Պոլինա Ժերեբցովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պոլինա Ժերեբցովա
Жеребцова Полина в Кельне.JPG
Ծնվել էմարտի 20, 1985(1985-03-20) (34 տարեկան)
ԾննդավայրԳրոզնի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունբանաստեղծ, պատմաբան, լրագրող, փիլիսոփա, իրավապաշտպան, օրագրի հեղինակ, գրող և հակապատերազմային ակտիվիստ
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Ժանրերվավերագրական գրականություն և հրապարակախոսություն
Գրական ուղղություններՀումանիզմ
Polina Zherebtsova Վիքիպահեստում

Պոլինա Վիկտորովնա Ժերեբցովա (ռուս.՝ Полина Викторовна Жеребцова, (մարտ 20, 1985, Գրոզնի, Չեչնիա), ռուս բանաստեղծ և փաստագրական գրող, հայտնի օրագրերի հեղինակ, որոնք ընդգրկում են երեք չեչենական պատերազմները կազմող իր մանկության, պատանեկության և երիտասարդության տարիները[2]։

Չեչնիա, պատերազմ, 1995

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլինա Ժերեբցովան ծնվել է 1985 թվականին Գրոզնի քաղաքում և այնտեղ ապրել գրեթե քսան տարի։ Նա իրեն համարում է կոսմոպոլիտ, քանի որ իր տոհմում տարբեր ազգություններ կան։

1994 թվականին Պոլինան սկսում է օրագիր պահել, որի մեջ գրանցում է իր շուրջը կատարվող իրադարձությունները[3]։

1999 թվականին հոկտեմբերի 21-ին վիրավորվել է ռումբի բեկորից Գրոզնու կենտրոնական շուկայի վրա հրթիռային հարձակման ժամանակ։

2002 թվականից սկսել է աշխատել որպես լրագրող։ Ռուսաստանի լրագրողների միության և ՊԵՆ ակումբի անդամ է։ Երուսաղեմում ստացել է Յանուշ Կորչակի անվան միջազգային մրցանակ երկու անվանակարգերում (պատմողական և վավերագրական արձակ)։

2012 թվականին ստացել է Սախարովի մրցանակ՝ «Լրագրություն որպես սխրանք»:

2013 թվականից, որպես քաղաքական փախստական, ապրում է Ֆինլանդիայում[4]։

օրագիր, 1995

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պոլիտկովսկայան նկարագրեց պատերազմը որպես դրսից եկած լրագրող: Պոլինա Ժերեբցովան պատմել է պատերազմի մասին ներսից, խավարի սրտից»:

(Շպիգել ամսագրիր) Der Spiegel №10 / 2015 թ[5]:

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дневник Жеребцовой Полины, 2011
  • Муравей в стеклянной банке, чеченские дневники, 2014
  • Тонкая серебристая нить, 2015
  • Ослиная порода, 2017
  • 45 parallel (novel), 2017

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]