել աղբավայրերի թիվը՝ միաժամանակ օգտագործելով թափոններում առկա էներգիան (այդ էներգիայի կեսը համարվում է վերականգնվող, իսկ մյուս կեսը՝ վերականգնող աղբյուր, ուստի այժմ խոսվում է վերականգնվող և վերականգնող էներգիայի մասին[4]): Բայց պարզվել է, որ այրիչների ածխածնի հետքը շատ մեծ է[5]: Ivry-sur-Seine-ում դիօքսինների աղտոտվածության մակարդակը շատ բարձր է[6]:

Հատուկ ուշադրություն է պետք դարձնել BTP-ի թափոններին, որոնք կազմում են թափոնների 70%-ը[7]՝ հատկապես հաշվի առնելով, որ ավազը սպառվում է[8]:

Պլաստմասսաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջակա միջավայրում նոր գոյակների, մասնավորապես պլաստմասսաների ներմուծումը այժմ արդեն համարվում է համաշխարհային չափանիշների խախտում[9]:

Reporterre-ի համաձայն՝ պլաստմասսաների վերամշակումը լուծում չէ: Պետք է նվազեցնել պլաստմասսայի օգտագործումը, հակառակ դեպքում միկրոմասնիկներն ու նանոմասնիկները կարող են լցվել շրջակա միջավայրը[10][11][12]: Պլաստմասսաների քիմիական վերամշակումը սկսում է զարգանալ[13]: Yale Environment 360-ի համաձայն՝ «մթնոլորտը լի է պլաստիկ մասնիկներով, սակայն գիտնականները չեն կարողանում հայտնաբերել դրանք»[14][15]:

Անիվների, ինչպես նաև սինթետիկ մանրաթելերի մաշվածությունը[16] համարվում է օվկիանոսներում հայտնաբերված միկրոպլաստիկների առաջին աղբյուրը[17]: Գրենլանդիայում հայտնաբերված նանոպլաստիկների քառորդ մասը պայմանավորված է անիվների մաշվածությամբ[18]: Միկրոպլաստիկներն ազդեցություն ունեն նաև միկրոօրգանիզմների էկոլոգիայի վրա[19]:

Պլաստմասսաների արտադրության հետ կապված CO2 արտանետումների մակարդակը արագ աճում է[20]:

Zero Waste France, Surfrider Foundation Europe և ClientEarth երեք հասարակական կազմակերպությունները 2022 թվականին պահանջել են, որ սննդամթերքի արտադրության ոլորտի ինը ընկերություն «հրաժարվեն պլաստիկից»[21]: Reporterre-ի համաձայն՝ PET-ից բացի, պետք է խոսել ոչ թե պլաստիկի վերամշակման, այլ պլաստիկի նվազման (անգլ.՝ downcycling) մասին[22]:

Ծրագրավորված մաշվածությունը հատկապես վնասակար է էլեկտրոնիկայի դեպքում[23]:

Թափոնների հիերարխիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Զրոյական թափոններ» մոտեցումը առաջարկում է թափոնների այլընտրանքային կառավարում, որը շատ ավելի քիչ ռեսուրսներ է պահանջում, քան սովորական կառավարումը և որտեղ մշտապես նոր ռեսուրսներ են օգտագործվում՝ փոխարինելու թափոններով կամ այրումով կորցրած ռեսուրսներին: «Զրոյական թափոններ» մոտեցումը նպաստում է նաև այս գործընթացի արդյունքում առաջացած աղտոտվածության զգալի նվազեցմանը՝ նվազագույնի հասցնելով թափոնների դեն նետումն ու այրումը: Ավելին՝ այս մոտեցումը նպաստում է տեղական, կայուն և ոչ տեղափոխվող աշխատատեղերի ստեղծմանը՝ աջակցելով ավելի շրջանաձև տնտեսությանը:

Սխեմատիկորեն, սկսելով խնայողությունից, «զրոյական թափոններ» ռազմավարությունը կարելի է ամփոփել երեք կետերով.

