Թափոնների կառավարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աղբի բեռնարկղի տեսակ Բերքշիրում, Անգլիա
Թափոնների կառավարման համակարգ Կատմանդուում, Նեպալ

Թափոնների կառավարման համակարգ, աղբի հավաքման, փոխադրման, վերամշակման, երկրորդային օգտագործման և ուտիլացմանն ուղղված միջոցառումների համալիր, ինչպես նաև վերահսկողություն տվյալ գործընթացների նկատմամբ: Տվյալ դեպքում թափոն են համարվում այն թափոնները, որոնք ձևավորվում են մարդկային գործունեության ընթացքում: Կառվարման տվյալ համակարգը նպատակաուղղված է մարդու կյանքի և շրջակա միջավայրի վրա թափոնների վնասակար ազդեցության նվազմանը՝ տնտեսական բնույթի պատճառներով պայմանավորված և հաշվի առնելով թափոնների մեծ մասին երկրորդային օգտագործման հնարավորությունը, ինչպես նաև գեղագիտական պատճառներով:

Թափոններ, նյութեր և առարկաներ, ձևավորված արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացում կամ սպառման ընթացքում, և նախատեսված հեռացման համար կամ ենթակա հեռացման:

Բովանդակություն

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թափոնների արտադրության դինամիկան Ռուսաստանում

XX դարում արտադրական և սպառման թափոնների քանակությունը այնպես արագ էր աճում, որ թափոնների փևավորումը մեծ քաղաքների և խոշոր արտադրությունների դարձավ կարևոր հիմնախնդիր:

Բնական գիտությունների տեսակետից, ցանկացած նյութ տեսականորեն կարող է օգտագործվել այս կամ այլ կերպ: Օգտագործման բնակական սահմանափակում է հանդիսանում տնտեսական նպատակահարմարությունը:

Թափոնների (աղբի) առաջացումը որպես երևույթ հեշտ է բացատրել կառավարման տեսության տեսակետից: Թափոններն առաջանում են այն դեպքում, երբ մարդը դադարում է կառավարել իրեն համար ոչ պիտանի նյութական օբյեկտները (թափում է դրանք), և այդ օբյեկտները անցնում են ինքնակառավարման պայմանակարգի. աղբն սկսում է թափված մնալ և դանդաղորեն քայքայվել:

Թափոնների տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Թափոնների դասակարգումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թափոնները տարբերակվում են՝

  • ըստ ծագման՝

Ռազմական թափոններ

  • ըստ կազմության՝
  • ըստ ագրեգատային վիճակի՝
    • կոշտ
    • հեղուկ
    • գազային
  • ըստ թափոնի վտանգավորության դասի՝ (մարդու և/կամ շրջակա միջավայրի համար)Կաղապար:Переход

Ռուսաստանում գոյություն ունի Վտանգավոր թափոնների դասակարկման դաշնային կատալոգ[1], որում թափոնների յուրաքանչյուր տեսակին, կախված իր ծագման աղբյուրի շնորհվում է նույնականականացման կոդ:

Արտդյունաբերական թափոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունաբերական թափոններ, արտադրության կոշտ, հեղուկ և գազային թափոնները, որոնք ստացված են բնական և մարդածին ծագման նյութերի քիմիական, ջերմային, մեխանիկական և այլ ձևափոխումների արդյունքում[2]: Որոշակի արտադրանքի թափոնները հումքի չօգտագործվող մնացորդներն են և/կամ տեխնոլոգիական գործընթացներում առաջացող նյութերը և էներգիան, որոնք չեն ենթակվում ուտիլացման: Թափոնների մի մասը, որը կարող է օգտագործվել հենց նույն արտադրության մեջ, կոչվում է վերադարձող թափոններ. Այստեղ են մտնում հումքի և այլ տեսակի նյութական ռեսուրսների մնացորդները, որոնք ձևավորվել են ապրանքների արտադրության ընթացքում (աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման): Սպառողական որոշ հատկությունների կորստի պատճառով՝ վերադարձող թափոնները կարող են օգտագործվել ապրանքի նկատմամբ ներկայացվող ցածր պահանջների կամ արտադրության բարձր ծախսման պայմաններում, երբեմն դրանք չեն օգտագործվում ուղղակի նշանակությամբ,այլ ընդամենը օժանդակ արտադրության մեջ (օրինակ՝ օգտագործված ավտոմոբիլային յուղերը՝ տեխնիկայի ոչ կարևոր հանգույցների յուղման համար): Ընդ որում՝ հումքի և այլ նյութական արժեքների մնացորդները, որոնք համաձայն տեխնոլոգիական գործընթացների փոխանցվում են այլ ենթաբաժանմունքներ որպես լիարժեք հումք, ինչպես նաև հարակից արտադրանքը, որն ստացվում է տեխնոլոգիական գործընթացների արդյունքում, չեն վերաբերում վերադարձող թափոններին:

