Ավրորայի ժայռ
Ավրորայի ժայռ | |
---|---|
Տեսակ | ժայռ |
Երկիր | Ռուսաստան |
Վարչատարածքային միավոր | Գասպրա |
Աշխարհագրական տեղադրություն | Այ-Տոդոր |
Լեռնաշղթա | Ղրիմի լեռներ |
Ավրորայի ժայռ (ուկրաիներեն՝ Аврорина скеля), ափամերձ ժայռ Ղրիմի Հարավային ափին, որը դուրս է գալիս դեպի Սև ծով։ Գտնվում է քաղաքային տիպի Գասպրա (Մեծ Յալթա) ավանում։ Ժայռի վրա է գտնվում Ծիծեռնակի բույն ամրոցը։
Ավրորայի ժայռը գտնվում է Ղրիմի Հարավային ափի արևմտյան մասում, Այ-Տոդոր հրվանդանի վրա և նրա արևելյան զառիթափ լեռնաճյուղ է հանդիսանում։ Ժայռի անվանումը տրվել է ռուսների կողմից XIX դարում՝ ի պատիվ լուսաբացի հռոմեական աստվածուհի Ավրորայի։
Ավրորայի ժայռը արոտավայրային անջատում է և պատկանում է Մասսանդրովյան շերտախմբին՝ երկրաբանական կառուցվածք, որն առաջացել է Ղրիմի լեռների Գլխավոր թմբի կտրուկ վերելքի և նրա առանձին մասերի դեպի ծով սողալու արդյունքում[1]։ Ժայռն ունի մեզոզոյան դարաշրջանի Յուրայի ժամանակաշրջանի կրային կազմություն։
XIX դարի վերջին ժայռի վրա կառուցվել է փայտյա շինություն, որը հանդիսացավ 1912 թվականին այստեղ կառուցված Ծիծեռնակի բույն ամրոցի նախակարապետը։ 1927 թվականին ժայռի մի մասը ավերվել է Յալթայի երկրաշարժի հետևանքով։ Այդ ժամանակ էլ ժայռի տակ ճաք է առաջացել, որը 1960-ական թթ. ամրոցի վերակառուցման ժամանակ վերանորոգվել է։
ժայռի մեջ գտնվում է մի քանի կարստային քարանձավ-այրեր՝ մինչև 30 մ երկարությամբ։ Քարանձավի պատերին հանդիպում են ստալակտիտներ։ Այդ այրերից մեկն օգտագործվել է Երկկենցաղ մարդը ֆիլմի նկարահանումների ժամանակ որպես Իխտիանդրի որջ։ Ժայռի վրա իրականացվել է նաև Տասը նեգրիկներ ֆիլմի նկարահանումների մի մասը։
Ավրորայի ժայռը նկարել են բազմաթիվ նկարիչներ, այդ թվում Այվազովսկին, Լ. Ֆ. Լոգարիոն և Ա. Պ. Բոգոլյուբովը։ Ժայռը ամրոցի հետ պատկերված է նաև Գասպրայի դրոշի և զինանշանի վրա, Ուկրաինայի և Ռուսաստանի մի շարք հոբելյանական մետաղադրամների վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Игорь Русанов Геологические свидетельства великого потопа // Тайны и загадки Крыма. —Симферополь, 2006. — В. 1. — С. 36-48.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Отрог Монастыр-Бурун или Аврорина скала(չաշխատող հղում)