Ածխածնի հետք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ածխածնի հետքը կազմակերպությունների, իրադարձությունների, արտադրանքի կամ անհատի կողմից ջերմոցային գազերի (GHG) արտանետումների միագումարային արդյունքն է։ Պարզության համար այն հաճախ արտահայտվում է ածխածնի երկօքսիդի հասկացությամբ կամ նրան համարժեք այլ ջերմոցային գազերով։ Ածխածնի հետքը ծնունդ է առնում էկոլոգիական հետքի դիտարկումներից ։ Ածխածնի հետքը էկոլոգիական հետքի, իսկ ավելի ընդգրկուն՝ կյանքի ցիկլի գնահատման (LCA) ենթահասկացությունն է։ Անհատի, ազգի կամ կազմակերպության ածխածնի հետքը կարող է որոշվել ջերմոցային գազերի արտաներումների վրա հարկադրանքներ դնելով։ Կարող են մշակվել հատուկ մարտավարություններ ածխածնի հետքը նվազեցնելու նպատակով, օրինակ՝ տեխնոլոգիական զարգացում, ավելի լավ գործընթաց և արտադրության կառավարում, փոխված Կանաչ Հասարակություն (Green Public) կամ մասնավոր ձեռքբերումներ (Private Procurement (GPP)), Ածխածնի գրավում (Carbon capture), սպառողական մարտավարություն և այլն։ Այլընտրանքային նախագծերի զարգացման մեջ, ինչպես օրինակ արևի կամ քամու էներգիան, անտառապատումը, ներկայացվում է ածխածնի հետքի նվազեցման ճանապարհ, որը հայտնի է որպես Ածխածնի ճյուղավորում։

Տարածաշրջանով[խմբագրել]

Արտադրանքով[խմբագրել]

Մի քանի կազմակերպություններ հաշվարկել են ածխածնի հետքերն ըստ արտադրանքի։ Միացյալ Նահանգների Միջավայրի պաշտպանության գործակալությունը ձեռնարկել է թղթի, պլաստիկ նյութի, ապակու, պահածոյի տուփերի, համակարգիչների, գորգի և լարերի նկատմամբ հաշվարկները։ Ավստրալիան ձեռնարկել է անպետք իրերինը և այլ շինարարական նյութերինը։ Ավստրալիայում, Կորեայում և Միացյալ Նահանգներում գիտնականները ձեռնարկել են ճանապարհների ծածկումը։ Ընկերությունները, հասարակական կազմակերպությունները և գիտնականները կազմակերպել են մեքենաների, ավտոբուսների, գնացքների, ինքնաթիռների, նավերի և խողովակների արտադրությունը և իրագործումը։ Միացյալ Նահանգների փոստային ծառայությունը հասցեագրել է նամակների և ծանրոցների ուղարկումը։ Քարնիջ Մելոն համալսարանը գնահատել է յուրաքանչյուր 8 երկրում տնտեսության 46 մեծ բաժինների ածխածնի հետքերը։ Քարնիջ Մելոն համալսարանը, Շվեդիան և Ածխածնի վստահություն (Carbon Trust) կազմակերպությունը կազմակերպել են ուտելիքը տանը և ռեստորաններում։ Ածխածնի վստահություն կազմակերպությունը համագործակցել է Միացյալ Թագավորության սննդի, վերնաշապիկների և լվացքի փոշու արտադրողների հետ՝ 2007 թ.-ի մարտին ներկայացնելով ածխածնի ապրանքանիշ։ Ապրանքանիշը միտում ունի համաձայնվել (ենթարկվել, կատարել, to comply) նոր բրիտանական հանրային մատչելի առանձնահատկությունների հետ (այսինքն՝ ոչ ստանդարտ), PAS 2050 (Publicly Available Specification) և ակտիվորեն ղեկավարվում է Ածխածնի վստահություն (Carbon Trust) կազմակերպության և տարբեր արդյունաբերական համագործակցողների կողմից։

Էլեկտրականությամբ[խմբագրել]

Հետևյալ աղյուսակը համեմատում է կյանքի ցիկլի ընթացքում կատարված արտանետումների ուսումնասիրության փորձագիտական գնահատականից և բազմաթիվ այլ ուսումնասիրություններից, էներգիայի ստացման տարբեր ձևերից առաջացած ածխածնի հետքը՝ ատոմային, հիդրո, ածուխի, գազի, արևային էլեմենտի, տորֆի և քամու արտադրման տեխնոլոգիա։ [[Պատկեր:Greenhouse emissions by electricity source.PNG|մինի|400px|աջից| Վատենֆոլի ուսումնասիրությունները գտան, որ ածխածնի երկօքսիդի նկատմամբ վերականգնվող և ատոմային արտադրության պատասխանատվությունն ավելի քիչ է, քան հանածո վառելիքի արտադրության պատասխանատվությունը։

