Երկկենցաղ մարդը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Երկկենցաղ մարդը
ռուս.՝ Человек-амфибия
Երկկենցաղ մարդը.jpg
ԵրկիրFlag of the USSR (1936-1955).svg ԽՍՀՄ
Ժանրֆանտաստիկ ֆիլմ[1], ռոմանտիկ ֆիլմ, կինոֆանտաստիկա, վեպի մոտիվներով ֆիլմ և մելոդրամա
ՀիմքԵրկկենցաղ մարդը
Թվական1961 և հունվարի 3, 1962
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎլադիմիր Չեբոտարյով[1] և Գենադի Կազանսկի[1]
Սցենարի հեղինակԱկիբա Գոլբուրտ, Ալեքսեյ Կապլեր[2] և Ալեքսանդր Կսենոֆոնտով[2]
ԴերակատարներՎլադիմիր Կորենև[3], Անաստասիա Վերտինսկայա, Միխայիլ Կոզակով, Նիկոլայ Կոնստանտինի Սիմոնով, Անատոլի Սմիրանին, Վլադլեն Դավիդով և Նիկոլայ Կուզմին
ՕպերատորԷդուարդ Ռոզովսկի[4]
ԵրաժշտությունԱնդրեյ Պետրով
Նկարահանման վայրԲաքու և Ավրորայի ժայռ
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն100 րոպե
Commons-logo.svg Amphibian Man (1961 film) Վիքիպահեստում

Երկկենցաղ մարդը (ռուս.՝ Человек-амфибия), խորհրդային գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1961 թվականին, Ալեքսանդր Բելյաևի համանուն գիտա-ֆանտաստիկ վեպի մոտիվներով։ Առաջին ցուցադրությունը կայացել է 1961 թվականի դեկտեմբերի 28-ին[5]։ Համարվում է խորհրդային կինովարձույթի` 1962 թվականի առաջատարը, այն դիտել է 65 միլիոն հանդիսատես։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուենոս Այրեսի ձկնորսներն ու մարգարտորսները վախեցած էին, քանի որ ծովում հայտնվել էր խորհրդավոր «ծովային հրեշ»։ Սակայն սառնասիրտ գործարար, մարգարտորսների ընկերության սեփականատեր Պեդրո Զուրիտան, որոշում է բռնել այդ հանելուկային արարածին և ներգրավել իր գործի մեջ։ Նա սկսում է հսկել ծովածոցը` հույսով, որ կգտնի «հրեշին»։

Երկշնչավոր մարդը, ով ուներ և թոքեր, և շնաձկան խռիկներ, Իխտիանդր անունով երիտասարդն էր։ Նա դոկտոր Սալվատորի` օրգանների փոխպատվաստման խիզախ գիտափորձերի արդյունքն էր։ Իխտիանդրը այնքան էլ ծանոթ չէր մարդկանց և քաղաքակրթությանը, նա մեծացել էր հոր տանը և ծովում, նրա ընկերները դելֆիններն էին։

Մի անգամ Իխտիանդրը տեսնում է ծովն ընկած, խեղդվող աղջկա և փրկում է նրան։ Այդ ակնթարթային հանդիպումը փոխում է պատանու կյանքը։ Նա առաջին անգամ դուրս է գալիս քաղաք և գտնում հիասքանչ Գուտիերեին, ով չգիտեր, թե ով էր իր իրական փրկարարը։ Չնայած նրանց միջև ծագած զգացմունքին, Գուտիերեի հայրը պնդում է, որ իր դուստրն ամուսնանա Պեդրո Զուրիտայի հետ, ում նա համարում էր իր փրկարարը։ Սկզբում Գուտիերեն ընդդիմանում է, սակայն հետո համաձայնվում է, կարծելով, որ ծովը նետված Իխտիանդրը հավանաբար խեղդվել է, իսկ իր փրկարարը Զուրիտան է։

