Ելենա Միլաշինա
Ելենա Միլաշինա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 28, 1978 (42 տարեկան) |
Ծննդավայր | Դալնեգորսկ, Պրիմորիեի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ (2001) |
Մասնագիտություն | լրագրող, իրավապաշտպան, գրող, լրագրող և խմբագիր |
Աշխատավայր | Նովայա Գազետա |
Պարգևներ և մրցանակներ | Կանանց արիության միջազգային մրցանակ Golden Pen of Russia? Bucerius-Förderpreis Freie Presse Osteuropas? և Redkollegia? |
Elena Milashina Վիքիպահեստում |
Ելենա Վալերեվնա Միլաշինա (ռուս.՝ Елена Валерьевна Милашина, հոկտեմբերի 28, 1978, Դալնեգորսկ, Պրիմորիեի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս լրագրող, «Նովայա Գազետա» հատուկ ծրագրերի բաժնի հատուկ թղթակից և խմբագիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ելենա Միլաշինան ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 28-ին, Պրիմորիեի երկրամասի Դալնեգորսկ քաղաքում։ Սովորել է Ամուրսկ քաղաքի դպրոցում։ 1994-1995 թվականներին մասնակցել է FLEX փոխանակման ծրագրին, ինչն էլ նրան օգնել է հետագայում ընդունվել Մոսկվայի պետական համալսարան[1]։
Սովորելու ընթացքում` 1997 թվականից, Ելենա Միլաշինան սկսել է աշխատել «Նովայա Գազետա» թերթում որպես լրագրող և թղթակից։ Նրա դաստիարակներից մեկը Աննա Պոլիտկովսկայան էր։ 2000 թվականին Ելենա Միլաշինան հրատարակել է Կուրսկի ատոմային սուզանավի աղետի վերաբերյալ մի շարք նյութեր, որոնց համար նա ստացել է Ռուսաստանի լրագրողների միության «Ռուսաստանի ոսկե գրիչ» մրցանակը՝ «Լրագրողական հետաքննություններ» անվանակարգում։ 2001 թվականին ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը։ Ելենա Միլաշինայի մասնագիտական հետաքրքրությունների շրջանակը ընդգրկում էր կոռուպցիայի, Հյուսիսային Կովկասում և Չեչնիայում մարդու իրավունքների ոտնահարման, մասնավորապես, Բեսլանում ահաբեկչական գործողության հետաքննության (2004), Աննա Պոլիտկովսկայայի (2006) և Նատալյա Էստեմիրովայի (2009) սպանությունների և Հարավային Օսիայում (2008) հակամարտության թեմաներով նյութերի հրապարակումը։ 2009 թվականի հոկտեմբերին Ելենա Միլաշինան դարձաել է Human Rights Watch մարդու իրավունքների միջազգային կազմակերպության ամենամյա մրցանակի դափնեկիր[2]։ 2006 թվականի փետրվարի 16-ին Միլաշինան Բեսլանում հարձակման է ենթարկվել[3]։
2010 թվականի մարտին Ելենա Միլաշինան ստորագրեց Ռուսաստանի ընդդիմության կոչը՝ «Պուտինը պետք է հեռանա»։ 2012 թվականի ապրիլի 5-ին Ելենա Միլաշինան ծեծի ենթարկվեց Մոսկվայի մերձակայքում գտնվող Բալաշիխայում։ Հարձակվողները դաժան ծեծի էին ենթարկել և թալանել նրան, իսկ ոստիկանական պարեկությունը ժամանել էր մեկուկես ժամ անց և օգնություն չէր ցուցաբերել[4]։
2013 թվականի մարտի 8-ին Ելենա Միլաշինան պարգևատրվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի «Աշխարհի համարձակ կանայք» հատուկ մրցանակով։
![]() |
Լրագրողական անվախ և քաջարի աշխատանքի համար, Ռուսաստանում և հարևան երկրներում մարդու իրավունքների պաշտպանության համար մենք Ելենա Միլաշինային ճանաչել ենք որպես համարձակ կին: - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերի
|
![]() |
Մրցանակը Ելենա Միլաշինային էր հանձնել ԱՄՆ նախագահի կինը` Միշել Օբաման[5]։
2015 թվականին Ելենա Միլաշինան զբաղվում էր Նոժայ-Յուրտ թաղամասի ոստիկանության բաժնի պետի և անչափահաս աղջկա ամուսնության հետաքննության գործով։ Այս դեպքի հետաքննության հետ կապված նա մահվան սպառնալիքներ էր ստացել[6].։
