Արտավազդ Սյուրմեյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արտավազդ Սյուրմեյան
Artavazd Syurmeyan.jpg
Ծնվել էմայիսի 16, 1889(1889-05-16)
ԾննդավայրԱկն
Մահացել էսեպտեմբերի 27, 1951(1951-09-27) (62 տարեկանում)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան և բանասեր

Սյուրմենյան Արտավազդ (աշխարհական անունը՝ Տիգրան, մայիսի 16, 1889(1889-05-16), Ակն - սեպտեմբերի 27, 1951(1951-09-27), Փարիզ, Ֆրանսիա), ձեռագրագետ, պատմաբան-բանասեր։ Արքեպիսկոպոս (1932 թվականից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Կ․ Պոլսի Արամյան, ապա՝ Կեդրոնական ու Պերպերյան վարժարաններում։ Եղել է ուսուցիչ, ապա տեսուչ՝ Բիլեջիկի, Էսկիշեհիրի վարժարաններում։ 1918 թվականին կարգվել է Գոնիայի առաջնորդական փոխանորդ։ Հայ ազգաբնակչությանը օգնելու համար աքսորվել է Կարին։ 1923 թվականին վերադարձել է Կ․Պոլիս, նվիրվել բարեգործական խնամակալական գործունեության։ 1945 թվականին այցելել է Սովետական Հայաստան։ Արտավազդը հրատարակել և խմբագրել է «Հայ քնար» (1906), «Սասուն» (1909), «Հայ խոսնակ» պարբերականները (1924-25), «Տաթև» տարեցույցը (1925-1930

Սյուրմելյանը հեղինակ է ձեռագրագիտական շատ գործերի՝ «Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքի» (հատոր 1,1948), «Ցուցակ հայերեն ձեռագրաց Հալեպի Սբ․ Քառասուն Մանկունք եկեղեցվո և մասնավորաց» (1935), «Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց Հալեպի և Անթիլիասի ու մասնավորաց» (հատոր 2, 1936), «Նկարագիր Օշին թագավորի ձեռագիր ժամագրքին․․․») (1933), «Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց Եվրոպայի մասնավոր հավաքումներում» (հատոր 1, 1950)։ Պատմագիտական բնույթի երկերից առավել կարևոր են «Պատմություն Հալեպի Հայոց» (հատոր 1-3, 1940-50), «Պատմություն Հալեպի ազգային գերեզմանատան և արձանագիր հայերեն տապանաքարերում» (1935), «Հայկական կյանքն ու մշակույթը Հալեպում XVII դարում» (ֆրանս․, 1934) ուսումնասիրությունները։ Տեղագրական բնույթի աշխատանքներից են «Պաղրասի բերդը» (1937), «Դամասկոս»-ը (1938), «Սամարիա»-ն (1941)։ Արտավազդը հրատարակել է նաև նովելների ժողովածու («Էրթողրուլ», 1914, «Թշվառի զգայնություններ» (1947), «Դեպի Հայաստան» (1946), «Արամյանի և Կեդրոնականի ուսուցիչներ» (1949) հուշագրական գործերը, «Հովհաննես Կոլոտ Բաղիշեցի և Բաբգեն աթոռակից Կիլիկեցի» (1938) աշխատությունը։ Պատմաբանասիրական և հուշագրական հոդվածներով աշխատակցել է «Բազմավեպ», «Հանդես ամսօրյա», «Հայաստանի կոչնակ», «Էջմիածին» և այլ պարբերականների։ Երբեմն ստորագրել է Աոսի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 478 CC-BY-SA-icon-80x15.png