Նատալյա Էստեմիրովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նատալյա Էստեմիրովա
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 28, 1958(1958-02-28)
ԾննդավայրԿամիշլով, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 15, 2009(2009-07-15)[1] (51 տարեկան)
Մահվան վայրԳազի-Յուրտ (գյուղ, Նազրանովսկի շրջան), Նազրանովսկի շրջան, Ինգուշեթիա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՉեչենական պետական համալսարան
Մասնագիտությունլրագրող, իրավապաշտպան, գրող և դասախոս
Պարգևներ և
մրցանակներ
Աննա Պոլիտկովսկայայի անվան մրցանակ Ռոբերտ Շումանի մրցանակ և «Ճիշտ կենսակերպի» մրցանակ
ԱնդամությունMemorial?
Natalya Estemirova Վիքիպահեստում

Նատալյա Հուսեինովնա Էստեմիրովա (ռուս.՝ Наталья Хусаиновна Эстеми́рова, փետրվարի 28, 1958(1958-02-28), Կամիշլով, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 15, 2009(2009-07-15)[1], Գազի-Յուրտ (գյուղ, Նազրանովսկի շրջան), Նազրանովսկի շրջան, Ինգուշեթիա, Ռուսաստան)[2][3][4], ռուս իրավապաշտպան, լրագրող, Գրոզնիում գտնվող «Հուշահամալիր» իրավապաշտպանական կենտրոնի ներկայացուցչության աշխատակից[5]։ 2009 թվականի հուլիսի 15-ին նրա սպանությունը հասարակական և քաղաքական մեծ արձագանք առաջացրեց[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալյա Էստեմիրովան ծնվել է Սվերդլովսկի մարզի Կամիշլով քաղաքում։ Նրա հայրը՝ չեչեն Հուսեյն Էսթեմիրովը, մանկության տարիներին ընտանիքի հետ աքսորվել էր Չեչենական Իշխոյ-Յուրտ գյուղից Ղազախստան։ 1950-ական թվականներին Չեչեններին թույլ տվեցին վերադառնալ Ղազախստանից, իսկ Հուսեյն Էսթեմիրովը, գտնվելով Ուրալում, այնտեղ հանդիպեց Կլաուդիա Միխայլովնա Ագեևային` Նատաշայի մորը, որը ռուսական ընտանիքից էր։ Ամուսնանալով՝ նրանք մնացին ապրելու Ուրալի Կամիշլովի քաղաքում, որտեղ նրանք չորս դուստր ունեցան։ Նատալյան շատ էր սիրում գրքեր կարդալ։ Կամիշլովում Նատալյան ավարտեց միջնակարգ դպրոցը և մանկավարժական ուսումնարանը` ստանալով տարրական դասարանների ուսուցչի որակավորում[7]։

Հետագա ուսումնառություն և աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալյա Էստեմիրովան ավարտել է Գրոզնիի համալսարանի պատմության ֆակուլտետը։ Մինչև 1998 թվականը աշխատել է Գրոզնիի թիվ 7 դպրոցում որպես պատմության ուսուցիչ, այնուհետև զբաղվել է իրավապաշտպանական լրագրությամբ։ Երկրորդ չեչենական պատերազմի սկզբում նա աշխատել է Գրոզնիում, 2000 թվականից եղել է Գրոզնիի «Հուշահամալիր» իրավապաշտպանական կենտրոնի ներկայացուցչության աշխատակից[8]։ Պոլինա Ժերեբցովայի հետ միասին տեղեկություններ են հավաքել Գրոզնի շուկայում տեղի ունեցած հրետակոծության զոհերի մասին[9]։

2004 թվականին Շվեդիայի խորհրդարանի շենքում կայացած արարողության ժամանակ նրան շնորհվել է «Ճիշտ կենսագործունեություն» մրցանակ։ 2005 թվականին Եվրոպական ժողովրդական կուսակցությունը Էստեմիրովային և հուշահամալիրի նախագահ Սերգեյ Կովալևին պարգևատրել է Ռոբերտ Շումանի մեդալով[2]։ 2007 թվականին Նոբելյան կանանց նախաձեռնությունը Էստեմիրովային է հանձնել «Աննայի RAW in WAR Award» մրցանակ[10]։

Նատալյա Էստեմիրովան ընդգրկված էր բանտերում կալանավորման պայմանների հանձնաժողովի կազմում։ Նրա կողմնակիցների կարծիքով` նա պայքարել է քրեական գործերի կեղծման դեմ՝ այցելելով նախաքննական կալանավայրեր, ակտիվորեն պայքարել է խոշտանգումների գործելակերպի դեմ, ինչպես նաև հետաքննություններ է իրականացրել առևանգումների և արտադատական մահապատիժների վերաբերյալ։

Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Human Rights Watch-ի մոսկովյան բյուրոյի ղեկավար Տատյանա Լոկշինայի տեղեկացմամբ 2009 թվականի հուլիսի 15-ին, ժամը 08։ 30-ի սահմաններում Էստեմիրովային առևանգել էին Գրոզնիի իր տան մոտից։ Նրա իրավապաշտպան գործընկերները տագնապ բարձրացրին, երբ նա չներկայացավ նախապես կազմակերպված հանդիպմանը, մեկնեցին նրա տուն և հարցաքննեցին վկաներին[11]։ Ըստ նրա գործընկերների՝ «երկու վկաներ պատշգամբից տեսել էին, թե ինչպես են նրան նստեցրել սպիտակ գույնի ՎԱԶ մակնիշի ավտոմեքենա՝ Գրոզնիի Բոգդան Խմելնիցկի փողոցում, որտեղ ապրում էր Էստեմիրովան, նա հասցրել էր բացականչել, որ իրեն առևանգում են»[11]։

Ռուսաստանի դատախազության քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վլադիմիր Մարկինը տեղեկացրել էր, որ Ինգուշեթիայի Նազրանի շրջանի Գազի-Յուրտ գյուղի մոտակայքում«Կովկաս» դաշնային մայրուղուց 100 մետր հեռավորության վրա` անտառային գոտում, Մոսկվայի ժամանակով 16։30-ին (ըստ Ինգուշեթիայի ՆԳՆ-ի՝ 17։20-ին) հայտնաբերվել է գլխի և կրծքավանդակի շրջանում փամփուշտի վերքերով կնոջ դի։ Նրա պայուսակում հայտնաբերվել էր անձնագիր, Չեչենական հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի փորձագիտական խորհրդի անդամի վկայական և կալանավայրերում հասարակական վերահսկողության հանձնաժողովի դիտորդի մանդատ` Նատալյա Էստեմիրովայի անունով[12]։

Իշխանությունների արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ մամուլի խոսնակ Նատալյա Տիմակովայի` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը «վրդովմունք էր հայտնել սպանության կապակցությամբ և հանձնարարել է Ռուսաստանի Դաշնության դատախազության քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները սպանությունը հետաքննելու համար:

... Ակնհայտ է, որ այս դիտավորյալ սպանությունը կարող է կապված լինել Նատալյա Էստեմիրովայի իրավապաշտպանական գործունեության հետ»։ «Հանցագործների նկատմամբ պատիժը պետք է լինի ավելի խիստ», նշել էր նախագահի խոսնակը։ Նախագահը նաև ցավակցություն էր հայտնել Էստեմիրովայի հարազատներին և մերձավորներին[13]։

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Էստեմիրովայի սպանությունը կապել էր իրավապաշտպանության ոլորտում նրա ակտիվ գործունեության հետ[14]։

Մեկնաբանելով Էստեմիրովայի սպանությունը՝ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն այն անվանել է «հրեշավոր»[15] և հայտարարել, որ ինքն անձամբ վերահսկելու է հանցագործների որոնումը։ Ըստ նրա, կանցկացվի նաև ոչ պաշտոնական հետաքննություն «չեչենների ավանդույթներին համապատասխան»[16][17]։ Ռամզան Կադիրովը նույնպես կտրականապես հերքել էր Օլեգ Օրլովի հայտարարությունները՝ անձամբ զանգահարել նրան և նշել, որ «դուք կամաչեք, երբ պարզվի, որ դա չի համապատասխանում իրականությանը: Դուք դատախազ կամ քննիչ չեք այդպիսի հայտարարություններ անելու համար»[15][18]։

Հետաքննության ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հուլիսի 15-ին իրավապաշտպանի սպանության փաստով հարուցվեցին երկու քրեական գործեր` Չեչնիայում` «մարդու առևանգում» հոդվածով, իսկ Ինգուշեթիայում` «սպանություն» և «զենքի ապօրինի շրջանառություն» հոդվածներով։ Ըստ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի, 2009 թվականի հուլիսի 16-ին դրանք միավորվել էին մեկ գործի մեջ, որը հանձնվել էր Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի Հարավային Դաշնային օկրուգի գլխավոր քննչական վարչությանը[16]։ Սպանության հիմնական դրդապատճառը Էստեմիրովայի իրավապաշտպանական գործունեությունն էր[19]։

