Զապել
Զաբել Ա Ռուբենյան Զաբէլ թագուհի | |
---|---|
Կիլիկիայի թագուհի | |
Վարդգես Սուրենյանց, «Զաբել թագուհու վերադարձը» (1909) | |
Իշխանություն | 1219 - 1252, (1226-ի հունիսից Հեթում Ա-ի հետ) |
Թագադրում | 14 մայիսի, 1226 (չափահաս դառնալուց հետո) |
Ծնվել է՝ | հունվարի 25, 1216, հունվարի 25, 1217, 1212 կամ 1213 |
Ծննդավայր | Սիս, Կիլիկիայի Հայկական Իշխանություն |
Մահացել է՝ | հունվարի 23, 1252 |
Վախճանի վայր | Սիս, Կիլիկիայի Հայկական Թագավորություն |
Դրազարկի վանք | |
Երկիր | Կիլիկիայի Հայկական Թագավորություն |
Նախորդ | Լևոն Բ |
Հաջորդող | Հեթում Ա |
Տոհմ | Ռուբինյաններ |
քաղաքական գործիչ և իշխող թագուհի | |
Հայր | Լևոն Բ |
Մայր | Սիպիլ Լուսինյան |
Երեխաներ | Լևոն Գ, Սիբիլ Հեթումյան, Ֆիմի Հեթումյան, Մարիամ Հեթումյան, Թորոս Հեթումյան, Ռիթա Հեթումյան և Զաբել Հեթումյան |
Հավատք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Զաբել Ա Ռուբենյան (գրբ.՝ Զապել, անգլ.՝ Isabella I, Isabel I[1], Zabel I[2], հունվարի 25, 1216, հունվարի 25, 1217, 1212 կամ 1213, Սիս, Կիլիկիայի Հայկական Իշխանություն - հունվարի 23, 1252, Սիս, Կիլիկիայի Հայկական Թագավորություն), Կիլիկիայի Հայոց թագուհի (1222-1252, Լևոն Բ-ի և Սիբիլ Լուսինյանի դուստրը, Ռուբինյանների թագավորական տոհմի վերջին շառավիղը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զաբելի ծնվելու թվականի հետ կապված կան մի քանի տարբերակներ՝ 1212 թվականան[փա՞ստ], 1213 թվական[փա՞ստ], 1215 թվական[3][4][5], 1216 թվականի[4][6] հունվարի 25, 1216 թվականի հունվարի 27[2] և 1217 թվականի հունվարի 25[2]։ Ծնվել է Սիս քաղաքում[5]։
Կիլիկիայի գահաժառանգ
[խմբագրել | խմբագրել կոդը]1219 թվականին[2] Զաբելը հոր կամքով նշանակվել է Կիլիկիայի գահաժառանգ՝ խնամակալ ունենալով Ատանին, ապա նրա սպանվելուց հետո՝ Կոստանդին Լամբրոնացի իշխանին[5]։ 1222 թվականից Կիլիկիայի հայոց թագուհի[5]։
Կիլիկիայի թագուհի
[խմբագրել | խմբագրել կոդը]Լևոն Բ-ի մահից հետո, Ռուբեն Գ-ի (Լևոն Բ-ի ավագ եղբայրը) թոռը՝ Ռուբեն-Ռայմոնդ Անտիոքացին[2] իր ձեռքն է վերցնում Կիլիկիայի Հայոց գահը, բայց շուտով պարտվում է, ընկնում գերի և սպանվում[7]։ Ատանի խնամակալության ներքո Զաբելը հռչակվում է Կիլիկիայի թագուհի[1][7], բայց շուտով Ատանը սպանվում է։ Ատանի տեղը զբաղեցնում է Հեթումյանների տոհմից Կոստանդին Լամբրոնացին[7]։
Գահի շուրջն սկսված վեճերը հարթելու նպատակով 1222 թվականին Կիլիկիայի իշխանները Զաբելին ամուսնացնում են Անտիոքի դքսության գահաժառանգ Ֆիլիպի հետ։ Վերջինս լատինամոլ քաղաքականություն վարելու համար 1224 (1225[5]) թվականին գահընկեց արվեց և բանտարկվեց Կոստանդինի կողմից։ 1226 թվականին Կոստանդինը Զաբելին ամուսնացնում է իր տասներեքամյա որդու՝ Հեթումի (Հեթում Ա) հետ և վերջինիս հռչակել Հայոց թագավոր[5]։
Շինարարական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զաբելը հմուտ է եղել ուսման ն գիտության մեջ, նպաստել շինարարական աշխատանքներին, 1238 թվականին ամուսնու հետ վերաշինել է տվել Անդուլ մենաստանը և դարձրել ամառանոց։ Սսում կառուցել է տվել Կաթողիկե և Սբ․ Մարինե եկեղեցիները, 1241 թվականին հիմնել է հիվանդանոց[5]։
Հիշատակությունը աղբյուրներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներում հիշվում է իբրև «ողջախոհ», «առաքինաջան», որը հմուտ է եղել ուսման, գիտության մեջ։
Ընտանիքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Զապելը ունեցել է հինգ դուստր և երեք որդի, որոնցից կրտսերը՝ Լևոն Գ, 1270 թվականին ժառանգել է գահը։
- Ֆիմի (?-1309)
- Մարիամ (?- 1310)
- Սիբիլ (1240-1290)
- Ռիթա (?)
- Լևոն Գ (հունվարի 24, 1236 կամ հունվարի 23, 1237-փետրվարի 6, 1289)
- Թորոս (1244-օգոստոսի 24, 1266)
- Զաբել (?-1268)
Զաբելը թաղվել է Դրազարկում[5]։
Պահպանվել են Զաբելի և Հեթում Ա-ի պատկերներով դրամներ[5]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սմբատ Սպարապետ, Տարեգիրք, Վնտ., 1956:
- Ալիշան Ղևոնդ, Սիսուան, Վնտ., 1885:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Սթիվեն Ռիչման, A History of the Crusades – Volume III.: The Kingdom of Acre and the Later Crusades, հ. 3, «Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն», ISBN 9780521347723։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Cawley, Charles (2009-04-01), Lords of the Mountains, Kings of (Cilician) Armenia (Family of Rupen), Foundation for Medieval Genealogy, Վերցված է հունվար, 2019-ին
{{citation}}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ ՀՍՀ, հատոր 3, էջ 659.
- ↑ 4,0 4,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, 1942 թ., Հատոր 5, Ցուցակ 1, Էջ
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Զաբել թագուհի
- ↑ «Նկարագիր Օշին թագաւորի ձեռագիր ժամագիրքին», Արտավազդ արքեպիսկոպոս Սյուրմեյան, Անթիլիաս, 1933, 97 ա․
- ↑ 7,0 7,1 7,2 Վահան Մ․ Քուրքջյան (2005 թ․ ապրիլի 5). «A History of Armenia». Website. Bill Thayer. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, 1942 թ., Հատոր 5, Ցուցակ 1, Էջ.
- «Նկարագիր Օշին թագաւորի ձեռագիր ժամագիրքին», Արտավազդ Սյուրմեյան, Անթիլիաս, 1933, 97 ա․
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զապել» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 659)։ |