  • Թափոններ, որոնք տվյալ արտադրության շրջանակներում չեն կարող օգտագործվել, սակայն կարող են կիրառվել այլ արտադրություններում, որոնք կոչվում են երկրորդային հումք,
  • Թափոններ, որոնք նպատակահարմար չէ վերամշակել տնտեսական զարգացման տվյալ փուլում: Դրանք ձևավորում են անվերադարձ կորուստներ, դրանք նախապես վնասազերծում են վտանգի դեպքում և թաղում են հատուկ պոլիգոններում:

Սպառման թափոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպառման թափոնները ձևավորվում են արդյունաբերության մեջ և կենցաղում:

Կենցաղային թափոնները կոշտ թափոններ են, որոնք ձևավորվել են մարդու կենցաղային գործունեության արդյունքում[2]: Մարդու կենսագործունեության կոշտ և հեղուկ ապրանքների հեռացման համար օգտագործվում է նաև կոյուղին:

Թափոնների վտանգավորությունը: Արտադրական և սպառման թափոնների վտանգավորության աստիճանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թափոնների վտանգավորությունը որոշվում է դրանց ֆիզիկաքիմիական հատկություններով, ինչպես նաև դրանց պահման կամ շրջակա միջավայրում տեղավորման պայմաններով:

Ներկայումս Ռուսաստանում, համաձայն 04.12.2014 թվականի № 536 «Ըստ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության վտանգավորության աստիճանի՝ թափոնները I—V վտանգավորության դասերին դասելու չափորոշիչները հաստատելու մասին» ՌԴ բնական ռեսուրսների և բնապահպանության նախարարության հրամանի, թափոնների համար սահմանված է վտանգավորության 5 դաս, որոնք ներկայացված են աղյուսակում:

Շրջակա միջավայրի համար թափոնի վտանգավորության դաս Շրջական բնական միջավայրի վրա վտանգավոր թափոնների ազդեցության աստիճան Շրջակա բնական միջավայրի համար վտանգավոր թափոնների վտանգավորության աստիճանի սահմանման չափորոշիչները
I դաս (չափազանց վտանգավոր)
շատ բարձր
Բնապահպանական համակարգն անդառնալի խախտված է: Վերականգնման ժամանակաշրջանը բացակայում է:
II դաս (բարձր անգավորության)
բարձր
Բնապահպանական համակարգն էականորեն խախտված է: Վերականգնման ժամանակաշրջանը վտանգավոր ազդեցության աղբյուրի ամբողջական վերացումից հետո 30 տարուց ոչ պակաս է:
III դաս (չափավոր վտանգավոր)
միջին
Բնապահպանական համակարգն խախտված է: Վերականգնման ժամանակաշրջանը վտանգի աղբյուրի վտանգավոր ազդեցության նվազումից հետո 10 տարուց ոչ պակաս է:
IV դաս (քիչ վտանգավոր)
ցածր
Բնապահպանական համակարգն խախտված է: Ինքնավերականգնման շրջանը 3 տարուց ոչ պակաս է:
V դաս (գործնականորեն ոչ վտանգավոր)
շատ ցածր
Բնապահպանական համակարգը գործնականորեն խախտված չէ:

Ռուսաստանում տարեկան ձևավորվում է 1-ին դասի 11 տոննա թափոն, 2-րդ դասի 122 տոննա թափոն, 2-րդ դասի 1500 տոննա թափոն ,Կաղապար:Нет АИ 2