2011 թվականի հուլիսի դրությամբ` հետաքննությունը Նատալյա Էստեմիրովայի սպանության հիմնական վարկածը համարում էր «Իսլամ Ուսպախաձիևի» խմբավորման չեչեն գրոհայինների վրեժխնդրությունը, 2013 թվականի հուլիսի դրությամբ Քննչական կոմիտեն հայտնում է, որ հետաքննությունը շարունակվում է, և «Քննիչները բացարձակապես վստահ են, որ Ալխազուր Բաշաևը ներգրավված է եղել այդ հանցագործությունների մեջ: (...) Քննիչները համոզված են, որ այդ հանցագործությունների դրդապատճառը Էստեմիրովայի հրապարակումների համար վրեժխնդրությունն էր»[20]։ Ըստ «Մեմորիալ» իրավապաշտպանական կենտրոնի ղեկավար Ա. Չերկասովի` «հետաքննությունը դադարեցված է, այսինքն՝ ոչ կենդանի է, ոչ էլ մահացած»[21]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հուլիսի 16-ին Գրոզնիում կայացավ Նատալյա Էստեմիրովայի հրաժեշտի արարողությունը, որին մասնակցում էին 100-500 հոգի[22]։ Դրանից հետո Նատալյա Էստեմիրովային հուղարկավորեցին Չեչնիայի Գուդերմեսի շրջանի Իշխոյ-Յուրտ գյուղում[23]։

Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Նատալյա Էստեմիրովայի հիշատակի ցույց Մոսկվայում

Մոսկվայի Նովոպուշկինսկու հրապարակում և Սանկտ Պետերբուրգի Տրոյիցկայա հրապարակում տեղի ունեցան հանգուցյալ իրավապաշտպանի հիշատակին նվիրված հավաքներ[23]։

2009 թվականի հուլիսի 17-ին Փարիզի Սեն-Միշել հրապարակում տեղի ունեցավ հավաք` նվիրված սպանված իրավապաշտպանի հիշատակին, որին մասնակցում էր մոտ 150 մարդ[24]։

2010 թվականի հուլիսի 8-ին Մոսկվայի Անկախ մամուլի կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Նատալյա Էստեմիրովայի սպանության հետաքննությունը: Հարցեր հետաքննությանը» թեմայով[25]։

2010 թվականի հուլիսի 15-ին Էստեմիրովային հիշեց ամբողջ աշխարհը։ «Մեմորիալի»-ի կայքում տեղադրվեց տեղեկատվություն անցկացված հավաքների վերաբերյալ[26]։

2011 թվականի հուլիսի 15-ին Էստեմիրովայի հիշատակին նվիրված հավաքներ տեղի ունեցան Մոսկվայում, Նազրանում, Եկատերինբուրգում, Մյունխենում և այլ քաղաքներում[27]։ Սպանված իրավապաշտպանի գործընկերները` «Մեմորիալ»-ի աշխատակիցները, FIDH-ն և «Նովայա Գազետա»-ի լրագրողները Մոսկվայում ներկայացրեցին «Նատալյա Էստեմիրովայի սպանությունից երկու տարի անց: Քննությունը գնում է սխալ ընթացքով զեկույցը[28]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը` Չեչնիայի Գուդերմեսի շրջանի Իշխոյ-Յուրտ գյուղից էր ազգությամբ չեչեն, մայրը ռուս էր[29]։

Ըստ Էստեմիրովայի ընկերուհի լրագրող Մարինա Լիտվինովիչի` նրա ամուսինը վաղուց էր սպանվել[29]։

Ընտանիքում մնացել էր 15-ամյա դուստրը՝ Լանա Սայդամինովնա Էստեմիրովան (ծնվ.` 1994 թվական): 2009 թվականի օգոստոսի 3-ին «Մեմորիալ» կենտրոնի իրավապաշտպանները որբ մնացած Լանայի օգտին կազմակերպեցին դրամահավաք[30]։ Այնուհետև Լանան սովորելու մեկնեց Մեծ Բրիտանիա, որտեղ ավարտեց Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքականության դպրոցը և ստացավ միջազգային հարաբերությունների մասնագետի որակավորում։ Նա ամուսնացած է և բնակվում է Մեծ Բրիտանիայում։ 2019 թվականին Լանան մոր կյանքի մասին գրել է հուշերի գիրք[31]։

