Զոլտան Կոդայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զոլտան Կոդայ
հունգ.՝ Kodály Zoltán
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 16, 1882(1882-12-16)[1][2][3][…]
ԾննդավայրԿեչկեմետ, Ավստրո-Հունգարիա[4]
Մահացել էմարտի 6, 1967(1967-03-06)[1][2][3][…] (84 տարեկան)
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[4]
ԳերեզմանՖարկաշրետի գերեզմանոց
Քաղաքացիություն Հունգարիա
Մայրենի լեզուհունգարերեն
ԿրթությունՖերենց Լիստի երաժշտական ակադեմիա (1904)[5] և Բուդապեշտի համալսարան
ԵրկերՀարի Յանոշ, The Transylvanian Spinning-room?, Dances of Galánta?, Psalmus Hungaricus? և Sonata for Solo Cello?
Մասնագիտությունդասական կոմպոզիտոր, դպրոցի դասատու և երաժշտական ազգագրագետ
ԱշխատավայրՖերենց Լիստի երաժշտական ակադեմիա և Նյուգաթ
ԱմուսինEmma Kodály? և Sarolta Péczely?
Զբաղեցրած պաշտոններՀունգարիայի Ազգային ժողովի անդամ և president of the Hungarian Academy of Sciences?
Կուսակցությունանկախ քաղաքական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԳԴՀ Արվեստների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա և Բավարիայի գեղարվեստի ակադեմիա
Ստորագրություն
Изображение автографа
 Zoltán Kodály Վիքիպահեստում

Զոլտան Կոդայ (հունգ.՝ Zoltán Kodály, դեկտեմբերի 16, 1882(1882-12-16)[1][2][3][…], Կեչկեմետ, Ավստրո-Հունգարիա[4] - մարտի 6, 1967(1967-03-06)[1][2][3][…], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[4]), հունգարացի մեծանուն կոմպոզիտոր, էթնոերաժշտագետ, լեզվաբան, փիլիսոփա և մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ավստրո-հունգարական Կեչկեմետ քաղաքում։ Փոքրիկ Կոդայը վաղ հասակից սկսում է ջութակ նվագել։ Նրա հայրը՝ Ֆրիգյես Կոդայը ինքնուս ջութակահար էր և իրական մասնագիտությամբ կայարանապետ էր։ Նա տարբեր հունգարական քաղաքներում էր աշխատում։ Կոդալին տարրական դպրոց է հաճախում Գալանտա կաղաքում, այնուհետև տեղափոխվում է Տրնավա (այժմ Սլովակիա), որտեղ էլ հաճախում արքեպիսկոպոսական դպրոց։

1900-1904 թվականներին նա սովորում է Բուդապեշտի Ֆրանց Լիստի անվան երաժշտական ակադեմիայում։ Այստեղ նա աշակերտում է Հանս Կոսսլերին (կոմպոզիցիա)։ Այնուհետև նա սովորում է Բուդապեշտի համալսարանի արվեստի ֆակուլտետում։ 1905 թվականին նա ստանում է իր հունգարերեն և գերմաներեն լեզուների դիպլմները։ Կոդայը սկսում է հետաքրքրվել հունգարական երաժշտությամբ և նրա արմատներով։ 1906 թվականից նա արդեն դառնում է արվեստների դոկտոր։ Նա ծանոթանում է բազմաթիվ էթնոգրաֆիստների հետ, այդ թվում նա կոմպոզիտոր Բելա Բարտոկի հետ, որի հետ միասին նա սկսում է ֆոլկլորային երաժշտության խորը հետազոտումները։

Կոդայը շատ շրջագայում է և ծանոթանում է այլ երկրների կոմպոզիտորների արվեստի հետ։ Իր Փարիզում եղած ժամանակ նա հայտնաբերում է իմպրեսսիոնիստ կոմպոիզիտորներին։ Նա հիմնականում տարվում է Կլոդ Դեբյուսիի արվեստով։ 1907 թվականից նա դասավանդում է Ֆրանց Լիստի ակադեմիայում։ Շատ ազդված լինելով Առաջին Համաշխարհային Պատերազմից նա միանում է հեղափոխական մի խմբի։

1919 թվականից ստանձնում է Ֆրանց Լիստի ակադեմիայի փոխտնօրենի պաշտոնը։ Հունգարա-ռումինական բախումների պատճառով նա հեռացվում է իր պաշտոնից և միայն 1921 թվականին է որ նա կարողանում է նորից դասավանդել ակադեմիայում։

1926 թվականին նա գրում է որ առաջին օպերան՝ "Հարի Ժանոս"։ Նա միանում է «Universal-Edition» ընկերությանը։ 1932 թվականին նա ստեղծագործում է իր հայտնի սյուիտը նվագախմբո համար՝ "Պսալմոս Հունգարոկուս"։ Այնուհետև նա ստեղծագործում է իր "Դե Տեումը" ՝ նվագախմբի սոլիստենրի և երգչախմբի համար։ 1938 թվականին նա Բարտոկի հետ մեկտեղ ընդդիմանում է ռասիզմին և դուրս է գալիս «Universal-Edition» ընկերությունից, քանի որ այս վերջինս հարում էր նացիզմին։ Պատերազմի պատճառով 1940 թվականին Բարտոկը լքում է Հունգարիան։ Կոդայը երկու տարվա հանգիստ է վերցնում, որպեսզի կարողանա վերսկսել իր ազգային երաժշտության հրատարուկությունը։ 1945-49 թվականներին նա ստանձնում է Հունգարական Գիտությունների Ակադեմիայի տնօրենի պաշտոնը։

1951 թվականին նա հրատարում է իր չորս հատորանի "Հունգարական Ազգային Երաժշտության" առաջին հատորը։ Նա շրջանարության մեջ է մտնում նոր ուսումնական մեթոդ, որի հիման վրա էլ նա ստեղծագործում է մոտ հազար վոկալ և երգչախմբային ստեղծագործություններ։ Նա հրատարակում է բազմաթիվ հոդվածներ տարբեր թեմաներով։ Կոդայը տարբեր ակադեմիաների պատվավոր անդամ է եղել։ Աշխատել է Բուդապեշտում ինչպես նաև Օքսֆորդում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 505