«Վտանգավոր թափոններ» հասկացությունն օգտագործվում է հետևյալ դեպքերում՝

  • թափոնները պարունակում են վտանգավոր, այդ թվում՝ վարաքիչ հիվանդությունների հարուցիչներ պարունակող, թունավոր, պայթյունավտանգ և հրդեհավտանգ, բարձր ռեակցիոն հնարավորությամբր, օրինակ՝ կոռոզիա հարուցող, ռադիոակտիվ նյութեր:
  • թափոնները վտանգ են ներկայացնում մարդու առողջության համար և /կամ շրջակա միջավայրի նորմալ վիճակի համար:

Թափոնների համար անհրաժեշտ է կազմել թափոնների անձնագիր և այլ փաստաթղթեր՝ հատկորոշելով վտանգի դասը, սահմանափակումները շրջակա միջավայրում թափոնների տեղադրման համար, սահմանաթակումները արտադրություններում կուտակման համար և այլն:

Համակարգչային ծրագրեր թափոնների վտանգավորության դասի հաշվարկման համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս գոյություն ունեն մի քանի առևտրային ծրագրեր թափոնների վտանգավորության հաշվարկման համար:

Թափոնների հետ վարմունքի տարբեր փուլերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թափոնների հետ վարմունքը, թափոնների հավաքման, կուտակման, տեղափոխման, մշակման, ուտիլացման, վնասազերծման և տեղավորման գործունեություն[3]:

Հավաքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թափոնների հավաքում, թափոնների ընդունում դրանց հետագա մշակման, ուտիլացման, վնասազերծման և տեղավորման նպատակով և դրանց մշակումը, ուտիլացումը, վնասազերծումը և տեղավորումն իրականացնող անձի կողմից[3]:

Թափոնների հավաքումը, գործունեություն՝ կապված որոշակի ժամանակաընթացքում թափոնների ձևավորման վայրերից դրանք հանելու հետ՝ թափոնների հետ վարմունքի հետագա աշխատանքներ ապահովելու համար[4]:

Թափոնների ձևավորումը իրականացվում է անձանց կողմից՝

  • Կոմունալ ծառայությունների սպառողներ են նրանք, ովքեր առնչում են կոշտ կոմունալ թափոնների հետ[5]
  • Թափոնների արտադրող է ցանկացած իրավաբանական անձ, մասնավոր ձեռնարկատեր, ով արտադրում է թափոններ, կամ եթե այդ անձիք անհայտ են, անձ, ով տիրապետում է տվյալ թափոնների կամ ում տարածքում դրանք գտնվում են[4]:

Թափոնների հավաքման ծառայության արժեքը, բացի հավաքման գործընթացներից, ներառում են աղբի հեռացման և ուտիլացման արժեքը:

Թափոնների հավաքման մեթոդները՝

  • Դռնեդուռ, թափոնի հավաքումն իրականացվում է սահմանված ժամերին անմիջապես աղբատար մեքենայի մեջ, շրջանցելով աղբարկղը: Դռնեդուռ մեթոդը նվազ ծախսատար է, քանի որ չի պահանջում կահավորված աղբարկղային հարթակներ և աղբարկղներ: Սակայն իր հերթին՝ անհարմար է, քանի որ հավաքելն իրականացվում է միայն որոշակի ժամին:
  • Աղբարկղային, թափոնի հավաքումն իրականացվում է տեղադրված աղբարկղերի մեջ հատուկ կահավորված հարթակներում: Աղբարկղային մեթոդը հարմար է հավաքման համար, բայց ծախսատար է: Բարձր է աղբարկղային հարթակների կառուցման և աղբարկղերի արժեքը, ինչպես նաև մշտական ծախսեր են պահանջվում դրանց վերանորոգման, պահման և շահագործման համար:

Տարբերակված հավաքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաժանված տնային աղբ: 1 ապակե շշեր, 2 բարակ պլաստիկ, 3 հաստ պլաստիկ, 4 ստվարաթուղթ, 5 խառը աղբ, 6 երկաթյա բանկաներ, 7 թուղթ, 8 պոլիստիրոլ, 9 ապակի, 10 մարտկոցներ, 11 մետաղ, 12 օրգանական թափոններ, 13 «Տետրապակ» փափեթ, 14 գործվածք, 15 սան.հանգույցի աղբ