  1. Արգելել թափոնների այրումը և հավաքման համակարգի կառուցվածքը վերակազմավորել՝
    1. ավելացնել վերականգնվող տարբերակված նյութերի քանակը (անհատների համար դա նշանակում է տարանջատել տարբեր տեսակի թափոններ և, մասնավորապես, օրգանական նյութեր կոմպոստի արտադրության համար[24], մանավանդ, որ ապացուցված է ֆոսֆորի պակասը),
    2. օպտիմիզացնել վերամշակվող նյութերի որակը, ինչը կհանգեցնի միաժամանակ արտադրվող թափոնների քանակի կրճատմանը.
  1. Խրախուսել վերամշակված նյութերի կրկնակի օգտագործումը արդյունաբերության կողմից, առարկաների վերանորոգումը անհատների կողմից, և խթանել այն կենսակերպերը, որոնք նվազեցնում են արտադրվող թափոնների քանակը (օրինակ՝ օգտագործել ծորակի ջուրը, հնարավոր է՝ ֆիլտրելով տանը, փոխարենը գնել շշալցված ջուր կամ գնել ապրանքներ մեծ քանակությամբ և այսպես նվազեցնել փաթեթավորման թափոնները, կամ պատրաստել սեփական մաքրող միջոցները):
  1. Աջակցել արդյունաբերության կողմից ամբողջովին վերամշակվող, վերաօգտագործվող և վերանորոգվող արտադրանքի նախագծմանը և արտադրությանը:

Նմանապես, կենսազանգվածի նյութական վերամշակումը պետք է առաջնահերթություն ունենա էներգետիկ վերամշակման նկատմամբ[24] ·[25] : The Shift Project-ը պաշտպանում է սննդանյութերի վերամշակումը մեծ մասշտաբով, լինի դա կենսաթափոնների, թե մարդկային արտաթորանքների դեպքում[26]:

Zero Waste Europe-ը սահմանել է «զրոյական թափոններ» հիերարխիան[27]։

Կիրառման օրինակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալական Rifiuti Zero շարժման կողմից ներկայացված դասական օրինակը կաթի ապակյա շշի կենսացիկլն է։ Սկզբնական ռեսուրսը սիլիցիումի երկօքսիդն է, որը բարձր ջերմաստիճանի պայմաններում վերափոխվում է ապակյա խյուսի, ապա շշի: Շիշը լցվում է կաթով և բաշխվում սպառողներին:

Այս պահին թափոնների կառավարման սովորական մեթոդը ներառում է շիշը կամ աղբավայրում նետելը, կամ այրումը՝ այն վերածելով թունավոր թափոնների, կամ վերամշակելը, ինչը գրեթե նույնքան էներգիա է պահանջում, որքան դրա արտադրության ժամանակ: Սակայն «զրոյական թափոնների» մոտեցումը լրիվ այլ է: Շիշը կարելի է գնելու պահին հանձնել խանութի պահասենյակ, ապա օգտագործումից հետո վերադարձնել: Այնուհետև շիշը լվանում են, կրկին լցնում կաթով և վերավաճառում: Միակ օգտագործվող ռեսուրսը լվացման ջուրն է, և էներգիայի ծախսը նվազում է մինչև նվազագույն մակարդակի:

2010-ական թվականներին Եվրոպայում մեծ տարածում է ստացել մեծածախ վաճառքի ոլորտը: 2023 թվականին գնահատվում է, որ մեծածախ վաճառքի խանութներում 5500 տոննա փաթեթավորում չի օգտագործվել՝ շնորհիվ այս համակարգի[28]։

Եվրոպայում ավելի քան 400 քաղաք միացել է Zero Waste ցանցին և նախաձեռնել թափոնների կառավարման փոփոխություններ՝ հաշվի առնելով, որ թափոնները պետք է դիտվեն որպես ռեսուրս, այլ ոչ թե պարզապես աղբ[29]:

Եվրոպական մակարդակում Zero Waste Europe ասոցիացիան միավորում է «զրոյական թափոններ» շարժման ներկայացուցիչներին՝ նրանց տրամադրելով հետազոտական գործիքներ, գիտելիքներ, ինչպես նաև ավելի կազմակերպված կառուցվածք, որը կարող է ներկայացված լինել միջազգային մակարդակով[30]։

Եվրամիություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի Բասկերի երկրում՝ Հերնանի քաղաքում, բնակիչները 2002 թվականից ի վեր պայքարել են այրիչի կառուցման դեմ՝ աղբավայրի մոտալուտ փակման մասին հայտարարությունից հետո[31]: Որպես քաղաքացիական գործողություն, նրանք իրականացրել են ֆլեշմոբ՝ նկարահանելով տեսահոլովակ[32]: Արդյունքում՝ 2010 թվականից, քաղաքում ներդրվել է թափոնների դռնից դուռ հավաքման համակարգ՝ կշռմամբ և տնային թափոնների տարանջատմամբ։ Համակարգը ներառում է նաև կոմպոստի արտադրություն:

Այս քաղաքը առաջինը չէ, որ կիրառել է այս համակարգը: Ուսուրբիլ քաղաքը դեռ 2008 թվականից փոխել է իր թափոնների կառավարումը և երկու տարվա ընթացքում կարողացել է տարանջատել մինչև 88% թափոններ՝ դռնից դուռ հավաքման համակարգի շնորհիվ[33]:

2004 թվականին Կատալոնիայի Արխենտոնա քաղաքում ներդրվել է դռնից դուռ հավաքման համակարգը[34]։

Ֆրանսիայում Cniid (Անկախ տեղեկությունների ազգային կենտրոն թափոնների վերաբերյալ) ասոցիացիան[35], որը ստեղծվել է 1997 թվականին և 2014 թվականին վերանվանվել Zero Waste France, աջակցում է «զրոյական թափոններ» նախագծերին:

2014 թվականի սեպտեմբերին Էկոլոգիայի նախարարությունը հայտարարել է «Territoires Zéro Déchet Zéro Gaspillage» (TZDZG) ծրագրի մրցույթ[36]: Առաջին մրցույթի արդյունքում 2014 թվականին ընտրվել է 58 տարածք, իսկ 2015 թվականին՝ 95 տարածք[37]: Չնայած բազմաթիվ թափոնների միություններ ընտրվել են՝ առաջարկելով բավականին սովորական թափոնների նվազեցման մոտեցումներ, Ռուբե և Միրամաս քաղաքները նույնպես ընտրվել են՝ առաջարկելով նորարարական մոտեցումներ՝ հիմնված քաղաքացիների մասնակցության վրա[38]: Smicval-ի միությունը Լիբուրնում, որը նույնպես TZDZG տարածք է, 2016 թվականին ստեղծել է շատ նորարարական աղբավայր-վերականգնման կենտրոն:

ADEME-ն, որը հետևել է «Territoires Zéro Déchet, Zéro Gaspillage» (TZDZG) ծրագրերի իրականացմանն ամբողջ 4 տարիների ընթացքում (2016-2018), 2020 թվականի հուլիսին ներկայացրել է ծրագրերի արդյունքների ամփոփագիրը[39]:

Իտալիայի առաջին քաղաքը, որը որդեգրել է «զրոյական թափոններ» ռազմավարությունը, Կապանորին էր (Տոսկանա): 2024 թվականի մարտի 28-ի դրությամբ 72 իտալական համայնքներ որդեգրել են «զրոյական թափոններ» ռազմավարությունը՝ ներկայացնելով ընդհանուր առմամբ 2 230 560 բնակիչ: Շարժման հիմնադիրը Իտալիայում Ռոսսանո Էրկոլինին է[40], որը մանկավարժ և ակտիվիստ է, 2013 թվականին ստացել է Goldman մրցանակը, որը հաճախ նկարագրվում է որպես շրջակա միջավայրի Նոբելյան մրցանակ[41]: Նա այժմ Zero Waste Europe-ի նախագահն է[42]:

Տրևիզոյի նահանգում բնակիչները հինգ տարվա ընթացքում իրենց թափոնների քանակը կրճատել են՝ 300 կգ ևավելիից հասնելով 50 կգ-ի՝ մեկ բնակչի համար[43]:

Շվեյցարիայում հավաքագրման մակարդակը 2019 թվականին կազմել է 53% (ներառյալ կոմպոստացումը[44]): Սակայն քաղաքային թափոնների ընդհանուր քանակը շատ բարձր է՝ 2022 թվականին հասնելով 671 կգ-ի մեկ բնակչի համար (321 կգ այրվել է և 350 կգ)[45]՝ կապված երկրի բարձր կենսամակարդակի հետ:

Մնացած աշխարհում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ երկրներում հաջողությամբ իրականացվել է նման ռազմավարություն:

Սան Ֆրանցիսկոյի օրինակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Ֆրանցիսկոն (ԱՄՆ) աշխարհում առաջին քաղաքներից մեկն է, որը նպատակ ունի 100% վերամշակման կամ կոմպոստացման հասնել: 2002 թվականին քվեարկության արդյունքում որոշում է կայացվել այս նպատակի ուղղությամբ շարժվել[46]: 2012 թվականին շեմը հասել է 80%-ի, իսկ 2030 թվականին քաղաքի նպատակն էր հասնել 90%-ի, իսկ հետո՝ 100%-ի[47]: Համեմատության համար Միացյալ Նահանգների միջին ցուցանիշը կազմում է մոտ 34% վերամշակված կամ կոմպոստացված թափոններ:

Սա իրագործելու համար քաղաքը ներդրել է թափոնների հավաքման համակարգ՝ անմիջապես շենքերի ներքևում: Ամեն օր քաղաքի պաշտոնյաները ստուգում են աղբամանները՝ կանաչը՝ կոմպոստի համար, կապույտը՝ վերամշակելի թափոնների համար, և սևը՝ ոչ վերամշակվող թափոնների համար[48]: Եթե թափոնները սխալ են տարանջատված, նրանք նամակ են փակցնում շենքի վարձակալներին կամ սեփականատերերին, որը կարող է հանգեցնել տուգանքի: Զրոյական թափոնների մեթոդի համար կարևոր է ճիշտ տարանջատումը:

Սև աղբամանների պարունակությունը (ոչ վերամշակվող) ուղարկվում է աղբավայր[47], կանաչ աղբամանների պարունակությունը կոմպոստացվում է Վակավիլում[47], իսկ կապույտ աղբամանների պարունակությունը՝ վերամշակման համար տեղափոխվում է Պիեռ 96 մեծ պահեստ[49]: Վերամշակելի թափոնները (ալյումին, ստվարաթուղթ, թուղթ, ապակի, պլաստիկ և այլն) քաղաքի հանձնարարությամբ տարանջատվում են Recology կոոպերատիվի կողմից[47]: Թափոնները բաժանվում են 14 տեսակի նյութերի, որոնց կեսը պլաստիկ է[47]։

Նպատակն է թափոնների ամբողջական արժեքավորումը: Սակայն այս մեթոդը հնարավոր է իրականացնել շնորհիվ Չինաստանի և Վիետնամի հետ համագործակցության, որտեղ վերամշակվում են պլաստիկ թափոնները: Միացյալ Նահանգներում, չնայած CarbonLite-ի սուպեր ժամանակակից գործարանի առկայությանը, որը կարող է պլաստիկ թափոնները վերածել շշերի, պլաստիկ թափոնները բավարար չափով չեն վերամշակվում[50]: Այս մեթոդը ունի իր սահմանափակումները՝ նախապատվություն տալով թափոնների վերամշակմանը, այլ ոչ թե նվազեցմանը: 2017 թվականի հուլիսին չինական իշխանությունները որոշել են դադարեցնել Արևմուտքից եկած թափոնների ընդունումը, ինչը որոշակի խնդիրներ է առաջացրել այս մեթոդի համար[51]:

Մտավոր քարտեզ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերեմի Պիշոնի մտավոր քարտեզը ներառում է[52].

  • գնումներ (զինվել կտորից պայուսակներով և տարաներով՝ հնարավորության դեպքում ապակե, գնել առանց փաթեթավորման և այլն);
  • խոհանոց (սնունդ պատրաստել ինքնուրույն);
  • հիգիենա (պատրաստել մաքրող միջոցները ինքնուրույն);
  • կոսմետիկա (պատրաստել կոսմետիկ միջոցները ինքնուրույն);
  • տոներ (մասնավորապես, թափոններից զերծ խնջույքներ);
  • տուն (փոխանակել, քան ունենալ, նորոգել, քան գցել, գնել օգտագործված հագուստ և այլն[53]):

