Մտավոր քարտեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թենիս սպորտատեսակի մտավոր քարտեզ

Մտավոր քարտեզ[1], դիագրամի տեսքով ինֆորմացիան տեսողաբար կազմակերպելու եղանակ[2]: Մտավոր քարտեզը հիերարխիկ է և ցույց է տալիս ընդհանուրի մասնիկների միջև կապերը: Մտավոր քարտեզը հաճախակի ստեղծվում է դատարկ էջի մեջ տեղը որպես պատկեր նկարած մեկ գաղափարի շուրջ, որի հետ կապնված է այլ գաղափարներ ներկայացված նկարների, պատկերների, բառերի կամ բառամասերի տեսքով: Հիմնական գաղափարները ուղղակիորեն կապված են կենտրոնական գաղափարին, և այլ գաղափարները իրենց հերթին դուրս են գալիս այդ վերադաս գաղափարներից:

Մտավոր քարտեզը կարելի է նկարել ձեռքով, օրինակ, լեքցիայի, դասի, հանդիպման ժամանակ «կոպիտ նշումների» տեսքով, երբ ժամանակը շատ սուղ է: Մտավոր քարտեզները սարդի դիագրամի (անգլ.՝ spider diagram) տեսակներից մեկն են[3]: 1970-ականներին տարածված էր մտավոր քարտեզներին նման՝ «պայթող արևի գաղափարը» (անգլ.՝ "idea sun bursting")[4]:

Մտավոր քարտեզի մեթոդիկան կազմել է հոգեբան Թոնի Բյուզենը:

Ակունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած «մտավոր քարտեզ» եզրը առաջին անգամ հանրամատչելի է դարձրել հանրամատչելի հոգեբանության աշխատությունների բրիտանացի հեղինակ և հեռուստավարող Թոնի Բյուզենը, ինֆորմացիան տեսողաբար քարտեզագրող դիագրամների և ռադիալ ծառի կիրառումը գալիս է վաղ ժամանակներից: Տեսողաբար այս մեթոդները պատկերում են գիտելիքները և մոդելային համակարգերը, ունենալով մեծ պատմություն կրթությանը, ուղեղային գրոհի մեթոդներին, հիշողությանը, տեսողական մտածողությանը և խնդիրների լուծմանը վերաբերվող աշխատություններում, որոնք ուսումնասիրման առարկա են դարձել կրթության, հոգեբանության և այլ ոլորտներում: Գրաֆիկային նման արձանագրման որոշ մեթոդների զարգացվել են նույնիսկ 3-րդ դարի փիլիսոփա և տրամաբան Պորփյուր Փյունիկեցու կողմից, ով տեսողաբար պատկերել էր Արիստոտելի կատեգորիաները: Փիլիսոփա Ռայմունդ Լուլին (1235–1315) նույնպես օգտագործել է նմանատիպ տեխնիկաներ:

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայտնի է նաև որպես՝ մտքերի քարտեզ, ասոցիատիվ քարտեզ, ասոցիատիվ դիագրամ, ինտելեկտ քարտեզ, կապերի դիագրամ, մենտալ քարտեզ, հիշողության քարտ:
  2. Carolyn H. Hopper, Practicing College Learning Strategies, 7th Edition, ISBN 9781305109599, Ch. 7
  3. «Mind Map noun - definition in the British English Dictionary & Thesaurus - Cambridge Dictionaries Online»։ Dictionary.cambridge.org 
  4. «Who invented mind mapping»։ Mind-mapping.org 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]