Տարբեր տեսակի թափոնների տարբերակված հավաքումը պայմանավորում է ուտիլացման առանձին բաղադրամասերի արդյունավետություն և արժեք:
Թափոնների մեծ քանակության հետ միասին առաջացավ բնական ռեսուրսների պակասի հարցը: Ուտիլացման համար առավել անհարմար են խառը թափոնները, որոնք պարունակում են կենսաքայքայվող խոնավ սննդային թափոնների խառնուրդ, պլաստմասսա, մետաղներ, ապակի և այլ բաղադրամասեր:
Տարբերակված հավաքումը և երկրորդային ռեսուրսների հետագա օգտագործումը հաճախ օգնում է նվազեցնել ճնշումը շրջակա միջավայրի վրա և լուծել լրացուցիչ հումք ստանալու հարցը:

Տեխնիկական միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թափոնների հավաքման և բաժանման համար օգտագործվում են տարբեր գործիքներ (ավել, ցախավել, գոգաթիակ, աղբի պարկ, աղբի արկղ), տեխնիկական հարմարանքներ (աղբամուղ, վանդակ (կեղտաջրերի մաքրման կայաններում) և տեխնիկական միջոցներ (ավլող-մաքրող մեքենա, էքսկավատոր).

Կուտակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թափոնների կուտակում, թափոնների պահեստավորում ոչ ավել քան 11ամիս ժամկետով՝ դրանց հետագա մշակման, ուտիլացման, վնասազերծման, տեղավորման նպատակներով[3]:

Թափոնների կուակումը հաշվի է առնում՝

  • թափոնների ձևավորման և կուտակման փաստաթղթավորված հաշվառում և հսկողություն
  • թափոնների ձևավորման կանխարգելում և նվազեցում
  • թափոնների հետ աշխատանքների կարգավորման կազմակերպատեխնոլոգիական գործառնություններ

Թափոնների կուտակման կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թափոնների կառավարման ամենագլխավոր մեթոդներից է թափոնների ձևավորման կանխարգելումը: Այստեղ են մտնում՝

  • տարատեսակ առարկաների կրկնակի օգտագործումը,
  • վնասված սարքավորման վերանորոգումը նորի գնման փոխարեն,
  • բազմակի օգտագործման արդատրանքի արտադրություն (օրինակ՝ կտորից տոպրակեր, թղթից տոպրակներ՝ պոլիեթիլենայինի փոխարեն),
  • առօրյա յում բազմակի օգտագործման իրերի քարոզչություն,
  • բանկաների, տոպրակների և այլնի մաքրում սննդային մնացորդներից ,
  • արտադրանքի մշակում, որի արտադրության համար պահանջվում է պակաս հումքային նյութ (օրինակ՝ հյութերի համար ավելի թեթև բանկաների օգտագործում):

Տեղափոխում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբահավաք մեքենա Ավստրալիայում

Թափոնների փոխադրումը դրանց ձևավորման, կուտակման, պահման, ուտիլացման, թաղման և/կամ ոչնչացման վայրերի կամ օբյեկտների միջև:

Դուրս հանելը, թափոնների հավաքման վայրից մինչև կենցաղային թափոնների պոլիգոն փոխադրման գործընթաց: Դուրսհանումը կարող է իրականացվել երկու փուլով: Եթե պոլիգոնը հեռու է գտնվում հավաքման վայրից և տնտեսապես աննպատակահարման է, որ աղբատար մեքենան հասնի պոլիգոն, ապա որպես կանոն՝ տեղավորում են աղբափոխաբեռնման կայաններ:

Վերամշակում (մշակում)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թափոնների երկրորդային վերամշակման պատճառները և նպատակահարմարությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շատ նյութերի ռեսուրսները Երկրի վրա սահմանափակ են և չեն կարող համալրվել մարդկային քաղաքակրթության գոյության հետ համադրելի ժամկետներում,
  • Հայտնվելով շրջակա միջավայրում՝ նյութերը դառնում են աղտոտիչներ:

Թափոնների ոչնչացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թափոնների անվերադարձ ոչնչացումը ենթադրում է վերամշակում դրանց, որպես թափոնների, գոյության գործնականորեն ամբողջական դադարեցմման նպատաով և ըղեկցվում է այդ թափոնների կառավարման դադարեցմամբ (դրանց հետ վարվելու):

Թափոնների տեղակայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թափոնների պահում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թափոնների պահում, թափոնների պահեստավորում մասնագիտացված օբյեկտներում 11 ամսից ավել ժամկետով՝ դրանց ուտիլացման, աղտազերծման, թաղման նպատակով[3]:

Թափոների թաղում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թափոններից ազատվելու ամենից էժան եղանակը դրանց թաղումն իրականացնելն է: Այս եղանակը պարզագույն ուղի է ներկայացնում, այն է՝ թափել որևէ բան տնից աղբավայրում: Սակայն անպետք առարկաների թափելը չի լուծում հիմնախնդիրը: XX դարում ստիպված եղան աղբավայրերի տարերային ստեղծումից անցնել հատուկ ճարտարագիտական օբյեկտների՝ կենցաղային թափոնների թաղման համար պոլիգոնների նախագծման և իրականացման: Նախագծով նախատեսվում է շրջակա միջավայրին հասցվող վնասի նվազեցում, սանիտարահիգիենիկ պահանջների խիստ պահպանում: Թափոնների թաղման դեպքում դրանք տեղափոխվում են պահման համար նշանակված վայր անսահմանափակ ժամկետի ընթացքում, որտեղ բացառվում է թաղված թափոնների վտանգավոր ազդեցությունը չպաշտպանված մարդկանց և շրջակա բնական միջավայրի վրա[4]:

Պետության դերը թափոնների հետ վարման բնագավառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետությունը կարևոր դեր ունի թափոնների հետ վարման բնագավառում

Օրենսդրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրենսդրական բազան ապահովում է և սահմանում է պահանջներ արտադրանքի արտադրության, շահագործման և ուտիլացմանև թափոնների հետ վարման վերաբերյալ, ինչը բարենպաստ պայմանններ է ստեղծում ռեսուրսախնայողական տեխնոլոգիաների և պրակտիկայի զարգացման և ներդրման համար:
Նարմատիվ իրավական փաստաթղթեր, որոնք կանոնակարգում են թափոնների հետ վարմունքը Ռուսաստանի Դաշնությունում՝

  • Դաշնային օրենքներ, Օրենսգրքեր և Կառավարության որոշումներ,
  • սանիտարական նորմեր և կանոններ,
  • շինարարական նորմեր և կանոններ,
  • ստանդարտներ և տեխնիկական պայմաններ,
  • վտանգավոր նյութերի հետ վարմունքի և վտանգավոր օբյեկտներում աշխատանքի վերաբերյալ նորմեր և կանոններ,
  • թափոնների ձևավորման, օգտագործման և տեղադրման չափակարգում: Թափոնների ձևավորան և դրանց տեղադրման սահմանափակումների նորմացույցերի նախագիծ:

Տնտեսական գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարկային արտոնություններ թափոնների օգտագործմամբ արտադրանքի ինքնարժեքի իջեցման նպատակով:
Վարկային արտոնություններ թափոնների վերամշակում իրականացնող արտադրությունների ստեղծման համար ներդրումներ ներգրավելու համար: Վարկերը մասնակի փոխհատուցվող են և անվերադարձելի են՝ անհաջող որոշումների դեպքում:
Սահմանափակումներ արտադրանքի սպառման նկատմամբ, մի շարք երկրներում թափոնների օգտագործմամբ արտադրանքի խթանման նպատակով: Առանց թափոնների օգտագործման արտադրանքի արտադրություն: Թափոններից արտադրանքի նկատմամբ պետական և համայնքային պատվերների մասշտաբների ավելացում:
Բնապահպանական վճարներ, մի շարք առավել տարածված արտադրատեսակների (մարտկոցներ, քսայուղեր, ակումուլյատորներ, մաշված անվադողեր), որոց օգտագործումից հետո ուտիլացման գործում առաջանում են տիպային հիմնախնդիրներ, հավաքման և նախնակամ վերամշակման ծախսերի հատուցումը, որը լայն տարածում է ստացել շատ երկրներում:
Ռուսաստանում լայն տարածում են ստացել փափետավորման օգտագործման դիմաց վճարները կամ «Կանաչ կետ» ապրանքանիշի օգտագործման համար արտոնագրային տուրքերը, որոնց հաշվին իրականացվում է փաթեթավորման թափոնների հավաքման և վերամշակման կազմակերպումը:

Թափոնների հետ վարմունքի տարածաշրջանային առանձնահակությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի և Եվրոպայի միջև կոմունալ թափոնների մշակման համեմատական

Տարբեր երկրներում և տարածաշրջաններում թափոնների հավաքման մեթոդները խիստ տարբերվում են: Թափոնների հավքման ծառայությունները հաճախ իրականացվում են համայնքային ենթակայության կամ մասնավոր կազմակերպությունների կողմից. Որոշ տարածաշրջաններում, մասնավորապես՝ զարգացող երկրներում, թափոնների հավաքման պաշտոնական ծառայուններ չկան:

Թափոնների հավաքման և վերամշակմա ուղղությամբ արտասահմանյան երկրների ջանքերը համակարգվում են միջազգային մակարդակով: .

