Ելենա Կոստյուչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ելենա Կոստյուչենկո
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 25, 1987(1987-09-25) (34 տարեկան) կամ 1987[1]
ԾննդավայրՅարոսլավլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Մասնագիտությունգրող, լրագրող և ակտիվիստ
Պարգևներ և
մրցանակներ
Արևելյան Եվրոպայի ազատ մամուլ «Կոմերտոն» մրցանակ Journalism as a Profession? և Journalism as a Profession?
Elena Kostyuchenko Վիքիպահեստում

Ելենա Գենադիևնա Կոստյուչենկո (ռուս.՝ Еле́на Генна́дьевна Костюче́нко, սեպտեմբերի 25, 1987(1987-09-25) կամ 1987[1], Յարոսլավլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս լրագրող, «Նովայա գազետա» լրատվական գործակալության հատուկ թղթակից, ԼԳԲՏ շարժման ակտիվիստ։

Կարիերան լրագրության բնագավառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Կոստյուչենկոն լրագրության իր կարիերան սկսել է դպրոցի բարձր դասարաններում։ Առաջին հրապարակումները եղել են Յարոսլավլի տարածաշրջանային «Северный край» թերթում։ Նրա խոսքերով, այդ պահին նրա վրա մեծ ազդեցություն են ունեցել Աննա Պոլիտկովսկայայի հոդվածները, որոնց տպավորությունն այնքան ուժեղ է եղել, որ Ելենան որոշել է հետագայում աշխատանքի տեղավորվել «Նովայա գազետա»-ում[2]։

2004 թվականին տեղափոխվել է Մոսկվա, ընդունվել Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետ։ 2005 թվականին աշխատանքի է անցել «Նովայա գազետա»-ում` որպես հատուկ թղթակից։ Նախընտրել է հետաքննող լրագրությամբ զբաղվել։ Մանրամասն գրել է Կուշչևսկայա ստանիցայում տեղի ունեցած մասսայական սպանությունների և Pussy Riot գործի մասին[2]։

2008 թվականին նա փորձել է ներթափանցել «Роза Мира» անձնական աճի դասընթացների կազմակերպության մեջ։ Կոստյուչենկոն, առանց «Նովայա գազետայի» խմբագրությունը նախազգուշացնելու, հետաքննություն է սկսել ֆոտոմոդել Ռուսլանա Կորշունովայի ինքնասպանության դեպքի առթիվ, ով նախկինում այցելել է այդ դասընթացներին։ Դա հանգեցրել է անկանխատեսելի հետևանքների, լրագրողի համար ավարտվել է ծանր դեպրեսիայի և նևրոզների կլինիկայում հոսպիտալացումով, և նյութը չի հրապարակվել։ 2019 թվականի մայիսին Կոստյուչենկոն այդ մասին հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում[3][4]։

Ելենա Կոստյուչենկոն առաջին լրագրողն է, ով ճեղքել է 2011 թվականի դեկտեմբերի 16-ին Ժանաոզեն քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների շուրջ տեղեկատվական շրջափակումը[5][6][7][8]։

Aquote1.png Փոքրիկ փխրուն աղջիկը Ելենա Կոստյուչենկոն ծայրահեղ լրագրող է։ Կուշչևկայից մաֆիոզները, Խիմկիում ծեծը, փողոցային մարմնավաճառները նրա թեմաներն են։
- Ալեքսանդր Լիտոյ, «РБК daily» թերթ[9]
Aquote2.png


2016 թվականի սեպտեմբերի 1-ին Կոստյուչենկոն լուսաբանել է Բեսլանում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում իրենց հարազատներին կորցրած վեց կանանց չարտոնված ցույցը և նույն օրը տեղի ունեցած դատավարությունը (նրանք մեղավոր ճանաչվեցին վարչական իրավախախտումների համար)։ Կոստյուչենկոյի «Նոր Անտիգոնե» վավերագրական պիեսը, որը բաղկացած է հանդիպումների արձանագրությունների դրվագներից, իր իսկ տեքստից և Սոֆոկլեսի «Անտիգոնայից» ինտերմեդիայից, բեմադրել է Ելենա Գրեմինան 2017 թվականին Teatre.doc-ում[10][11]։

