Ելենա Միլաշինա
Ելենա Միլաշինա ռուս.՝ Елена Милашина[1] | |
---|---|
Ծնվել է | 1977[2][3][4] |
Ծննդավայր | Դալնեգորսկ, Q37782907?, Պրիմորիեի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ (2001) |
Մասնագիտություն | լրագրող, իրավապաշտպան, գրող, լրագրող, խմբագիր և investigative journalist |
Աշխատավայր | Նովայա Գազետա |
Պարգևներ և մրցանակներ | |
Elena Milashina Վիքիպահեստում |
Ելենա Վալերեվնա Միլաշինա (ռուս.՝ Елена Валерьевна Милашина, 1977[2][3][4], Դալնեգորսկ, Q37782907?, Պրիմորիեի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս լրագրող, «Նովայա Գազետա» հատուկ ծրագրերի բաժնի հատուկ թղթակից և խմբագիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ելենա Միլաշինան ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 28-ին, Պրիմորիեի երկրամասի Դալնեգորսկ քաղաքում։ Սովորել է Ամուրսկ քաղաքի դպրոցում։ 1994-1995 թվականներին մասնակցել է FLEX փոխանակման ծրագրին, ինչն էլ նրան օգնել է հետագայում ընդունվել Մոսկվայի պետական համալսարան[12]։
Սովորելու ընթացքում` 1997 թվականից, Ելենա Միլաշինան սկսել է աշխատել «Նովայա Գազետա» թերթում որպես լրագրող և թղթակից։ Նրա դաստիարակներից մեկը Աննա Պոլիտկովսկայան էր։ 2000 թվականին Ելենա Միլաշինան հրատարակել է Կուրսկի ատոմային սուզանավի աղետի վերաբերյալ մի շարք նյութեր, որոնց համար նա ստացել է Ռուսաստանի լրագրողների միության «Ռուսաստանի ոսկե գրիչ» մրցանակը՝ «Լրագրողական հետաքննություններ» անվանակարգում։ 2001 թվականին ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը։ Ելենա Միլաշինայի մասնագիտական հետաքրքրությունների շրջանակը ընդգրկում էր կոռուպցիայի, Հյուսիսային Կովկասում և Չեչնիայում մարդու իրավունքների ոտնահարման, մասնավորապես, Բեսլանում ահաբեկչական գործողության հետաքննության (2004), Աննա Պոլիտկովսկայայի (2006) և Նատալյա Էստեմիրովայի (2009) սպանությունների և Հարավային Օսիայում (2008) հակամարտության թեմաներով նյութերի հրապարակումը։ 2009 թվականի հոկտեմբերին Ելենա Միլաշինան դարձաել է Human Rights Watch մարդու իրավունքների միջազգային կազմակերպության ամենամյա մրցանակի դափնեկիր[13]։ 2006 թվականի փետրվարի 16-ին Միլաշինան Բեսլանում հարձակման է ենթարկվել[14]։
2010 թվականի մարտին Ելենա Միլաշինան ստորագրեց Ռուսաստանի ընդդիմության կոչը՝ «Պուտինը պետք է հեռանա»։ 2012 թվականի ապրիլի 5-ին Ելենա Միլաշինան ծեծի ենթարկվեց Մոսկվայի մերձակայքում գտնվող Բալաշիխայում։ Հարձակվողները դաժան ծեծի էին ենթարկել և թալանել նրան, իսկ ոստիկանական պարեկությունը ժամանել էր մեկուկես ժամ անց և օգնություն չէր ցուցաբերել[15]։
2013 թվականի մարտի 8-ին Ելենա Միլաշինան պարգևատրվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի «Աշխարհի համարձակ կանայք» հատուկ մրցանակով։
Լրագրողական անվախ և քաջարի աշխատանքի համար, Ռուսաստանում և հարևան երկրներում մարդու իրավունքների պաշտպանության համար մենք Ելենա Միլաշինային ճանաչել ենք որպես համարձակ կին։ - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերի
|
Մրցանակը Ելենա Միլաշինային էր հանձնել ԱՄՆ նախագահի կինը` Միշել Օբաման[16]։
2015 թվականին Ելենա Միլաշինան զբաղվում էր Նոժայ-Յուրտ թաղամասի ոստիկանության բաժնի պետի և անչափահաս աղջկա ամուսնության հետաքննության գործով։ Այս դեպքի հետաքննության հետ կապված նա մահվան սպառնալիքներ էր ստացել[17].։
2017 թվականին Ելենա Միլաշինան դարձավ Չեչնիայում գեյերի զանգվածային հետապնդման հետաքննության հեղինակ, որի հետ կապված էլ ստացել էր մեծ թվով սպառնալիքներ։ 2019 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Նովայա Գազետա»-ի և «Միլաշինան ընդդեմ Ռուսաստանի» գործով արձանագրել էր խոսքի ազատության խախտում ռուսաստանյան դատավարության ընթացքում և 2003 թվականին հրապարակված Միլաշինայի հոդվածով «Կուրսկի գործը» պետք է վերաբացվի[18]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռուսաստանի Լրագրողների միության «Ռուսաստանի ոսկե գրիչ» մրցանակ «Լրագրողական հետաքննություններ» անվանակարգում (2001) - Կուրսկի միջուկային սուզանավի աղետի մասին նյութերի շարքի համար[19]