Emission factors of common fuels
Fuel/
Resource
Thermal
g(CO2-eq)/MJth
Energy Intensity
W•hth/W•he
Electric
g(CO2-eq)/kW•he
Ածուղ 92.51B։91.50–91.72
Br։94.33
88
2.99B։2.62–2.85
3.01
994B։863–941
Ձեթ 73 3.40 893
Բնական գազ 68.30}}cc։68.20
oc։68.40
51
2.7cc։2.35 664cc։577
Գեոթերմալ էներգիա 3~ 40TL0–1
Ուրանի
ատոմային էներգիա
0.19L0.18 62.5WL60
Հիդրոէլեկտրակայան 0.046}} 15
Արևի էներգիա 40±15#
Ֆոտոէլեկտրականություն 0.33}} 106}}
Քամու էներգիա 0.066 21

Նշումներ՝ 3.6 ՄՋ = մեգաջոուլ(ներ) == 1 կՎĒ ժ = կիլովատտĒ ժամ, այսպիսով 1 գ / ՄՋ = 3.6գ/ կՎĒ ժ։ B( Ս)=Սև քարածուխ (գերքննադատական) - (նոր ենթաքննադատական), Br (Դ) = դարչնագույն քարածուխ (նոր ենթաքննադատական), cc(մշ) = միավորված շրջան, oc (բշ) = բաց շրջան, TL ( ցջ) = ցածր ջերմաստիճան/փակ շրջապտույտ (գեոթերմալ կրկնօրինակ), TH ( բջ)= բարձր ջերմաստիճան/բաց շրջապտույտ, WL ( Ջթ)= թեթև ջրի ռեակտորներ, WH ( Ջծ) = ծանր ջրի ռեակտորներ։ Այսպիսով, այս ուսումնասիրությունները հանգեցրին նրան, որ հիդրոէլեկտրաէներգիան, քամին և ատոմային էներգիան միշտ արտադում են ամենաքիչ CO2 -ը միավոր կիլովատտ ժամում, քան ցանկացած այլ էլեկտրականության աղբյուր։ Այս ձևերը արտանետումները հաշվի չեն առնում պատահարների կամ ահաբեկչության պատճառով։ Վերջերս վերականգնվող էլեկտրականության արտադրման մի քանի համեմատաբար նոր մեթոդներ, օրինակ քամու էներգիան, գործունեության ընթացքում ոչ մի ածխածին չեն արտանետում, բայց շինարարության փուլում հեռացնում է երկրորդային հետքերը օգտագործելով տեխնոլոգիական շրջան մինչև վախճան՚ մոտեցումը արտադրանքի կյանքի ցիկլը ամբողջացնելու համար։

Ջերմությամբ և զանազան ջերմային և էլեկտրական սխեմաներով, ջերմային պոմպերով և այլն[խմբագրել]

Վերոնշյալ աղյուսակը ներկայացնում է ածխածնի հետքը՝ արտադրված էլեկտրականությամբ 1 կՎ-ժ – ում, որը կազմում է աշխարհի մակարդակով մարդու կողմից արտանետված CO2 - ի կեսը։ Ջերմության համար CO2 - ի հետքը հավասարաչափ կարևոր է, և հետազոտությունները ցույց են տալիս, որ ջերմային էներգիայի և շրջանների տաքացման էներգիայի արտադրությունից ստացված թափոնների ջերմության օգտագործումը ունի ամենացածր ածխածնի հետքը, շատ ավելի ցածր, քան միկրոէներգիան կամ ջերմային պոմպերը։

Կիոտոյի արձանագրություն, ածխածնի ճյուղավորում և սերտիֆիկատներ[խմբագրել]