Զաբալիին Եգիպտոսում

Թափոնների հետ վարմունքի հիմնախնդիրները Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թափոնների ձևավորումը Ռուսաստանի տնտեսությունում կազմում է 3,4 մլրդ.տոննա/տարեկան, այդ թվում՝ արդյունաբերական թափոններ 2,6 մլրդ. տոննա/տարեկան, թռչնաբուծության և անասնաբուծության հեղուկ թափոններ 700 մլրդ. տոննա/տարեկան, ԿԿԹ 35—40 մլրդ. տոննա/տարեկան, մաքրող կայանների նստվածքներ 30 մլրդ. տոննա/տարեկան: Դրանց օգտագործման մջին մակարդակը կազմում է մոտ 26 %, այդ թվում՝ վերամշակվում է արդյունաբերական թափոնների 35 %, ԿԿԹ-ների 3—4 %, մնացած թափոնները գործնականում չեն վերամշակվում:

Թափոնների ոչ ռացիոնալ օգտագործումը բացատրվում է գլխավորապես ոչ թե տեխնոլոգիաների բացակայությամբ, այլ նրանով, որ թափոնների մեծ մասի վերամշակումը երկրորդային հումքի բնութագրվում է ցածր շահավետությամբ կամ ընդհանրապես շահավետ չէ (բացառությամբ՝ դրանց առանձին տեսակների՝ սև և գունավոր մետաղների կտորտանքի, ինչպես նաև հումքի իմաստով բավականաչափ որակյալ տեսակի մակուլատուրայի, տեքստիլային և պոլիմերային թափոնների):

Կուտակված թափոնները որպես կանոն Ռուսաստանում չեն վերամշակվում, քանի որ ձևավորված տնտեսական պայմանները չեն ապահովում նույնիսկ ընթացիկ ստեղծվող թափոնների ամբողջական վերամշակումը, որը բնութագրվում է առավել բարձր սպառողական հատկություններով համեմատած կուտակված թափոնների հետ:

Ցածր օգտագործման արդյունքում՝ շարունակվոմ է աղբի կուտակումը շրջական բնական միջավայրում: Համաձայն ՌԴ Ռեսուրսների պահպանության և թափոնների կառավարման հետազոտական կենտրոնի գնահատականների՝ չօգտագործվող թափոնների ծավալները հասել են 80—90 մլրդ. տոննայի: ՌԴ բնապահպանության նախարարության տվյալներով հաշվառված է վտանգավոր թափոնների տեղադրման 2,4 հազ. օբյեկտ:Այդպիսի թափոնների տեղադրման պայմանները մեծ մասամբ չի համապատասխանում ՌԴ գործող բնապահպանական պահանջներին և աշխարհում ևնդունված ստանդարտներին: Արդյունքում՝ թափոնների կուտակման և թաղման վայրերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա հաճախ գերազանցում է սահմանված սահմանային թույլատրելի համակենտրոնացումը: Օրինակներ կան, երբ այպիսի գերազանցում է մի քանի տասնյակ և հարյուր անգամը:

Վերջին 10 տարում նվազում էր պետության դերակատարումը թափոնների հավաքման և վերամշակման կազմակերպման գործում: 1996 թվականից վերացվել է հաշվետվողականությունը վիճակագրական հաշվետվության ձևերով: 14-ԵՌ (երկրորդային ռեսուրսներ), 14-անտառ (փայտի թափոններ), 9-СН (սև մետաղների կտորտանք), 17-СН (գունավոր մետաղների կտորտանք).

