Քննարկում:Երկկենցաղ մարդը

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարգելի Kareyac, ուզում եմ պարզապես հասկանալ, ինչու՞ է հայերեն լեզվով տեղեկաքարտը փոխարինվում գրեթե 80% լատինատառով: Եվ ինչու են հեռացվել հղումները (օրինակ` թոքեր, շնաձկներ, խռիկներ, Իտալիա և այլն)--Որոտ (քննարկում) 06:58, 14 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի Որոտ, տեղեկաքարտի տողերը լրացված են ոչ հայերեն (լատինատառով, ռուսերեն և այլն), որոհետև կամ մենք չունենք հայերեն Վիքիպեդիայում նման հոդված, կամ Վիքիտվյալների տառռը (Վիքիդատայի էջը) չունի հայերեն պիտակ։ Օրինակ մենք ունենք "Ալեքսանդր Բելյաև" և դա գալիս է հայերեն, մենք չունենք "Անդրեյ Պետրով" էջը, բայց տառռը Վիքիտվյալներու հայաֆիկացված է և դա էլ գալիս է հայերեն։ Խնդրում եմ ազատ ժամանակ և հավեսի ունենալու դեպքում թարգմանել հայերեն մնացածը։ Ներքին հղումեր դրվում են եթե կա նրանց անհրաժեշտություն, չեմ կարձում որ ֆիլմի մասին հոդվածում պետք է լինեն հղումներ դեպի միլլիոն կամ վեպ, այստեղ դրանք էական չեն, Իտալիան հանեցի քանի որ կա Տրիեստ, դա բավական է։ Թոքեր և խռիկներ վերականգնեցի։ - Kareyac (քննարկում) 07:46, 14 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի Kareyac, բայց չէ՞ որ ես ի սկզբանե տեղեկաքարտը լրացրել էի հայերեն և հիմա նորից պետք է դրանք թարգմանե՞մ: Բացի այդ, այս տեղեկաքարտն ունի մի շարք թերություններ ևս: Ալեքսանդր Բելյաևը սցենարի հեղինակ չէ, նա մահացել է ֆիլմն ստեղծվելուց շատ տարիներ առաջ և տեղյակ չի եղել ֆիլմի մասին: Թվականը 1961-ն է և չէր կարող այն թողարկվել նաև 1962-ին: Տևողության րոպե բառը և հայերեն է գրված և լատիներեն: Ուզում եմ նշել նաև, որ ես չեմ տիրապետում Վիքիպեդիայի տեխնիկական կողմին և չգիտեմ թե ինչպես թարգմանել և ուղղել այս տեղեկաքարտը, քանի որ սխալները չեն երևում հոդվածում:--Որոտ (քննարկում) 08:07, 14 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի Որոտ, Վիքիտվյալների էջ լրացնելը հեշտացնում է աշխատանքը։ Օրինակ ես մի անգամ գրեցի "Անդրեյ Պետրով" և նրա անունը երևում է հայեհեն այն տեղեկաքարտերում, որտեղ նշված է այս կոմպոզիտորը, դիտեք այստեղ Սպիտակ Բիմ Սև ականջ (ֆիլմ)։ Մենք ունենք լիարժե լիցքավորված շատ տեղեկաքարտեր և նրանց քանակը արագ աճում է։ Տեխնիկական կողմը դժվար չի. սեղմեք ցանկացած լատինատառ տեքստը, անցեք Դատա և խմբագրեք։ Այստեղ կա ուղեկցույց։ Կամ լրացնեք մեզ մոտ տեղեկաքարտի այն տողեր, որոնք ձեզ չեն բավարարում։ Բելյաևը սցենարի հեղինակ չեր, սակայն ֆիլմը նկարահանված է իր ստեղծագործության վրա։ Ֆիլմը առաջին անգամ ցուցադրվել է 1961-ին իսկ մասսայական ցուցադրումը սկսվեց 1962-ին։ min և րոպե ժամանակավոր մնալու է, սա տեխնիկական հարց է։ - Kareyac (քննարկում) 08:40, 14 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի Kareyac, ես նայեցի Ձեր մատնանշած Սպիտակ Բիմ Սև ականջ (ֆիլմ) հոդվածը, պարզվեց, որ տեղեկաքարտը լրացված է այնպես, ինչպես ես էի սկզբում լրացրել: Չգիտեմ թե ինչը Ձեզ դուր չի եկել: Որքան փորձեցի Ձեր ասած Դատայում ցանկացած լատինատառ տեքստում բան փոխել, ոչինչ չստացվեց: Ինչ վերաբերում է Բելյաևին, ապա կարելի էր առանձին նշել` թե ով էր նա, որպեսզի կարդացողը հասկանա, որ այս մարդը սցենարիստ չէ: Նույնը վերաբերում է թողարկման և ցուցադրման թվականներին: Պետք է խոստովանեմ, որ աշխատում եմ իմ հոդվածներում զերծ մնալ ուղղագրական և բովանդակային սխալներից և առանձնապես ծանր եմ տանում այն հանգամանքը, երբ դրանք պիտակվում են շիլաշփոթի նմանվող տեղեկաքարտերով: Էական չէ, թե տվյալները որտեղից են գալիս, դա հասարակ կարդացողին չի էլ հետաքրքրում: Խոսքը միայն այս հոդվածի մասին չէ, այլ իմ կողմից խմբագրված բոլոր ֆիլմերի մասին հոդվածների: Ուստի գտնում եմ, որ այլևս նպատակահարմար չէ ֆիլմերի մասին գրել, ամեն անգամ հիասթափություն ապրելով գրածիս համար: Տեղեկաքարտերը մեր Վիքիպեդիայի թերություններից մեկն են, գրեթե եզակի են անթերի լրացվածները և ափսոսում եմ, որ չեմ կարողանում դրանք ուղղել:--Որոտ (քննարկում) 10:03, 14 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի Որոտ,
  1. Պետք չի հիասթափլել ձեր կամ ուրիշի աշխատանքի համար, խնդրում եմ շարունակել խմբագրել։ Վիքին իդեալական չի և իդեալական չի լինելու։ Սակայն ճգտել կաելի է :)
  2. Լրացրեք տեղակաքարտ ինչպես հարմար է
  3. Այս Պատկեր:Kompatscher-red.png պատկերում երևում է edit բառը մոտ վերևի աջ կողմ, italian politican տողում։ Սեղմեք և language (Լեզու) սյունում գտեք Հայերեն ու լրացրեք Label (Պիտակ) սյունում հայերեն տեքստը
  4. Բելյաևին սցենարիստների ցանկից հանեցի
  5. Թողարկման և ցուցադրման թվականների հարցը լուծվելու է ավելի ուշ, երևի իմաստ ունի հիմա ձեռքով լրացնել
  6. Վիքիտվյալների օգտաքործումը շատ հարմար բան է, որինակ այս էջերի տեղեկաքարտը դատարկ էջեր. Աղջիկը գնացքում (ֆիլմ), Անեծքը 2, Ողբ (ֆիլմ, 2016)
  7. Նաեք, ես որոշ չափով դատարկեցի տեղեկաքարտը, բայց տողերը մնացին, ձեր լրացնելոխւ այսքան աշխատանքը ավելորդ եր։ - Kareyac (քննարկում) 11:14, 14 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]