Երկկենցաղ մարդը
Երկկենցաղ մարդը ռուս.՝ Человек-амфибия | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | ֆանտաստիկ ֆիլմ[1], ռոմանտիկ ֆիլմ, կինոֆանտաստիկա, վեպի էկրանավորում և մելոդրամա |
Հիմք | Երկկենցաղ մարդը |
Թվական | 1961 և հունվարի 3, 1962 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վլադիմիր Չեբոտարյով[1] և Գենադի Կազանսկի[1] |
Սցենարի հեղինակ | Ակիբա Գոլբուրտ, Ալեքսեյ Քափլեր[2] և Ալեքսանդր Կսենոֆոնտով[2] |
Դերակատարներ | Վլադիմիր Կորենև[3], Անաստասիա Վերտինսկայա, Միխայիլ Կոզակով, Նիկոլայ Սիմոնով, Անատոլի Սմիրանին, Վլադլեն Դավիդով և Նիկոլայ Կուզմին |
Օպերատոր | Էդուարդ Ռոզովսկի[4] |
Երաժշտություն | Անդրեյ Պետրով |
Նկարահանման վայր | Բաքու և Ավրորայի ժայռ |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 100 րոպե |
Amphibian Man (1961 film) Վիքիպահեստում |
Երկկենցաղ մարդը (ռուս.՝ Человек-амфибия), խորհրդային գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1961 թվականին, Ալեքսանդր Բելյաևի համանուն գիտա-ֆանտաստիկ վեպի մոտիվներով։ Առաջին ցուցադրությունը կայացել է 1961 թվականի դեկտեմբերի 28-ին[5]։ Համարվում է խորհրդային կինովարձույթի` 1962 թվականի առաջատարը, այն դիտել է 65 միլիոն հանդիսատես։
Սյուժեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուենոս Այրեսի ձկնորսներն ու մարգարտորսները վախեցած էին, քանի որ ծովում հայտնվել էր խորհրդավոր «ծովային հրեշ»։ Սակայն սառնասիրտ գործարար, մարգարտորսների ընկերության սեփականատեր Պեդրո Զուրիտան, որոշում է բռնել այդ հանելուկային արարածին և ներգրավել իր գործի մեջ։ Նա սկսում է հսկել ծովածոցը` հույսով, որ կգտնի «հրեշին»։
Երկշնչավոր մարդը, ով ուներ և թոքեր, և շնաձկան խռիկներ, Իխտիանդր անունով երիտասարդն էր։ Նա դոկտոր Սալվատորի` օրգանների փոխպատվաստման խիզախ գիտափորձերի արդյունքն էր։ Իխտիանդրը այնքան էլ ծանոթ չէր մարդկանց և քաղաքակրթությանը, նա մեծացել էր հոր տանը և ծովում, նրա ընկերները դելֆիններն էին։
Մի անգամ Իխտիանդրը տեսնում է ծովն ընկած, խեղդվող աղջկա և փրկում է նրան։ Այդ ակնթարթային հանդիպումը փոխում է պատանու կյանքը։ Նա առաջին անգամ դուրս է գալիս քաղաք և գտնում հիասքանչ Գուտիերեին, ով չգիտեր, թե ով էր իր իրական փրկարարը։ Չնայած նրանց միջև ծագած զգացմունքին, Գուտիերեի հայրը պնդում է, որ իր դուստրն ամուսնանա Պեդրո Զուրիտայի հետ, ում նա համարում էր իր փրկարարը։ Սկզբում Գուտիերեն ընդդիմանում է, սակայն հետո համաձայնվում է, կարծելով, որ ծովը նետված Իխտիանդրը հավանաբար խեղդվել է, իսկ իր փրկարարը Զուրիտան է։
Մի քանի փորձերից հետո Զուրիտան վերջապես կարողանում է բռնել «ծովային հրեշին»։ Սալվատորը փրկում է որդուն Զուրիտայից, սակայն վերջինս մեղադրում է բժշկին` իր նավի վրա հարձակվելու մեջ։ Բժշկին և Իխտիանդրին ձերբակալում են և բանտարկում։ Սակայն Սալվատորի ընկերը, Գուտիերեին սիրահարված լրագրող Օլսենը, օգնում է Իխտիանդրին փախչել։
Գուտիերեի հայրը, հոգեպես տանջվելով իր դստեր` Զուրիտայի հետ դժբախտ ամուսնության պատճառով, ցասման պահին խոցում է գործարարին։ Այժմ Գուտիերեն նույնպես ազատ է։ Սակայն նրանց վիճակված չէ երջանիկ լինել, քանի որ բանտում, Իխտիանդրը տակառով լի ջրում երկար մնալուց հետո քայքայել էր իր առողջությունը և հիմա նա այլևս չի կարող լքել ծովը։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Կերպար |
---|---|
Վլադիմիր Կորենև[6][7][8] | Իխտիանդր |
Անաստասյա Վերտինսկայա | Գուտիերե |
Միխայիլ Կոզակով | Պեդրո Զուրիտա |
Նիկոլայ Սիմոնով | դոկտոր Սալվատոր |
Անատոլի Սմիրանին | Բալթազար |
Վլադլեն Դավիդով | Օլսեն |
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոգործիչ | Ներդրումը |
---|---|
Ակիբա Գոլբուրտ, Ալեքսանդր Կսենոֆոնտով, Ալեքսեյ Կապլեր | սցենարիստ |
Գենադի Կազանսկի, Վլադիմիր Չեբոտարյով | ռեժիսոր |
Էդուարդ Ռոզովսկի[9] | օպերատոր |
Անդրեյ Պետրով | կոմպոզիտոր |
Ձեռքբերումները
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Советский экран» ամսագրի հարցումներով, ֆիլմը հանդիսատեսների կողմից համարվել է 1962 թվականի լավագույն հինգ ֆիլմերից մեկը։
- Իտալիայի Տրիեստ քաղաքում, 1962 թվականին կայացած ֆանտաստիկ ֆիլմերի փառատոնում, կինոնկարն արժանացել է «Արծաթե առագաստ» մրցանակին, իսկ 1963 թվականին, նույն Տրիեստ քաղաքում կայացած գիտա-ֆանտաստիկ ֆիլմերի 1-ին կինոփառատոնում, արժանացել է 2-րդ «Արծաթե տիեզերանավ» մրցանակին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0055844/
- ↑ 2,0 2,1 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ http://stopklatka.pl/film/diabel-morski
- ↑ http://www.kinoglaz.fr/u_fiche_film.php?num=864
- ↑ «Человек-амфибия». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Алина Деркач. (2010 թ․ հուլիսի 16). «Ихтиандр, сын адмирала». «Экспресс газета» online № 29 (806). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Ренат Мухаев. (2004). «Актерская судьба «Ихтиандра»». Журнал «Почта России» № 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Коренев Владимир Борисович». Международный объединённый биографический центр. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Каждый из 25-ти членов съёмочной группы, включая актёров, после полугодового обучения, сдал экзамен на звание лёгкого водолаза и получил профессиональные права и водолазную книжку с допуском погружения до 40 метров глубины. Розовский Э. А. Встреча с Ихтиандром — из опыта подводных съёмок кинокартины «Человек-амфибия»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկկենցաղ մարդը» հոդվածին։ |
|