Ածխածնի երկօքսիդի, ինչպես նաև այլ ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ հաճախ կապված են լինում հանածո վառելիքի այրման հետ, նման բնական գազին, չզտված նավթին և ածուխին։ Կիոտոյի արձանագրությունը սահմանում է ինդուստրիալ երկրներում ջերմոցային գազերի արտանետումների կրճատման համար օրինականորեն պարտադիր հասցեատերերին և ցուցակները, որոնք վավերացրել է Կիոտոյի արձանագրությունը։ Ուստի, ելնելով տնտեսական կամ շուկայական հեռանկարներից, մարդ պետք է տարբերություն դնի հարկադիր և կամավոր շուկաների միջև։ Երկու շուկաներին էլ բնորոշ է արտանետումների սերտիֆիկատների հետ առևտուրը՝

Հարկադիր շուկայական մեխանիզմներ[խմբագրել]

Կիոտոյի արձանագրությունում սահմանված նպատակներին նվազա•ույն տնտեսական ծախսերով հասնելու համար հարկադիր շուկայում մտցվել են հետևյալ ճկուն մեխանիզմները.

Մաքուր զարգացման և Միացյալ կատարման մեխանիզմները անհրաժեշտ են այն նախագծերին, որոնք ստեղծում են արտանետումների կրճատման համար սարքավորումների առաջարկ, մինչդեռ Արտանետումների առևտուրը թույլ է տալիս այս սարքավորումները վաճառել միջազգային շուկաներում - Նախագծերը, որոնք հաճոյակամ են Մաքուր զարգացման մեխանիզմների պահանջներին, ստեղծում են Վավերացված արտանետումների կրճատում (CERs)։ - Նախագծերը, որոնք հաճոյակամ են Միացյալ կատարման մեխանիզմի պահանջներին, ստեղծում են Արտանետումների կրճատման միավորը (ERUs)։ CERs և ERUs - ն հետագայում կարող են վաճառվել Արտանետումների առևտրի միջոցով։ CERs և ERUs - ի նկատմամբ պահանջարկի բավարարումը հետապնդում է. - Թերություններ արտանետումների կրճատման ազգային պարտականությունների մեջ՝ Կիոտոյի արձանագրության ներքո։ - Թերություններ օբյեկտների միջև՝ պարտավորված տեղային արտանետումների կրճատման սխեմաներով։ Ազգերը, որոնք ձախողել են իրենց արտանետումների կրճատումների Կիոտոյի պարտականությունների իրականացումը, կարող են մտնել Արտանետումների առևտրի մեջ CERs և ERUs գնելու համար, որպեսզի ծածկեն իրենց պայմանագրի թերությունները։ Ազգերը և ազգերի խմբերը նույնպես կարող են ստեղծել տեղային արտանետումների կրճատման սխեմաներ, որոնք դասակարգում են ածխածնի երկօքսիդի հարկադիր արտանետման նշանակետերը օբյեկտների վրա՝ իրենց ազգային սահմանների շրջանակներում։ Եթե սխեմայի կանոնները թույլ են տալիս, ապա հարկադիր օբյեկտները կարող են ծածկել կրճատման թերություններից մի քանիսը կամ բոլորը՝ գնելով CERs և ERUs՝ Արտանետումների առևտրի միջոցով։ Չնայած տեղային արտանետումների կրճատման սխեմաները Կիոտոյի արձանագրությունում չունեն իրավական դիրք, նրանք կարևոր դեր են խաղում CERs և ERUs - ի պահանջարկի ստեղծման, արտանետումների առևտրի և արտանետումների շուկայական գնի սահմանման մեջ։ Հայտնի պարտադիր տեղային արտանետումների առևտրի սխեման է Եվրոպական Արտանետումների Առևտրի Սխեման (EU ETS)։

Կամավոր շուկայական մեխանիզմ[խմբագրել]