ԼԳԲՏ շարժման մասնակից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Կոստյուչենկոն լեսբուհի է։ 2011 թվականին, նախքան գեյ-շքերթին մասնակցելը, նա հրապարակել է կոչ հասարակություն` «Ինչու եմ այսօր գնում գեյ-շքերթի» խորագրի ներքո[12], որտեղ կտրուկ է խոսել հոմոֆոբիայի, գեյերի և լեսբուհիների խտրականության դեմ և պահանջել հավասարություն սեռական փոքրամասնությունների համար։ Այս հաղորդագրությունը ստացել է ավելի քան 10 հազար մեկնաբանություն, ինչը ռեկորդ է եղել ինտերնետի ռուսական հատվածի համար։ Մայիսի 28-ին ակցիայի ընթացքում Ուղղափառ ակտիվիստներից մեկը (Ռոման Լիսունով[13]) հարձակվել է Ելենայի վրա և հարվածել նրա դեմքին։ Այդ դեպքից հետո նա հոսպիտալացվել է ուղեղի ցնցման կասկածով, բայց հիվանդանոցում ախտորոշվել է բարոտրավմա[14]։

Ելենա Կոստյուչենկոյի նախաձեռնությամբ 2012-2013 թվականներին չորս անգամ անցկացվել է «Համբույրի օր» ակցիան Պետական դումայի պատերի մոտ, բոլոր դեպքերում ցույցերը համընկել են Ռուսաստանի խորհրդարանի կողմից «համասեռամոլության քարոզչությունը» արգելող օրինագծի (վերջին ընթերցմամբ՝ «անչափահասների շրջանում ոչ ավանդական սեռական հարաբերությունների խթանում») քննարկման հետ[15]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պայմանականորեն ավելորդները» (2014),
  • «Մենք պետք է ապրենք այստեղ» (2015)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աստիճան դեպի հաջողություն» երիտասարդ լրագրողների մրցույթի 2-րդ աստիճանի մրցանակ (2007)[16],
  • Գերդտ Բուցերիուսի անվան «Արևելյան Եվրոպայի ազատ մամուլ» մրցանակ (2013)։ Առաջադրել էին, Corpus-ի, Նորվեգական Հելսինկյան կոմիտեի և Human Rights House Foundation- ի լրագրող Իլյա Կրիգերին[17],
  • Ազատության մրցանակ (2013) - Ղազախստանի Մանգիստաուի շրջանում բողոքի ցույցերը լուսաբանելու համար[5],
  • Անդրեյ Սախարովի անվան մրցանակ՝ «Լրագրության համար, որպես արարք» (2015)[18],
  • Ահմեդնաբի Ահմեդնաբիևի անվան մրցանակ, 2-րդ տեղ (2015) - «Բեսլանի երազները» ռեպորտաժի համար[19],
  • Բաց Ռուսաստանի «Մասնագիտությունը՝ լրագրող» մրցանակ «Ռեպորտաժ» անվանակարգում (2016) - «Ճահիճների աստվածները ոչ մեկին չեն թողնի» ռեպորտաժի համար[20],
  • «Խմբագրական խորհրդի» մրցանակ (Իրինա Գորդիենկոյի և Ելենա Միլաշինայի հետ միասին) (2017) - «Չեչնիայում գեյերի հետապնդումների և սպանությունների վերաբերյալ հրապարակումների շարքի համար»[21],
  • «Կամերտոն» մրցանակ (2020)[22]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Czech National Authority Database
  2. 2,0 2,1 Елена Костюченко (2011-11-07)։ «У нас некорректная профессия»։ Проблемное поле։ «Русский журнал»։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-11-ին։ Վերցված է 2013-06-11 
  3. «Журналистка „Новой газеты“ рассказала о том, как под видом тренингов личностного роста скрываются секты», Snob, 19.05.2019.
  4. «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-17-ին։ Վերցված է 2019-05-17 