- Human Rights Watch-ի Ալիսոն դե Ֆորջեսի անվան մրցանակ (2009) «Անձնական խիզախության, կոռուպցիայի դեմ պայքարի և Ռուսաստանում մարդու իրավունքների պաշտպանության համար»։
- Մոսկվայի Հելսինկյան խմբի մրցանակ (2009) - «լրագրողական գործունեության համար` մարդու իրավունքների արժեքների առաջընթացի համար»[20]
- ԱՄՆ Պետդեպարտամենտի «Աշխարհի խիզախ կանայք» մրցանակ (2013) - «անվախ և համարձակ լրագրողական աշխատանքի և Ռուսաստանում ու հարևան երկրներում մարդու իրավունքների պաշտպանության համար»[21]։
- Ախմեդնաբի Ախմեդնաբիևի անվան մրցանակ (2015) - 2014 թվականի նոյեմբերի 7-ին լույս տեսած «Մատների շուրջը» հոդվածի համար[22]։
- Գերդ Բուցերիուսի անվան «Արևելյան Եվրոպայի ազատ մամուլ» մրցանակ (2016) «Չեչնիայի իշխանությունների կողմից քննադատությունը ճնշելու համար օգտագործված «ահաբեկման մարտավարության վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացման գործում ունեցած ավանդի համար»[23]։
- «Խմբագրական խորհուրդ» մրցանակ (2017) (Իրինա Գորդիենկոյի և Ելենա Կոստյուչենկոյի հետ համատեղ) - «Չեչնիայում գեյերի հետապնդման և սպանության վերաբերյալ հրապարակումների շարքի համար»[24]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://meduza.io/feature/2023/07/04/trebovali-razblokirovat-gadzhety-oni-otkazalis-milashinoy-za-eto-slomali-paltsy
- ↑ 2,0 2,1 Third Section Case Novaya Gazeta and Milashina v. Russia — ECHR.
- ↑ 3,0 3,1 First Section Case Novaya Gazeta and Milashina v. Russia — ECHR.
- ↑ 4,0 4,1 Elena Milashina — Vrije Universiteit Brussel.
- ↑ https://apnews.com/article/russia-chechnya-milashina-attacked-e60510dd6bc9496071ec8fdd09ffd65b
- ↑ https://novayagazeta.ru/articles/2002/02/11/15790-laureaty-premiy-soyuza-zhurnalistov-rossii-za-2001-god-zolotoe-pero-rossii
- ↑ https://frittord.no/en/prizes/free-media-awards
- ↑ https://frittord.no/en/prizes/free-media-awards/elena-milashina-russia
- ↑ https://redkollegia.org/archives/authors/elena-milashina
- ↑ https://cavavub.be/nl/eredoctoraten
- ↑ https://www.colta.ru/news/16857-vruchena-premiya-professiya-zhurnalist
- ↑ VOA: Российские власти «закрыли» школьникам Америку // Голос Америки. — 2014.
- ↑ Елена Милашина // Human Rights Watch. — 2011.
- ↑ Письмо главного редактора Արխիվացված 2008-09-04 Wayback Machine, Дмитрий Муратов, Новая газета, 25 декабря 2006 г.
- ↑ Би-Би-Си: «Журналистку „Новой газеты“ избили в Подмосковье»
- ↑ «Российский журналист Елена Милашина получила награду США за женское мужество | ИноСМИ - Все, что достойно перевода». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
- ↑ "Новая газета": Елене Милашиной угрожают убийством // Радио Свобода : радио. — 2015, июня.
- ↑ Постановление ЕСПЧ по заявлению № 4097/06(անգլ.)
- ↑ ЛАУРЕАТЫ ПРЕМИЙ СОЮЗА ЖУРНАЛИСТОВ РОССИИ ЗА 2001 ГОД «ЗОЛОТОЕ ПЕРО РОССИИ» // Новая газета : газета. —М., 202.
- ↑ Люди слова и дела. — 2009. — № 143.
- ↑ Ануш Аветисян. Российский журналист Елена Милашина получила награду США за женское мужество // Голос Америки : редио. — 2013.
- ↑ Победителем конкурса в память об Ахмеднаби Ахмеднабиеве стала Елена Милашина // Кавказский Узел. — 2015.
- ↑ Журналисты Елена Милашина и Сеймур Хази удостоены премии имени Герда Буцериуса // Московская Хельсинкская группа. — 2016.
- ↑ ЛЕНА МИЛАШИНА, ИРИНА ГОРДИЕНКО: «РАСПРАВЫ НАД ЧЕЧЕНСКИМИ ГЕЯМИ (18+)» // Премия «Редколлегия». — 2017.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Елена Милашина». «Новая газета» — Материалы автора.
- Григорий Туманов. Елена Милашина: «Пока Чечня не заговорит, ничего не изменится» Colta.ru, 07.2017
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենա Միլաշինա» հոդվածին։ |
|