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.cniid.fr/spip.php?page=fi_article&id_article=17. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  2. association négaWatt (2017). Scénario négaWatt 2017 - 2050 Dossier de synthèse. {{cite book}}: Cite has empty unknown parameter: |éditeur= (օգնություն); External link in |lire en ligne= (օգնություն); Unknown parameter |format électronique= ignored (օգնություն); Unknown parameter |lire en ligne= ignored (|url= suggested) (օգնություն); Unknown parameter |passage= ignored (|pages= suggested) (օգնություն).
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013-06-24-ին. Վերցված է 2024-08-15-ին. {{cite web}}: Unknown parameter |année= ignored (|date= suggested) (օգնություն); Unknown parameter |auteur= ignored (|author= suggested) (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  4. (PDF). 2021. էջ 44 https://cibe.fr/wp-content/uploads/2019/10/PANORAMA-CHALEUR-2021-Web.pdf. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  5. . 2021-04-01 https://e360.yale.edu/features/in-europe-a-backlash-is-growing-over-incinerating-garbage. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն); Unknown parameter |traduction titre= ignored (օգնություն).
  6. . 2022-02-08 https://reporterre.net/Dechets-a-Paris-Une-pollution-record-aux-dioxines. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  7. https://fne.asso.fr/actualites/economie-circulaire-5-chantiers-a-mener-d-urgence-pour-reduire-nos-dechets. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)
  8. https://reporterre.net/Le-sable-une-ressource-en-voie-d-epuisement. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |nom= ignored (|last= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  9. . 2022-01-20 https://reporterre.net/Pollution-chimique-la-planete-a-franchi-la-ligne-rouge. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)
  10. https://reporterre.net/Dechets-plastiques-le-recyclage-n-est-pas-la-solution. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |nom= ignored (|last= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)
  11. Buranyi, Stephen (2019-12-31). «The missing 99%: why can't we find the vast majority of ocean plastic?». the Guardian (անգլերեն). Վերցված է 2024-08-14-ին.
  12. . 2021-10-21 https://reporterre.net/Des-microplastiques-retrouves-dans-l-air-pur-des-Pyrenees. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)
  13. . 2022-2-15 https://reporterre.net/Pour-rehabiliter-le-plastique-l-industrie-developpe-le-recyclage-chimique. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)
  14. . 2021-10-22 https://e360.yale.edu/digest/microplastics-may-be-impacting-the-climate-study-finds. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն); Unknown parameter |traduction titre= ignored (օգնություն).
  15. . 2023-02-01 https://e360.yale.edu/features/plastic-waste-atmosphere-climate-weather. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն); Unknown parameter |traduction titre= ignored (օգնություն).
  16. . 2021-05-20 https://www.nationalgeographic.fr/environnement/2020/11/les-oceans-pollues-par-le-lavage-de-nos-vetements. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  17. . 2020-07-14 https://www.theguardian.com/environment/2020/jul/14/car-tyres-are-major-source-of-ocean-microplastics-study. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն); Unknown parameter |traduction titre= ignored (օգնություն).
  18. . 2022-01-21 https://www.theguardian.com/environment/2022/jan/21/nanoplastic-pollution-found-at-both-of-earths-poles-for-first-time. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  19. . 2021-12-22 https://e360.yale.edu/digest/bugs-are-evolving-to-eat-plastic-study-finds. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն); Unknown parameter |traduction titre= ignored (օգնություն).
  20. «The plastic polluters won 2019 – and we're running out of time to stop them» (բրիտանական անգլերեն). 2020-01-02. ISSN 0261-3077. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); External link in |lire en ligne= (օգնություն); Unknown parameter |firstname1= ignored (օգնություն); Unknown parameter |nom1= ignored (|last1= suggested) (օգնություն); Unknown parameter |périodique= ignored (|publisher= suggested) (օգնություն)
  21. . 2022-09-28 https://reporterre.net/Pollution-plastique-9-grandes-entreprises-denoncees-par-des-ONG. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  22. . 2023-05-30 https://reporterre.net/Plastique-les-lobbys-tres-emballes-par-le-recyclage. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  23. . 2020-04-15 https://www.theguardian.com/technology/2020/apr/15/the-right-to-repair-planned-obsolescence-electronic-waste-mountain#maincontent. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  24. 24,0 24,1 «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (pdf) 2021-10-28-ին. Վերցված է 2024-08-15-ին. {{cite web}}: Unknown parameter |auteur= ignored (|author= suggested) (օգնություն); Unknown parameter |pages totales= ignored (օգնություն); Unknown parameter |passage= ignored (|pages= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  25. https://eur-lex.europa.eu/legal-content/FR/TXT/HTML/?uri=CELEX:32008L0098. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  26. . 2022-02. ISBN 978-2-7381-5426-2. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |auteur1= ignored (օգնություն); Unknown parameter |directeur1= ignored (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |passage= ignored (|pages= suggested) (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն); Unknown parameter |éditeur= ignored (|editor= suggested) (օգնություն).