Մի քանի փորձերից հետո Զուրիտան վերջապես կարողանում է բռնել «ծովային հրեշին»։ Սալվատորը փրկում է որդուն Զուրիտայից, սակայն վերջինս մեղադրում է բժշկին` իր նավի վրա հարձակվելու մեջ։ Բժշկին և Իխտիանդրին ձերբակալում են և բանտարկում։ Սակայն Սալվատորի ընկերը, Գուտիերեին սիրահարված լրագրող Օլսենը, օգնում է Իխտիանդրին փախչել։

Գուտիերեի հայրը, հոգեպես տանջվելով իր դստեր` Զուրիտայի հետ դժբախտ ամուսնության պատճառով, ցասման պահին խոցում է գործարարին։ Այժմ Գուտիերեն նույնպես ազատ է։ Սակայն նրանց վիճակված չէ երջանիկ լինել, քանի որ բանտում, Իխտիանդրը տակառով լի ջրում երկար մնալուց հետո քայքայել էր իր առողջությունը և հիմա նա այլևս չի կարող լքել ծովը։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Կերպար
Վլադիմիր Կորենև[6][7][8] Իխտիանդր
Անաստասյա Վերտինսկայա Գուտիերե
Միխայիլ Կոզակով Պեդրո Զուրիտա
Նիկոլայ Սիմոնով դոկտոր Սալվատոր
Անատոլի Սմիրանին Բալթազար
Վլադլեն Դավիդով Օլսեն

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոգործիչ Ներդրումը
Ակիբա Գոլբուրտ, Ալեքսանդր Կսենոֆոնտով, Ալեքսեյ Կապլեր սցենարիստ
Գենադի Կազանսկի, Վլադիմիր Չեբոտարյով ռեժիսոր
Էդուարդ Ռոզովսկի[9] օպերատոր
Անդրեյ Պետրով կոմպոզիտոր

Ձեռքբերումները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Советский экран» ամսագրի հարցումներով, ֆիլմը հանդիսատեսների կողմից համարվել է 1962 թվականի լավագույն հինգ ֆիլմերից մեկը։
  • Իտալիայի Տրիեստ քաղաքում, 1962 թվականին կայացած ֆանտաստիկ ֆիլմերի փառատոնում, կինոնկարն արժանացել է «Արծաթե առագաստ» մրցանակին, իսկ 1963 թվականին, նույն Տրիեստ քաղաքում կայացած գիտա-ֆանտաստիկ ֆիլմերի 1-ին կինոփառատոնում, արժանացել է 2-րդ «Արծաթե տիեզերանավ» մրցանակին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0055844/
  2. 2,0 2,1 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. http://stopklatka.pl/film/diabel-morski
  4. http://www.kinoglaz.fr/u_fiche_film.php?num=864
  5. «Человек-амфибия»։ Արխիվացված օրիգինալից 2012-06-04-ին։ Վերցված է 2012-05-15 
  6. Алина Деркач. (2010-07-16)։ «Ихтиандр, сын адмирала»։ «Экспресс газета» online № 29 (806)։ Արխիվացված օրիգինալից 2012-08-06-ին։ Վերցված է 2011-07-11 
  7. Ренат Мухаев. (2004)։ «Актерская судьба «Ихтиандра»»։ Журнал «Почта России» № 1։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-06-ին։ Վերցված է 2011-07-11 
  8. «Коренев Владимир Борисович»։ Международный объединённый биографический центр։ Արխիվացված օրիգինալից 2012-08-06-ին։ Վերցված է 2011-07-11 
  9. Каждый из 25-ти членов съёмочной группы, включая актёров, после полугодового обучения, сдал экзамен на звание лёгкого водолаза и получил профессиональные права и водолазную книжку с допуском погружения до 40 метров глубины. Розовский Э. А. Встреча с Ихтиандром — из опыта подводных съёмок кинокартины «Человек-амфибия»