Չնայած 90-ականներում արտադրության անկման արդյունքում թափոնների ձևավորման քանակի նվազմանը՝ թափոնների շատ տեսակների վերամշակման մակարդակը էականորեն նվազել է: ՌԴ Ռեսուրսների պահպանության և թափոնների կառավարման հետազոտական կենտրոնի գնահատմամբ՝ վերամշակման մակարդակը 1990-2000 թվականներին նվազել է. հրահալոցային խարամի՝ 100—120 %-ից (հաշվի առնելով կուտակված թափոնների նեռառումը վերամշակման մեջ) մինչև 53 %, մաշված անվադողերի՝ 8,7 %-ց մինչև 4 %, տեքստիլային թափոնների՝ 75 %-ից մինչև 44 %, պոլիմերայի թափոնների՝ 23,5 %-ից մինչև 8,3 %, ֆոսֆոգիպսի թափոնների՝ 14 %-ից 3,2 %, ապակե ջարդոնի (ապակե տարաների արտադրության մեջ)՝ 92,3 %-ց մինչև 54,6 %, մակուլատուրայի՝ 64,8 %-ից մինչև 57,4 %, ՋԷԿ-երի մոխրի և խարամի՝ 11,6 %-ից մինչև 10,4 %: Թափոնների վերամշակման մակարդակի նվազման առավել բարձր տեմպերը եղել են 1992—1995 թվականներին:

Պետական կարգավորում

Տնտեսության զագացման նախարարությունը չի դիտարկել երկրորդային ռեսուրսները պետական կարգավորման հատուկ միջոցներ պահանջող օբյեկտների շարքում:

Բնապահպանական գերատեսչությունները դեռևս չեն կարողացել ստեղծել պետական կարգավորման արդյունավետ նորմատիվային սահմանափակումներ և տնտեսական գործիքներ: Ինֆլյացիայի ինդեքսների համեմատությամբ թափոնների տեղադրման դիմաց վճարների ինդեքսավորման նշանակալիորեն ետ մնալու պատճառով՝ թափոնների տեղադրման դիմաց վճարների խթանիչ ազդեցությունը 2002 թվականին նվազել է մոտավորապես 6 անգամ:

Պետական կառավարման գործող գործիքները արդեն չեն կարող ապահովել թափոնների հավաքման և վերամշակման հիմնական մասսայի մակարդանի էական ավելացումը, համենայն դեպս՝ առանց պետական կամ համայնքային վարչական կառավարման մարմինների բյուջետային օժանդակության:

Առկա է ներկրվող ապրանքների որոշ տեսակների, ինչպես նաև ներկրվող ապրանքների հետ Ռուսաստան մտնող փաթեթավորման համար բնապահպանական վճարների գանձման մեխանիզմի բացակայության պատճառով ֆինանսական կորուստների խնդիրը:

ՌԴ Ռեսուրսների պահպանության և թափոնների կառավարման հետազոտական կենտրոնի կողմից ՌԴ-ում և արտերկրում թափոնների կառավարման հիմնախնդրի վերաբերյալ իրականացրած հետազոտություները վկայում են թափոնների հավաքման, վերամշակման և տնտեսության մեջ օգտագործման բնագավառում պետական կարգավորման ուժեղացման մասին՝ հաշվի առնելով ՌԴ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների տնտեսական մեխանիզմների ուղղվածությունը, կայուն զարգացման հայեցակարգի դրույթները, ինչպես նաև առանց դաշնային բյուջեից ուղղակի ֆինանսավորման մեխանիզմի կիրառման՝ հիմնախնդրի լուծման հայրենական և արտասահմանյան փորձը:

Հիմնախնդրի լուծման նախադրյալները

Ներկայումս ձևավորվել են հետևյալ հիմնական նախադրյալները ՌԴ-ում թափոնների հավաքման և վերամշակման հիմնխնդրի լուծման անհրաժեշտության և հնարավորության համար՝

  • առկա է բնապահպանական վճարների հաշվին, այսինքն՝ առանց նպատակային բյուջետային ֆինանսավորման (բացառությամբ՝ հատուկ պետական ծրագրերի), գործող՝ թափոնների հավաքման և վերամշակման կենտրոնացված կառավարման ազգային համակարգերի ստեղծման արտասահմանյան փորձը,
  • առկա է տարածքային սկզբունքով Ռուսաստանի տարածքում երկրորդային հումքի ավանդական տեսակների հավաքման և վերամշակման՝ 70-80-ական թվականների սովետական փորձը: Այդ համակարգի առանձին բաղադրիչներ շարունակում են գործել նաև ստեղծված տնտեսական պայմաններում,
  • առկա է վերջին տարիներին ռուսաստանյան մեծ քաղաքներում (Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ և այլ) դրանց վարչական մարմինների օժանդակությամբ գործող՝ թափոնների հավաքման և վերամշակման տեղային համակարգերի ստեղծման ռուսաստանյան փորձը:

Խնդրի այսպիսի սահմանումը պայմանավորված է հետևյալ գործոններով՝

  • շուկայական տնտեսության մեջ՝ առավել տարածված թափոնների վերամշակման համար առավել բարենպաստ տնտեսական պայմանների ստեղծամն հնարավորությամբ, որոը ցուցադրվում են զարգացած արտասահմանյան երկրների կողմից վերջին 5-10 տարիների ընթացքում, այդ թվում՝ օգտագործելով 70—80-ական թվականներին երկրորդային ռեսուրսների համակարգի գործարկման ռուսաստանյան փորձը,
  • 1994 թվականի № 62 «Փաթեթավորման և փաթեթավորման թափոնների մասին» ԵՄ Հանձնարարականին Ռուսաստանի կողմից վավերացման անհրաժեշտություն, քանի որ ՌԴ ղեկավարության կողմից որոշում է ընդունվել մտնել Առևտրի համաշխարհային կազմակերպություն (այժմ արդեն մտել է):

Երկրորդային ռեսուրսների նոր համակարգ

Երկրորդային ռեսուրսների համակարգը սկզբունքորեն նոր է և ՌԴ-ում 90-ական թվականների սկզբից սրված թափոնների հավաքման և վերամշակման հիմնախնդրի համակարգային լուծման համար է և ունակ է աշխատելու տնտեսվարման շուկայական պայմաններում, այսինքն՝ առանց այդ նպատակների համար դաշնային բյուջեից նպատակային միջոցներ ուղղելու:

Ըստ գործառնության տնտեսական պայմանների՝ այսպիսի համակարգը պետք է համանման լինի վերջին տարիներին ԵՄ երկրներում ստեղծվակ փաթեթավորման թափոնների հավաքման և վերամշակման ազգային համակարգերին, այսինքն՝ աշխատել բնապահպանական վճարների համակարգի ֆինանսական աջակցությամբ և ձեռնարկատիրական գործունեության տնտեսական խթանման ընդհանուր միջոցների հաշվին:

Սակայն դրա գործառնական խնդիրները նպատակահարմար է ընդլայնել վերամշակվող թափոնների հաշվացուցակների ավելացման ուղղությամբ և հաշվի առնելով Ռուսաստանում հատուկ պայմանների: Այդպիսի մոտեցման տարրերը տեղ ունեն նաև ԵՄ մի շարք երկրներում:

Պլանավորվաղ նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինը հայտնեց աղբի հավաքման և ուտիլացման կարգավորման համակարգի ստեղծման, շուկայական և վարչական գործիքների ձևավորման անհրաժեշտության մասին, որոնք կապահովեին թափնների հետ արդյունավետ վարմունքը[6]: 2016 թվականին Ռուսաստանում մեկնարկեց աղբի հավաքման և մշակման ռեֆորմը:

Թափոններով զբաղվողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բակապահ

Կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոշտ կոմունալ թափոնների հետ վարմունքի օպերատոր, անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ, որն իրականացնում է կոշտ կոմունալ թափոնների հավաքման, տեղափոխման, մշակման, ուտիլացման, վնասազերծման, թաղման գործունեություն[3]:

Հասարակական շարժումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Федеральный классификационный каталог отходов — Росприроднадзор
  2. 2,0 2,1 ГОСТ 25100-95* «Грунты. Классификация». УДК 624.131.3.001.33:006.354 . МКС 13.080. 93.020 ОКСТУ 5701
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Федеральный закон от 24.06.1998 N 89-ФЗ (ред. от 28.12.2016) «Об отходах производства и потребления»
  4. 4,0 4,1 4,2 «ГОСТ 30772-2001. Ресурсосбережение. Обращение с отходами. Термины и определения» 
  5. «Постановление Правительства РФ от 06.05.2011 N 354» 
  6. Совещание по вопросу стимулирования переработки отходов

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]