2017 թվականին Ելենա Միլաշինան դարձավ Չեչնիայում գեյերի զանգվածային հետապնդման հետաքննության հեղինակ, որի հետ կապված էլ ստացել էր մեծ թվով սպառնալիքներ։ 2019 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Նովայա Գազետա»-ի և «Միլաշինան ընդդեմ Ռուսաստանի» գործով արձանագրել էր խոսքի ազատության խախտում ռուսաստանյան դատավարության ընթացքում և 2003 թվականին հրապարակված Միլաշինայի հոդվածով «Կուրսկի գործը» պետք է վերաբացվի[7]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռուսաստանի Լրագրողների միության «Ռուսաստանի ոսկե գրիչ» մրցանակ «Լրագրողական հետաքննություններ» անվանակարգում (2001) - Կուրսկի միջուկային սուզանավի աղետի մասին նյութերի շարքի համար[8]
- Human Rights Watch-ի Ալիսոն դե Ֆորջեսի անվան մրցանակ (2009) «Անձնական խիզախության, կոռուպցիայի դեմ պայքարի և Ռուսաստանում մարդու իրավունքների պաշտպանության համար»։
- Մոսկվայի Հելսինկյան խմբի մրցանակ (2009) - «լրագրողական գործունեության համար` մարդու իրավունքների արժեքների առաջընթացի համար»[9]
- ԱՄՆ Պետդեպարտամենտի «Աշխարհի խիզախ կանայք» մրցանակ (2013) - «անվախ և համարձակ լրագրողական աշխատանքի և Ռուսաստանում ու հարևան երկրներում մարդու իրավունքների պաշտպանության համար»[10]։
- Ախմեդնաբի Ախմեդնաբիևի անվան մրցանակ (2015) - 2014 թվականի նոյեմբերի 7-ին լույս տեսած «Մատների շուրջը» հոդվածի համար[11]։
- Գերդ Բուցերիուսի անվան «Արևելյան Եվրոպայի ազատ մամուլ» մրցանակ (2016) «Չեչնիայի իշխանությունների կողմից քննադատությունը ճնշելու համար օգտագործված «ահաբեկման մարտավարության վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացման գործում ունեցած ավանդի համար»[12]։
- «Խմբագրական խորհուրդ» մրցանակ (2017) (Իրինա Գորդիենկոյի և Ելենա Կոստյուչենկոյի հետ համատեղ) - «Չեչնիայում գեյերի հետապնդման և սպանության վերաբերյալ հրապարակումների շարքի համար»[13]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ VOA: Российские власти «закрыли» школьникам Америку // Голос Америки. — 2014.
- ↑ Елена Милашина // Human Rights Watch. — 2011.
- ↑ Письмо главного редактора Archived 2008-09-04 at the Wayback Machine., Дмитрий Муратов, Новая газета, 25 декабря 2006 г.
- ↑ Би-Би-Си: «Журналистку „Новой газеты“ избили в Подмосковье»
- ↑ «Российский журналист Елена Милашина получила награду США за женское мужество | ИноСМИ - Все, что достойно перевода»։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին։ Վերցված է 2013-03-12
- ↑ "Новая газета": Елене Милашиной угрожают убийством // Радио Свобода : радио. — 2015, июня.
- ↑ Постановление ЕСПЧ по заявлению № 4097/06(անգլ.)
- ↑ ЛАУРЕАТЫ ПРЕМИЙ СОЮЗА ЖУРНАЛИСТОВ РОССИИ ЗА 2001 ГОД «ЗОЛОТОЕ ПЕРО РОССИИ» // Новая газета : газета. —М., 202.
- ↑ Люди слова и дела. — 2009. — № 143.
- ↑ Ануш Аветисян. Российский журналист Елена Милашина получила награду США за женское мужество // Голос Америки : редио. — 2013.
- ↑ Победителем конкурса в память об Ахмеднаби Ахмеднабиеве стала Елена Милашина // Кавказский Узел. — 2015.
- ↑ Журналисты Елена Милашина и Сеймур Хази удостоены премии имени Герда Буцериуса // Московская Хельсинкская группа. — 2016.
- ↑ ЛЕНА МИЛАШИНА, ИРИНА ГОРДИЕНКО: «РАСПРАВЫ НАД ЧЕЧЕНСКИМИ ГЕЯМИ (18+)» // Премия «Редколлегия». — 2017.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Елена Милашина»։ «Новая газета»
- Григорий Туманов. Елена Милашина: «Пока Чечня не заговорит, ничего не изменится» Colta.ru, 07.2017
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ելենա Միլաշինա կատեգորիայում։ |