Ի տարբերություն հարկադիր շուկայի համար սահմանված խիստ կանոնների, կամավոր շուկան ընկերություններին ապահովում է տարբեր հնարավորություններով՝ արտանետումների կրճատումներ ձեռք բերելու համար։ Որոշումը, հարկադիր շուկայի հետ համեմատ, մշակված է եղել կամավոր շուկայի համար, որն էլ հանդիսանում է ստուգված արտանետումների կրճատումը։ Այս չափն ունի հսկայական առավելություն, որովհետև նախագծերը/գործունեությունները կառավարվում են որակյալ ստանդարտներին համապատասխան, որոնք սահմանվել են CDM/JI նախագծերի համար, բայց սերտիֆիկատների ապահովումը գրանցված չէ հյուրընկալ պետությունների կառավարությունների կամ UNO – ի գործադիր մարմինների խորհրդի կողմից։ Ըստ էության, բարձր որակի VERs կարող են ձեռք բերվել ավելի ցածր ծախսերով նույն նախա•ծի որակի համար։ Ինչևէ, ներկայումս VERs - ը չի կարող օգտագործվել հարկադիր շուկայում։ Հյուսիսային Ամերիկայում կամավոր շուկան բաժանված է Չիկագոյի կլիմայի փոփոխության և Հանդիպակաց (Over The Counter (OTC) ) շուկաների անդամների միջև։ Չիկա•ոյի կլիմայի փոփոխությունը կամավոր է, այնուամենայնիվ օրինականորեն պարտադիր արտանետումների սխեման ՙգլխարկ և առևտուր՚ - ն է, որի միջոցով անդամներն իրականացնում են արտանետումների զարմանալի կրճատում և պետք է մյուս անդամներից գնի թույլտվություններ կամ արտանետումների ավելացման ճյուղավորումներ։ OTC շուկան չի ընդգրկում օրինականորեն կապված սխեմաներ և հասարակական ու մասնավոր ոլորտների գնորդների լայն շարքեր, ինչպես նաև հատուկ իրադարձություններ, որոնք ցանկանում են գնալ դեպի ածխածնի չեզոքացում։ Կամավոր շուկայում կան նախագիծը զարգացնողներ, մեծածախ առևտրականներ, բրոքերներ և մանրածախ առևտրականներ, ինչպես նաև ածխածնի ֆոնդեր։ Կամավոր շուկայում որոշ բիզնեսներ և շահույթ չհետապնդող գործեր ավելի շատ են, քան վերը նշված գործունեություններից որևէ մեկում։ Շուկայի էկոհամակարգի (Ecosystem Marketplace) կողմից ներկայացված զեկույցը ցույց է տալիս, որ ածխածնի ճյուղավորման գները աճում են, քանի որ այն շարժվում է առաջարկի շղթայի երկարությամբ նախագիծը զարգացնողից դեպի մանրածախ առևտրական։ Մինչդեռ որոշ հարկադիր արտանետումների կրճատման սխեմաներ բացառում են անտառային նախագծերը։ Այս նախագծերը ծաղկում են ապրում կամավոր շուկաներում։ Հիմնական քննադատությունը վերաբերում է անտառային նախագծերից ջերմոցային գազերի մեթոդոլոգիաների սխալ բնութագրմանը։ Ինչևէ, մյուսները, նշում են անտառային նախագծերի խթանման ընդհանուր օգուտները։ Կամավոր շուկայում նախագծերի տեսակները դասակարգվում են ` խուսափելով անտառահատումներից, անտառապատումներից, ինդուստրիալ գազի կորզումից, աճող էներգիայի արտադրողականությունից, վառելիքի փոխարկումից, ածուխի գործարանից և տնային կենդանիներից մեթանի ստացումից և էնեգիայի վերականգնման աղբյուրից: Էներ•իայի վերականգնման սերտիֆիկատները (Renewable Energy Certificates (RECs) ), որոնք վաճառվում են կամավոր շուկայում, միանգամայն վիճելի են լրացուցիչ գործերի (մասնակցությունների, շահագրգռվածության-concern) պատճառով: Ինդուստրիալ գազի նախագծերը քննադատվում են, որովհետև այդպիսի նախագծերը տրվում են մեծ տարածքներին, որոնք արդեն ունեն բարձր ֆիքսված ծախսեր: Կորզման համար ինդուստրիալ գազի դուրսմղումը դիտարկվում է որպես ՙցածր կախված մրգերի ընտրություն՚: Ահա թե ինչու ինդուստրիալ գազի նախագծերից առաջացած վարկավորումները (վստահությունը-credit) ամենաէժանն են կամավոր շուկայում: Ածխածնի կամավոր շուկայի մեծությունը և գործունեությունը դժվար է չափել: Ածախծնի կամավոր շուկաների վերաբերյալ ամենասպառիչ զեկույցը հրապարակվել է 2007 թ. հուլիսին Շուկայի էկոհամակարգի (Ecosystem Marketplace) և Նոր ածխածնի ֆինանսի (New Carbon Finance) կողմից: Ճապոնիայի ԻON (Co., Ltd) կազմակերպությունն առաջին անգամ ներկայացվել է ճապոնական իշխանությունների կողմից 2009 թ. – ի հոկտեմբերին` ցույց տալու համար երեք ապրանքների մասնավոր բրենդի ածխածնի հետքը։

Գրառումներ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]