Ատան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ատան (Արծրունի)
Սիր Ատան
Դրոշ
Կիլիկիայի Սենեսկալ
1210 - 1220[1]
Դրոշ
Կիլիկիայի Պայլ
1214 - 1220[2]/1221
Հաջորդող Կոստանդին պայլ
Բաղրասի իշխան
1191 - 1221
Մանիոնի իշխան
1219 - 1221
 
Քաղաքացիություն՝ FlagKilikia.svg Կիլիկիայի Հայկական Իշխանություն և Rubenid Flag.svg Կիլիկիայի Հայկական Թագավորություն
Մասնագիտություն՝ գահի խնամակալ
Ազգություն հայ
Դավանանք Հայ Առաքելական Եկեղեցի
Վախճանի օր 1220
Վախճանի վայր Սիս, Կիլիկիայի Հայկական Թագավորություն
Դինաստիա Արծրունիներ

Սիր Ատան (անգլ.՝ Adam of Gastin, ֆր.՝ Adam de Gastone, Senescalcus[3], - 1220, Սիս, Կիլիկիայի Հայկական Թագավորություն), Կիլիկիայի պայլ (1214-1220[4]/1221) և Կիլիկիայի սենեսկալ (1210-1219)[5], Բաղրասի և Մանիոնի իշխան (պարոն և տէր Պաղրասայ[6]): Սերվում էր Վասպուրականի Սենեքերիմ Արծրունի թագավորի որդի Ատոմից[7]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատանը դավանությամբ եղել է հունադավան (հոռոմ)։ 1199 թվականին ներկա է գտնվել Լևոն Բ-ի թագադրության հանդեսին[8]: Լևոն Բ արքայի արքունիքում վարել է Կիլիկիայի սենեսկալի (1210-1219)[9] գործակալությունը[10]։ 1219 թվականին Կոստանդին պայլի հետ միասին նշանակվել է Լևոն Բ-ի դստեր՝ Զաբելի խնամակալ։ Հետագայում խարդախությամբ ցանկացել է խլել գահը, բայց մի քանի օր հետո սպանվել է Սիս քաղաքում, Հաշիշինների ձեռքով։

Հիշատակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնաղբյուրներում Բաղրասի (Պաղրաս) տեր Ատանը հիշատակվում է նաև Սիր Ատան, Սիր Ադան կամ Ադամ անվանաձևերով։ Միքայել Ասորին նրան հույն է համարում՝ «Սիր Ատանն, որ էր ազգաւ Հոռոմ»[11]։ Կիրակոս Գանձակեցին գրում է՝ «սիր Ատանն, որ էր հոռոմ դաւանութեամբ»[12]։

Տիրույթները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատանը ընդարձակ կալվածքներ է ունեցել Կիլիկիայում[13]։ Եղել Լևոն Բ-ի ավատական իշխաններից մեկը[14]։ Սմբատ Սպարապետը Սիր Ատանի բուն տիրույթը համարում էր Արևմտյան (Քարուտ) Կիլիկիայի ծովափնյա լայնատարած այն գավառը, որը հայտնի էր «աշխարհ Սիրատնայ» անվանումով․

«զմեծ իշխանն Սիրատան, որ էր տէր բազում բերդից և գաւառաց, ի Սելեւկիոյ մինչեւ մերձ ի Կալօնօրօս, որ անուամբ նորա կոչի մինչեւ ցայսօր՝ աշխարհ Սիրատնայ։»[15]

Աբու-լ Ֆարաջ (Բար-Հեբերոս) պատմիչը նրա լայնածավալ տիրույթների մասին գրում է․

«Սիր Ադան պայլ (Sira Dan Pali)` ծովափնյա բերդերի տեր։»[16]

Ատան իշխանը Լևոն Բ արքայի շնորհած առևտրական և հողակալվածքային արտոնագրերում բազմաթիվ անգամ ստորագրել է «Ադամ Գաստոնի տեր»՝ ավելացնելով արքունիքում վարած սենեսկալի իր պաշտոնը (Adam de Gastone, Senescalcus)[17]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Լեւոն Մեծագործ», Ղևոնդ Ալիշան, Դրուագ Ե, Պաշտօնեայք եւ Ձիաւորք․
  2. «Լեւոն Մեծագործ», Ղևոնդ Ալիշան, Դրուագ Ե, Պաշտօնեայք եւ Ձիաւորք․
  3. * «Le tresor des chartes d'Armenie ou Cartulaire de la Chancellerie royale des Roupeniens», Վիկտոր Լանգլուա, Վենետիկ, 1863, Էջ 116, 123, 125, 126․
  4. «Լեւոն Մեծագործ», Ղևոնդ Ալիշան, Դրուագ Ե, Պաշտօնեայք եւ Ձիաւորք․
  5. «Լեւոն Մեծագործ», Ղևոնդ Ալիշան, Դրուագ Ե, Պաշտօնեայք եւ Ձիաւորք․
  6. «Տարեգիրք Սմբատայ Սպարապետի», ծանոթ․՝ Կարապետ Շահնազարյանի, Փարիզ, 1859, էջ 111
  7. «Սիսուան», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1885, էջ 313-315․
  8. «Տարեգիրք Սմբատայ Սպարապետի», ծանոթ․՝ Կարապետ Շահնազարյանի, Փարիզ, 1859, էջ 111
  9. «Լեւոն Մեծագործ», Ղևոնդ Ալիշան, Դրուագ Ե, Պաշտօնեայք եւ Ձիաւորք․
  10. «Սմբատայ սպարապետի Տարեգիրք», Վենետիկ, 1956, էջ 222․
  11. «Ժամանակագրութիւն», Միխայել Ասորի, Երուսաղեմ, 1871, էջ 515․
  12. «Պատմութիւն Հայոց», Կիրակոս Գանձակեցի, Երևան, 1961, էջ 187․
  13. «Հայապատում՝ Պատմութիւն հայոց», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1901, հատոր Բ, էջ 460
  14. «Հայապատում՝ Պատմութիւն հայոց», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1901, հատոր Բ, էջ 460
  15. «Սմբատայ սպարապետի Տարեգիրք», Վենետիկ, 1956, էջ 222․
  16. «The Chronography of Gregory ABu'l Faraj», Էջ 376․
  17. * «Le tresor des chartes d'Armenie ou Cartulaire de la Chancellerie royale des Roupeniens», Վիկտոր Լանգլուա, Վենետիկ, 1863, Էջ 116, 123, 125, 126․

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]