Նատալյայի քույրը` Սվետլանա Հուսեինովնա Էստեմիրովան[30], բնակվում է Եկատերինբուրգում[32]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Russian activist 'found murdered' // BBC News Online — 2009.
  2. 2,0 2,1 Некролог: Наталья Эстемирова. // Русская служба Би-би-си, 16 июля 2009
  3. Меркель напомнила Медведеву про убийство Натальи Эстемировой. // Вечерние Ведомости, 15 июля 2010 (Ստուգված է 15 Հուլիսի 2010)
  4. Татьяна Мерзлякова: Наталья Эстемирова до конца билась за права человека. // Кавказский узел, 24 июля 2009 (Ստուգված է 11 Հուլիսի 2010)
  5. Эстемирова в Лентапедии
  6. «Мемориал. Убийство Натальи Эстемировой»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-04-ին։ Վերցված է 2011-01-17 
  7. Санникова Елена (2011-07-15)։ «Жизнь, отданная защите людей»։ Путин должен уйти։ Первая публикация в 9-м номере журнала (газеты) «За права человека», октябрь 2009։ Վերցված է 2019-03-15 
  8. «Памяти Натальи Эстемировой»։ Правозащитный Центр «Мемориал»։ Վերցված է 2019-03-15 
  9. Васильчук Татьяна (2016-12-15)։ ««Я "здесь" чужая и "там" — не своя»»։ Новая газета։ Վերցված է 2019-03-15 
  10. Natalia Estemirova (Chechnya/Russia) 2007: Winner of the Anna Politkovskaya Award
  11. 11,0 11,1 Найдено тело похищенной в Грозном правозащитницы
  12. Громкое убийство, Интерфакс, 16 июля 2009 г.
  13. Правозащитница «Мемориала», расследовавшая убийства и похищения, сама похищена в Грозном и найдена мёртвой в Ингушетии. News.ru. 15 июля 2009. (Ստուգված է 16 Հուլիսի 2009)
  14. Эхо Москвы / Новости / Новости Эха / Четверг, 16.07.2009 / Более суток прошло с момента убийства правозащитницы Наталья Эстемировой https://echo.msk.ru/news/606055-echo.phtml
  15. 15,0 15,1 Человек, «представившийся Кадыровым», заявил главе «Мемориала», что не причастен к убийству Эстемировой. News.ru. 16.07.2009. (Ստուգված է 16 Հուլիսի 2009)
  16. 16,0 16,1 Смелый человек. Л. Мовсесян. Lenta.ru, 16.07.2009. (Ստուգված է 16 Հուլիսի 2009)
  17. Выстрел в голову. «Московский комсомолец», 16 июля 2009. (Ստուգված է 16 Հուլիսի 2009)
  18. ПРАВО.RU — Кадыров отрицает причастность к убийству Эстемировой
  19. СКП назвал основную версию убийства чеченской правозащитницы Lenta.ru. 16.07.2009. (Ստուգված է 16 Հուլիսի 2009)
  20. Расследование уголовного дела об убийстве Натальи Эстемировой продолжается Archived 2013-10-10 at the Wayback Machine. Следственный комитет 15.07.13
  21. «Мемориал»: убийц Натальи Эстемировой никто не ищет Би-би-си
  22. Более суток прошло с момента убийства правозащитницы Наталья Эстемировой. // Радиостанция «Эхо Москвы», 16 июля 2009 (Ստուգված է 16 Հուլիսի 2009)
  23. 23,0 23,1 Акции памяти Натальи Эстемировой прошли сегодня в Москве и Санкт-Петербурге. // Радиостанция «Эхо Москвы», 16 июля 2009 (Ստուգված է 16 Հուլիսի 2009)
  24. Бакланов А. В Париже проходит митинг памяти Натальи Эстемировой. // «Кавказский узел», 17 июля 2009 (Ստուգված է 17 Հուլիսի 2009)
  25. Мемориал
  26. «Мемориал»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-24-ին։ Վերցված է 2012-07-23 
  27. Мемориал
  28. Мемориал
  29. 29,0 29,1 Эстемирова, Наталья на Лентапедии.
  30. 30,0 30,1 Помощь дочери Натальи Эстемировой. Archived 2009-10-29 at the Wayback Machine. Сайт общества «Мемориал». (Ստուգված է 9 Օգոստոսի 2009)
  31. "Ее похитили, пока я спала". Интервью с дочерью чеченской правозащитницы Натальи Эстемировой, убитой десять лет назад // «Настоящее время», 15.07.2019
  32. Биография на сайте «Кавказского узла».