  5. 5,0 5,1 Казис Тогузбаев (2013-05-31)։ «Оппозиционной премией «Свобода» отмечены и живые, и мертвые»։ Политика։ Радио «Свобода»։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-11-ին։ Վերցված է 2013-06-11 
  6. Елена Костюченко (2011-12-23)։ «Жанаозен — нефтяная река»։ Политика։ «Новая газета», № 144։ Վերցված է 2013-06-11 
  7. Елена Костюченко (2011-12-20)։ «Жанаозен»։ Политика։ «Новая газета», № 143։ Վերցված է 2013-06-11 
  8. Денис Билунов (2011-12-28)։ ««Параллельно» на СОТВ.РФ 28.12.2011 Событие недели»։ Екатерина СОТВ։ Youtube։ Վերցված է 2013-06-21 
  9. Александр Литой (2013-05-27)։ «Сексуальная реконструкция: гей-парад в Москве не состоялся»։ Общество։ Газета «РБК daily»։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-11-ին։ Վերցված է 2013-06-11 
  10. Костюченко, Е., Дьякова, Е. (2017-01-24)։ «Беслан — дыра в ткани мира. Она расползается»։ Новая газета։ Վերցված է 2018-05-18 
  11. Хитров, А. (2017-01-23)։ «Драма с молоточком»։ The New Times։ Վերցված է 2018-05-18 
  12. Елена Костюченко (2011-05-28)։ «Почему я сегодня иду на гей-парад»։ Блог Елены Костюченко (mirrov-breath.livejournal.com)։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-11-ին։ Վերցված է 2013-06-11 
  13. Виктор Анатольевич Шендерович (2012-03-06)։ «Опасность для общества»։ Право автора։ Радио «Свобода»։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-28-ին։ Վերցված է 2013-06-21 
  14. «Спецкор «Новой газеты» останется в больнице на несколько дней после нападения на гей-прайде»։ Новости։ Газета.Ru։ 2011-05-28։ Վերցված է 2013-06-11 
  15. Дмитрий Зыков, Грани.ру (2013-06-11)։ «Разгон акции против гомофобного закона»։ Грани-ТВ (GraniRu)։ Youtube։ Վերցված է 2013-06-21 
  16. «Взяли новую ступень»։ Общество։ «Новая газета», № 41։ 2007-06-04։ Վերցված է 2013-06-11 
  17. «Preisträger 2013»։ Gerd Bucerius-Förderpreise Freie Presse Osteuropas (գերմաներեն)։ ZEIT-Stiftung։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-07-ին։ Վերցված է 2013-06-07 
  18. Елена Костюченко стала лауреатом премии Сахарова «Журналистика как поступок»(ռուս.) // Новая газета : газета. —М., 2015.
  19. "Кавказский узел" объявил лауреатов премии имени Ахмеднабиева за 2016 год // Радио Свобода : радио. — 2016.
  20. В Таллине вручили премию Открытой России «Профессия — журналист» // Khodorkovsky.ru. — 2016.
  21. ЕЛЕНА КОСТЮЧЕНКО: ««ВЫ ЕГО УБЬЕТЕ ИЛИ МЫ ЕГО УБЬЕМ. ВЫБИРАЙТЕ, ЧТО ЛУЧШЕ» МОНОЛОГ ГОМОСЕКСУАЛА, СБЕЖАВШЕГО ИЗ ЧЕЧНИ» // Премия «Редколлегия». — 2017.
  22. ««Жизнь бесценна. Правда бессмертна»»։ Новая газета - Novayagazeta.ru (ռուսերեն)։ Վերցված է 2021-03-11 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]