  27. . 2019-05-20 https://zerowasteeurope.eu/2019/05/a-zero-waste-hierarchy-for-europe/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |nom= ignored (|last= suggested) (օգնություն); Unknown parameter |prénom= ignored (|first= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)
  28. (PDF). 30 juin 2020 https://reseauvrac.org/IMG/pdf/2020_06_30_zwe_pfs_executive_summary.pdf. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |auteur= ignored (|author= suggested) (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)
  29. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019-04-04-ին. Վերցված է 2024-08-15-ին. {{cite web}}: Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)
  30. https://www.zerowasteeurope.eu/about/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  31. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016-10-14-ին. Վերցված է 2024-08-15-ին. {{cite web}}: Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  32. http://storyofstuff.org/blog/sometimes-zero-waste-looks-like-a-flash-mob-sometimes-it-looks-like-dirt/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)(չաշխատող հղում).
  33. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016-08-02-ին. Վերցված է 2024-08-15-ին. {{cite web}}: Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  34. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (pdf) 2016-08-10-ին. Վերցված է 2024-08-15-ին. {{cite web}}: Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  35. https://www.zerowastefrance.org/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)
  36. «Territoires zéro déchet, zéro gaspillage». Ministère de la Transition écologique et solidaire (ֆրանսերեն). Վերցված է 2024-08-15-ին.
  37. https://www.optigede.ademe.fr/territoires-zero-dechet-zero-gaspillage. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)
  38. «A Roubaix, des pionniers du « zéro déchet » citoyen». Le Monde.fr (ֆրանսերեն). 2017-03-13. Վերցված է 2024-08-15-ին.
  39. «Արխիվացված պատճենը» — (lien de téléchargement vers la présentation - 57 p., le rapport - 57 p. et la synthèse - 11 p.). janvier 2020. Արխիվացված է օրիգինալից 2020-09-27-ին. Վերցված է 2024-08-15-ին. {{cite web}}: Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  40. https://www.lemonde.fr/planete/article/2014/02/01/le-zero-dechet-s-installe-en-france_4358413_3244.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |année= ignored (|date= suggested) (օգնություն); Unknown parameter |jour= ignored (օգնություն); Unknown parameter |mois= ignored (|date= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  41. http://www.goldmanprize.org/recipient/rossano-ercolini/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |année= ignored (|date= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  42. https://zerowasteeurope.eu/about/team/#board. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  43. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017-05-16-ին. Վերցված է 2024-08-15-ին. {{cite web}}: Unknown parameter |année= ignored (|date= suggested) (օգնություն); Unknown parameter |jour= ignored (օգնություն); Unknown parameter |mois= ignored (|date= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  44. https://swissrecycle.ch/fr/substances-valorisables-savoir/chiffres-indicateurs-et-taux. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  45. https://www.bafu.admin.ch/bafu/fr/home/themen/thema-abfall/abfall--daten--indikatoren-und-karten/abfallstatistiken.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  46. . 08/06/2014 https://www.lemonde.fr/planete/article/2014/05/28/comment-san-francisco-s-approche-du-zero-dechet_4421676_3244.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |périodique= ignored (|publisher= suggested) (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  47. 47,0 47,1 47,2 47,3 47,4 «A San Francisco, dernière ligne droite vers l'objectif zéro déchet». Le Temps (ֆրանսերեն). 2018-10-01. Վերցված է 2024-08-15-ին.
  48. «A San Francisco, dernière ligne droite vers l'objectif zéro déchet» (ֆրանսերեն). 2018-10-01. ISSN 1423-3967. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); External link in |lire en ligne= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |lire en ligne= ignored (|url= suggested) (օգնություն); Unknown parameter |périodique= ignored (|publisher= suggested) (օգնություն).
  49. . 19/04/2015 http://www.lexpress.fr/actualite/monde/amerique-nord/États-Unis-san-francisco-la-ville-zero-dechet_1672251.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |périodique= ignored (|publisher= suggested) (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  50. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017-08-27-ին. Վերցված է 2024-08-15-ին. {{cite web}}: Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)
  51. . 27/07/2017 http://www.rfi.fr/asie-pacifique/20170727-chine-interdit-importation-dechets-plastique. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  52. Pichon & Moret 2016, էջ. 58-59.
  53. . 2024-06-12 https://www.greenpeace.fr/soldes-la-planete-en-liquidation/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • La course au zéro déchet, documentaire de Christopher Beaver (2015)
  • The Clean Bin project, documentaire de Jenny Rustemeyer & Grant Baldwin (2010)
  • Citoyen 2.0, série télévisée de François-Xavier De Ruydts (2021)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զրոյական թափոններ» հոդվածին։